Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է․ Իլհամ Ալիև |tert.am|
18:39 - 15 դեկտեմբերի, 2021

Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է․ Իլհամ Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք բարձր ենք գնահատում Եվրահանձնաժողովի և անձամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը (Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար): Նա մեծ ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքերի ստեղծման գործում։ Ի դեպ, երկու երկրների պաշտպանության նախարարների միջև կապի ուղիղ գիծ ստեղծելու ուղղությամբ նրա նախաձեռնությունն աշխատում է»,- ասել է Ալիևը իսպանական El Pais հրատարակությանը տված հարցազրույցում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել