news.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Ազգային ժողովի` վաղը գումարվելիք արտահերթ նիստին։ Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Եթե բերվող նախագծերը նախորդ փաթեթի մի մասն են, իմաստ չունի, որովհետև նախորդին չենք մասնակցել»,- ընդգծեց Անի Սամսոնյանը։
Հիշեցնենք, վաղը Ազգային ժողովում արտահերթ նստաշրջան է հրավիրվել։ Օրակարգում 2 հարց է` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման ու սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը (առաջին հարց) և 2020 թվականի փետրվարի 6-ի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը (երկրորդ հարց)։
comment.count (0)