Երեկվա դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր․ Արցախի ՄԻՊ |azatutyun.am|
15:26 - 31 հոկտեմբերի, 2020

Երեկվա դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր․ Արցախի ՄԻՊ |azatutyun.am|

azatutyun.am: Հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Նշում եմ առնվազն, քանի որ տարբեր տեղերից նախնական տեղեկություններ ունենք, հատկապես այն բնակավայրերից, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել և որոշակի հանցագործություններ են կատարել, տեղեկություններ ենք ստացել, որ առկա են քաղաքացիական այլ զոհեր: Սակայն այս պահին դեռևս ճշգրտված վերջնական տեղեկություններ չունենք, չենք կարողանում ապացուցված կերպով ներկայացնել», - նշեց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունները և թիրախավորել է Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր, ինչ հետևանքով կան վիրավորներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել