Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

ԵՄ-ն 6 ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները |azatutyun.am|

ԵՄ-ն 6 ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ 27 երկրների ղեկավարները, Բրյուսելում կայացած գագաթնաժողովում, միաձայն որոշել են վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական սեկտորային պատժամիջոցները։ Այդ մասին ուրբաթ գիշերը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել գործարքի իր մասը և Մինսկի պայմանավորվածությունները», - ասել է Միշելը: Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կբախվի «լայնածավալ հետևանքների և այդ ագրեսիայի համար բարձր գնի»: 2014 թվականին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ կապված Ղրիմի հետ: Դրանից հետո քանի անգամ դրանք ընդլայնվել և երկարացվել են։ Առանց վիզայի ռեժիմի և համագործակցության նոր հիմնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կասեցվել են, արգելվել է Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների մուտքը ԵՄ երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Ներդրվել են նաև առևտրային, ֆինանսական և ռազմական բնույթի սահմանափակող միջոցներ։ Ի պատասխան՝ Ռուսաստանը արգելք է դրել ԵՄ երկրներից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա։
10:47 - 17 դեկտեմբերի, 2021
Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը նաև առանձնազրույց են ունեցել. Միշելը նրանց մի պահ մենակ է թողել |armenpress.am|

Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը նաև առանձնազրույց են ունեցել. Միշելը նրանց մի պահ մենակ է թողել |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մի պահ մենակ է թողել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ուղիղ խոսելու համար: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում: Անդրադառնալով հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ մի պահ մենակ է թողել երկրների ղեկավարներին՝ Միշելը պատասխանեց. «Այո, դա ճիշտ է: Ես կարևորում եմ իմ կողմից օգնելը, աջակցելը, բայց նաև շատ կարևոր է, որ նրանք ուղիղ խոսեն»: Եվրոպական խորհրդի նախագահը մեծապես կարևորեց երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ կապ ստեղծելը՝ համոզմունք հայտնելով, որ այդպիսի հանդիպումները, ինչպիսին կայացավ Բրյուսելում, ևս կարևոր են: «Ես համոզված եմ, որ ուղիղ կապը երկու ղեկավարների միջև շատ օգտակար է: Մեզ հաջողվել է դրական դեր խաղալ պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապը հնարավոր դարձնելու գործում՝ հնարավոր միջադեպերը կանխելու, հետագա բախումներից խուսափելու համար»,-նշել է Միշելը:  
11:06 - 15 դեկտեմբերի, 2021
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնումը պետք է լինի բոլոր երկրների ինքնիշխանության հարգմամբ․ Շառլ Միշելի հայտարարությունը |armenpress.am|

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնումը պետք է լինի բոլոր երկրների ինքնիշխանության հարգմամբ․ Շառլ Միշելի հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին մեկնարկած ու մի քանի ժամ տևած հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել, նաև հանդես եկել ճեպազրույցով՝ քննարկումները համարելով նշանակալի։ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ առկա խնդիրները հաղթահարելու, համագործակցության և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով, որն ի վերջո կհիմնվի խաղաղության համապարփակ համաձայնագրի վրա։ Նա նշել է, որ հանդիպմանը բոլոր կողմերը կիսել են մոտեցումը, որ պետք է կառուցել անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող ժողովուրդների: «Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը վերահաստատել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի երկու եռակողմ (ՀՀ, ՌԴ և ԱՀ- խմբ․) հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները պետք է հարգվեն, և ամրապնդվեն 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված փոխըմբռնումները։ Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու ղեկավարների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զինված բախումներից հետո լարվածության թուլացումն ապահովելու ուղղությամբ։ Կողմերն ընդունել են, որ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատվել է ուղիղ կապ՝ նախագահ Միշելի աջակցությամբ։ Այս մեխանիզմը կարող է ծառայել ապագա միջադեպերի կանխարգելմանն ու դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մեջ։ Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար խնդիրների լուծումը վճռորոշ նշանակություն ունի։ Նա ողջունել է դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից տասը հայ գերիների վերադարձը և ականապատ տարածքների քարտեզների հանձնումը Հայաստանի կողմից: «Նա կոչ է արել լիարժեք և արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, ինչպիսիք են կալանավորների ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագրի հստակեցումը՝ միաժամանակ գիտակցելով, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը նաև նպաստում են վստահությանը և խաղաղության ու հաշտեցման տանող միջավայրի ստեղծմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն, կօժանդակի հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնմանն ու վերակառուցմանը: ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին»,- նշված է հայտարարության տեքստում։ Հայաստանի վարչապետը, Եվրոպական խորհրդի ղեկավարն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են նաև Եվրամիության և երկու երկրների միջև առկա և հեռանկարային առևտրատնտեսական գործընկերությունը: Ընդգծվել է ԵՄ-ի մտադրությունը՝ գործարկելու տնտեսական խորհրդատվական հարթակ՝ վստահություն ստեղծելու, խաղաղ գոյակցությանը նպաստելու և տարածաշրջանում տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար: Երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների ծրագրված մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել տեղում լարվածությունը նվազեցնելու, բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։ Նախագահ Միշելը և՛ Երևանին, և՛ Բաքվին կոչ է արել ակտիվորեն ներգրավվել և բարեխղճորեն աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման էական տարր է։ ԵՄ-ն կտրամադրի փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ՝ աջակցելու սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին՝ երկու երկրներին ապահովելով տեխնիկական աջակցություն: ԵՄ խորհրդի նախագահ Միշելն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասում հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ լիակատար հարգանք ապահովելով բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկաթուղային գծերի վերականգնումը՝ սահմանային և մաքսային հսկողության համապատասխան պայմանավորվածություններով՝ փոխադարձության սկզբունքով։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապերի զարգացմանը՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրերին համապատասխան: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է աջակցել այս գործընթացին: Առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և մնալ ներգրավված:
09:38 - 15 դեկտեմբերի, 2021
Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․ այն կգործի երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո

Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․ այն կգործի երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին: ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։ Կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
09:28 - 15 դեկտեմբերի, 2021
ՀՀ վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահն Ադրբեջանի նախագահի հետ արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել

ՀՀ վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահն Ադրբեջանի նախագահի հետ արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար:«Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը: Կողմերն արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելն անդրադարձել են նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին: Կողմերը կարևորել են Արևելյան Գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացումն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը` ի նպաստ մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ու ժողովրդավարության ամրապնդման:Երկուստեք ընդգծվել է վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումների ու այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի կարևորությունը: Այս առումով, Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում;ՀՀ վարչապետը և Շառլ Միշելն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:
20:13 - 14 դեկտեմբերի, 2021
Պուտինը Մակրոնին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման հիմնական արդյունքները

 |armenpress.am|

Պուտինը Մակրոնին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման հիմնական արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիր կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մասնավորապես, նշվում է, որ Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: «Պուտինը ներկայացրել է, թե տարածաշրջանում ինչպես է տեղի ունենում հրադադարի ռեժիմի պահպանմանը, փախստականների վերադարձին, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող միջոցների կյանքի կոչումը»,- ասվում է հայտարարության մեջ: Կրեմլից հայտնել են, որ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը օգտակար կլինի: «Աջակցություն է հայտնվել ակտիվացնելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)»,- նշվում է հայտարարության մեջ:  
19:17 - 14 դեկտեմբերի, 2021
Վարչապետը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հանդիպում

Վարչապետը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։ Վարչապետը նաև առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 19-ին ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցներում պայմանավորվել էին հանդիպել Բրյուսելում։
10:05 - 14 դեկտեմբերի, 2021
Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել և նոր ջանքեր են պահանջում. Շառլ Միշելը հայտնել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը |tert.am|

Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել և նոր ջանքեր են պահանջում. Շառլ Միշելը հայտնել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը |tert.am|

tert.am: ԵՄ-ն պատրաստ է իր դերակատարությունն ունենալ հակամարտությունների կարգավորման և կանխման հարցում: Դա ներառում է վստահության ամրապնդումն ու աջակցումը համապարփակ ու կայուն կարգավորմանն, այդ թվում՝ հետհակամարտային վերականգնմանն ուղղված միջոցառումների հարցում: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովում:«Միայն քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է բերել կայուն կարգավորման: Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել: Դրանք նոր ջանքեր են պահանջում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
11:10 - 01 դեկտեմբերի, 2021
Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է եռակողմ համաձայնագրի կատարմանը առնչվող հարցեր․Կրեմլ

Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է եռակողմ համաձայնագրի կատարմանը առնչվող հարցեր․Կրեմլ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։  Հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցրերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին առնչվող հարցեր։   «Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելին տեղեկացրել է ԼՂ վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին՝ ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական վերականգնումը և տրանսպորտային կապերի բացումը Հարավային Կովկասում։ Հենց այս հարցերն են նախատեսվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:04 - 24 նոյեմբերի, 2021
Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին |armenpress.am|

Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը համաձայնվել է մասնակցել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Նոյեմբերի 19-ին ԵՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ շարունակելու այս շաբաթ ավելի վաղ տեղի ունեցած քննարկումները տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում, որը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 15-ին: «Նախագահ Շառլ Միշելն առաջարկել է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ՝ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու համար: Առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում քննարկելու համար տարածաշրջանում տիրող իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները հանուն կայուն և բարգավաճ Հարավսյին Կովկասի, ինչին աջակցում է ԵՄ-ն»,- ասված էր  հայտարարության մեջ։ Նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել՝ որպես միջադեպերի կանխման մեխանիզմ։ Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովին մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն: 
17:02 - 20 նոյեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպելու դեկտեմբերի 15-ին Բրյուսելում

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպելու դեկտեմբերի 15-ին Բրյուսելում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նշվում է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրությունում։ «Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։ Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, որպեսզի քննարկեն տարածաշրջանային իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի համար, որին աջակցում է ԵՄ-ն»,- նշվում է հաղորդագրությունում: Առաջնորդների հետ հեռախոսային զրույցների արդյունքում երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել  ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով, ինչը հիմք կծառայի սահմանային միջադեպերից խուսափելու համար։ 
23:28 - 19 նոյեմբերի, 2021