Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Որոշակի քանակի մարմիններ դուրս են հանվել Շուշիի մերձակա որոշ տարածքներից. Արցախի ՄԻՊ

Որոշակի քանակի մարմիններ դուրս են հանվել Շուշիի մերձակա որոշ տարածքներից. Արցախի ՄԻՊ

Այսօր մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը՝ ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր համեստ ներդրումն է ունեցել տվյալների նախնական հավաքագրման ու մշակման եւ գործընթացում ընդգրկված կառույցների միջեւ արդյունավետ ու արագ կապի ապահովման գործում: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Այսօր մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը՝ ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր համեստ ներդրումն է ունեցել տվյալների նախնական հավաքագրման ու մշակման եւ գործընթացում ընդգրկված կառույցների միջեւ արդյունավետ ու արագ կապի ապահովման գործում: Ուրախ եմ, որ արդեն կան հաջողություններ, եւ որոշակի քանակի մարմիններ դուրս են հանվել Շուշիի մերձակա որոշ տարածքներից: Հուսամ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր անհայտ կորածների ճակատագրերը կպարզվեն եւ նրանք կամ գոնե նրանց մարմինները կհասնեն իրենց հարազատներին: Կրկին իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին եւ հավաստիացնում, որ նրանց հարազատը նաեւ իմ հարազատն է, նրանց ցավը նաեւ իմ ցավն է, նրանց հպարտությունը նաեւ իմ հպարտությունն է: Պետք է բոլորս ամուր լինենք եւ շարունակենք նահատակների կիսատ թողած գործը՝ հանուն նրանց վառ հիշատակի ու Հայրենիքի հարատեւման»,- գրել է նա։
23:34 - 13 նոյեմբերի, 2020
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ: Զեկույցում ներկայացվում են սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում երեխաների իրավունքների արձանագրված խախտումները, այդ թվում՝ երեխաների կյանքի, առողջության, ընտանիքի և համայնքի հետ լինելու, անձնային զարգացման ու պաշտպանության և մի շարք այլ իրավունքների խախտումներ:Ագրեսիայի առաջին օրից ադրբեջանական զինված ուժերը Արցախի մոտ 170 (շուրջ 70%) համայնքներում դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ, որի հետևանքով թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, կանայք ու տարեցներ: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում, Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրմամբ, զոհվել է առնվազն 50 և վիրավորվել առնվազն 163 քաղաքացիական անձ, ներառյալ՝ զոհվել է 1 երեխա, վիրավորվել 9-ը:Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար Արցախի երեխաները իրենց ընտանիքների հետ տեղահանվել են՝ ապաստանելով բնակելի շինությունների և քաղաքացիական այլ օբյեկտների նկուղներում կամ տեղափոխվելով առավել անվտանգ վայրեր Արցախում և Հայաստանի Հանրապետության տարածքում:Ադրբեջանի կողմից դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների են ենթարկվել նաև երեխաների համար նախատեսված շինությունները՝ դպրոցներ, մշակութային կենտրոններ, մանկապարտեզներ և այլն: Նախնական տվյալներով՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ ԱՀ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները, որոնց զգալի մասի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան: Կրթության իրավունքից զրկվել են 23,978 դպրոցական տարիքի և 4,036 նախադպրոցական տարիքի երեխաներ:Քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուն զուգահեռ՝ ադրբեջանական սոցիալական մեդիան լայնորեն ողողված էր հայատյացության և հայ երեխաների նկատմամբ ատելության խոսքով՝ ընդհուպ նաև հայ երեխաների սպանելու վերաբերյալ լայնածավալ քննարկումներ ու կոչեր:Կարևորելով բոլոր իրավիճակներում երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է մարդու և հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր միջազգային կազմակերպություններին՝ պատշաճ արձանագրելու Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները և գործնական քայլեր ձեռնարկելու դրանց վերացման ուղղությամբ:Զեկույցի բովանդակությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
00:36 - 13 նոյեմբերի, 2020
Անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար․ Արցախի ՄԻՊ

Անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով... Անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար:Առիթ կլինի ավելի սթափ գլխով անդրադառնալ անցյալին ու ապագային, սակայն նշեմ, որ անկախ մարդու իրավունքների կեղծ միջազգային օրակարգի հանդեպ իմ մեծ հիասթափությունից, ես շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ուղղություններով: Ավելին, անտարակույս, ընտանիքիս հետ շարունակելու եմ բնակվել ու արարել իմ հայրենի հողում: Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու մեր նախորդ ու հաջորդ սերունդներին:Խելացի, համատեղ ու հետևողական ջանքերի միջոցով կարելի է հասնել ցանկացած նպատակի, առավել ևս, երբ այն ազնիվ ու արդար է...»
23:21 - 10 նոյեմբերի, 2020
ԱՀ ՄԻՊ-ը պատրաստել է հայ զինծառայողների մարմինների և ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի վայրագությունները ներկայացնող երրորդ զեկույցը

ԱՀ ՄԻՊ-ը պատրաստել է հայ զինծառայողների մարմինների և ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի վայրագությունները ներկայացնող երրորդ զեկույցը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ պատրաստել է երրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Զեկույցն ուղարկվել է համապատասխան միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և իրավապաշտպան կազմակերպություններին: «Երրորդ զեկույցում ներկայացված են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը արձանագրված փաստերը հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ չնայած նախորդ երկու զեկույցներում բավարար ապացույցներ են ներկայացվել ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, միջազգային հանրությունը պատշաճորեն չի արձագանքել և դատապարտել դրանք: Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործություները կանխելու միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է ադրբեջանական կողմի համար առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագությունները Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները»,- ասվում է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:
22:45 - 08 նոյեմբերի, 2020
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Արցախում հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ կիրառելու վերաբերյալ

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Արցախում հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ կիրառելու վերաբերյալ

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ: Արտահերթ զեկույցի հետևությունները հիմնված են զեկույցում ներկայացված ապացույցներով (քաղաքացիական բնակիչների մարմինների վնասվածքների 18+ լուսանկարներով, քարտեզային ցուցադրող պատկերներով և այլն): Առանձին հետևություններ հիմնված են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի հետազոտությունների վրա: Համատեղ ուսումնասիրությունները հաստատել են, որ հրկիզող զինատեսակն օգտագործվել է Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ՝ առաջացնելով երկարաժամկետ ծանր հետևանքներ խաղաղ բնակչության և շրջակա միջավայրի համար: Զանգվածային ոչնչացման հրկիզող զինատեսակի կիրառման շատ դեպքերում (օրինակ՝ Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ և այլ համայնքներում) անտառները գտնվում են բնակավայրերին անմիջականորեն մոտ. օրինակ` անգամ 100 մետր հեռավորությամբ: Հետևաբար, խոսքը գնում է նաև քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության համար անխուսափելի երկարաժամկետ վնասի մասին: Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ընդհանուր շուրջ 1815 հեկտար անտառապատ տարածք: Հաշվի առնելով զինատեսակի առանձնահատկությունները, այս թիվը կարող է աճել նույնիսկ եթե այն այլևս չշարունակվի կիառվել: Ավելին, արձանագրվել է, որ որոշ քաղաքացիական բնակավայրերում (օրինակ՝ Ննգի, Տաղավարդ, Ակնաղբյուր և այլն) ավերածություններ են պատճառվել քաղաքացիական բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին (օրինակ՝ գազամատակարարման խողովակներ և այլն): Սույն արտահերթ զեկույցը վեր է հանել առնվազն հետևյալ փաստերը՝ անկախ կիրառված զինատեսակի քիմիական տարրերի կոնկրետ տեսակներից. 1) կիրառված զինատեսակն ունի զանգվածային ոչնչացման բնույթ, 2) այն պարունակում է քիմիական տարրեր, 3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու երկարաժամկետ ծանր վնաս շրջակա միջավայրի համար, 4) այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների, 5) անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերն անմիջականորեն մոտ, 6) ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ, որոնք հավանաբար տուժել են այս զինատեսակի կիառումից, 7) այս զինատեսակի օգտագործումը քաղաքացիական օբյեկտների դեմ արգելված է միջազգային իրավունքով և կարող է հանգեցնել պատերազմական հանցագործության:
23:24 - 06 նոյեմբերի, 2020
Եկեք հույսներս դնենք մեզ վրա, այլապես կկորցնենք ամեն ինչ. Արցախի ՄԻՊ

 |armenpress.am|

Եկեք հույսներս դնենք մեզ վրա, այլապես կկորցնենք ամեն ինչ. Արցախի ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ շփվելիս եկել է այն եզրակացության, որ չնայած շատերը ցավում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և կորուստների համար, սակայն որևէ գործողություն չեն անում: Բեգլարյանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ: «Այո, շատ շատերը հասկանում են մեզ, այո, շատ շատերը ցավում են մեր կորուստների մեր տառապանքների համար, բայց սա ուղղակի մարդկայնորեն: Երբ հարցը հասնում է որոշումներ կայացնելուն կամ գործողություններին, այդ ժամանակ մարդկային զգացողությունները կամ մարդու իրավունքները էական չեն նրանց համար: Էական է քաղաքականը, տնտեսական կամ, միգուցե, այլ  շահերը, բայց ոչ արժեքները, ոչ մարդու իրավունքները` անձամբ ես համոզվել եմ, որ էական չէ:  Ով առայսօր մեզ օգնել է միանշանակ շնորհակալ ենք բոլորին` դա կլինի անձնապես, տարբեր կազմակերպությունների կողմից, թե պետությունների կողմից: Ով հետագայում էլ մեզ կօգնի նույնպես շնորհակալ ենք, բայց այդ աջակցությունը բավարար չէր հանցագործությունները կանգնեցնելու և պատասխանատուներին պատժելու համար»,- ասաց Բեգլարյանը: Նրա խոսքով` այս եզրահանգումը բոլորը պետք է իրենց մտքում ունենան, քանի որ իրեն հաճախակի են հարցնում քաղաքացիները, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը արդյոք չեն ցանկանում գալ, օգնել: «Ես բոլորին անկեղծորեն ասում եմ, որ եկեք հույսներս դնենք մեզ վրա, մեր զինվորների, մեր դիրքապահների վրա, այլապես կկորցնենք ամեն ինչ»,- ընդգծեց Բեգլարյանը:
00:07 - 06 նոյեմբերի, 2020
Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինիարիտուին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինիարիտուին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Արցախ այցելած՝ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի անդամ Ջոն Ինիարիտուին և մի խումբ արտասահմանյան լրագրողների: Պաշտպանը նրանց է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված փաստերը՝ Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: Պաշտպանն ընդգծել է, որ տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացումը և միջազգային հանրության խրախուսող անգործությունն այդ ուղղությամբ Ադրբեջանի համար անպատժելիության մթնոլորտ են ձևավորել: Ադրբեջանը բացահայտ թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում հայ ռազմագերիների ու դիակների նկատմամբ՝ վստահ լինելով, որ միջազգային հանրությունը կրկին համարժեք չի արձագանքելու այդ պատերազմական հանցագործություններին: Ուստի, անհրաժեշտ է, որ միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպան համայնքն օր առաջ ներկայացված լինի Արցախում և լիարժեքորեն իրականացնի մարդու իրավունքների պաշտպանության իր առաքելությունը: Իսպանացի պատգամավոր Ջոն Ինիարիտուն նշել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի պայքարին և պատրաստակամություն է հայտնել Իսպանիայում և ԵՄ տարբեր քաղաքական հարթակներում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների անվերապահ պաշտպանության անհրաժեշտության մասին:
23:35 - 05 նոյեմբերի, 2020
Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է Նիդերլանդների խորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստին

Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է Նիդերլանդների խորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստին

 Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն է եղել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: «Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ: Նիստը բացեց հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը, ով ներկայացրեց ագրեսիայի հետևանքները և շեշտադրեց Թուրքիային ու Ադրբեջանին անմիջապես կանգնեցնելու և պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Այնուհետև հիմնական զեկույցով հանդես է եկել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան  Արտակ Բեգլարյանը, որը ուշադրություն է հրավիրել խորացող հումանիտար աղետի, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների վրա: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում: Ավելին, միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից: Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին ելույթ է ունեցել Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը: Նիստի մասնակիցները համակարծիք են եղել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և պատերազմական հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում։
21:17 - 04 նոյեմբերի, 2020
Տող գյուղում ադրբեջանցիները քաղաքացիական անձի են գլխատել․ տվյալները ճշտվում են․ Արցախի ՄԻՊ

 |factor.am|

Տող գյուղում ադրբեջանցիները քաղաքացիական անձի են գլխատել․ տվյալները ճշտվում են․ Արցախի ՄԻՊ |factor.am|

factor.am: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ճշտում է Տող գյուղում Ադրբեջանի զինուժի կողմից գլխատված քաղաքացիական անձի տվյալները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Տող գյուղի քաղաքացիներից մեկը միջազգային լրատվամիջոցի լրագրողին տեղեկացրել է, որ ինքը տեղյակ է այն դեպքից, որ իր հարևաններից մեկին ադրբեջանական զինծառայողները գլխատել են, ինչպես նաև սպանել են 82 տարեկան Միշա Ստեփանյանին, գլխատել են Մայոր անունով քաղաքացիական անձի: Որոշ տեղեկություններ ունենք, բայց բոլոր հանգամանքերը դեռևս չենք պարզել, և չկան այս դեպքերը վիճակագրության մեջ»,- ասաց Բեգլարյանը: Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ լուրջ կասկածներ ունեն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն բոլոր այն բնակավայրերում, որ մուտք է գործել ու գտել է քաղաքացիական անձ, նրանց հանդեպ կատարել է բազմաթիվ հանցագործություններ:
14:12 - 04 նոյեմբերի, 2020
Ադրբեջանի զինուժի գործողությունների հետևանքով Արցախում մինչ օրս առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել

 |armenpress.am|

Ադրբեջանի զինուժի գործողությունների հետևանքով Արցախում մինչ օրս առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի սկզբից մինչ այս պահն Արցախում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, առնվազն 144-ը` վիրավորվել: Այս մասին նոյեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Փաստահավաք առաքելության շրջանակում արձանագրել ենք` զոհված առնվազն 46 քաղաքացիական անձ, առնվազն 144 վիրավոր՝ քաղաքացիական անձանց շրջանում: Հարձակումների մի մասն իրականացվել է կասետային զինատեսակներով, որը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակ է, հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջանում կիրառվելու պարագայում: Մեր կորուստների ու վիրավորների զգալի մասը հենց կասետային զինատեսակների կիրառման հետևանքով է եղել»,- ասաց Բեգլարյանը: Արտակ Բեգլարյանը հավելեց, որ զգալի վնասներ են հասցվել նաև քաղաքացիների անշարժ և շարժական գույքին, ինչպես նաև հասարակական և արտադրական ենթակառուցվածքներին: «Ավելի քան 13 800 անշարժ մասնավոր գույք է վնասվել, ավելի քան 3 100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ են վնասվել, դրանց թվում` էլեկտրամատակարարման կայաններ, ցանցեր, ջրամատակարարման ու գազամատակարարման համապատասխան ենթակառուցվածքներ: Առնվազն 2 100 մեքենա կամ շարժական գույք է վնասվել»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են դիտավորյալ թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները, ինչը հերթական ապացույցն է, որ ադրբեջանական կողմը չի պահպանում միջազգային մարդասիրական իրավունքի կանոններն ու քաղաքական պայմանավորվածությունները:
13:58 - 04 նոյեմբերի, 2020
Արտակ Բեգլարյանն ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահին և Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորի

Արտակ Բեգլարյանն ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահին և Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորի

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ընդունել է Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր Բիրգիր Թորարինսոնին և կանադական «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջեդ Էլ Շաֆիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող վայրագությունները, որոնք ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ու պատերազմական հանցագործություններով:Ներկայացնելով Պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքում հավաքագրված փաստերը՝ Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և օբյեկտների, ինչպես նաև հումանիտար գործառույթներ իրականացնող անձանց և կառույցների թիրախավորման դեպքերին:Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ համաշխարհային իրավապաշտպան համայնքը պետք է արձանագրի տեղի ունեցող հանցագործությունները և ակտիվ քայլեր ձեռնարկի իրականությունը քաղաքական որոշում կայացնող շրջանակներին հասանելի դարձնելու և գործնական արձագանքներ երաշխավորելու համար:Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորը և «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահը շեշտադրել են, որ պատերազմը և ադրբեջանական հանցագործությունները պետք է օր առաջ դադարեն՝ մարդու իրավունքների պաշտպանությունը համարելով առաջնահերթություն: Նրանք ընդգծել են, որ անկախ որևէ կարգավիճակից ու հանգամանքից, Արցախի բնակիչները պետք է լինեն միջազգային պաշտպանության ներքո՝ հաշվի առնելով նաև մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը:
15:15 - 03 նոյեմբերի, 2020
Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. ԱՀ ՄԻՊ

Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. ԱՀ ՄԻՊ

Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում: Հաշվի առնելով հրդեհված անտառների ծավալն ու աշխարհագրական ընդգրկվածությունը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ, որը խարխլում է տարածաշրջանում բնապահպանական անվտանգությունը և երկարաժամկետ վտանգավոր հետևանքներ է պարունակում Արցախի բնակչության կյանքի ու առողջության համար: Բացի դրանից, ադրբեջանական զինված ուժերն այդ հանցավոր մեթոդաբանությամբ նպատակ ունեն վնասել անտառներում ապաստանած քաղաքացիական բնակչությանը: ԱՀ ՄԻՊ-ը ընդգծում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը պատերազմական հանցագործություն է և կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու և պատասխանատուներին պատժելու ուղղությամբ:
23:48 - 02 նոյեմբերի, 2020
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է բելգիացի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է բելգիացի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս մասին հաղորդում են ՄԻՊ գրասենյակից։ «Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման հետևանքներին, ինչպես նաև հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերին, որոնք ամփոփված են Պաշտպանի կողմից հրապարակված զեկույցներում: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ չնայած տեղում զգալի աշխատանք է տարվում հումանիտար աղետի վերաբերյալ փաստերի հավաքագրման ուղղությամբ, այնուամենայնիվ, շատ կարևոր է միջազգային գործընկերների, խորհրդարանական կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու համար»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
23:01 - 01 նոյեմբերի, 2020
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 31-ի դրությամբ․ ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 31-ի դրությամբ․ ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 31-ի դրությամբ։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են ․ «Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները:Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 101-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:Արցախի Հանրապետության 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:Մանրամասները ներկայացված են կից տեղեկապատկերներում»:
00:30 - 01 նոյեմբերի, 2020
Երեկվա դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր․ Արցախի ՄԻՊ |azatutyun.am|

Երեկվա դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր․ Արցախի ՄԻՊ |azatutyun.am|

azatutyun.am: Հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Նշում եմ առնվազն, քանի որ տարբեր տեղերից նախնական տեղեկություններ ունենք, հատկապես այն բնակավայրերից, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել և որոշակի հանցագործություններ են կատարել, տեղեկություններ ենք ստացել, որ առկա են քաղաքացիական այլ զոհեր: Սակայն այս պահին դեռևս ճշգրտված վերջնական տեղեկություններ չունենք, չենք կարողանում ապացուցված կերպով ներկայացնել», - նշեց Բեգլարյանը: Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունները և թիրախավորել է Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր, ինչ հետևանքով կան վիրավորներ:
15:26 - 31 հոկտեմբերի, 2020