Սպանդանոցներին 1․5 տարով անտոկոս վարկեր կտրամադրվեն |armtimes.com|
13:24 - 21 մայիսի, 2020

Սպանդանոցներին 1․5 տարով անտոկոս վարկեր կտրամադրվեն |armtimes.com|

armtimes.com: Գյուղացիական տնտեսություններին կառավարության կողմից տրամադրվող անտոկոս վարկերից այսուհետ կկարողանան օգտվել նաեւ սպանդանոցները: Նման որոշում կայացվեց ՀՀ Կառավարության այսօրվա նիստում։

Փոփոխություն կատարվեց 2019թ.-ին ընդունված «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում», եւ «հումք» հասկացության մեջ այսուհետ կընկալվի նաեւ մթերվող անասունը:

Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ աջակցության չափը կապված կլինի սպանդանոցի հզորությունից: Նա նշեց, որ վարկը տրամադրվում է 0 տոկոսով, մեկուկես տարով։

«Մենք ունենք մի քանի տիպային կառույցների նախագծեր, որոնց համադրումից պարզ է դառնում, որ մեկ խոշոր եղջերավոր կենդանու սպանդ կազմակերպելու համար անհրաժեշտ եւ բավարար է շուրջ 15 քմ-ը: Մենք առաջարկել ենք վարկային սահմանաչափը կապել այդ մեծության հետ, եւ յուրաքանչյուր 15 քմ-ի հաշվարկով սահմանել 2 մլն դրամ: Այս գումարը բավարար է՝ 7 oր ամբողջ հզորությամբ աշխատելու համար»,- ասաց նախարարը:  

Նրա խոսքով՝ գումարը նախատեսվում է անասուն գնելու պահին գյուղացուն դրա ամբողջ արժեքը տեղում վճարելու համար, որպեսզի գյուղացին ստիպված չլինի սպասել մինչեւ իր կենդանու միսը կհասնի շուկա կվաճառվի, եւ միայն դրանից հետո իրեն կվճարեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ թեեւ վարկավորման իրական շահառունները սպանդանոցներն են, բայց այդ առաջարկից կօգտվեն նաեւ գյուղացիները:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել