Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

Որքանով, որ հասցրի ՄԻԵԴ կարծիքին ծանոթանալ, ասում է` Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա․ Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Որքանով, որ հասցրի ՄԻԵԴ կարծիքին ծանոթանալ, ասում է` Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա․ Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Որքանով, որ հասցրի ՄԻԵԴ կարծիքին ծանոթանալ, ասում է` Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ հրապարակած կարծիքին: Անդրադառնալով դիտարկմանը, որը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նշում են, որ կարծիքի մեջ նշվում է, որ 300.1 հոդվածի հետ կապված անորոշություն կա, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Պաշտպանական թիմը շատ մեծ գումար է ստանում այդպիսի հայտարություններ անելու համար, դա իրենց խնդիրն է»,-ասաց նա: Հարցին՝ ի՞նչ տեսակետ ունի այն մասին, որ դատարանը բավարել է պաշտպաններից մեկի հայցադիմումը՝ մինչև համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանի՝ Իզմիրլյան ԲԿ-ում մնալու վերաբերյալ, Ա․ Քոչարյանն ասաց. «Տա Աստված, համավարակն ավարտվի, որպեսզի դատաքննությունն սկսվի, Ռոբերտ Սեդրակիչը լավ կանի՝ մասնակցի դատաքննությանը, պաշտպանական թիմին նոր հրահանգներ տա, որպեսզի մտնեն դատական պրոցեսի մեջ և այն բոլոր խոչընդոտները, որոնք իրենք տեսնում են, որ իրականացվել են իր անձի նկատմամբ, ի հայտ գան: Բայց չէ, որ այդ բոլոր հատորները՝ 800 վկայություններն ամբողջացնում են մարտի մեկին տեղի ունեցածի ամբողջ պատկերը՝ հատկապես պաշտոնյանների կողմից իրականացված որոշումների տեսքով»,-ասաց նա:
20:40 - 29 մայիսի, 2020
Նալբանդյանին լսելուց հետո Խաչատուրովն ունի երկու օր ժամանակ՝ ներկայանալու Ապրիլյան հանձնաժողով
 |civilnet.am|

Նալբանդյանին լսելուց հետո Խաչատուրովն ունի երկու օր ժամանակ՝ ներկայանալու Ապրիլյան հանձնաժողով |civilnet.am|

civilnet.am: ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեսակապի միջոցով հանդիպումից հետո առավել ակտուալ է դառնում ապրիլյան պատերազմի օրերին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ հանդիպումը․ այդ մասին մայիսի 29-ին հայտարարեց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ներկայացնելով Նալբանդյանի հետ տեսակապի միջոցով հանդիպման արդյունքները: «Մեր այսօրվա հանդիպուից հետո մի բան կարող եմ ասել՝ Յուրի Խաչատուրովն ունի ևս երկու օր ժամանակ ներկայանալու հանձնաժողով և պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Ես շատ կարևոր հայտարարություն եմ անում, հատկապես երկու ժամից ավել պարոն Նալբանդյանին լսելուց հետո», - ասաց Քոչարյանը՝ նկատելով, որ կան հանգամանքներ, որոնց վերաբերյալ Խաչատուրովը պետք է պատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին: «Դրանք այնքան կարևոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ: Խաչատուրովը դեռ երկու օր ժամանակ ունի՝ հանձնաժողով ներկայանալու: Մենք հունիսի 4-ին ենք ավարտում աշխատանքը», - հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ այլապես հանձնաժողովն իր եզրակացությունները կներկայացնի առանց Խաչատուրովին լսելու, և դրանց մեջ կլինեն եզրահանգումներ, որոնցով պետք է զբաղվեն այլ մարմիններ: «Քննիչ հանձնաժողովն այլևս անելիք չունի», - հավելեց նա: Քոչարյանը չի հասկանում՝ ինչու է մերժում Խաչատուրովը հանձնաժողով ներկայանալու հրավերը այն դեպքում, երբ մյուսները, այդ թվում՝ նախկինում իր ենթակաները, եկել և պատասխանել են հանձնաժողովի անդամների հարցերին: Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովի անդամների հարցերին տվել է «շատ դիվանագիտական պատասխաններ»: «Բայց հարցերն այնքան համապարփակ են եղել... Մեզ համար կարևորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ տեղեկատվության հետ», - ասաց նա: Ավելին՝ Civilnet.am-ում։
19:55 - 29 մայիսի, 2020
Էդուարդ Նալբանդյանը կմասնակցի ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին․ Անդրանիկ Քոչարյան

Էդուարդ Նալբանդյանը կմասնակցի ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին․ Անդրանիկ Քոչարյան

Եթե մենք երկրորդ անգամ կանչում ենք որևէ մեկին հանձնաժողովի նիստին, ուրեմն վերլուծությունների արդյունքում առաջացել են հարցեր, որոնք մենք պետք է կարողնանաք ճշտել։ Կարծում եմ մեզ հաջողվեց ճշտել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։  Վերջինս նշեց, որ հաջորդ մարդը ում մենք հրավիրել են հանձնաժողովի նիստին՝ Էդուարդ Նալբանդյանն է։ Այս պահին նրա կողմից տրվել է համաձայնություն, որ նա կմանսնակցի հանձնաժողովի աշխատանքներին։ Ձևաչափը դեռ չի հստակեցվել։ «Հստակ է, որ պարոն Նալբանդյանը մասնակցելու է հանձնաժողովի նիստին։ Ինչ վերաբերում է Բակո Սահակյանին, եթե հանձնաժողովը հարցեր ունենա, ապա Բակո Սահակյանը պատրաստակամ է պատասխանել հարցերին։  Ես որպես հանձնաժողովի նախագահ գտնում եմ, որ Բակո Սահակյանին մի քանի հարց ունեմ։  Այս պահի դրությամբ շարունակում է մնալ մեկ կարևոր անձնավորության ներկայանալու խնդիրը, ով մինչև հունիսի 4-ը ունի ժամանակ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու, այդ մարդը Յուրի Խաչատուրովն է։ Բնականաբար , պարոն Կարապետյանին երկրորդ անգամ կանչելու պատճառներից մեկն էլ պարոն Խաչատուրովի չգալն է»,- ասաց Քոչարյանը։  Պատգամավորը տեղեկացրեց, որ հանձնաժողովը այլևս նամակ չի ուղարկելու Խաչատուրովին, քանի որ նա գիտի, որ պետք է ներկայանա։ Քոչարյանի խոսքով ոչ միայն Խաչատուրովը գիտի, այլ գիտեն նաև իր ընտնանիքի անդմաները, իր մարտական ընկերները, որոնք եղել են հանձնաժողովում, իրենք էլ են գտնում, որ Խաչատուրովը պետք է մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։ «Մանավանդ, այն դեպքում, երբ հարգելի  5-րդ ալիքի պատրաստած ֆիլմում նա անկաշկանդ պատմում է ապրիլյան դեպքերից դրվագներ, նույն դրվագները կարող էր պատմել հանձնաժողովում, որպեսզի մենք  հարցեր տայինք։ Իսկ ֆիլմից հետո ավելի շատ հարցեր են առաջացել»,- ասաց  Խաչատուրովը։ Հանձնաժողովի  աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին։   Սեպտեմբերին Ազգային ժողովին, հանրությանը կներկայացվեն  բոլոր այն դրվագների մասին ինֆորմացիա, որոնք հետաքրքրում են մարդկանց։ Քոչարյանը նշեց,որ ԱԱԾ-ից նույնպես ստացել են ապրիլյանին վերաբերող զեկույցը։  «Մենք այնքան տեղեկատվություն ենք ստացել, որը հնարավորություն է տվել մեզ  ունենալ ամբողջական եզրակացություն»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը։ Հանձնաժողովը հրապարակելու է եզրակացության այն հատվածները, որոնք չեն հակասի Պետկանան գաղտնիքի մասին օրենքին։ 
15:44 - 18 մայիսի, 2020
Մինասյանի մաքսանենգ սխեմաները կապ չունեն Հրաչյա Հակոբյանի հետ. Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

Մինասյանի մաքսանենգ սխեմաները կապ չունեն Հրաչյա Հակոբյանի հետ. Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կասկած չունի, որ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը տիրապետում է նախկինում օգտագործված մաքսանենգ սխեմաների, բայց դրանք, նրա հավաստմամբ, որևէ կապ չունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի հետ: Մայիսի 13-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ մեղադրանքներին, թե այսօրվա իշխանությունների որոշ ներկայացուցիչներ թաթախված են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտը արտահանելու սխեմաներում։ Քոչարյանի խոսքով՝ Հրաչյա Հակոբյանի հասցեին հնչեցված հայտարարություններն ու մեղադրանքներն ուղղակի շահարհկումներ են․ «Եթե ուսումանսիրեք ու տեսնեք, թե ովքեր են այդ անունները... Խոսքը, օրինակ, Վարդան Հարությունյանի և այլ մարդկանց մասին է, որոնք կապ ունեն նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ»։ «Եթե նման փաստ կա, թող քրեական գործեր հարուցեն, ինչն էլ կպահանջի, որ բացահայտվեն բոլոր դրվագները, բայց եթե մաքսանենգ չէ, ապա ստացվում է, որ հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը», - ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ տվյալ գործի շրջանակում շահարկվում է ոչ միայն պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի այն անդամների անունները, որոնք քաղաքականությամբ են զբաղվում: «Պետք է ամբողջական ուսումնասիրություն կատարվի, որ այս թեման ոչ միայն բացահայտվի, այլ նաև՝ այլևս չշահարկվի, քանի որ այս թեմայի նպատակը մեկն է՝ մաշեցնել իշխանության լեգիտիմությունը»,- հայտարարեց Քոչարյանը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:19 - 13 մայիսի, 2020
«Խաչատուրովի ԱԺ գալը առաջին հերթին իր համար է լավ». ովքե՞ր կլինեն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրերը
 |armtimes.com|

«Խաչատուրովի ԱԺ գալը առաջին հերթին իր համար է լավ». ովքե՞ր կլինեն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրերը |armtimes.com|

armtimes.com: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հանձնաժողովի հաջորդ երեք հյուրերը կարող են լինել ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նալբանդյանի հրավերը դեռ նոր է ուղարկվել, Բակո Սահակյանը պատրաստակամություն հայտնել է մասնակցելու, իսկ ահա Յուրի Խաչատուրովը թեեւ մերժել է, բայց չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի հորդորով մասնակցի հանձնաժողովի վերջին նիստերից մեկին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր այդ կապակցությամբ ասաց. «Ես ասել եմ, որ որեւէ անգամ էլ չեմ դիմելու, թող ինքը որոշի՝ կգա, չի գա, նույնիսկ գալը հանձնաժողովի համար այդքան էլ էական չի: էական է այն առումով, որ նա ղեկավարել է մեր Զինված ուժերը, եւ իր ղեկավարության տակ գտնվող բոլոր զինվորականները հարգել են մեր պետականությունը եւ եկել են ԱԺ: Ինչու Ազգային ժողով, որովհետեւ այն ունի առաջնային մանդատ, որովհետեւ մենք պառլամետական երկիր ենք: Եթե պարոն Խաչատուրովը հասցնի մինչեւ ամսի 4-ը դա գիտակցի, ավելի լավ առաջին հերթին իր համար: Ինչու իր համար, որովհետեւ մի շարք հարցեր, եթե ինքը չի պատասխանել, իր փոխարեն պատասխանողներ շատ են եղել: Ես ուզում եմ, որ հենց իրենից հանձնաժողովը լսի, որովհետեւ ես հարգում եմ այն անցած ուղին (մինչ 1999 հոկտեմբերի 27), ինչ նա արել է Զինված ուժերի համար, ես էլ համեստ մասնակցություն եմ ունեցել ԶՈՒ կայացման գործում»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է նաեւ՝ գլխավոր դատախազին հրավիրեն: Քոչարյանն ասաց, որ կհրավիրեին, եթե նա իրենց տեղեկատվական բազայի վրա ավելացնելու բան ունենար: Նույնը, ըստ Քոչարյանի, վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:  
19:49 - 11 մայիսի, 2020
Եթե Կարապետյանի կառավարությունը այդ աշխատանքները կատարեր, այսօրվա Ապրիլյան քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի. Քոչարյան
 |armtimes.com|

Եթե Կարապետյանի կառավարությունը այդ աշխատանքները կատարեր, այսօրվա Ապրիլյան քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի. Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Կարեն Կարապետյանը փակ նիստում տվեց Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակի ունեցած վառելիքի որակի մասին մեր հարցի պատասխանը: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Չնայած լրագրողների բազմաթիվ հարցերին՝ Քոչարյանը չցանկացավ հրապարակել՝ ի վերջո վառելիքի խնդիր եղե՞լ է, թե՞ ոչ: Ասաց՝ իրենց համար այդ հարցը պարզ է: «Բայց չէ՞ որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տված պատասխանների վրա չի հենվում, հանձնաժողովը երբ որ այդ հարցը տալիս է, ունի այս մեկ տարվա ընթացքում կատարած ուսումնասիրությունները»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ այդ առումով շատ կարեւոր է համարում նաեւ զինվորականների եւ Պաշտպանության բանակի հրամանատարի բացատրությունները: Գնահատելով Պաշտպանության բանակի սպայակազմի աշխատանքը՝ Քոչարյանը նկատեց. «Այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ ՊԲ սպայակազմը իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ, ինչքանով կարողացել է: Դրա հետ մեկտեղ հանձնաժողովը պետք է տա նաեւ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը: Հիմա դուք ուզում եք մանրամասներ, ես դա չեմ ասի»: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ քանի որ վառելիքի որակի վերաբերյալ հայտարարությունները Կարապետյանն արել է 2017-ի մարտի 1-ին եւ մարտի 13-ին, ուստի իրենք փորձել են պարզել՝ այդ տեսակետների հետ կապված նախկին վարչապետը ի՞նչ հանձնարարական է իջեցրել իրավապահ համակարգին, ինչքանով էր ճիշտ իր տեղեկատվությունը, եւ ով էր փոխանցել: «Ինչու կարճ տեւեց, որովհետեւ պարոն Կարապետյանը պաշտոնավարել է 2016 թվականի հոկտեմբերից, եւ նրան ուղղվելիք հարցերը առնչվել են սպառազինության եւ թիկունքային ծառայության վերաբերյալ իր կողմից արված հայտարարություններին: Հարցերի մի ամբողջ փաթեթ տրվել է, թե իր վարչապետության ժամանակ ինչ աշխատանքներ են կատարվել 2016-18 թվականներին: Եթե այդ աշխատանքները կատարված լինեին, բնականաբար, այսօրվա քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի: Այդ հարցերն ենք փորձել քննարկել, փորձել ենք հասկանալ՝ ինչու այն ժամանակ այդ հարցերը Հովիկ Աբրահամյանից հետո ձեւավորված կառավարությունը չի դարձրել իր առաջնահերթությունը: Մենք ստացել ենք այդ հարցերի պատասխանը այնքանով, ինչքանով Կարապետյանը պատասխանեց մեր բոլոր հնչեցրած հարցերին»,- մանրամասնեց Քոչարյանը:    
19:16 - 11 մայիսի, 2020
Էդուարդ Նալբանդյանը հրավիրվել է քննիչ հանձնաժողով․ Անդրանիկ Քոչարյան

Էդուարդ Նալբանդյանը հրավիրվել է քննիչ հանձնաժողով․ Անդրանիկ Քոչարյան

Պարոն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ուրիշ բան, որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տված հարցի պատասխանի վրա չի հիմնվում, հանձնաժողովն ունի այդ հարցի հետ կապված ուսումնասիրություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս նշեց, որ Կարեն Կարապետյանի  Ազգային ժողով գալը  նույնպես  օգնել է հանձնաժողովի աշխատանքին։ Քոչարյանի խոսքով հնաձնաժողովի նկատմամբ որոշ ժամանակ առաջվանից փոխվել է վերաբերմունքը, թե՛ ըննդիմության որոշ ներկայացուցիչների  վերաբերմունքն է փոխվել , թե՛ նախկին իշխանության։ «Այդ ամենն այն բանի արդյունքն է, որ երևաց որ հանձնաժողովը քաղաքական նպատակներ չունի։ Կա Ապրիլյան դեպքերը ճիշտ ուսումնասիրելու  ցանկություն և  այս պահին այդ ցանկությունը բավարարվել է ։ Այսօր չկա մեկը, որը չուզենա գալ քննիչ հանձնաժողովին, բացառությամբ՝ պարոն Խաչատուրովի։ Հանաձնաժողովի համար իր գալը էական է միայն այնքանով, որ նա ղեկավարել է մեր զինված ուժերը և իր ենթակայության տակ գտնվող բոլոր զինվորները հարգել են մեր պետականությունը և եկել են Ազգային ժողով։ Եթե պարոն Խաչատուրովը մինչև հունիսի 4-ը գիտակցի այս ամենի կարևորությունը, շատ ավելի լավ կլինի առաջին հերթին իր համար»,- ասաց պատգամավորը։ Հարցին, թե ինչո՞ւ է հենց Յուրի Խաչատուրովի համար լավ հանձնաժողովի նիստին ներկայանալը, Քոչարյանը պատասխանեց, որ  եթե հարցերին չի պատասխանում, Խաչատուրովը, ապա իր փոխարեն պատասխանում են շատ այլ մարդիկ։ «Ես ուզում եմ ,որ հանձնաժողովը հենց իրենից լսի այդ հարցերի պատասխանները։ Ես հարգում եմ Խաչատուրովի անցած ուղին, մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը»,- հավելեց Քոչարյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ փուլում են գտնվում հանձնաժողովի աշխատքները, պագամավորն ասաց․ «Եզրակացության կմախքն արդեն պարզ է։ Ուրբաթ օրը ես նամակ եմ ուղարկել Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան  Տողանյանին, որպեսզի նա աջակցի, և նաև ուղարկել եմ  պարոն Էդուարդ Նալբանդյանի հրավերը, և առաջարկել եմ, որ եթե կա տարբերակ , ապա մայիսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվի  Նալբանդյանի ֆիզիկական մասնակցությունը։ Եթե չկա հանրավորությունը, ապա կազմակերպվի և տեսակապով աշխատենք»։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով Արցախի նախագահ Բակո Սահակյանը տվել է իր համաձայնությունը նիստին մասնակցելու,  և անհրաժեշտության դեպքում նա նույնպես կհրավիրվի Ազգային ժողով։ 
15:13 - 11 մայիսի, 2020
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրվել է ապրիլյան հանձնաժողովի նիստին |azatutyun.am|

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրվել է ապրիլյան հանձնաժողովի նիստին |azatutyun.am|

azatutyun.am: Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մասնակցելու հանձնաժողովի մայիսի 11-ի դռնփակ նիստին։ Տեղեկությունը  փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Հենց Կարեն Կարապետյանն էր 2017 թվականի մարտին խորհրդարանում հայտարարել, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։ Արդյոք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետյանը ընդունել է հրավերը, թե՝ ոչ, հանձնաժողովը պաշտոնական պատասխան դեռ չի ստացել։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ հանձնաժողովի փորձագետը հրավերը հանձնել է Կարապետյանի գրանցման հասցեով, տան աշխատակիցը գրավոր հավաստել է, որ ստացել է ու տեղեկացրել, որ նախկին վարչապետն այժմ Հայաստանում է։ Վաղն, ի դեպ, նշանակված է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Նրա պաշտպանները ավելի վաղ դատարանին էին ներկայացրել Հայաստանի և Ղարաբաղի նախկին վարչապետերի, նրանց թվում՝ նաև Կարեն Կարապետյանի երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Հնարավոր է, որ դատարանը վաղը քննարկի այդ միջնորդությունը։
15:55 - 07 մայիսի, 2020
Ռուստամ Բադասյանը ներկայացրեց գողացված ակտիվների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները
 |armtimes.com|

Ռուստամ Բադասյանը ներկայացրեց գողացված ակտիվների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեջբերեց երեկվա իր հայտարարությունը ակտիվների մասին։ Նա հետաքրքրվեց, թե ՀՀ-ի սահմաններից դուրս տարված ապօրինի ակտիվների վերադարձման, մասնավորապես՝ այս փուլում դրանց սառեցման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են արվել։ «Արդյո՞ք մինչ այժմ կատարվել է վերոնշյալ ակտիվների տեղակայման բացահայտմանը ուղղված գործողություններ»,- հետաքրքրվեց պատգամավորը։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ ապօրինի գույքը բռնագանձելու համար կա 2 եղանակ․ մեկը՝ քրեադատավարական, մյուսը՝ քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը։ «Քրեական դատավարության առավելությունն այն է, որ միջազգային համագործակցությունը այս եղանակով ավելի հեշտ է, ապացույցներ ձեռք բերելն է հեշտ, եթե խոսքը գնում է արտասահմանում գտնվող ակտիվների մասին։ Էական է, որ քրեական գործի շրջանակներում համապատասխան հարցումներ ուղարկվեն ակտիվների գտնվելու երկրներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հնարավոր է նաեւ սառեցման «օրդերներ» ուղարկել՝ կախված տարբեր երկրներից։ Նա ասաց, որ այդ հարցն ավելի իրավական դաշտում է բայց եւ հայտարարեց, թե վստահ է, որ իրավապահ մարմինների կողմից նման աշխատանքներ կատարվում են գույքերը տեղակայելու մասով։ Հարցին, թե մենք գործընթացի ակտիվ փուլու՞մ ենք, Բադասյանը տվեց դրական պատասխան։ «Ես վստահ եմ, որ մենք ակտիվ փուլում ենք, կոնկրետ գործողություններ արվում են, որովհետեւ հնարավոր չէ մեծածավալ քրեական գործ ունենալ ու նման գործողություններ չկատարել, բայց կարծում եմ՝ կոնկրետ պատասխան ունենալու համար պետք է սպասենք նախաքննությունների ավարտին»,- եզրափակեց նախարարը։
19:13 - 06 մայիսի, 2020
Օտարերկրյա պետություններում տեղակայված ապօրինի հարստությունները պետք է վերադարձնել պետական բյուջե․ Անդրանիկ Քոչարյան
 |armtimes.com|

Օտարերկրյա պետություններում տեղակայված ապօրինի հարստությունները պետք է վերադարձնել պետական բյուջե․ Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Հայտարարությունս վերաբերելու է որոշ անձանց համար բարենպաստ պայմաններում կուտակված ապօրինի հարստություններին, ընդ որում, ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ըստ նրա՝ ապօրինի ծագում ունեցող ունեցվածքի վերադարձի հետ զուգահեռ պետք է լրջորեն զբաղվել ՀՀ-ից դուրս հանված ակտիվների վերադարձի խնդրով։ Քոչարյանի համոզմամբ՝ հսկայական ծավալների ակտիվներ դուրս են բերվել ՀՀ-ից դեպի Եվրամիության երկրներ, Ռուսաստան, Արաբական Էմիրություններ եւ ԱՄՆ։ «Օտարերկրյա պետություններում տեղակայված ապօրինի հարստությունների վերադարձը պետական բյուջե պետք է դարձնել համընդհանուր օրակարգի հարց՝ ներգրավելով ՀՀ քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայությանը, քանի որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում»,- ասաց պատգամավորը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ են հստակ պլանավորված գործողություններ, որոնք նախ եւ առաջ պետք է ուղղված լինեն այդ ակտիվների տեղակայումը բացահայտելուն։ Այնուհետեւ, ինչպես ասաց Քոչարյանը, պետք է ուսումնասիրել եւ պարզել ՀՀ-ի համար առավել բարենպաստ օրենսդրություն ունեցող երկիրը եւ թիրախավորել այդ իրավազորությունները։ «Այս պարագայում անգնահատելի է միջազգային համագործակցությունը, որը կարելի է օգտագործել բավականին արդյունավետ կերպով։ Օրինակ՝ Եվրամիության մի տարածքում վարույթ հարուցելով՝ այն ճանաչում են Եվրամիության մյուս պետությունները, եւ վերջիններս պարտավոր են համագործակցել վարույթ հարուցած երկրների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է նաեւ ուսումնասիրել ՀՀ-ի վավերացրած միջազգային համաձայնագրերի էությունը։ Քոչարյանը նկատեց, որ միջազգային համագործակցությունը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել սահմանված լծակները, եւ դրանից հետո անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել ՀՀ-ի տարածքից դուրս գտնվող ակտիվների սառեցմանը եւ վերջապես վերադարձմանը։ «Վերոնշյալ քայլերի հաջորդականությունը հետապնդում է միայն մեկ նպատակ, այն է՝ պետական բյուջե վերադարձնել այն ամենը, ինչ պատկանում է ժողովրդին ու երկրին եւ ոչ անհատներին»,- եզրափակեց Քոչարյանը։
19:34 - 05 մայիսի, 2020
Եթե Յուրի Խաչատուրովը չմասանկցի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձանաժողովի նիստին, ապա դա հետևանքներ կունենա. Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Եթե Յուրի Խաչատուրովը չմասանկցի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձանաժողովի նիստին, ապա դա հետևանքներ կունենա. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Երեկ ԱԺ-ի ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող հանաձնաժողովի նիստին մասանակցել է գնդապետ, ՀՀ ԶՈՒ Հատուկ նշանակության բրիգադի նախկին հրամանատար Ռոման Գաբրիելյանը: Այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Նրա մասանակցությունը շատ կարևոր էր հասկանալու համար մինչ ապրիլյան իրադարձությունները և այդ ժամանակահտավծում հատուկ նշանակության ստորաբաժանումների նկարագիրը, թե որքանով են պատրաստ եղել և ինչպես են լուծել մարտական խնդիրը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: Անդրադառնալով հարցին արդյոք հանձնաժողովը մասնակցության հրավեր ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին կրկին ուղարկել է, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ոչ, այժմ արդեն մասնակցության նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի Յուրի Խաչատուրովը: «Իր չգալը հետևանք է ունենալու: Եթե Յուրի Խաչատարովը չմասանկցի հանձանաժողվի նիստին, ապա կլինեն հաջորդական քայլեր»,-ասաց նա: Քոչարյանը նաև նշեց, որ Արցախի ռազամաքաղաքական ղեկավարները ևս հրավիրվելու են հանձանաժողվի նիստին:    
19:06 - 30 ապրիլի, 2020
Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ. Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժոով Լևոն Մնացականյանի այցի մասին
 |tert.am|

Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ. Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժոով Լևոն Մնացականյանի այցի մասին |tert.am|

tert.am: Հանձնաժողովի նիստը գրեթե չորս ժամ տևեց և աշխատել ենք առանց ընդմիջման: Այս մասին Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նշենք, որ հանձնաժողով էր այցելել Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, ով 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, պաշտպանության բանակի հրամանատարը: «Մի բան կարող եմ ասել, որ հանձնաժողովի աշխատանքը ես այսօր գնահատում եմ հերթական անգամ արդյունավետ, մնացածն արդեն կյանքը ցույց կտա մեր եզրակացությունների մեջ, թե որքանով այդ արդյունավետությունը արտացոլված կլինին: Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ, հանձնաժողովի համար շատ կարևոր էր մեր այսօրվա անկեղծ շփումը»,- ասաց նա և նշեց, որ հանձնաժողովի աշխատանքը միտված է լինելու մեր անվտանգության համակարգի ուժեղացմանը:
19:00 - 27 ապրիլի, 2020
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Ս.Սարգսյանին է ուղարկել նրա մասնակցությամբ նիստի ձայնագրությունը. Սարգսյանն անձամբ է ստացել |armtimes.com|

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Ս.Սարգսյանին է ուղարկել նրա մասնակցությամբ նիստի ձայնագրությունը. Սարգսյանն անձամբ է ստացել |armtimes.com|

armtimes.com: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովն այսօր Սերժ Սարգսյանին է տրամադրել ապրիլի 16-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ձայնագրությունը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Սարգսյանն անձամբ է այն ստացել, ստորագրել է, որ ստացել է, եւ որ այդ ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ: «Մենք այդ ստորագրված ստացականը կկցենք գործին»,- ասաց Քոչարյանը:  Ապրիլի 16-ին շուրջ 5 ժամ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նիստին, պատասխանել 2016-ի Ապրիլյան պատերազմին նախորդող 4 օրերի ընթացքում եւ դրանից հետո կայացված որոշումների վերաբերյալ պատգամավորների հարցերին:  Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
16:31 - 23 ապրիլի, 2020
Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակաշրջանում չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար։ «Եթե Նիկոլ Փաշինյանը որեւէ տեսակետ է արտահայտել, այդպիսի տեսակետներ արտահայտել են նաև շատ քաղաքական գործիչներ։ Մենք ուսումնասիրում ենք նաև այդ հնչեցված տեսակետները, եթե կարիք լինի որևէ աղբյուր ճշտելու, մենք առաջինը ճշտում ենք տվյալ ժամանակահատվածում իշխանության այն մարմինների  ներկայացուցիչներից, որոնք պատասխանատու են եղել կոնկրետ ինչ-որ դրվագների համար»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա հիմնականում ՊՆ-ն եւ ՊԲ-ն են, իսկ Նիկոլ Փաշինյանի տեսակետներն իրենց համար այս պահին որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում։ «Սերժ Սարգսյանին լսելուց հետո հանձնաժողովում կարող են նորից կարծիքներ լինել, որ պետք է այն զինվորականները, որոնք եղել են, ինչ-որ հարցերի ևս պատասխանեն, բայց այս պահին մեզ համար շատ կենսունակ է շարունակում մնալ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հանձնաժողով գալը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
15:06 - 20 ապրիլի, 2020
ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին. Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքները վերջնական փուլում են, կավարտվեն հունիսի 4-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նիստից հետո: «Մենք մեր աշխատանքը կավարտենք հունիսի 4-ին, ժամկետը 3-րդ անգամ երկարացնելու հանրավորություն չկա: Մենք ունենք 100 ժամից ավել տեսաձայնագրություններ, որոնք շատ արժեքավոր նյութ են իրենցից ներկայացնում, որովհետև երբեք 2016թ.-ի ապրիլի 2-ից հետո այսպիսի ծավալուն աշխատանք այն ժամանակվա իշխանությունները ոչ մի անգամ չեն արել»,-ասաց նա: Քոչարյանը նշեց, թե Սարգսյանից ստացել են հարցերի պատասխաններ, բայց դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն: «Հարցերը ամբողջական կլինեն, երբ մենք կլսենք նաև այլ պաշտոնյաների»-ասաց նա: Հարցին՝ Խաչատուրովից բացի ևս քանի անձի են սպասում, որ ամբողջական լինի պատկերացումը, Քոչարյանն ասաց, թե աշխատանքը վերջնական փուլում է, իսկ ցանկը մեծ չէ: Դիտարկմանը, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ևս ցանկություն է հայտնել ներկայանալ հանձնաժողովին, Քոչարյանն արձագանքեց. «Բակո Սահակյանն ինքն է ցանկություն հայտնել օր առաջ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, և ես միշտ ասել եմ, որ Հայաստանում չի լինելու որևէ մեկը, որ ցանկություն չունենա հանձնաժողովի աշխատանքները դարձնել լիարժեք և ամբողջական: Բացի Բակո Սահակյանից՝ Արցախում էլի կան պաշտոնյաներ, որոնք ցանկություն են հայտնել անպայման մասնկացել նիստերին»: Հարցին՝ հանդիպման տեսաձայնագրությունը տրամադրվելո՞ւ է Սերժ Սարգսյանին, Քոչարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ասաց, որ մինչև 2050թ.-ը իր կողմից այսօրվա աշխատանքից տեղեկատվություն չի հանրայնացվի, որովհետև չի կարելի: Ձայնագրությունը տրամադրվելու է իրեն»: Լրագրողները հարց ուղղեցին նաև այն մասին, որ Քոչարյանի որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո երկու անգամ բաց է թողել զորակոչը, կա՞ հիմնավորում: Քոչարյանը պատասխանեց, թե հիմնավորումները կարելի է գտնել ՊՆ-ում: «Իմ որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո հիմա թեզ է պաշտպանել: Իմ տպավորությամբ՝ փայլուն է պաշտպանել, բայց եթե չհաստատեն, ինքը գնալու է բանակ՝ ծառայության: Թիրախավորել են իմ ընտանիքի անդամներին: Ես խորհուրդ եմ տալիս՝ երեխաներին հանգիստ թողեք: Եթե ինձ հետ խնդիր ունեք, իմ առաջ դրեք»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
21:10 - 16 ապրիլի, 2020
Սերժ Սարգսյանին տարածքային կորուստների մասին հարցից ավելի լուրջ հարցեր ենք տվել․ Քոչարյան
 |civilnet.am|

Սերժ Սարգսյանին տարածքային կորուստների մասին հարցից ավելի լուրջ հարցեր ենք տվել․ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: «Սերժ Սարգսյանը երբ ասում է՝ ճիշտ էր մասնակցելը, նա ճիշտ է»․ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Մենք ասացինք, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր, և Սերժ Սարգսյանն էլ դա ընդունեց, նա խոսել է Խաչատուրովի հետ և հորդորել նրան գալ»,- նշեց Քոչարյանը։ «Նորից եմ կրկնում, որ Խաչատուրովը Սերժ Սարգսյանի գալուց հետո ճիշտ կանի, որ գա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա»,- ասաց Քոչարյանը և պատասխանեց հարցին, թե արդյոք ստացե՞լ են բոլոր պատասխանները։ - Իհարկե, ոչ։ Ստացել ենք հարցերի պատասխանները, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, բայց դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն»։ «Մենք նախանշեցինք, և Սարգսյանն էլ ասաց այն պաշտոնյաների անունները, որոնք ունեն մեր մի շարք հարցերի պատասխանները»,- հավելեց հանձնաժողովի նախագահը։ Հիմնականում Սերժ Սարգսյանը հիշում էր շատ բաներ, անգամ ավելացնում էր որոշ բաներ, նկատեց Քոչարյանը։ Տարածքային կորուստների մասին հարցին Քոչարյանը պատասխանեց, որ «ավելի լուրջ հարցեր են տվել»։ «Բացթողումներ ունեցե՞լ են» հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց՝ իհարկե։
19:55 - 16 ապրիլի, 2020