Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերն ավելի քան 116,5 մլն դոլար են գնել. ԿԲ-ի ամփոփումը
12:59 - 01 փետրվարի, 2020

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերն ավելի քան 116,5 մլն դոլար են գնել. ԿԲ-ի ամփոփումը

Հունվարի 27-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 116,455,330 ԱՄՆ դոլար 477.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 94,823,463 ԱՄՆ դոլար 479.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: 

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 478,95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,101,708 եվրո 525,10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 23,774,546 եվրո 528,86 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,890,079,079 ՌԴ ռուբլի 7.60 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 778,393,609 ՌԴ ռուբլի 7.68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 70.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 77.5 մլն ԱՄՆ դոլար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել