Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է եռակողմ համաձայնագրի կատարմանը առնչվող հարցեր․Կրեմլ
21:04 - 24 նոյեմբերի, 2021

Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է եռակողմ համաձայնագրի կատարմանը առնչվող հարցեր․Կրեմլ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցրերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին առնչվող հարցեր։  

«Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելին տեղեկացրել է ԼՂ վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին՝ ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական վերականգնումը և տրանսպորտային կապերի բացումը Հարավային Կովկասում։

Հենց այս հարցերն են նախատեսվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել