Արարատի մարզ

Արարատի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի հարավ-արևմուտքում։

Մարզի ընդհանուր տարածությունը 2090.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը:

Բնակչությունը՝ 258.2 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.7%-ը:

Մարզի գյուղական բնակչությունը` 91 համայնքներով, կազմում է 71.85 %:

Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով`  28.2%:

Բնակչության խտությունը՝ 124 մարդ 1 քառ. կմ-ի վրա:

Մարզում տնտեսությունների / ծխերի / թիվը՝ 76280:

Մինչեւ ապրիլի 18-ը կարգելվի մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Արարատի մարզի Նորաշեն համայնք

Մինչեւ ապրիլի 18-ը կարգելվի մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Արարատի մարզի Նորաշեն համայնք

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ ապրիլի 18-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվել Արարատի մարզի Նորաշեն hամայնքում։ Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորեւ. «1) ՀՀ Արարատի մարզի մարզի Նորաշեն համայնքում կիրառել հետեւյալ սահմանափակումները՝ ա) Համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման. բ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Նորաշեն համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչեւ 2020 թվականի ապրիլի 15-ը ժամը 24։00-ն Նորաշեն համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը. գ) Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ եւ Ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր եւ զննման կետեր՝ Նորաշեն համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։ 2) ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը։ 3) Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահին եւ գործում է մինչեւ 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը»,- նշված է պարետի որոշման մեջ։  
22:35 - 15 ապրիլի, 2020
ԿԳՄՍՆ կողմից հավաքագրված ևս 49 համակարգչային տեխնիկա տրամադրվել է Արարատի մարզպետարանին

ԿԳՄՍՆ կողմից հավաքագրված ևս 49 համակարգչային տեխնիկա տրամադրվել է Արարատի մարզպետարանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված ևս 49 համակարգչային տեխնիկա տրամադրվել է Արարատի մարզպետարանին։ Նվիրաբերված սարքերը փոխանցվել են մարզի տարբեր համայնքների սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Օրեր առաջ ԿԳՄՍՆ-ի կողմից 38 համակարգչային սարք էր տրամադրվել մարզպետարանին, որոնք նույնպես բաժանվել են մարզի անապահով ընտանիքներին։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել այս կարևոր գործընթացի։ Անհատներն ու կազմակերպությունները համակարգիչներն ու այլ սարքավորումները կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960):
14:31 - 14 ապրիլի, 2020
Արարատի մարզի դատախազությունը հայցով դիմել է դատարան՝ խնդրելով վերականգնել Ավշարի «Հին դպրոցի շենքի» նկատմամբ պետության սեփականությունը

Արարատի մարզի դատախազությունը հայցով դիմել է դատարան՝ խնդրելով վերականգնել Ավշարի «Հին դպրոցի շենքի» նկատմամբ պետության սեփականությունը

Արարատի մարզի դատախազությունը հայցով դիմել է դատարան՝ խնդրելով վերականգնել Ավշարի համայնքի «Հին դպրոցի շենքի» և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը։ Այս մասին հայտնում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Արարատի մարզի դատախազության ընդդեմ Սուրիկ Թեմուրի Գրիգորյանի, Հայկազ Բալաբեկի Նազարյանի և Էդիկ Ավետիսի Ավետիսյանի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը: Սուրիկ Գրիգորյանը Ավշար համայնքի ղեկավարն է, Հայկազ Նազարյանը՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը, Էդիկ Ավետիսյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն՝ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Հայկազ Նազարյանի ոչ իրավաչափ անզգույշ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետությանը՝ առանց պետության գիտության և պատշաճ իրավական ընթացակարգերի, պետական սեփականություն հանդիսացող Ավշար համայնքում գտնվող «Հին դպրոցի շենք» անվանումը կրող շինության, այդ թվում նաև սպորտդահլիճի և կաթսայատան նկատմամբ գրանցվել է Ավշար համայնքի սեփականությունը և այն որպես պետական սեփականություն դուրս է մնացել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվառումից: Նույն որոշման համաձայն՝ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ավետիսյանի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետությանը՝ առանց պետության գիտության և պատշաճ իրավական ընթացակարգերի, պետական սեփականություն հանդիսացող 0,6225 հեկտար հողամասի նկատմամբ գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը, իսկ դրա արժեքը՝ 5.042.250 ՀՀ դրամը մուտքագրվել է այլ սուբյեկտի՝ Արարատի մարզի Ավշար համայնքի հաշվեհամարին: Նշված քրեական գործով վարույթը կարճվել և Սուրիկ Գրիգորյանի, Հայկազ Նազարյանի և Էդիկ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել այն հիմքով, որ անցել են քրեական պետասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Արարատի մարզի դատախազությունը ներկայացված հայցով խնդրել է վերականգնել «Հին դպրոցի շենքի» և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը: Մասնավորապես՝ խնդրել է անվավեր ճանաչել «Հին դպրոցի շենքի» վերաբերյալ 08.10.2002թ. Ավշար համայնքի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը, 17․12․2007թ․ «Հին դպրոցի շենքի» կայացված աճուրդը, Սուրիկ Գրիգորյանի և Պերճ Միրզոյանի միջև 26.12.2007թ. կնքված առուվաճառքի պայմանագիրը և տրված սեփականության իրավունքի վկայականը, կիրառել անվավերության հետևանքներ և վերականգնել «Հին դպրոցի շենքի» և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը:
21:43 - 08 ապրիլի, 2020
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք․ Գարիկ Սարգսյան

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք․ Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։ Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը»։
18:35 - 08 ապրիլի, 2020
Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն

Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ երեկ այցելել էինք Արտաշատի բժշկական կենտրոն, որն, ինչպես հայտնի է, օրեր առաջ վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտներին: Նախարարի հետ ծանոթացել ենք ծառայությունների մատուցման ընթացքին։ Նշեմ, որ ԲԿ-ում բժշկական օգնության կազմակերպումը բարձր մակարդակով է կատարվում, պացիենտների բուժման համար ստեղծված են բոլոր պայմանները, նախարարի գնահատմամբ էլ՝ այն լիովին համապատասխանում է ԱՀԿ պահանջներին։ Նշեմ նաև, որ Կենտրոնում հիվանդանոցային բուժում ստացող պացիենտները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական և հիգիենիկ պարագաներով, նրանց տրվում է 3-անգամյա սնունդ: Շնորհակալություն եմ հայտնում մեր հերոս բուժաշխատողներին՝ ամենաօրյա սրտացավ աշխատանքի համար։ Սիրելի քաղաքացիներ, հիշեք՝ նրանք օր ու գիշեր աշխատում են հանուն ձեր առողջության։ Դուք էլ մնացեք տանը հանուն նրանց»,- գրել  է նա։
10:34 - 05 ապրիլի, 2020
Ոսկետափի վարակակիրները «Սպայկա» ընկերության աշխատակիցներ են. համայնքապետարան |factor.am|

Ոսկետափի վարակակիրները «Սպայկա» ընկերության աշխատակիցներ են. համայնքապետարան |factor.am|

factor.am: Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ապրիլի դրությամբ մարզում կա կորոնավիրուսով վարակված 158 քաղաքացի: Նրանցից երկուսը Ոսկետափ համայնքից են: Factor.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ Ոսկետափ համայնքի վարակակիրները «Սպայկա» ընկերության աշխատակիցներ են: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև Ոսկետափի համայնքապետարանի աշխատակազմից: «Նրանք անմիջապես մի մեքենայով են գնացել, կանայք են եղել: «Սպայկայի» Արտաշատի ջերմոցներում սովորական բանվորներ են աշխատում: Երեկ են մեկուսացրել, չեն ասում՝ ուր են տարել, բայց մեկուսացրել են: Այդքան էլ մեծ տարիքի չեն, մեկը՝ 33, մյուսը՝ 50-ի մոտ: Ընտանիքի անդամներն էլ տանը ինքնամեկուսացված են»,- ասաց աշխատակազմի ղեկավար Կարինե Ավդալյանը: Տեղեկությունների վերաբերյալ Factor.am-ը պարզաբանում խնդրեց նաեւ «Սպայկա» ընկերությունից: «Մենք աշխատողներին ասում ենք՝ ով հեռահար է ուզում, թող աշխատի, իսկ ով լավ չի զգում իրեն, թող աշխատանքի չգա: Հստակ դեպքեր չեմ կարող ասել, ոչ էլ թիվ կարող եմ ասել, թե քանի հոգի կա այդպես»:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ factor.am-ում։
23:35 - 03 ապրիլի, 2020

Բուրաստանի համայնքապետն ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսով է վարակվել. նրանք մեկուսացված են |news.am|

Բուրաստանի համայնքապետն ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսով է վարակվել. նրանք մեկուսացված են |news.am|

news.am: Արարատի մարզի Բուրաստան համայնքի համայնքապետ Աշոտ Թարվերդյանն ընտանիքի 3 անդամների հետ մեկուսացված է, նրանց մոտ հաստատվել է կորոավիրուսով վարակը։ Այս մասին հայտնեց համայնքապետ Թարվերդյանը։ «Թեստավորվել ենք, ունեցել ենք դրական պատասխան։ Ես հիմա մեկուսացված եմ Արտաշատի թերապեւտիկ բաժանմունքում։ Արդեն երկրորդ օրն է, որ մեկուսացված ենք։ Մենք ընտանիքով ունեինք ախտանշաններ»,- ասաց նա։ Համայնքապետը պատմեց, որ ընտանիքով վարակվել են իրենց բարեկամուհուց. «Մեր բարեկամուհին վարակված է եղել չի իմացել, եկել էր մեզ մոտ։ Բարեկամուհին շփվել է վարակակրի հետ։ Այդ հայտնի արտադրամասի աշխատակիցներից մեկն իր ընկերուհին է, նրա հետ է շփվել ու մեզ էլ փոխանցել։ Հաստատվել է նաեւ հորեղբորս տիկնոջ մոտ, ինքն էլ իր աղջկանից է վարակվել»։ Թարվերդյանն ասաց, որ համայնքում էլի բնակիչներ կան, որոնք վարակվել են. նրանք նույնպես մեկուսացված են։ «Ես 60-ն անց եմ, հիմա ինձ լավ եմ զգում, մի պահ կարող է ջերմությունս բարձրանալ, հետո իջնում է։ Ընդհանուր առմամբ թեթեւ եմ տանում։ Կնոջս հետ կապված խնդիր կա, շաքարային դիաբետ ունի. ջերմություն ունի։ Նրան տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն։ Ընտանիքում 3 հոգի ենք. ես, կինս եւ դուստրս»։
18:02 - 02 ապրիլի, 2020
Պատմական հողի կատեգորիայի փոփոխման որոշումը կվերանայվի․ փոխնախարարը մանրամասնում է |hetq.am|

Պատմական հողի կատեգորիայի փոփոխման որոշումը կվերանայվի․ փոխնախարարը մանրամասնում է |hetq.am|

hetq.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը վստահեցնում է, որ քայլեր են ձեռնարկվում Արտաշատի պատմական հողերի կատեգորիայի փոփոխման որոշումը վերանայելու ուղղությամբ։ «Դիմելու ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն՝ չեղարկելու Լուսառատի տարածքում հողերի նպատակային նշանակությունը փոխելու մեր նախորդ գրությունը»,– պարզաբանման մեջ ասաց փոխնախարարը։ Նախորդ շաբաթ հրապարակվել էր, որ Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում գտնվող պատմական հողերի նշանակությունը փոխվել էր՝ դառնալով հասարակական կառուցապատման կատեգորիայի։ Լուսառատի բնակիչները մեզ տեղեկացրել էին, որ Արտաշատ քաղաքատեղիի բլուրներից երկուսի տարածքում Արարատի մարզպետի համագյուղացին ծրագրել է «Նոյան տապանի» տեսքով հյուրանոց կառուցել։  Մշակութային ոլորտը համակարգող փոխնախարար Խաչատուրյանը հայտնեց, որ տարածքում սկսվել է հնագիտական նոր գործընթաց, ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք, հնարավոր է, փոխեն նախագծի ընթացքը: Նա ասաց, որ նոր տեխնոլոգիաների միջոցով տեսել են, որ ընդերքում բավական հարուստ քաղաքաշինություն կա։ «Հանդիպել ենք նաև հնագետների հետ, նրանք մեզ կուղարկեն համապատասխան հիմնավորող փաստաթուղթ, ըստ որի՝ հողի ընդերքում պատմամշակութային կոթողներ կան»,- ասաց փոխնախարարը: Կիրականացվի նաև Լուսառատի տարածքի նոր քարտեզագրում: Ավելին՝ hetq.am-ում
15:30 - 12 մարտի, 2020
Ջրօգտագործման թույլտվություն չտալու մասին նախագահի հանձնարարականը չի կատարվել, որովհետեւ «հանձնարարականն իրավական ակտ չէ» |hetq.am|

Ջրօգտագործման թույլտվություն չտալու մասին նախագահի հանձնարարականը չի կատարվել, որովհետեւ «հանձնարարականն իրավական ակտ չէ» |hetq.am|

hetq.am: 2008-ին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, իսկ 2013-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականներով արգելվել է Արարատյան դաշտում խորքային հորերի ջուրթույլտվության տրամադրումը, սակայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տասնյակից ավելի թույլտվություններ է տվել ձկնաբուծության նպատակով: Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ) նախկին պետ Վոլոդյա Նարիմանյանը հարցաքննվել է Արարատի մարզում ստորգետնյա ջրային պաշարների գերշահագործում թույլ տալու դեպքով հարուցված քրեական գործով: «Նույնիսկ 2013թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի կողմից կայացված խորհրդակցությունից հետո բնապահպանության նախարարի կողմից տրվել է խորքային հորի 10 ՋԹ, որից 7-ը՝ ձկնաբուծության նպատակով։ Ի՞նչ կասեք այս մասին»,- դիմել է քննիչը ՋՌԿԳ նախկին պետին։ «Իմ անձնական կարծիքով՝ այդ հանձնարարականներն իրավական ակտեր չեն ու ջրօգտագործման թույլտվություն չտալու հիմք չէին կարող հանդիսանալ»,- պատասխանել է այդ տարիներին ՋՌԿԳ պետի պաշտոնը զբաղեցրած Վոլոդյա Նարիմանյանը։ Այնուհետեւ ավելացրել է« «Ամեն դեպքում ասեմ, որ հայտերը գնահատողը եւ թույլտվություն տվողը ես չեմ եղել։ ՋԹ-ն տրամադրել է բնապահպանության նախարարը»։ Վոլոդյա Նարիմանյանը 2002-2012թթ.-ին եղել է բնապահպանության նախարարության ՋՌԿԳ պետի տեղակալը, իսկ 2012-14թթ.-ներին զբաղեցրել է ՋՌԿԳ պետի պաշտոնը: 2013թ. դեկտեմբերի 27-ին Արարատի մարզի քննչական բաժնում, Քրեական օրենսգքրի 291 հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել Արարատի մարզում ջրօգտագործողների կողմից ստորգետնյա ջրային պաշարների սահմանված առավելագույն շեմից ավելի գերշահագործում թույլ տալու, դրա հետեւանքով շրջակա միջավայրին, ընդերքին եւ դրանում պարփակված օգտակար հանածո հանդիսացող ջրային պաշարներին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Քրեական գործը հարուցվել է Հայկական բնապահպանական ճակատի եւ մի խումբ քաղաքացիների դիմումի հիման վրա: Վ. Նարիմանյանը որպես վկա այս գործով հարցաքննվել է երկու անգամ: Առաջին անգամ՝ 30.04.2014թ.-ին, ընդամենը հայտնել է, որ ջրօգտագործման թույլտվությունները տրվել են օրենքի պահանջին համապատասխան: Քրեական գործի վարույթը 26.12.2016թ.-ին կարճվել է այն պատճառաբանությամբ, որ կատարված նախաքննության ընթացքում չի հիմնավորվել Արարատի մարզում ստորերկրյա ջրային պաշարների գերշահագործումը: Երկրորդ անգամ Վ. Նարիմանյանը հարցաքննվել է 16.05.2019 թ.-ին՝ քրեական գործի քննությունը վերսկսվելուց հետո, երբ պաշտոնյա չէր եւ հայտնել է, որ 1980թ.-ից մինչեւ 2014թ. օգոստոս ամիսն աշխատել է բնապահպանության բնագավառում։ 2002 թ.-ին բնապահպանության նախարարության կազմում ստեղծվել է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, եւ ինքը նշանակվել է գործակալության պետի տեղակալ։ Քննիչին հայտնել է, որ 2002-07թթ.-ին տնտեսվարողներին ջրօգտագործման թույլտվությունները տրամադրում էր նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը։ 2007թ.-ի կեսերից, երբ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արամ Հարությունյանը, ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու գործառույթն անցավ բնապահպանության նախարարին, 2007-ից նա էր ստորագրում թույլտվությունները։ Քննիչն արձանագրել է, որ Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի քանակի նվազման պատճառով 2013թ. դեկտեմբերի 6-ին խորհրդակցություն է տեղի ունեցել երկրի նախագահի մոտ, որից հետո նախագահի կարգադրության հիման վրա օրենսդրական նախագծեր են կազմվել, եւ կառավարության որոշում է ընդունվել, որով Արարատյան դաշտավայրում նոր խորքային հորերի տրամադրումն արգելվել է։ Քննիչը ներկայացրել է հետեւյալ փաստարկները, որի պայմաններում նախարարությունը պետք է դադարեցներ ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) տրամադրումը, սակայն չի արել: Այսպես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2008թ. օգոստոսի 26-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ բնապահպանության նախարարին հանձնարարվել է Արարատի մարզում խորքային հորերի ջրօգտագործման նոր թույլտվություններ չտրամադրել մինչեւ Արարատյան ջրհավաք ավազանի հիդրոերկրաբանական ուսումնասիրություն անցկացնելը, սակայն նախարարը միչեւ 2009թ.-ը տվել է խորքային հորերի 21 ՋԹ, որից 3-ը՝ ձկնաբուծության նպատակով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
13:18 - 06 մարտի, 2020
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և երեք մարզերում

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և երեք մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թումանյան փ. 25, 27, 27Ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 42, 42Ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը, Լալայանց փ. 47Ա շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Ներքին Շենգավիթ 11փ․37/1, 37/2 շենքերը, Ներքին Շենգավիթ 6 փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 144 մանկապարտեզը, Կոմիտասի պող. 27, 27/1, 33, 33ա, 35, 35ա շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փափազյան փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մարգարյան փ. 10 շենքը, Ֆուչիկի փ. 19 շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ռայնիսի փ. 9, 11, 11ա շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գոգոլի փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Նորամարգ, Ռանչպար, Արաքս գյուղերը մասնակի, Արարատ քաղաքի Սպանդարյան, Շահումյան փողոցները մասնակի, 10։00-15։00 Զորակ եւ Մարմարաշեն գյուղերը մասնակի, 10։30-16։00 Վերին Դվին գյուղը մասնակի, 10։00-14։30 Ազատավան գյուղը մասնակի,  Վայոց Ձորի մարզում՝ 10։00-12։30 Ագարակաձոր գյուղը մասնակի, 10։00-16։00 Վայք քաղաքի Երկրաբանների փողոցը մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Եղվարդ համայնքի Բոլոր հողեր եւ Կալեր թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, Սպանդարյան եւ Շահումյան փողոցները, Քանաքեռավան գյուղը եւ ոչ բնակիչ-բաժանորդները:  
09:26 - 27 փետրվարի, 2020