Շառլ Միշելն ու Ալիևը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը
 |tert.am|
19:07 - 14 դեկտեմբերի, 2021

Շառլ Միշելն ու Ալիևը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը երեքշաբթի Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։

«Հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ԵՄ-ի աջակցությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում հաղորդակցությունների բացման, մարդասիրական հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել