Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերն ավելի քան 116,5 մլն դոլար են գնել. ԿԲ-ի ամփոփումը

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերն ավելի քան 116,5 մլն դոլար են գնել. ԿԲ-ի ամփոփումը

Հունվարի 27-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 116,455,330 ԱՄՆ դոլար 477.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 94,823,463 ԱՄՆ դոլար 479.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:  Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 478,95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,101,708 եվրո 525,10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 23,774,546 եվրո 528,86 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,890,079,079 ՌԴ ռուբլի 7.60 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 778,393,609 ՌԴ ռուբլի 7.68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 70.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 77.5 մլն ԱՄՆ դոլար:
12:59 - 01 փետրվարի, 2020
ԿԲ-ն անդրադարձել է Հայաստանում HSBC բանկի գործունեության վերանայման վերաբերյալ տեղեկատվությանը

ԿԲ-ն անդրադարձել է Հայաստանում HSBC բանկի գործունեության վերանայման վերաբերյալ տեղեկատվությանը

Կենտրոնական բանկն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է HSBC բանկի՝ Հայաստանում գործունեության վերանայման լուրին։ ԿԲ հաղորդագրության մեջ նշվում է․ «Սույն թվականի հունվարի 29-ին reuters.com գործակալության հրապարակած նորության հետ կապված առ այն, որ HSBC խումբը քննարկում է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության վերանայումը, հատնում ենք. ՀՀ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին: Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես «հաջողության պատմություն»: Ավելացնենք նաև, որ HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից»: ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն:
06:54 - 30 հունվարի, 2020
Արթուր Ջավադյանը տարվա ձեռքբերումներում շեշտադրել է գների կայունության ապահովումը

Արթուր Ջավադյանը տարվա ձեռքբերումներում շեշտադրել է գների կայունության ապահովումը

Կենտրոնական բանկում 25.12.2019 թ. տեղի է ունեցել տարեմուտի ավանդական ընդունելություն, որտեղ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես է եկել ողջույնի ելույթով և գնահատել անցնող տարին արդյունավետ՝ գների և ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից:  Նա նշել է, որ ներքաղաքական փոփոխություններից հետո սա առաջին ամբողջական տարին էր, և բանկային համակարգը մեկ անգամ ևս ապացուցեց, որ երբեմն հրապարակայնորեն բարձրացված մտահոգությունները բանկային համակարգում հնարավոր խնդիրների ի հայտ գալու հետ կապված, անհիմն են: Արթուր Ջավադյանը շնորհակալություն է հայտնել ինչպես Կենտրոնական բանկի թիմին, այնպես և Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի բոլոր մասնակիցներին, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ տարին ամփոփվում է փայլուն արդյունքներով: Կենտրոնական բանկի նախագահը տարվա ձեռքբերումներում շեշտադրել է գների կայունության ապահովումը, տնտեսությունում ֆինանսական միջնորդության զգալի խորացումը, օրեցօր ֆինանսական ծառայությունների մատչելիության, թափանցիկության և հասանելիության ընդլայնումը, բանկերի և ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների տարվա բավականին բարձր ֆինանսական արդյունքները, և այլ ցուցանիշների գծով արագատեմպ աճերն ու բարելավումները: Կենտրոնական բանկի նախագահը մեկ անգամ ևս իր երախտագիտության խոսքն է հայտնել ֆինանսական ինստիտուտներին՝ երկրի զարգացման և ֆինանսական համակարգի վերջնական կայացման համար ներդրած ավանդի համար: Նա ընդգծել է նաև, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից 2018 թ. իրականացված ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի արդյունքներով ևս Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն, իսկ կարգավորման և վերահսկողության գործընթացները համապատասխանել են բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով: Տարվա համար հատկանշական դրսևորումներից նա նշել է նաև վարկային ներդրումների արագատեմպ աճը, և հատկապես սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման աննախադեպ՝ շուրջ 35 տոկոս աճը, որն արդյունքն է նաև Կենտրոնական բանկի և Կառավարության իրականացրած համատեղ ծրագրերի: Արթուր Ջավադյանը առանձնացրել է նաև, որ 100 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունների մի մասը: Շնորհավորելով ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ Կենտրոնական բանկի նախագահը հավաստիացրել է, որ և՛ ֆինանսական ինստիտուտների, և՛ Կենտրոնական բանկի աշխատակիցների առջև դրված խնդիրները մեծ հաշվով իրականացվել են, և վստահեցրել, որ իրականցվող արդյունավետ աշխատանքները շարունակական են լինելու:
13:17 - 27 դեկտեմբերի, 2019
ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է ՀՀ-ի հետ «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության առաջին ամփոփումը

ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է ՀՀ-ի հետ «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության առաջին ամփոփումը

ԱՄՀ Գործադիր խորհուրդը 2019 թ. դեկտեմբերի 20-ին ավարտել է «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի առաջին ամփոփումը:  36-ամսյա այս վարկային ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (մոտ 248.2 միլիոն ԱՄՆ դոլար) ֆինանսավորման ընդհանուր հնարավորությամբ, որը համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 139.75 տոկոսին, ԱՄՀ Խորհրդի կողմից հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին (տե՛ս Մամլո հաղորդագրություն No. 19/173): Հայաստանի իշխանությունները շարունակում են «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածությունը մինչև իր ավարտը՝ 2021 թ. մայիսի 16-ը, դիտարկել որպես նախազգուշական և մտադիր չեն այն օգտագործել, եթե չնախատեսված տնտեսական ցնցումների հետևանքով վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ չառաջանան: Գործադիր խորհրդի քննարկումից հետո, Կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահի պաշտոնակատար պրն. Միթսուհիրո Ֆուրուսավան հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ուժեղ են առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով և բարելավվող արտաքին ու հարկային բուֆերներով: Պետական պարտքը շարունակում է մնալ նվազող հետագծի վրա, և ակնկալվում է, որ Հայաստանն իր միջնաժամկետ պարտքի թիրախին կհասնի սպասվածից մի քանի տարի շուտ: Այս նպաստավոր հանգամանքը հնարավորություն է տալիս արագացնել բարեփոխումներին ուղղված ջանքերը` ի սատարումն առավել հավասարակշռված և ներառական աճի, աղքատության կրճատման և գործազրկության նվազման նպատակի: 2019 թ. բյուջեն գերակատարվել է՝ գրանցելով ինչպես ակնկալվածից ավելի եկամուտներ, այնպես էլ սպասվածից քիչ կապիտալ ծախսեր: Կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը՝ պետական ներդրումների կառավարման սահուն գործընթացին համահունչ, շարունակում է մնալ առաջնահերթություն: Չնայած հարկաբյուջետային գերակատարմանը, բարեփոխումների թափը պահպանելը կարևոր է եկամուտների հավաքագրումը բարելավելու, այդ թվում՝ գույքի հարկման ոլորտում բարեփոխումներն ավարտին հասցնելու և հարկային վարչարարությունն ուժեղացնելու համար: Բյուջետային գործընթացի խթանումը նաև հետագայում կապահովի վստահությունը հարկաբյուջետային կանոնի նկատմամբ: Գների կայունության ապահովմանն ուղղված դրամավարկային քաղաքականությունը նպաստում է տնտեսական աճին: Իշխանությունների կողմից Բազել III-ի միջոցառումների իրականացումը կբարձրացնի ֆինանսական համակարգի կայունությունը, ընդ որում՝ ողջունելի են նաև կապիտալի շուկայի զարգացմանը և ֆինանսների հասանելիության բարելավմանն ուղղված ծրագրերը: Իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճին: Կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ համակարգ ստեղծելու միջոցով կառավարումը բարելավելու ջանքերը շարունակական են: Իշխանությունները վերահաստատել են նաև սոցիալական ապահովության ցանցն ընդլայնելու և այն առավել հասցեական դարձնելու միջոցով բնակչության առավել խոցելի խավերին պաշտպանելու իրենց հանձնառությունը: Մարդկային կապիտալի ամրապնդմանն ու կանանց աշխատուժի մասնակցության բարձրացմանն ուղղված քայլերը իշխանությունների երկարաժամկետ կառուցվածքային օրակարգի առանցքային կետերից են»:
07:39 - 25 դեկտեմբերի, 2019
ՀՀ միջազգային պահուստների մակարդակն աննախադեպ է. Կենտրոնական բանկ

ՀՀ միջազգային պահուստների մակարդակն աննախադեպ է. Կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ 168.am կայքի կողմից հրապարակված «Հայաստանի միջազգային պահուստներն այլևս աննախադեպ չեն. Ինչ կատարվեց Նիկոլ Փաշինյանի գրառումից մի քանի օր անց» վերտառությամբ հոդվածը մասնագիտական հիմնավորում չունի: ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է և տվյալ նվազումը բնականոն սեզոնային բնույթի է: «Ինչպես նախկինում նշել էինք՝ սխալ է պահուստների վերաբերյալ դատողություն անել մեկ ամսվա փոփոխության տեղեկատվության հիման վրա և պահուստների փոփոխությունը պետք է դիտարկել դինամիկայի կամ տրենդի ներքո՝ ավելի երկար ժամանակահատվածի համար: Օրինակ, 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ պահուստները 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 257 մլն ԱՄՆ դոլարով: Հոդվածի հեղինակը համեմատություն է անց կացնում 2013 թվականի պահուստների համեմատ, սակայն հայտնի է, որ 2013 թվականի սեպտեմբերին պահուստների 2,430 մլն մակարդակը պայմանավորված էր եվրոբոնդի թողարկմամբ և ռուսական վարկի ներգրավմամբ: Այդ մակարդակը պահպանվել է մի քանի օր, իսկ նույն 2013 թվականի նոյեմբեր ամսին պահուստների թիվը կազմում էին արդեն 2,022 մլն ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերվում է նոյեմբեր ամսվա ընթացքում փոփոխությանը նախորդ ամսվա նկատմամբ, ապա նշենք, որ շատ առևտրային կազմակերպություններ տարեվերջին կա՛մ իրենց պարտավորություններն են կատարում, կա՛մ նոր առևտրային հարաբերություններ են ստեղծում, ինչը կարող է ենթադրել փոխանցումների ծավալի աճ: Նոյեմբեր ամսվա ընթացքում պահուստների նվազման պատճառ է հանդիսացել նաև ՀՀ կառավարության կողմից իրականացված պետական պարտքի սպասարկումը: Կարող ենք նաև ավելացնել, որ նման սեզոնային տատանում պատմականորեն տեղի է ունենում նաև դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ արդեն աճի ուղղությամբ: Ամփոփելով, կարող ենք պնդել, որ ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է: Որպես հիմնավորում դիտարկենք պահուստների չափը վերջին 10 տարվա համար միջին ամսական ցուցանիշով՝ զերծ մնալով ամիս ամսվա վրա կարճաժամկետ տատանումները որպես պահուստի փոփոխություն գնահատական տալուց. բացի այդ 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ միջազգային պահուստների մակարդակը նույնպես պատմականորեն բարձր է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի՝ նոյեմբերի, համեմատ»,- ասված է հաղորդագրությունում:
08:30 - 16 դեկտեմբերի, 2019
Ֆինանսական եւ բանկային համակարգերը կարող են դիմանալ բացասական ազդեցություններին. ՀՀ ԿԲ |news.am|

Ֆինանսական եւ բանկային համակարգերը կարող են դիմանալ բացասական ազդեցություններին. ՀՀ ԿԲ |news.am|

news.am: Ֆինանսական եւ բանկային համակարգերի զարգացման մակարդակն արդեն ավելի քան 10 տարի այնպիսի աստիճանի է, որ դրանք կարող են դիմանալ ներքին եւ արտաքին բացասական ազդեցություններին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 5-ին ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով 2019 թվականի առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության մասին հաշվետվությունը»։ Նա ավելացրեց, որ 2019 թվականին, նախորդի համեմատ, բարելավվել են մակրոտնտեսական ցուցանիշները։ «Ներքին բարձր տնտեսական աճի, աշխատանքի շուկայի դրական միտումների պայմաններում, ինչը կապված է գյուղատնտեսության ոլորտից դեպի այլ ոլորտներ մարդկային ռեսուրսների արտահոսքի հետ, ապահովելով ավելի արդյունավետ ազդեցություն, ինչպես նաեւ 2019 թվականի առաջին կիսամյակում դրամավարկային քաղաքականության խթանման պայմաններում՝ ռիսկերի աճ ֆինանսական համակարգում չի գրանցվել։ Համակարգը պահպանել է կայունություն։ Միեւնույն ժամանակ, շարունակվել է ֆինանսական միջնորդության խորացումը, եւ բանկային համակարգը գրանցել է վարկային եւ դեպոզիտային պորտֆելների աճ»,- նշել է Գրիգորյանը։ ԿԲ բաժնի պետը պարզաբանել է, որ որքան բարձր է վարկավորման մակարդակը, այնքան ցածր է չաշխատող վարկերի մասնաբաժնի կառավարման մակարդակը, սակայն Հայաստանում միջնորդության աճը նպաստում է համակարգի կայունությանն ու ֆինանսական շուկայի հասանելիությանը: «Հայաստանում չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմում է 5%, եւ դա տարածաշրջանում լավագույն ցուցանիշն է: Բացի այդ, կարեւոր է, որ բանկային համակարգը կարող է ապահովել մեր հաճախորդների ցանկացած պահանջ»,- պարզաբանել է նա: Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ ԿԲ-ն մեխանիզմներ ունի, որոնք թույլ են տալիս խուսափել տնտեսության մեջ պարտքերի կուտակումից վարկավորման աճի արդյունքում: «Մենք վարկավորման տոկոսների ցածր մակարդակ եւ ավանդների բարձր մակարդակ ունենք, ինչը մեզ մոտ ավելի բարձր է, քան, օրինակ, ԱՄՆ-ում: Հարկ է հաշվի առնել, թե ինչ արժույթով են տրամադրվում վարկերը: Վարկերի արժեքը կախված է նաեւ հաճախորդների թափանցիկության մակարդակից: Որքան քիչ բան գիտի բանկը հաճախորդի մասին, այնքան ավելի թանկ է վարկը: Ինչ վերաբերում է դեպոզիտների աճին, ապա դա վկայում է տնտեսության աճի մասին, քանի որ ավանդները, այլ կերպ ասած, մտնում են տնտեսության մեջ: Պետք է հասկանալ, որ տնտեսության բացության պայմաններում անխուսափելի են ինչպես ֆինանսական ներհոսքները, այնպես էլ արտահոսքները: Հայաստանում այդ հավասարակշռությունը զրոյական է, այսինքն, որքան գումար է հանվում տնտեսությունից, այնքան էլ ներդրվում է»,- եզրափակել է նա:
11:02 - 05 նոյեմբերի, 2019
ԿԲ-ն կանխատեսում է մոտ 1.5 տոկոս գնաճ |lragir.am|

ԿԲ-ն կանխատեսում է մոտ 1.5 տոկոս գնաճ |lragir.am|

lragir.am։ ՀՀ կենտրոնական բանկը իր երրորդ եռամսյակի ծրագրում 2019-ի համար նախանշել է 1.5 տոկոս գնաճ, հիմա՝ չի բացառում մի փոքր ավելի ցածր ցուցանիշը: Դա պայմանավորված է միրգ-բանջարեղենի գների տատանմամբ, ասուլիսում հայտնեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը: «Երրորդ եռամսյակի մեր ծրագրում նախանշված է, որ այս տարի կունենանք 1.5 տոկոս գնաճ: Հիմա վերջին զարգացումներով պայմանավորված հնարավոր է մի փոքր ավելի ցածր լինի: Մի փոքր ցածր կանխատեսումը կախված է միրգ-բանջարեղենի գների տատանումների հետ, որն էլ պայմանավորված է առաջարկի գործոններով»,-ասաց Գրիգորյանը: Գնաճը սեպտեմբերի դրությամբ 0.5 տոկոս է: Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել հոկտեմբերի ցուցանիշը, սակայն Կենտրոնական բանկի գնահատականներով՝ դա էապես չի փոխվի, կլինի 0.5 տոկոսի մոտակայքում, միգուցե մի փոքր ավելի: ԿԲ-ն չի նպատակադրում գնաճն արագ վերադարձնել նպատակային 4 տոկոս թիրախի: «Մենք դա պատկերացնում և նպատակադրում ենք անել 3 տարվա ընթացքում: Գնահատում ենք, որ դրամավարկային պայմաններն այս պահին բավականին խթանող են գնաճի աստիճանական վերականգնումն ապահովելու համար»,-ասաց Գրիգորյանն ու վստահեցրեց՝ ցանկացած տեսակի ռիսկերի դեպքում կապահովեն գնաճի նպատակի իրագործումն իրենց դրամավարկային քաղաքականության գործիքներով:
09:45 - 05 նոյեմբերի, 2019
ԿԲ խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկի խորհուրդը 2019 թ. հոկտեմբերի 29-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%:  2019 թ. սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.3%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 0.5%։ Բնականոն գնաճը շարունակում է մնալ ընդհանուր գնաճից բարձր՝ կազմելով 1.1%։ Արտաքին հատվածում պահպանվում են համաշխարհային տնտեսության աճի դանդաղման միտումները, որոնք արտացոլվում են նաև միջազգային ապրանքահումքային շուկաներում։ Այս պարագայում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են դրամավարկային պայմանների թուլացման ընթացքը։ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում: Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը պահպանվել է նախանշված բարձր մակարդակում՝ պայմանավորված արտադրողականության աճով։ Եռամսյակի ընթացքում ներքին պահանջարկը ևս մնում է բարձր` պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին շարունակում է նպաստել դրամավարկային խթանող դիրքը և դրամային իրացվելիության մեծ ծավալի ներարկումը: Միաժամանակ, չնայած երրորդ եռամսյակում գրանցված փոքր ընդլայնող ազդեցությանը, տարեսկզբից համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը դեռևս գնահատվում է զսպող: Հաշվի առնելով արտաքին հատվածի զարգացումները և հարկաբյուջետային քաղաքականության սպասվող խթանող ընթացքը, ինչպես նաև շարունակելով նախապատվություն տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանման ներկա չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը նաև գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետում՝ գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով թիրախին միջինժամկետ հատվածում: Նշենք, որ ներկայումս շարունակում են գերակշռել, հիմնականում արտաքին աշխարհի զարգացումներով և հարկաբյուջետային քաղաքականության ընթացքով պայմանավորված, գնաճի կանխատեսված հետագծից դեպի ներքև շեղման ռիսկերը, որոնց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։ Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. նոյեմբերի 12-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):
07:19 - 30 հոկտեմբերի, 2019
Քիշնեւում Հայաստանի ԿԲ ներկայացուցիչը ներկայացրել է ազգային արժույթով վարկավորման Հայաստանի փորձը

Քիշնեւում Հայաստանի ԿԲ ներկայացուցիչը ներկայացրել է ազգային արժույթով վարկավորման Հայաստանի փորձը

Հարավ-արեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի կողմից Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում կազմակերպված «Ազգային արժույթով ֆինանսավորման ուժը» թեմայով համաժողովի ընթացքում ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը հանդես է եկել ազգային արժույթով վարկավորման վերաբերյալ ելույթով:Կենտրոնական բանկից հայտնում են, որ ելույթում Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է մի քանի կարեւոր դրույթների. մասնավորապես՝ զարգացող երկրներում ազգային արժույթների ընկալման անհրաժեշտ փոփոխությունները եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ազգային արժույթով ֆինանսավորման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը:Խոսնակը ներկայացրել է ազգային արժույթով վարկավորման Հայաստանի փորձը, պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին:ՀԵԵՀ-ի մասինՀանդիսանալով աշխարհում զարգացման ֆինանսական ամենախոշոր հիմնադրամներից մեկը՝ Արեւելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) նպատակ է դրել Հարավարեւելյան Եվրոպայում եւ Արեւելյան Հարեւանության տարածաշրջանում նպաստել տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը՝ ներդրումներ կատարելով միկրո եւ փոքր ձեռնարկություններում, ինչպես նաեւ բարելավված կենսապայմաններ ապահովել տնային տնտեսությունների համար:ՀԵԵՀ-ն իր գործունեությունը սկսել է KfW Զարգացման Բանկի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) եւ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Որպես իր տեսակի մեջ առաջին պետական-մասնավոր գործընկերություն՝ ՀԵԵՀ-ն իր կապիտալը ձեւավորում է նվիրատու գործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից եւ մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողներից ստացվող միջոցներով:
08:42 - 11 հոկտեմբերի, 2019
Հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հարցեր |lragir.am|

Հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հարցեր |lragir.am|

lragir.am: ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ին հյուրընկալել է Եվրասիական տնտեսական միության Ֆինանսական շուկաների խորհրդատվական հանձնաժողովի 2-րդ նիստը, որին մասնակցել են Ֆինանսական շուկաների խորհրդատվական հանձնաժողովի անդամները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական ոլորտը կարգավորող մարմինների ներկայացուցիչները։ Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորմանն առնչվող հարցեր՝ մասնավորապես ֆինանսական շուկայի օրենսդրության ներդաշնակեցման, ընդհանուր գործընթացների իրականացման, ԵԱՏՄ ընդհանուր բորսայական տարածքի ճանապարհային քարտեզի մշակման և այլ հարցեր։ Նիստի արդյունքում մասնակիցները մի շարք քննարկվող հարցերի շուրջ համաձայնություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները։
16:42 - 03 հոկտեմբերի, 2019
Դեպի Հայաստան ուղղակի ներդրումների աճի տեմպը սկսել է արագանալ. ԿԲ

Դեպի Հայաստան ուղղակի ներդրումների աճի տեմպը սկսել է արագանալ. ԿԲ

armenpress.am։ Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Հայաստան ուղղակի ներդրումներն ավելացել են 2.8 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1.8 տոկոսով՝ կազմելով 696.3 մլն ԱՄՆ դոլար։ Կենտրոնական բանկը հրապարակել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արտաքին աշխարհին վերաբերող հաշիվների, մասնավորապես Հայաստանի միջազգային ներդրումային դիրքի և համախառն արտաքին պարտքի, դեպի ՀՀ դրամական փոխանցումների վիճակագրությունը։ Չնայած 2018 թվականի վերջին երկու եռամսյակներում գրանցված ուղղակի ներդրումների անկմանը, ընթացիկ տարվա առաջին երկու եռամսյակում ներդրումների աճի տեմպը սկսել է վերականգնվել։Երկրորդ եռամսյակում նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել են նաև պորտֆելային ներդրումները, մասնավորապես նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 52 տոկոսով։ Այլ ներդրումների գծով ևս աճ է նկատվում։Դիտարկվող ժամանակահատվածում դեպի ՀՀ անձնական դրամական փոխանցումները նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել են մոտ 2 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ գրեթե 36 տոկոսով։ Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում դեպի ՀՀ փոխանցված աշխատողների զուտ աշխատավարձը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 2.8 տոկոսով։ Հատկանշական է, որ երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ դեպի Հայաստան փոխանցված զուտ աշխատավարձն ավելացել է 83.2 տոկոսով։ Նշենք, որ զուտ աշխատավարձը սեզոնային աշխատողների կողմից ստացված աշխատավարձը կամ եկամուտն է՝ առանց եկամտահարկի, տրանսպորտային ծախսերի և արտերկրում կատարված այլ ծախսումների:Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անձնական տրանսֆերտներն ավելացել են 2.6 տոկոսով, իսկ կապիտալ տրանսֆերտները կրճատվել են 17.8 տոկոսով։
08:11 - 01 հոկտեմբերի, 2019
ԿԲ պարզաբանումը բանկային գաղտնիքի օրենքի վերաբերյալ

ԿԲ պարզաբանումը բանկային գաղտնիքի օրենքի վերաբերյալ

Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չիմեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը: Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ: Նախագծովընդամենը սահմանվում է, որբացառիկ դեպքերում կասկածյալի կամ մեղադրյալի բանկային հաշիվներից բացի, կարող են տրամադրվել հանցագործության հետ ուղիղ առնչություն ունեցող այլ հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստորև նշվող բոլոր պայմանների միաժամանակյա բավարարմամբ. Բացառապես դատարանի պատճառաբանված և հիմնավորված որոշմամբ, Սահմանափակ հանցագործություններով հարուցված քրեական գործերով, որոնք սպառիչ թվարկված են նախագծում, Երբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները ողջամտորեն այլ եղանակով ձեռք բերելը հնարավոր չէ, Գլխավոր դատախազի կամ վերջինիս տեղեկալի կողմից հաստատված միջնորդությամբ, Միջնորդությունը պետք է պարունակի ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար: Բանկային գաղտնիքի ինստիտուտը եղել և մնում է ֆինանսական կայունության հենասյուներից մեկը, իսկ նախատեսվողկարգավորումը գործող կարգավորման համեմատությամբ մեղմացում չէ։   Կենտրոնական բանկը հաստատակամ է բանկային գաղտնիքի ինստիտուտի պահպանման, ինչպես նաև երկրում ֆինանսական կայունության ապահովման գործում:
13:08 - 13 սեպտեմբերի, 2019
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 5.5 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 5.5 տոկոս

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 2019 թ. սեպտեմբերի 10-ի նիստում որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%:Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2019 թ. օգոստոսին գրանցվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.6% գնաճի դիմաց, ինչին շարունակել է մեծապես նպաստել գյուղմթերքների գների սեզոնային ավելի մեծ նվազումը: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 0.6%։ Ի տարբերություն ընդհանուր գնաճի, բնականոն գնաճը վերջին ամիսներին ցուցաբերել է համեմատաբար կայուն վարքագիծ՝ տատանվելով 1.5%-ի շրջանում։Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ անորոշության ավելացման ներքո գրանցվում են տնտեսական աճի, պահանջարկի և գնաճի զգալի դանդաղման միտումներ, որոնք արտահայտվում են նաև միջազգային ապրանքահումքային շուկաներում: Ելնելով նշվածից՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից ակնկալվում է հիմնականում գնանկումային ազդեցություն:Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր, որն հիմնականում պայմանավորված է առաջարկի մասով ծառայությունների և վերամշակող արդյունաբերության աճերով, իսկ պահանջարկի մասով` մասնավոր սպառման աճով: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականությունը դեռևս շարունակում է զսպող ազդեցություն ունենալ համախառն պահանջարկի վրա: Հաշվի առնելով արտաքին հատվածում ձևավորված գնանկումային միջավայրը և հարկաբյուջետային քաղաքականության ընթացքը, ինչպես նաև շարունակելով նախապատվությունը տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաև քննարկում է միջոցառումներ՝ ֆինանսական միջոցները տնտեսության ներուժի զարգացմանն ուղղորդելու նպատակով։ Խորհուրդը նաև գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետում՝ գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ:Նշենք, որ ներկայումս շարունակում են գերակշռել գնաճի կանխատեսված հետագծից դեպի ներքև շեղման ռիսկերը՝ հիմնականում պայմանավորված արտաքին աշխարհի զարգացումներով, որոնց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. սեպտեմբերի 24-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2019 թ. երրորդ եռամսյակի ծրագրում):
12:35 - 10 սեպտեմբերի, 2019
ԿԲ-ն առաջարկում է նոր կարգ սահմանել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններում

ԿԲ-ն առաջարկում է նոր կարգ սահմանել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններում

ՀՀ կենտրոնական բանկը հանրային լայն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է դադարեցնել արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:Այս մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքից:«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԿԲ-ի հիմնական նպատակն է ՀՀ-ում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը:«Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության զգայունությունը արտարժույթի փոխարժեքի տատանումների նկատմամբ՝ ֆինանսական կայունության նպատակի ապահովման համար առաջնային նշանակություն ունի Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ արժութային քաղաքականության իրականացումը: Այդ քաղաքականության շրջանակներում Կենտրոնական բանկը սահմանում է շուկայի մասնակիցների լիցենզավորման, ընթացիկ գործունեության կարգավորման և վերահսկողության կանոններ: Արժութային շուկայի կարգավորումները ոչ միայն լիցենզավորված գործունեության համար պարզապես կանոններ են, այլ նաև ապահովում են արժութային շուկաների կայունությունը: ՀՀ կենտրոնական բանկը նշված կանոնակարգումների միջոցով ապահովում է գների ու ֆինանսական կայունության իր հիմնական խնդիրները` զսպելով արժութային շուկայում չարաշահումները և զերծ պահելով ֆինանսական համակարգը արժութային շոկերից: Նման մոտեցումն ուղղված է նախ և առաջ շոկային իրավիճակներում հասարակության լայն զանգվածների շահերի պաշտպանությանը:Հարկ է նշել, որ նման մոտեցման պարագայում ծառայության հասանելիությունը սպառողների տարբեր խմբերին որևէ կերպ չի սահմանափակվի, քանի որ նշված ծառայությունները մատուցվում են շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից՝ ինչպես մասնաճյուղային լայն ցանցի, այնպես էլ օնլայն ծառայությունների միջոցով»,- նշված է նախագծում:ԿԲ-ն առաջարկում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 3-րդ հոդվածի 13-րդ ենթակետից հանել «լիցենզավորած արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձինք (արժութային դիլերներ-բրոքերներ) բառերը: Իսկ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.«2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով՝ բացառությամբ ներդրումային ընկերությունների, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով և/կամ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով: Մասնագիտացված անձանց կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործարքների փոխարժեքը և ծավալները սահմանում են մասնագիտացված անձինք»:
08:03 - 28 օգոստոսի, 2019