Տող գյուղում ադրբեջանցիները քաղաքացիական անձի են գլխատել․ տվյալները ճշտվում են․ Արցախի ՄԻՊ

 |factor.am|
14:12 - 04 նոյեմբերի, 2020

Տող գյուղում ադրբեջանցիները քաղաքացիական անձի են գլխատել․ տվյալները ճշտվում են․ Արցախի ՄԻՊ |factor.am|

factor.am: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ճշտում է Տող գյուղում Ադրբեջանի զինուժի կողմից գլխատված քաղաքացիական անձի տվյալները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Տող գյուղի քաղաքացիներից մեկը միջազգային լրատվամիջոցի լրագրողին տեղեկացրել է, որ ինքը տեղյակ է այն դեպքից, որ իր հարևաններից մեկին ադրբեջանական զինծառայողները գլխատել են, ինչպես նաև սպանել են 82 տարեկան Միշա Ստեփանյանին, գլխատել են Մայոր անունով քաղաքացիական անձի: Որոշ տեղեկություններ ունենք, բայց բոլոր հանգամանքերը դեռևս չենք պարզել, և չկան այս դեպքերը վիճակագրության մեջ»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ լուրջ կասկածներ ունեն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն բոլոր այն բնակավայրերում, որ մուտք է գործել ու գտել է քաղաքացիական անձ, նրանց հանդեպ կատարել է բազմաթիվ հանցագործություններ:





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել