«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



Այն, որ արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին. Անի Սամսոնյան |tert.am|

Այն, որ արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Այն, որ մենք արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարի հարցում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին:Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Ես հուսով եմ, բայց նաև չեմ կարծում, որ սա վերջինը կլինի, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանությունը շարունակում է չընդունել իր սխալները, շարունակում է քաղաքացիներին համավարակի վերաբերյալ հակասական հաղորդագրություններ տալ, և մենք ունենք մի ճգնաժամային իրավիճակ, որ արտակարգ դրությունը՝ որպես գործիք, մեզ այլևս չի օգնում»:Դիտարկմանը, թե, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քաղաքական ուժերին մեղադրում է կորոնավիրուսը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, Սամսոնյանն արձագանքեց. «Իսկ ինչու՞ է Ալեն Սիմոնյանի առողջապահության նախարարը համավարակի ընթացքում քաղաքական գրառումներ կատարում»: Ավելին՝ tert.am-ում
14:42 - 09 հուլիսի, 2020
Տրանսպորտային միջոցի սեփականատերը կտուգանվի վաճառքի և վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար |armenpress.am|

Տրանսպորտային միջոցի սեփականատերը կտուգանվի վաճառքի և վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած փաթեթով առաջարկվում է լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ շատ են դեպքերը, երբ մայթեզրերի վրա կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը և կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկայի»: Օրինագծով առաջարկում է այդ «շուկաները» տեղափոխել մեկ այլ վայր, որը նախատեսված կլինի համայնքի կամ տնտեսվարող սուբյեկտների կողմից, կլինի օրինագծի չափանիշներին համապատասխան, որտեղ անհատները կամ սուբյեկտներն առավել բարենպաստ պայմաններում կկարողանան կազմակերպել իրենց մեքենաների վաճառքը կամ վարձույթը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնեց, որ իրենք այս փուլում «ձեռնպահ» կքվեարկեն օրինագծին, հետագայում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում իրենց առաջարկները կներկայացնեն նախագծի վերաբերյալ: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 61 «կողմ», 1 «դեմ» և 20 «ձեռնպահ» ձայներով:
18:05 - 08 հուլիսի, 2020
7 կողմ, 0 դեմ. ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը |armtimes.com|

7 կողմ, 0 դեմ. ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը |armtimes.com|

armtimes.com: 7 կողմ, 0 դեմ ձայներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց մերժել Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ կուսակցությանը 18-րդ մանդատ տրամադրելու մասին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը բազմաթիվ փաստարկներ բերեց, թե ինչու դա հնարավոր չէ: Մասնավորապես ասաց, որ ԿԸՀ-ն լիազորություն ունի լրացուցիչ մանդատ տրամադրել միայն թափուր մանդատի պարագայում, իսկ թափուր մանդատ, ինչպես հայտնի է, չկա: «Եթե որեւէ պատգամավորի լիազորություններ վաղաժամկետ դադարեցված չեն, ապա առկա չէ այն փաստը,  որի հիմքով ԿԸՀ-ն այդ մանդատը կարող է տրամադրվել մեկ այլ թեկնածուի»,- ասաց ԿԸՀ նախագահը: Իր հերթին Մարուքյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը տարբեր պնդումներ ներկայացրեց, իր կարծիքով, հարցը լուծելու ԿԸՀ ունեցած հնարավորությունների մասին: Խաժակյանի պնդումներից մեկով, ԿԸՀ-ն կարող է ոչ թե մեկ մանդատ ավելացնել, այլ վերցնել Արման Բաբաջանյանի մանդատը եւ տրամադրել Լուսավոր Հայաստանի հաջորդ համարին:
16:31 - 08 հուլիսի, 2020
Մարիա Կարապետյան. «Այս քննիչ հանձնաժողովը դեռևս իրականացվող միջոցառումների նկատմամբ թերահավատություն սնելու և դրանք սաբոտաժի ենթարկելու փորձ է»  |hetq.am|

Մարիա Կարապետյան. «Այս քննիչ հանձնաժողովը դեռևս իրականացվող միջոցառումների նկատմամբ թերահավատություն սնելու և դրանք սաբոտաժի ենթարկելու փորձ է» |hetq.am|

hetq.am:  Խորհրդարանական ընդդիմությունը` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, ձևավորել են ժամանակավոր քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է արտակարգ դրության ընթացքում պարետատան կատարած աշխատանքի արդյունավետությունը: Քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները սկսելու է սեպտեմբերին, նախագահելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:   Թեմայի վերաբերյալ մեր գրավոր հարցերին պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը:   Տկն Կարապետյան, խորհրդարանական ընդդիմությունը ժամանակավոր քննիչ հանձնաժողով է ձևավորել` այս ընթացքում պարետատան կատարած աշխատանքը և համավարակի սահմանափակումների մեղման ուսումնասիրման համար, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը նման հանձնաժողովի ստեղծմանը:   -Վարչապետից և առողջապահության նախարարից մինչև կամավոր հիմունքներով իրազեկման աշխատանքներ կատարող քաղաքացիներ զբաղված են հանրային առողջության պահպանման և բառացիորեն կյանքեր փրկելու գործով։ Այս ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը որոշել է քննել այդ աշխատանքների, ուշադրությո՛ւն՝ արդյունավետությունը։   Այս քննիչ հանձնաժողովը այսօր դեռևս իրականացվող միջոցառումների նկատմամբ թերահավատություն սնելու և դրանք սաբոտաժի ենթարկելու փորձ է։ Փոխանակ հանրային ուշադրությունը սևեռելու դիմակ կրելու անհրաժեշտության վրա` ընդդիմությունը պատրաստվում է քննել, թե, օրինակ, ինչո՞ւ դիմակ կրելը պարտադիր չէր բոլորի համար այն ժամանակ, երբ դիմակները չէին բավականացնում նույնիսկ բուժաշխատողներին, կամ երբ առհասարակ տնից դուրս գալը չէր խրախուսվում։ Միջոցառումների արդյունավետությամբ իրապես շահագրգռված ցանկացած պաշտոնյա այսօր պետք է այդ միջոցառման ջատագովը լիներ, այլ ոչ թե դրա դեկոնստրուկցիայով, դրա նկատմամբ թերահավատություն սնելով զբաղվեր՝ «բա ինչո՞ւ այն ժամանակ․․․» հարցադրումներով։   Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբավորումը առհասարակ վերջերս զբաղված էր ցույց կազմակերպելով՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը։ Եվ նրանք պատրաստվում են քննել միջոցառումների արդյունավետությո՞ւնը։   «Իմ քայլը» խմբակցությունում այս հարցն արդեն քննարկվե՞լ է, թե՞ ոչ, կա՞ որոշում` խորհրդարանական մեծամսնությունն անդամակցելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, թե ոչ:   -Այս հարցը խմբակցությունում դեռևս չենք քննարկել։   Խորհրդարանական մեծամասնությունն ունի՞ մտահոգություն, որ հանձնաժողովի կատարած աշխատանքի հետևանքով բացահայտվեն պարետատան այնպիսի թերացումներ, որոնք մարդկային կյանքեր են արժեցել:   -Ես համոզված եմ, որ պարետից մինչև թեժ գծի օպերատոր և առողջապահության նախարարից մինչև յուրաքանչյուր բուժաշխատող անում են ամենը, որ փրկեն կյանքեր։ Երբ Ազգային ժողովում քննարկվում էր կոնտակտավորների տեղորոշման մեխանիզմը, պարետատունն էր, որ խնդրում էր խորհրդարանից հավանություն տալ մարդու իրավունքների սահմանափակման իրավաչափ այդ մեխանիզմին՝ ընդգծելով, որ փրկված թեկուզ մեկ կյանք բավական է այդ մեխանիզմը արդյունավետ որակելու համար։     Ավելին՝ hetq.am-ում։
20:17 - 03 հուլիսի, 2020
ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի պահանջով ստեղծվել է կառավարության ու պարետատան միջոցառումներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով

ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի պահանջով ստեղծվել է կառավարության ու պարետատան միջոցառումներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: Հիշեցնենք՝ այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։  
19:33 - 02 հուլիսի, 2020
Զեյնալյանը նպատակահարմար չի համարում համավարակի ընթացքում դրա դեմ պայքարը քննող հանձնաժողով ստեղծելը |armenpress.am|

Զեյնալյանը նպատակահարմար չի համարում համավարակի ընթացքում դրա դեմ պայքարը քննող հանձնաժողով ստեղծելը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նպատակահարմար չի համարում կորոնավիրուսի ընթացքում դրա դեմ պայքարի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի ստեղծումը: Այս մասին ասաց Զեյնալյանը, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբացությունների ներկայացրած դիմումի մասին հարցին: «Այս պահին, կարծում եմ, նպատակահարմար չէ (խմբ. հանձնաժողովի ստեղծումը), որովհետև դեռ գործընթացները շարունակվում են, ընթացքի մեջ է կորոնավիրուսի համավարակը: Ինչը քննելու մասին է խոսքը, չգիտեմ, թե ինչ հիմնավորումներ են ներկայացրել, տեղյակ չեմ դեռ, բայց կարծում եմ, որ, եթե, նույնիսկ, կարիքը լինի դրա, պետք է համավարակի ավարտից հետո արվի»,- ասաց Զեյնալյանը: Այն դիտարկմանը, թե հանձնաժողովը, հավանաբար, կստեղծվի սեպտեմբերին, արդյոք այդ ժամանակ էլ նպատակահարմար չի լինի դրա ստեղծումը, պատգամավորը նշեց, որ ամեն ինչ կախված է համավարակի ընթացքից: «Կախված է համավարակի ընթացքից, համավարակը կավարտվի, միգուցե դրա անհրաժեշտությունը լինի կամ չլինի, բայց այս պահին չեմ կարող ասել: Կավարտվի համավարակը, նոր դրա մասին կարող ենք խոսել»,- նշեց նա: Նարեկ Զեյնալյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությունը չեն քննարկել: Հուլիսի 2-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու դիմում են ներկայացրել խորհրդարանի նախագահին:
16:27 - 02 հուլիսի, 2020
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։ Ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանը, քննության առարկային և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։
15:44 - 02 հուլիսի, 2020
«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին |news.am|

«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին |news.am|

news.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Ազգային ժողովի` վաղը գումարվելիք արտահերթ նիստին։ Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ «Եթե բերվող նախագծերը նախորդ փաթեթի մի մասն են, իմաստ չունի, որովհետև նախորդին չենք մասնակցել»,- ընդգծեց Անի Սամսոնյանը։ Հիշեցնենք, վաղը Ազգային ժողովում արտահերթ նստաշրջան է հրավիրվել։ Օրակարգում 2 հարց է` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման ու սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը (առաջին հարց) և 2020 թվականի փետրվարի 6-ի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը (երկրորդ հարց)։
20:23 - 29 հունիսի, 2020
Գույքահարկի նոր դրույքաչափերը միջին խավի համար էական մեծացում են առանց եկամուտների համաչափ ավելացման․ Արկադի Խաչատրյան

Գույքահարկի նոր դրույքաչափերը միջին խավի համար էական մեծացում են առանց եկամուտների համաչափ ավելացման․ Արկադի Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Իշխանությունները պետք է ազնիվ լինեն՝ անշարժ գույքի հարկի ռեֆորմի և համահարթ եկամտային հարկի մասին խոսելիս Իշխանական թևի իմ բազմաթիվ գործընկերներն այս օրերին պնդում են, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կապահովի սոցիալական արդարությունը, չէ՞ որ իրենք իջեցրել են եկամտային հարկը, սահմանելով այն 23% համահարթ, մեծացրել են մարդկանց տնօրինվող եկամուտը, ‭հիմա էլ իբր հարկային բեռ չեն ավելացնում, ընդամենը ‬մարդկանց‭ից հետ են վերցնում իրենց «ավելացրած» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, ‬իսկ առաջիկա տարիներին եկամտային հարկը կիջեցնեն մինչև 20%՝ դրանով իսկ փորձելով հիմնավորել, որ իբր մարդիկ նույնիսկ շահած են դուրս գալու այս ամենի արդյունքում: Ասում են նաև, որ իրենք ուղղակի պարտավոր էին հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեն» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից: Ի պատախան այս բոլոր պնդումների՝ իմ գործընկերներին և մեր հայրենակիցներին ես ուզում եմ ասել հետևյալը. 1.2020թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց 23% համահարթ եկամտային հարկը՝ նախկինում գործող երեք դրույքաչափերի փոխարեն՝ 23% (աշխատավարձի մինչև 150 հազ. դրամ գումարից), 28% (150 հազ-ը գերազանցող գումարից) և 36% (աշխատավարձի 2 մլն-ը գերազանցող գումարից): 2.Դեռ անցած տարի ՀՀ-ում վարձու աշխատողների 65-70%-ը ստանում էին մինչև 150 հազ. դրամ աշխատավարձ, հետևաբար այսպես թե այնպես նրանք վճարում էին և հիմա էլ վճարում են 23% եկամտային հարկ, այսինքն նրանց կյանքում համահարթ եկամտային հարկի ներդրումը որևէ էական բան չի փոխել: 3.Եթե խիստ պայմանականորեն միջին խավ համարենք 500 հազ-ից 2 մլն. դրամ աշխատավարձ ստացող մարդկանց (կրկնում եմ ՝ խիստ պայմանականորեն), ապա նրանք կարծես թե համահարթ եկամտային հարկի ներդրմամբ ս.թ. հուվարի 1-ից մինչ այսօր խնայում էին 150 հազ-ը գերազանցող գումարի 5%-ի չափով: 4.Սակայն, ինչպես ս.թ. հունիսի 23-ին նշել էի իմ ֆեյսբուքյան էջում, 2020թ. հուլիսի 1-ից սկսած ՀՀ-ում ‭ամսական 500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 77000դր.՝ նախկինում 25000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն: ‬Հատուկ նշեմ, որ ներկայումս, ժամանակավորապես, մինչև առաջիկա տարիներին եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. կատարում է պետությունը, ինչը աստիճանաբար կդադարի առաջիկա տարիներին: 5.Վերը նշվածը նշանակում է, որ 2020թ. հուլիսի 1-ից սկսած ‭500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի մինչև 7.55%-ը (կախված աշխատավարձի չափից)(ժամանակավորապես 12500 դրամի չափով նվազեցման դեպքում՝ մինչև 6.32%)՝ այս պահին առավելագույնը 2.5%-ի փոխարեն: ‬ ‭6.Սա նշանակում է, որ, օրինակ՝ 1020000դր. աշխատավարձ ստացողը ս.թ. հուլիս ամսվա համար կվճարի արդեն 77000-12500=64500դր. սոցիալական վճար, այսինքն 6.32%՝ ս.թ. հունիս ամսվա համար վճարվող 1.23%-ի (12500դրամի) փոխարեն, այսինքն ավելի քան 5%-ով ավելի մեծ սոցիալական վճար:‬ ‭7.Թեև սա մասնավոր դեպքի մատնանշում է, այդուհանդերձ նպատակը՝ ի ցույց դնելն է, որ պայմանականորեն վերցված այդ եկամտային հատվածը ներկայացնող միջին խավը ևս ս.թ. հուլիսի 1-ից սկսած ‬համահարթ եկամտային հարկի ներդրումից‭ առավելապես կամ էապես շահած այլևս չի լինի, քանի որ տնօրինվող եկամուտը կնվազի:‬ ‭8.Իհարկե, մեր գործընկերները կարող են ասել, որ առաջիկա տարիներին եկամտային հարկի համահարթ դրույքաչափը կնվազի 23%-ից մինչև 20%, և մարդկանց տնօրինվող եկամուտը կավելանա անշարժ գույքի հարկի ներդրմանը զուգահեռ: Այո, կնվազի, բայց ափսոս, էլի չի ստացվում. եկամտային հարկի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրանալու է վճարվելիք սոցիալական վճարների դրույքաչափը՝ ներկայիս 2.5%-ից դառնալով 5%: Կրկին մարդկանց եկամուտներում էական փոփոխություն չի լինի:‬ 9.Իհարկե, հանուն արդարության, պետք է նշել, որ կարելի է նաև մատնացույց անել ‬համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում էապես շահած մարդկանց՝ բարձր եկամտային հատվածներից, սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն չունեցող մարդկանցից և այլն, սակայն այդ մարդիկ մեծամասնություն չեն կազմում, հետևաբար մենք չենք կարող խոսել համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում մեր հայրենակիցների առավելապես շահած լինելու մասին՝ տնօրինվող եկամտի էապես մեծացման առումով: 10.Վերոհիշյալից ելնելով՝ հարկ է փաստել, որ քաղաքական մեծամասնության կողմից արտահերթ ռեժիմով, առանց հանրային և մասնագիտական բազմակողմանի քննարկման, արտակարգ դրության և տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում ընդունվել է ‭անշարժ գույքի հարկման մի նախագիծ‬, որով նախատեսվում է ներդնել ‭հարկման ‬նոր, սակայն անարդար, ոչ ‭մարդակենտրոն համակարգ՝ առանց սոցիալական երաշխիքներ, արտոնություններ և բացառություններ սահմանելու, առանց կոնկրետ գնային հատվածների գույքի սեփականատերերի եկամուտների մակարդակը հաշվի առնելու, առանց սոցիալական տարբեր շերտերի մտահոգությունները և միջին խավի շահը հաշվի առնելու, առանց բազմակողմանի և լուրջ վերլուծության, առանց ազդեցության գնահատման՝ ներդրումների, անշարժ գույքի գների, շինարարության, հիփոթեքային շուկայի և այլնի վրա, առանց քաղաքական ուժերի հետ քննարկելու և հորդորները հաշվի առնելու:‬ ‭11.Վերջնարդյունքում այն առավելապես ենթադրում է հարկային բեռի մեծացում, իսկ միջին խավի համար՝ էական մեծացում՝ առանց եկամուտների համաչափ ավելացման:‬ ‭Հաճախ մեր գործընկերներն ասում են, որ անշարժ գույքի հարկը կազմում է ամսական այսքան գումար: Հետաքրքիր է՝ դա ասողներից ո՞վ է երբևէ ամսական գույքահարկ վճարել: Այդ գումարը վճարվում է միանվագ, և մարդկանց մեծամասնության աչքին այդ գումարը երևալու է: Կառուցապատողից բնակարան գնելու դեպքում մարդիկ առավելապես դա անում են հիփոթեքային վարկի միջոցով, և պարտավոր են լինելու կատարել հետևյալ վճարումները՝ վարկի մայր գումարի մարումներ, տոկոսի վճարում, վարկի սպասարկման վճար, գույքի և երբեմն դժբախտ դեպքերից ապահովագրության վճարներ, այնուհետև շենքի պահպանման պարտադիր նորմերի վճարներ: Այս ամենին պետք է գումարել նաև անշարժ գույքի նոր հարկի զգալի վճարումը և այս ամբողջը 10-20 տարվա ընթացքում: Գումարենք այս ամենին հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձման սպասվող դադարեցումը կառավարության կողմից, ինչպես նաև սպասվող անշարժ գույքի գների անկումը, և ասացեք խնդրեմ՝ այս ամենը կազդի՞ միջին խավը և ոչ միայն այդ խավը ներկայացնող մարդու՝ հիփոթեքային վարկով նորակառույցում նոր բնակարան ձեռք բերելու որոշման վրա, թե՞ ոչ:‬ ‭12.Ի սեր Աստծո գոնե մի ասեք, որ համահարթ եկամտային հարկի ներդրմամբ միջին և ավելի ցածր եկամտային հատվածներում գտնվող մարդկանց համար մի էական և կարևոր բան եք արել, հիմա էլ իբր թե հարկային բեռ չեք ավելացնում, ընդամենը իրենցից հետ եք վերցնում ձեր «տված» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, մի հատ էլ իբր թե մարդիկ շահած են դուրս գալու:‬ ‭Եթե ձեր նպատակը հարկային բեռ ավելացնելը չէր և միայն մեծահարուստ մարդկանց և օլիգարխների անշարժ գույքը հարկելն էր, կարող էիք ընդամենը շքեղության հարկ սահմանել և դրանով ավարտել:‬ 13.Եւ ևս մի բան, իմ շատ հարգելի իշխանական թևի գործընկերներ, մի փորձեք գցել մեր հայրենակիցներին թյուրիմացության մեջ, թե իբր անշարժ գույքի հարկի դրույքաչափերի վերջին փոփոխություններով դուք «հերոսաբար» փրկեցիք մարդկանց շատ ավելի բարձր հարկեր վճարելու պարտականությունից: Դա առնվազն ազնիվ չէ: Անցած տարի նոյեմբերին դուք ընդունեցիք այդ օրենքը՝ անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ՝ առանց հաշվի առնելու մեր հորդորները, իսկ հիմա փոխանակ հետաձգեք այդ օրենքի կիրառության ժամկետը, մարդկանց անազնվորեն ասում եք, որ դուք ուղղակի պարտավոր էիք հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեք» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից: Նույնիսկ կարելի է «հուզվել»: Առողջ եղեք»:
12:44 - 29 հունիսի, 2020
Եթե ՍԴ-ն ասի, որ գործը չի քննելու, մեր պայմանն ուժի մեջ է․ Տարոն Սիմոնյան |hetq.am|

Եթե ՍԴ-ն ասի, որ գործը չի քննելու, մեր պայմանն ուժի մեջ է․ Տարոն Սիմոնյան |hetq.am|

hetq.am: Չնայած Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել Սահմանադրական դատարանում (ՍԴ) քննվող գործի դիմումը, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրության փոփոխության սահմանադրականության քննության հարցով ՍԴ դեռ չի դիմելու:Ընդդիմադիր խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը վիճարկելու համար, ինչպես իրենք են հայտարարել, կդիմեն այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունն ավարտված լինի: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ` այդ կերպ իրենք չեն առնչվի քաղաքական պրոցեսին` թույլ տալով Սահմանադրության փոփոխության սահմանադրականության որոշման հարցն իրականացնել միայն իրավական գործընթացում: Խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարություններին ծանոթացել է: «Իմ լավ բարեկամ փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում դիմումը, բայց չպատասխանեցին էն հարցին, թե ինչ կապ ունի դիմումը հետ վերցնելը ՍԴ-ում քննող գործի քննության հետ, գործը քննվելու է»,- ասաց Սիմոնյանը: Սիմոնյանի խոսքով` իրենց հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ-ում քննվելու է հուլիսի 7-ին, և որպեսզի իրավական գործընթացի վրա քաղաքական ներազդեցություն չլինի, չստվերվի իրավական գործընթացը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները իրավական գործընթաց կսկսեն այն ժամանակ, երբ Քոչարյանի գործի քննությունը կայացած լինի: «Անկախ նրանից, որ դիմումը հետ են վերցնում, գործը քննվելու է, եթե ՍԴ-ն ասի, որ գործը չի քննելու, մեր պայմանը ուժի մեջ է։ ՍԴ-ն է որոշում` քննի, թե չէ: Մենք ասել ենք, եթե ՍԴ-ն որոշում է կայացնելու, դրանից հետո համապատասխան իրավական գործընթաց կկազմակերպենք»,- ասաց Սիմոնյանը: Պատգամավորի խոսքով` այդ գործի քննությունից հետո պատրաստ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ դիմել ՍԴ` Սահմանադրության փոփոխության նախագծի սահմանադրականության քննության հարցով: Ըստ նրա` Քոչարյանի փաստաբանական թիմը, դիմումը հետ վերցնելով, քաղաքականացնում է գործընթացը:
17:12 - 25 հունիսի, 2020
Չկա որևէ գույքային միավոր, որի բացարձակ արժեքով գույքահարկը չի ավելանում. Մանե Թանդիլյան |lragir.am|

Չկա որևէ գույքային միավոր, որի բացարձակ արժեքով գույքահարկը չի ավելանում. Մանե Թանդիլյան |lragir.am|

lragir.am: Նոր նախագծով գույաքահարկը բարձրանում է 3-4 անգամ, քանի որ մոտարկվում է շուկայական արժեքին, ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ «Եվ աներկբա է, որ չկա որևէ գույքային միավոր, որի բացարձակ արժեքով գույքահարկը չի ավելանում։ Բացարձակ արժեքով բոլորի գույքահարկն ավելանում է»,- հայտարարեց Մանե Թանդիլյանը։ Նրա խոսքով՝ 580 հազար նոր գույքային միավոր դառնում են հարկատու։ Սրանք այն գույքերն են, որոնց համար նախկինում գույքահարկ չէր վճարվում, քանի որ մինչև 3 մլն դրամ արժեք ունեն։ «Ասում եք՝ տեսանելի հարստություն են հարկում, այդ 3 մլն-ոց գո՞ւյքն է տեսանելի հարստություն։ Որտեղ է ձեր ասածի մեջ այդ տրամաբանությունը, որ որևէ սոցիալական բաղադրիչ հաշվի չեք առել։ Սա սոցիալական բաղադրիչ էր, որը վերացրել եք իսպառ։ Այս մարդկանց թվում կան նպաստառուներ, կենսաթոշակառուներ, մարդիկ, որոնց եկամուտը որևէ կերպ կապ չունի եկամտային հարկի տոկոսների հետ։ Բայց բոլորն անխտիր դառնում են գույքահարկ վճարողներ։ Ի՞նչ է ձեզ տալու, օրինակ, մի գյուղացու վճարած 140 դրամ հարկը։ Այո, 200 մլն-ից ավելի գույքը պետք է ավել հարկվի, բայց դրա հաշվին պարտադիր ու անպայման պետք է սահմանվի չհարկվող շեմ՝ մինչև 10 մլն դրամ առնվազն։ Եվ այստեղ ձեր եկամուտները չեն տուժի»,- նշեց Թանդիլյանը։ Իսկ միջին խավի դեպքում նա առաջարկեց երկու անգամ նվազեցնել գույքահարկի տոկոսը։
15:08 - 24 հունիսի, 2020
Մենք հիմա պետք է լսենք համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասով ԼՀԿ-ի առաջարկները. Իվետա Տոնոյան |aysor.am|

Մենք հիմա պետք է լսենք համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասով ԼՀԿ-ի առաջարկները. Իվետա Տոնոյան |aysor.am|

aysor.am: Բնականաբար, հարգանքով ենք վերաբերվում «Լուսավոր Հայաստանի»-ի մեր գործընկերների դիրքորոշմանը: Նախօրեին նաև բովանդակային քննարկում ենք ունեցել ԼՀԿ ներկայացուցիչների հետ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ ԼՀԿ-ն այս պահին չի սատարի ԲՀԿ-ին և Սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու հարցով կդիմի ՍԴ, երբ ավարտվի Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը:«ԼՀԿ-ն ժամկետների հետ կապված իրենց վերապահումներն ունի, այնպես որ, մենք հիմա պետք է լսենք համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասով նրանց առաջարկները: Մենք, բնականաբար, ներկայացրել ենք մեր դիրքորոշումն այն մասով, որ այս գործընթացում րոպե անգամ կորցնելը հղի է բավականին վտանգավոր հետևանքներով: Ինչպես առիթ ունեցել ենք ասելու, այն, ինչ երկու օր առաջ տեղի ունեցավ խորհրդարանում, կոնկրետ Սահմանադրության կոպտագույն խախտում էր, սակայն ԼՀԿ-ի մեր գործընկերներն իրենց վերապահումներն ունեն: Այնպես որ, սպասենք իրենց առաջարկներին: Իրենք կոնկրետ դիմումի հետ կապված ունեն առաջարկներ, որոնք պետք է ներկայացվեն, և դրանից հետո արդեն ավելի համապարփակ մշակված տարբերակով կներկայացվի ՍԴ», - ասաց մեր զրուցակիցը:
13:48 - 24 հունիսի, 2020