Ընդհանուր առմամաբ՝ 24 ժամյա ռեժիմով դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն․ Արթուր Ասոյան
11:49 - 27 մայիսի, 2020

Ընդհանուր առմամաբ՝ 24 ժամյա ռեժիմով դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն․ Արթուր Ասոյան

Այսօր՝ մայիսի 27-ի կառավարության հերթական նիստում Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ներկայացրեց տեսչական մարմինների կողմից իրականացրած աշխատանքները։ Ասոյանը մասնավորապես նշեց․

«Վերահսկողական աշխատանքները իրականացվում են չորս տեսչական մարմինների կողից։ Հիմնական աշխատանքները տարվում են այն ոլորտներում, որոնք ավելի ռիսկային են՝ արտադրամասեր, բանկեր , խանութներ, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։ Մեկ  շաբաթում հանրային սննդի 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր կփակվի պարետի որոշմամբ։ Այդ աշխատանքները շարունակական են։ ՍԱՏՄ-ի կողմից խորհրդատվություն է իրականացվել 9561 տնտեսվարող սուբյեկտի մոտ՝ հանրային սննդի օբյեկտներում։ Առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթում 290 տնտեսվարող  սուբյեկտներ են փակվել 24 ժամյա ռեժիմով։ Ընդհանուր առմամաբ դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն։ Աշխատանքները շարունակում ենք նաև ՃՈ-ի հետ միասին։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տրանսպորտի ոլորտում աջակցում է ոստիկանությանը, մասնակցում են   տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքների  վերահսկողությանը և հանրային  տրանսպորտում ուղևորների կողմից  անվտանգության նորմերի պահպանմանը։ Նաև հսկողություն է իրականացվում մանկապարտեզներում, որպես այդպիսին փակված մանկապարտեզ չկա։ Մանիտորինգի արդյունքում շուրջ 120 մանկապարտեզների հաճախության ցուցանիշը շատ ցածր է՝ հաճախում է երեխաների մոտ 8․3 տոկոսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել