ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ

58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյնաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով: Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն: Ապրիլի 16-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք և 44 առողջացածներ»։
11:03 - 17 ապրիլի, 2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում բժիշկները համայց են կատարում կորոնավիրուսով հիվանդներին |armenpress.am|

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում բժիշկները համայց են կատարում կորոնավիրուսով հիվանդներին |armenpress.am|

armenpress.am: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որը վերապրոֆիլավորվել է և ընդունում է միայն կորոնավիորսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտների,  տարբեր ծանրության պացիենտներ կան։ Նրանք բուժանձնակազմի  ուշադրության ու հոգածության ներքո են. բժիշկներն օրը մի քանի անգամ համայցեր են իրականցնում։ Աշխատանքներում ներգրավված են հիմնականում ԲԿ-ի բժիշկները։  Հարցին՝ արդյոք դուրս են գրվել երկու ամսական երեխան և նրա մայրը, ԲԿ հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը տվեց դրական պատասխան։    Ի դեպ, լավ ինքնազգացողություն ունեցող պացիենտների տրամադրությունը բարձր է, նրանք անգամ կատակում են։ Նրանցից մեկը պատմել է, որ 60-ն անց մարդ է, 15 տարեկանից ծխում է, բայց կողքի պալատում բուժվողին խոստացել է՝ վիրուսից լավանալուց հետո ծխելը թողնելու է, ուղղակի վստահ չէ, որ ամեն առավոտ մարզանք կանի։     
15:39 - 16 ապրիլի, 2020
COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի գագաթնակետը դեռ առջևում է. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |hetq.am|

COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի գագաթնակետը դեռ առջևում է. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |hetq.am|

hetq.am: Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան դեռ չի հասել իր գագաթնակետին։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը։ Նա նշել է, որ Եվրոպայում նկատվում է հիվանդության միատարր պատկեր։ Իտալիայում և Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը բարելավվել է, սակայն Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում նկատվում է վարակակիրների թվի կայուն աճ։ Աշխարհում Եվրոպային և ԱՄՆ-ին են բաժին հասնում կորոնավիրուսի վարակակիրների շուրջ 90 %-ը։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այնտեղ մինչ օրս գրանցվում են կորոնավիրուսի վարակման դրսից բերովի դեպքեր, հատկապես, Ռուսաստանից։ ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կհայտնվի ոչ շուտ, քան մեկ տարի անց։ Վերջին տվյալներով` կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում հասել է 1 981 912-ի, ապաքինվածների թիվը՝ 466 229-ի, իսկ մահացածների թիվը՝ 125 078-ի։ Վարակակիրների և մահացության ցուցանիշներով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Եվրոպական որոշ երկրներ սկսել են մեղմացնել սահմանափակումները, որոնք մտցվել էին դեռ փետրվարի վերջին և մարտի սկզբին։ Իսպանիայում և Իտալիայում վերսկսվել են որոշ ընկերությունների և ծառայությունների աշխատանքները, Դանիան որոշել է բացել մանկապարտեզները և տարրական դպրոցները, իսկ Ավստրիայում կբացվեն որոշ խանութներ։
09:21 - 15 ապրիլի, 2020
Հայաստանում ավելացվելու է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող անձնակազմը

 |armenpress.am|

Հայաստանում ավելացվելու է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող անձնակազմը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին սպասարկելու գործում վերապատրաստումից հետո ներգրավել նաև կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։ Օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի ապրիլի 13-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 109 կողմ ձայնով։ Կառավարության հեղինակած օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ «Նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում»,- նշել էր Ավանեսյանը։ Փոխնախարարը հավելել էր, որ ակնկալվում է նաև ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց սպասարկման համար լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։
19:36 - 13 ապրիլի, 2020
Կորոնավիրուսով հիվանդների սպասարկման համար ունենք արդեն 1400 մահճակալ․ ակնկալվում է լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել․ փոխնախարար |aysor.am|

Կորոնավիրուսով հիվանդների սպասարկման համար ունենք արդեն 1400 մահճակալ․ ակնկալվում է լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել․ փոխնախարար |aysor.am|

aysor.am: Ակնկալվում է ՀՀ-ում կորոնավիրոսային հիվնադությունների ախտահարված անձանց լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել և լրացուցիչ մասնագետներ ներգարվվել՝ նրանց վերապատրաստման արդյունքում, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և «Լիցենզավորման մասին» ՀՀ լրացում կատարելու մասին օրենքնի նախագծերը։ «Միայն կորոնավիրուսով հիվանդների սպասարկման համար ունենք արդեն 1400 մահճակալ։ Լրացուցիչ այլ բժշկական կազմերպությունների ներգրավվելու համար գուցե անհրաժետ լինի, որ եթե տվյալ բժշկական կազմակերպությունը չունի ինֆեկցիոն տեսակի լիցենզավորում, նա ևս կարողանա ներգրավվել և ապահովել պացիենտների բնականոն օգնությունն ու սպասարկումը», - ասաց նա։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ինչպես նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:
12:18 - 13 ապրիլի, 2020