ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Մարտունու ԲԿ-ի նոր շենքը կկառուցի ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն  |armenpress.am|

Մարտունու ԲԿ-ի նոր շենքը կկառուցի ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը թույլատրեց ՌԴ-ում գրանցված «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացնել շինարարական գործունեություն՝ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների շինարարության բնագավառում: Ըստ նախագծի հիմնավորման, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիրն իրականացվում է 2013թ.-ից և նպատակ ունի բարելավել մոր և մանկան առողջության ծառայությունները` իրականացնելով առողջության առաջնային պահպանման մակարդակում ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, վաղ հայտնաբերում և կառավարում, ինչպես նաև Հայաստանի ընտրված հիվանդանոցների գործունեության արդյունավետությունը և որակը: 43.3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ (որից ՀԲ մասնաբաժինը 35 մլն է) վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2013-ին, իսկ ծրագրի ավարտման ժամկետ է սահմանվել 2022 թվականը: Վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված է Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ արդիականացում․ նոր շենքի կառուցում և հագեցում բժշկական սարքավորումներով և կահույքով։ Կառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգին համապատասխան 2019թ. դեկտեմբերի 23-ին հայտարարվել է ազգային մրցույթ։ Մրցութային պայմաններին բավարարող՝ ամենացածր գին առաջարկած մասնակից է ճանաչվել «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն և համատեղ գործող «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն։
12:34 - 27 մայիսի, 2020
Ընդհանուր առմամաբ՝ 24 ժամյա ռեժիմով դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն․ Արթուր Ասոյան

Ընդհանուր առմամաբ՝ 24 ժամյա ռեժիմով դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն․ Արթուր Ասոյան

Այսօր՝ մայիսի 27-ի կառավարության հերթական նիստում Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ներկայացրեց տեսչական մարմինների կողմից իրականացրած աշխատանքները։ Ասոյանը մասնավորապես նշեց․ «Վերահսկողական աշխատանքները իրականացվում են չորս տեսչական մարմինների կողից։ Հիմնական աշխատանքները տարվում են այն ոլորտներում, որոնք ավելի ռիսկային են՝ արտադրամասեր, բանկեր , խանութներ, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։ Մեկ  շաբաթում հանրային սննդի 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր կփակվի պարետի որոշմամբ։ Այդ աշխատանքները շարունակական են։ ՍԱՏՄ-ի կողմից խորհրդատվություն է իրականացվել 9561 տնտեսվարող սուբյեկտի մոտ՝ հանրային սննդի օբյեկտներում։ Առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթում 290 տնտեսվարող  սուբյեկտներ են փակվել 24 ժամյա ռեժիմով։ Ընդհանուր առմամաբ դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն։ Աշխատանքները շարունակում ենք նաև ՃՈ-ի հետ միասին։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տրանսպորտի ոլորտում աջակցում է ոստիկանությանը, մասնակցում են   տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքների  վերահսկողությանը և հանրային  տրանսպորտում ուղևորների կողմից  անվտանգության նորմերի պահպանմանը։ Նաև հսկողություն է իրականացվում մանկապարտեզներում, որպես այդպիսին փակված մանկապարտեզ չկա։ Մանիտորինգի արդյունքում շուրջ 120 մանկապարտեզների հաճախության ցուցանիշը շատ ցածր է՝ հաճախում է երեխաների մոտ 8․3 տոկոսը։
11:49 - 27 մայիսի, 2020
Գրանցված վարձու աշխատողների 20 տոկոսն է հանդիսանում կառավարության 8-րդ միջոցառման շահառու․ ծրագիրը կատարվել է 71․4 տոկոսով

Գրանցված վարձու աշխատողների 20 տոկոսն է հանդիսանում կառավարության 8-րդ միջոցառման շահառու․ ծրագիրը կատարվել է 71․4 տոկոսով

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելուց մոտ մեկ շաբաթ անց կառավարությունը սկսեց կորոնավիրուսի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման միջոցառումներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածման հետեւանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներին դրամական աջակցության տրամադրում։ Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառու ունեցողը հենց այս՝ 8-րդ փաթեթն է․ ընդգրկում է շուրջ 100 հազար շահառու, որոնք բոլորը գրանցված աշխատողներ են։ Միջոցառման գործարկման սկզբում քննարկվում էր հարցը, թե արդյոք այն քաղաքացիները, որոնց աշխատանքային պայմանագրերը քաղաքացիաիրավական են, կարող են հանդիսանալ կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու։ Ապրիլի 30-ին՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, որոշվեց, որ նշյալ միջոցառման շահառուների շրջանակն ընլայնվելու է մոտ 36․000-ով։ Որոշման համաձայն՝ քաղիրավական պայմանագրով աշխատողները եւս ներառվեցին այս ծրագրի մեջ։ Ծրագիրը նախատեսված է գործունեության 5 տեսակների համար։ Դրանք են․  1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,  2) հանրային սննդի ծառայություններ, 3) զբոսաշրջային ծառայություններ, 4) վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ, 5) մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն։ Այսպիսով, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառմամբ նախատեսված աջակցությունից կարող են օգտվել վերոնշյալ ոլորտների այն աշխատակիցները, որոնք պայմանագրերից գոնե մի տեսակով գրանցված են (եղել)։  Infocom-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ 2020 թվականի փետրվարի դրությամբ Հայաստանում քաղիրավական պայմանագրով աշխատող 49․188 անձ կա, իսկ հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող՝ 622․805։ Սրանք բոլորը հաշվարկված են 50․549 գործատուների ներկայացրած տվյալների համաձայն։ Ընդհանուր առմամբ, ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն, ունենք 665․476 հիմնական եւ քաղիրավական պայմանագրով աշխատող քաղաքացիներ։ Սակայն քաղիրավական պայմանագրերով եւ հիմնական պայմանագրերով աշխատողների հանրագումարը 665․476-ից ավելի է։ Բանն այն է, որ առկա են դեպքեր, երբ միեւնույն անձը միաժամանակ ներգրավված է հիմնական աշխատանքային եւ քաղիրավական պայմանագրերի շրջանակներում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ այս տարվա մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել թվով 94828 հիմնական աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողի, եւ  2411 քաղաքացիաիրավական անշխատանքային պայմանագրով վարձու աշխատողի: Ստացվում է, որ մայիսի 21-ի դրությամբ՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառումը ներառել է հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատողների 15,22 տոկոսին, քաղիրավական պայմանագրով աշխատողների՝ 4,9 տոկոսը։  Նախնականում պլանավորվում էր սպասարկել 100․000 շահառուի, հետագայում շահառուների շրջանակն ընդլայնվեց 36․000-ով։ Եթե վերցնենք ծրագրով նախատեսված թիվը, ապա ստացվում է, որ փոխհատուցում ստանալու էր հիմնական եւ քաղիրավական պայմանագրերով աշխատողների մոտավորապես 20 տոկոսը։ Փաստացի, մայիսի 21-ի դրությամբ ծրագիրը կատարվել է 71,4 տոկոսով՝ ըստ Սոցիալական հարցերի նախարարությունից ստացած տվյալների։
22:06 - 26 մայիսի, 2020
Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար պետք է անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար պետք է անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 25-ին աշխատանքներն է շարունակել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի հերթական նիստը մեկնարկել է երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, նրանց առողջական վիճակի, ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների ամփոփմամբ: Ներկայացվել է տեղեկատվություն համավարակի տարածումը կանխարգելող միջոցառումների ընթացքի մասին՝ անդրադարձ է եղել պարետատան սահմանած կանոնների պահպանման և պաշտպանիչ միջոցների կիրառման ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը, վարչական իրավախախտումների դեպքերին, անախտանիշ դեպքերի ինքնամեկուսացման ռեժիմի նկատմամբ հսկողությանը:   Հաջորդիվ քննարկում է ծավալվել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու հետագա ռազմավարության և քայլերի շուրջ: Արծարծվել են առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը և հանրային իրազեկվածության բարձրացմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկներ: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն և հետևել սահմանված կանոններին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ներկայացնել առաջարկներ՝ նիստի շրջանակում արծարծված խնդիրների լուծման առնչությամբ:
20:57 - 25 մայիսի, 2020
ՍԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով կասեցվել է հանրային սննդի 46 օբեկտների աշխատանքը

ՍԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով կասեցվել է հանրային սննդի 46 օբեկտների աշխատանքը

ՀՀ պարետի մայիսի 22-ի N82 և N83 որոշումների համաձայն՝ այսօր՝ 25.05.2020թ, 24 ժամով կասեցվել է հանրային սննդի հետևյալ 46 օբեկտների աշխատանքը՝Երևան - 16-«Վայն Ռեփաբլիկ» ՍՊԸ, Թամանյան 2-49-«Քորդոբա» ՍՊԸ, Թամանյան 1-1տ-«Իսկանդեր» ՍՊԸ, Թամանյան 1/17-«Սթար-ին» ՍՊԸ, Թամանյան 1շ. 2- «Ա/Ձ «Գևորգ Պողոսյան», Թամանյան 1ա. 19 նկղ-«Կաֆե Հաուզ» ՍՊԸ, Թամանյան 1Ա 1/1տ-«Վին Տերա» ՍՊԸ, Թամանյան 1-3-«Կասկադ Շոկոլատերիա» ՍՊԸ, Թամանյան 1/17-«Դռագոն Գարդեն» ՍՊԸ, Արամի 86/89 16-«Դառգետ» ՍՊԸ, Արամի 72/73-«Արմհուկա» ՍՊԸ, Արամի 72-38-«Առ.Քեյ» ՍՊԸ Թամանյան 1 տարածք 16-«Պեստո» ՍՊԸ, ք. Երևան, Արամի 86/89 16- Ա/Ձ «Անժելա Իլինիխ», Արամի 80- Ա/Ձ «Վահան Բեգոյան», Ազատամարտիկների 74/1-Ա/Ձ «Վահան Բեգոյան», Ազատամարտիկների 76/1 Մարզեր - 30Վայոց Ձոր- Ա/Ձ Լիլիթ Սարգսյան, ք. Վայք, Շահումյան 97 շենքի տարածք-Հենլի ՍՊԸ, Վայք-Գորիս մայրուղի 5-րդ կիլոմետր-«Որսկան Տարոն» ՍՊԸ, Վայք-Գորիս մայրուղի 5-րդ կիլոմետր-«Ֆուդվեյ» ՍՊԸ, ք. Վայք, Ջերմուկի խճ.6- Ա/Ձ «Ալվարդ Թադևոսյան», Զառիթափ համայնք, Վայք-Գորիս Մայրուղի 9-րդ կմ-Ա/Ձ «Սարգիս Գևորգյան», Զառիթափ համայնք, Վայք-Գորիս մայրուղի 9-րդ կմ Սյունիք-«Արշակ-12 ՍՊԸ, ք. Սիսիան, Չարենցի 2 ա,- Ա/Ձ «Սամվել Բաբայան», ք. Սիսիան,Որոտան 1-2/1- Ա/Ձ «Արմինե Լագզյան», ք. Մեղրի, Ադելյան 12 / 1 Արմավիր- Ա/Ձ «Կարեն Աֆանեսյան», ք. Արմավիր Հանրապետության 32/1, 43/2- Ա/Ձ «Հայկուհի Աճեմյան», ք. Էջմիածին, Աշտարակի խճ. 6- «Ֆուդ Լայն» ՍՊԸ, ք. Արմավիր Երևանյան 17/3- «Անտառային Գեղեցկուհի» ՍՊԸ, ք. Էջմիածին Անտառային պուրակ- Ա/Ձ «Մարգար Խոսրովյան», ք. Էջմիածին, Արարատյան 28- Ա/Ձ «Նշան Մանուկյան», գ. Դալարիկ- Ա/Ձ «Լաերտ Մնացականյան», գ․Քարակերտ- ԱՁ «Մարգար Գևորգյան», Արմավիրի մարզ, գ. Դալարիկ Արարատ- «Վալ Արտ Գրուպ» ՍՊԸ, ք. Արտաշատ, Երևան-Երասխ մայրուղի 11,- «Պարտեզ սերվիս» Ա/Կ, ք. Արտաշատ,Մայիսի 19/2,- Ա/Ձ «Հայկ Բաբայան», ք.Արտաշատ, Արազի փող., շ. 12/17- «ՎԱՆ» Ա/Կ, ք. Արտաշատ, Երևան-Երասխ մայրուղի 4ա- Ա/Ձ «Սմբատ Մակարյան», գ. Տափերական- Ա/Ձ «Նարինե Սարգսյան», ք. Արտաշատ Արագածոտն-«Երիտասարդական սրճարան» ՍՊԸ, ք. ԱշտարակՆարեկացու 196 Տավուշ- Ա/Ձ «Ազատուհի Քալանթարյան», ք. Բերդ, Մաշտոցի փողոց Կոտայք- Ա/Ձ «Նորիկ Ավագյան», Հրազդան Զորավար Անդրանիկ 6- Ա/Ձ «Տիգրան Մարգարյան, ք. Հրազդան,կենտրոն 27/6 Շիրակ-«Սվետլանա» ՍՊԸ, ք. Արթիկ, Տուֆագործների 39- Ա/Ձ «Սեդա Աստոյան», ք. Արթիկ, Շահումյան 31- Ա/Ձ «Գուրգեն Վարդանյան», ք.Արթիկ, Երկաթուղայինների 3 Որոշումները կայացվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով:Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր:ՀՀ պարետի որոշումների կատարումը պարտադիր է: Կարգազանց տնտեսավարողների նկատմամբ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ, տուգանքներ: Խախտումը կրկնվելու դեպքում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի:
16:37 - 25 մայիսի, 2020
Կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանը միտված աշխատանքները

Կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանը միտված աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Նիստում անդրադարձ է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին, հաստատված դեպքերի վիճակագրությանը, ընդհանուր դինամիկային: Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և պարետատան սահմանած կանոնները պահպանելու ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը վերաբերող հարցեր: Շահագրգիռ մտքերի փոխանակություն է ծավալվել կանխարգելիչ միջոցառումների շուրջ, այս համատեքստում ընդգծվել է պաշտպանիչ դիմակ կրելու կարևորությունը և այդ ուղղությամբ հանրային լայն իրազեկումը: Վարչապետը, ամփոփելով նիստի աշխատանքները, քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
19:15 - 23 մայիսի, 2020
COVID-19. Հանձնաժողովը քննարկել է անախտանիշ դեպքերի վարման ռազմավարությունը

COVID-19. Հանձնաժողովը քննարկել է անախտանիշ դեպքերի վարման ռազմավարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում ներկայացվել է տեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընթացիկ դինամիկայի, վարակված անձանց առողջական վիճակի, թեստավորման ծավալների վերաբերյալ: Առաջիկա անելիքների համատեքստում քննարկման առարկա են դարձել անախտանիշ դեպքերի վարման ռազմավարությունը և ինքնամեկուսացման նկատմամբ հսկողության մեխանիզմները: Անդրադարձ է եղել, մասնավորապես, տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ կորոնավիրուսի տարածման շղթաների վերահսկելիությանը,  համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներին, տեսչական ստուգումների արդյունքներին, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցների կիրառմանը: Արծարծվել են նաև համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, առողջապահական համակարգի հագեցվածության և ծանրաբեռնվածությանն առնչվող հարցեր: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղությամբ վերահսկողական աշխատանքները:
20:09 - 22 մայիսի, 2020
Ծառայություն մատուցող սպանդանոցների թիվն աճելու փոխարեն նվազում է

Ծառայություն մատուցող սպանդանոցների թիվն աճելու փոխարեն նվազում է

Մայիսի 21-ին տեղի ունեցած կառավարության նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ կա գործող 44 սպանդանոց, որից ծառայություն  է մատուցում 19-ը:  Infocom-ը որոշեց պարզել, թե պարտադիր սպանդանոցային մորթի որոշման ընդունման նախնական փուլում սպանդանոցների ինչ քանակ էր նշվում, և ինչ բաշխվածություն ունեն վերջիններս՝ ըստ ՀՀ մարզերի: Նախ նշենք, որ 2020 թվականի  հունվարի 15-ից Սննդի անվտանգության տեսչական մարմինը անցավ սպանդանոցային մորթի խիստ հսկողության, որից հետո, ի պատասխան քաղաքացիների դժոգության , Սննդի անվտանգության տեսչական մարմնի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 23-ի դրությամբ կա թվով 40 գործող սպանդանոց, որոնք ընդգրկում են բոլոր  մարզերը:  2020 թվականի հունվար ամսին չէր նշվում, թե 40 գործող սպանդանոցներից քանիսն են ծառայություն մատուցում, սակայն անհրաժեշտ քանակի վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան նշվում էր, որ գործող 25 սպանդանոցների հզորությունը կարող է բավարարել Երևանի մսի պահանջարկը, իսկ առաջիկայում պետք է շահագործման հանձնվեր ևս 23 սպանդանոց, որոնք ի վիճակի կլինեին ծածկել ողջ հանրապետության պահանջարկը: Սակայն կառավարության երեկվա նիստում խոսվեց ծառայություն մատուցող 19 սպանդանոցի մասին, որոնք չեն համապատասխանում նախկին հայտարարություններին, որտեղ խոսվում էր արդեն գործող 25 սպանդանոցի և 23 կառուցվող սպանդանոցների մասին:  Այնուամենայնիվ,  միայն բաց աղբյուրների՝ մասնավորապես Սննդի անվտանգության տեսչական մարմնի կայքում տեղադրված սպանդանոցների ցանկի հիման վրա փորձենք հասկանալ, թե Հայաստանի Հանրապետությունում ծառայություն մատուցող սպանդանոցներն  ինչ բաշխվածություն ունեն և ինչ ծառայություններ են մատուցում: Ինչպես տեսնում ենք գրաֆիկից՝ Արագածոտնի մարզում, ըստ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կայքում հրապարակված ցուցակի, կա ծառայություն մատուցող մեկ սպանդանոց, որն իրականացնում է միայն խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթ: Փաստացի այս պահի դրությամբ Արագածոտնի մարզում չկա սպանդանոց, որը կիրականացնի խոզերի մորթ: Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում  5 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում մեկ սպանդանոց, որն իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Արարատի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: Փաստացի Արարատի մարզում նույնպես չկա խոզերի մորթ իրականացնող սպանդանոց: Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում  3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Երեք սպանդանոցներից մեկը շարժական է, որը նույնպես իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: Տավուշի մարզում ծառայություն է մատուցում մեկ սպանդանոց, որն իրականացնում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում մեկ սպանդանոց, որն իրականացնում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Շիրակի մարզում չկա ծառայություն մատուցող սպանդանոց: Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում երկու սպանդանոց, որոնք իրականացնում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Երևանում ծառայություն է մատուցում երկու սպանդանոց, որոնցից մեկն իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ, իսկ մյուսը միայն ճագարի մորթ: Այսպիսով՝ ծառայություն մատուցող սպանդանոցները բաշխվածությամբ չեն ծածկում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը: Բացի այդ, կան մարզեր, որոնք ունեն սպանդանոցներ, սակայն սպանդանոցները ճկուն չեն և չեն իրականացնում բոլոր տեսակի կենդանիների մորթ: Օրինակ՝ Արագածոտնի, Արարատի մարզերում և Երևանում չկա խոզերի մորթ իրականացնող սպանդանոց, իսկ Շիրակի մարզում ընդհանրապես ծառայություն մատուցող սպանդանոց չկա: Հիշեցնենք, որ պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը: Հեղինակ՝ Նարեկ Մարտիրոսյան
16:47 - 22 մայիսի, 2020
Արական սեռի քաղաքացիների անձնագրերը վավեր կլինեն ոչ թե մինչեւ 18, այլ 19 տարին լրանալը

 |armenpress.am|

Արական սեռի քաղաքացիների անձնագրերը վավեր կլինեն ոչ թե մինչեւ 18, այլ 19 տարին լրանալը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի փոփոխություններին: Նախագծի հիմնավորման մեջ ասված է. «Մինչեւ 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչեւ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման կամ բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաեւ այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով»: Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է միջին մասնագիտական ծրագրով վարժարաններում եւ այլ ուսումնական հաստատություններում ուսանող կամ արդեն իսկ  պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիներին ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին:  Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչեւ 18 տարին լրանալը: Բացի այդ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող եւ դեռեւս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ: Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեեւ սովորում են մինչեւ 18 տարին լրանալը եւ, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ: Նույն խնդիրն ունենում են նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը: Նշված խնդիրները լուծելու եւ արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ: Հարկ է նշել նաեւ, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող  արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Բացի այդ, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր եւ հետեւաբար անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչեւ 18, այլ մինչեւ նրանց 19 տարին լրանալը։
19:35 - 21 մայիսի, 2020
Հայաստանում մենաշնորհները հաղթահարել ենք, եւ մենք հրավիրում ենք բոլորին՝ ներդրումներ անելու ՀՀ-ում․ վարչապետ |armtimes.com|

Հայաստանում մենաշնորհները հաղթահարել ենք, եւ մենք հրավիրում ենք բոլորին՝ ներդրումներ անելու ՀՀ-ում․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիման վրա իրականացվելիք «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող նախաորակավորման պահանջները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ «Մասդար» ընկերությունը ներդրումային ծրագրի առաջարկ էր արել եւ առաջարկել էր գին, որն այդ պահին միջազգային ստանդարտներով բավական ցածր էր: «Այս մրցույթի իմաստը հետեւյալն է՝ ՀՀ-ն հայտարարում է, որ ինքը «Մասդար» ընկերությունից ստացել է այսպիսի առաջարկ, ո՞ր ընկերությունն է, որ կարող է ավելի լավ առաջարկով հանդես գալ, բայց «Մասդար» ընկերությունն ունենալու է նախապատվություն»,- ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց՝ նման պրակտիկա ՀՀ-ում չի եղել, եւ հույս կա, որ ՀՀ-ն այս մրցույթով կստանա իր համար շահավետ տարբերակներ, եւ պետք է փորձել այսպիսի մրցութային կարգերը կիրառել հնարավորինս լայն, որպեսզի մրցակցությունը պահպանվի: «Սա կարեւոր է Հայաստանի տնտեսական իմիջի համար եւ սա շատ հստակ ուղերձ է բոլոր հնարավոր ներդրողներին, որ մենք իսկապես Հայաստանում մենաշնորհները հաղթահարել ենք եւ հրավիրում ենք բոլորին՝ ներդրումներ անելու ՀՀ-ում, ամեն ինչ անում ենք՝ այդ ներդրումների անվտանգությունն ապահովելու համար: Մեր ներդրումային միջավայրի համար չափազանց կարեւոր է, որ մենք արբիտրաժի գործուն մեխանիզմը ներդնենք: 2018 թվականի ամռանից այս թեման քննարկվում է, ես մի քանի հանձնարարականներ եմ տվել, շատ կարեւոր է, որ աշխատող մեխանիզմ ներդրվի: Կարելի է ասել՝ բա ինչո՞ւ մինչեւ հիմա արբիտրաժ չկա: Չկա մի պարզ պատճառով. մենք ուզում ենք համոզված լինել, որ ճիշտ մոդելն ենք ընտրում, եւ համակարգը գործադրելուց հետո աշխատելու է»,- նշեց վարչապետը։
13:58 - 21 մայիսի, 2020
Շրջադարձային, աննախադեպ նախագիծ է մեր պատմության մեջ. վարչապետը` ներդրումներ խթանող նախագծի մասին |tert.am|

Շրջադարձային, աննախադեպ նախագիծ է մեր պատմության մեջ. վարչապետը` ներդրումներ խթանող նախագծի մասին |tert.am|

tert.am: Սա շրջադարձային, աննախադեպ նախագիծ է մեր պատմության մեջ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին նախագծին: «Ճգնաժամի մեկնարկին մենք հայտարարեցինք, որ պատրաստվում ենք 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել և 80 մլիարդ դրամի՝ տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր»,-ասաց Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ներկայացրեց այդ ֆինանսական աջակցության պայմանները: «Մենք աջակցում ենք, բայց աջակցում ենք պայմանով, որ այդպիսի ֆինանսական աջակցությունը մեր կողմից կառաջացնի նաև մասնավոր հատվածի՝ մի քանի անգամ գերազանանցող ներդրումներ անելով: Առաջին․այս աջակցության ծրագիրը կառավարության կողմից հաստատված է 50 միլիարդ դրամ կազմելու հեռանկարի մտադրությամբ, և սա առաջին հինգ միլիարդի հատկացման վերաբերյալ որոշումն է»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ որքան կառավարությունն է ներդրում անում, նույն չափով ներդրողը պետք է անի, դրան զուգահեռ պայմանն այն է, որ որքան ակռավարությունը մասնավոր ներդրողի հետ ներդրում կիրականացնի, այդքան էլ վարկային ռեսուրսներ կներգրավվեն:  Այսպիսով՝ ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:Ծրագրի շրջանակում նախատեսվում է պետության մասնակցությունը «ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում մինչև 50  միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։
13:37 - 21 մայիսի, 2020
Սպանդանոցներին 1․5 տարով անտոկոս վարկեր կտրամադրվեն |armtimes.com|

Սպանդանոցներին 1․5 տարով անտոկոս վարկեր կտրամադրվեն |armtimes.com|

armtimes.com: Գյուղացիական տնտեսություններին կառավարության կողմից տրամադրվող անտոկոս վարկերից այսուհետ կկարողանան օգտվել նաեւ սպանդանոցները: Նման որոշում կայացվեց ՀՀ Կառավարության այսօրվա նիստում։ Փոփոխություն կատարվեց 2019թ.-ին ընդունված «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում», եւ «հումք» հասկացության մեջ այսուհետ կընկալվի նաեւ մթերվող անասունը: Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ աջակցության չափը կապված կլինի սպանդանոցի հզորությունից: Նա նշեց, որ վարկը տրամադրվում է 0 տոկոսով, մեկուկես տարով։ «Մենք ունենք մի քանի տիպային կառույցների նախագծեր, որոնց համադրումից պարզ է դառնում, որ մեկ խոշոր եղջերավոր կենդանու սպանդ կազմակերպելու համար անհրաժեշտ եւ բավարար է շուրջ 15 քմ-ը: Մենք առաջարկել ենք վարկային սահմանաչափը կապել այդ մեծության հետ, եւ յուրաքանչյուր 15 քմ-ի հաշվարկով սահմանել 2 մլն դրամ: Այս գումարը բավարար է՝ 7 oր ամբողջ հզորությամբ աշխատելու համար»,- ասաց նախարարը:   Նրա խոսքով՝ գումարը նախատեսվում է անասուն գնելու պահին գյուղացուն դրա ամբողջ արժեքը տեղում վճարելու համար, որպեսզի գյուղացին ստիպված չլինի սպասել մինչեւ իր կենդանու միսը կհասնի շուկա կվաճառվի, եւ միայն դրանից հետո իրեն կվճարեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ թեեւ վարկավորման իրական շահառունները սպանդանոցներն են, բայց այդ առաջարկից կօգտվեն նաեւ գյուղացիները: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:24 - 21 մայիսի, 2020
Քրեական դատավարության համակարգում սպասվում են կոնցեպտուալ փոփոխություններ. Բադասյան |armenpress.am|

Քրեական դատավարության համակարգում սպասվում են կոնցեպտուալ փոփոխություններ. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց չզեկուցվող հարցերի մեջ ներառված ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս օրենսգրքերով առաջարկվում են կոնցեպտուալ փոփոխություններ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ են ներդրվում, որը կբերի կալանքի թվի նվազեցման: «Օպերատիվ հետախուզության մի շարք տեսակներ բերվում են քրեական դատավարություն՝ գաղտնի քննչական գործողությունների տեսքով, որոնք ապահովելու են որպեսզի ստացված տեղեկությունները որպես ապացույց օգտագործվեն քրեական դատավարությունում եւ մի շարք այլ կոնցեպտուալ փոփոխություններ»,- ասաց Բադասյանը՝ ավելացնելով, որ այսօր Արդարադատության նախարարության կայքում կհրապարակեն բոլոր փոփոխությունները, որպեսզի հանրությունը տեղյակ լինի: Նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետին, որի գիտնականներն են աշխատել նախագծի վրա, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ փաթեթների հրապարակային քննարկումը տեղի կունենա ԱԺ-ում, դրա համար որոշել են այն նորից կառավարության նիստում չքննարկել, քանի որ բավարար  չափով քննարկվել է: Վարչապետը հույս հայտնեց, որ այս օրենքների ընդունման արդյունքում քրեաիրավական վիճակը էականորեն կփոխվի: 
12:42 - 21 մայիսի, 2020
422 մլն դրամ` հուշարձանների վերականգնման համար |hetq.am|

422 մլն դրամ` հուշարձանների վերականգնման համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօր՝ մայիսի 21-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի հաստատված բյուջեով «Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրի «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման հատկացումներից մոտ 422 մլն դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել Հայաստանում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար, մասնավորապես` Արարատի մարզում` Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում, Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում, Լոռու մարզում` Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում, Շիրակի մարզում` Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում, Երերույքի տաճարի և փոքր դամաբարանի թաղերի ամրակայում, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնում և փոքրիկ թանգարանի ստեղծում, Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում, Կոտայքի մարզում` Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում, Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում, Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում, Արագածոտնի մարզում` Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և Պարսպապատի ամրակայում, Վայոց Ձորի մարզում` Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում։ Բացի վերը թվարկվածից՝ նախագծով գումար է հատկացվում նաև Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրման համար։ «Երևանի ավագանու այն որոշումից հետո, երբ հաստատվեց, որ  քանդակը պետք է  տեղադրվի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, մենք ձեռնամուխ եղանք դրա տեղադրմանը»,-նշեց Արայիկ Հարությունյանը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունն ելնում է նաև այն հանգամանքից, որ ի հիշատակ աշխարհահռչակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Երևանի ավագանու նիստի որոշմամբ, մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը՝ արվեստագետի մահվան տարելիցը, պետք է տեղադրվի «Քայլող մարդը» քանդակը: Ընդունված նածագծով կիրականացվեն 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննում, 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) աշխատանքներ, ինչպես նաև 2 քանդակի պատրաստման/վերականգնման և տեղադրման աշխատանքներ։
12:21 - 21 մայիսի, 2020
Կառավարության աջակցությամբ Սևանում ընդլայնվում է մետաղի մշակման արտադրությունը |armenpress.am|

Կառավարության աջակցությամբ Սևանում ընդլայնվում է մետաղի մշակման արտադրությունը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն իր որոշումներով թույլատրեց «ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «ԱՄԱ կոմպրեսոր»-ն իրականացնելու է մետաղաթերթերի հումքով պայմանավորված մետաղի մշակման արտադրություն (ք. Սևան)։ Ըստ հիմնավորման, ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 90 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 56.5 մլն դրամի ներդրումն արդեն իսկ իրականացվել է սարքավորումներ ձեռք բերելու համար, իսկ 33.4 մլն դրամով նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումներն ու հումքը ձեռք բերելու համար: Ներկայումս առկա է 57 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ` 159 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլն դրամ, որից 15 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:
12:16 - 21 մայիսի, 2020