armtimes.com: 7 կողմ, 0 դեմ ձայներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց մերժել Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ կուսակցությանը 18-րդ մանդատ տրամադրելու մասին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը բազմաթիվ փաստարկներ բերեց, թե ինչու դա հնարավոր չէ: Մասնավորապես ասաց, որ ԿԸՀ-ն լիազորություն ունի լրացուցիչ մանդատ տրամադրել միայն թափուր մանդատի պարագայում, իսկ թափուր մանդատ, ինչպես հայտնի է, չկա: «Եթե որեւէ պատգամավորի լիազորություններ վաղաժամկետ դադարեցված չեն, ապա առկա չէ այն փաստը, որի հիմքով ԿԸՀ-ն այդ մանդատը կարող է տրամադրվել մեկ այլ թեկնածուի»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Իր հերթին Մարուքյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը տարբեր պնդումներ ներկայացրեց, իր կարծիքով, հարցը լուծելու ԿԸՀ ունեցած հնարավորությունների մասին: Խաժակյանի պնդումներից մեկով, ԿԸՀ-ն կարող է ոչ թե մեկ մանդատ ավելացնել, այլ վերցնել Արման Բաբաջանյանի մանդատը եւ տրամադրել Լուսավոր Հայաստանի հաջորդ համարին:
comment.count (0)