Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

Մենք մտել ենք լուրջ փուլ. Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ |shantnews.am|

Մենք մտել ենք լուրջ փուլ. Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ |shantnews.am|

shantnews.am։ Սեպտեմբերի 30-ին՝ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստից հետո պատասխանելով լրագրողի հարցին, որ դռների հետևից լսելի էր թեժ քննարկումը, Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Մենք մտել ենք լուրջ փուլ, քննարկվում էին տեխնիկական հարցեր, իսկ թեժությունը լինում է վերևում»:Նրա խոսքով՝ այսօրվա նիստին պաշտոնյաներ հրավիրված չէին, սակայն հաստատված ցանկով հրավիրյալների թիվը բավական մեծ է լինելու, և իրենք աշխատելու են, որ որևէ մեկը, ով կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Մարտի 1-ի դեպքերի մասին, հրավիրվի հանձնաժողով:«Չեմ բացառում, որ ձեզ հետաքրքրող մարդիկ ևս հրավիրվեն», – ասաց նա:Անդրադառնալով Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Հայկ Հարությունյանի ամենամեծ ճնշողը իր խիղճն էր, ոչ մեկը Հայկ Հարությունյանին չէր կարող ճնշել: «Երկու անգամ ես հնարավորություն ունեցել եմ Հայկ Հարությունյանին լսելու փաստահավաք խմբի ժամանակ, ինքը եկել է, հասել է դռան մոտ, և իր ներքին կաշկանդվածությունը իրեն թույլ չի տվել, որ դուռը բացի, ներս մտնի: Հայկ Հարությունյանը մինչև ոստիկանապետ դառնալը եղել է կալանավայրերի համակարգի մարդ, շատ դժվար է հոգեբանորեն այդ կառույցում ձևավորված սպայի համար պատկերացնել, որ մի օր կարող է հայտնվել կալանավայրում, եթե դատաքննության ընթացքում պարզվի, որ մեղավոր է», – նշեց Քոչարյանը:
08:51 - 30 սեպտեմբերի, 2019
Քննիչ հանձնաժողովի արդյունքը հանրության համար կլինի անհերքելի. Քոչարյան |armenpress.am|

Քննիչ հանձնաժողովի արդյունքը հանրության համար կլինի անհերքելի. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն ահերքելի, կառուցված կլինեն միայն ճիշտ փաստերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իմ քայլը» խմբակցության ասուլիսում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Հանձնաժողովն այս պահին շատ լուրջ քայլեր է իրականացնում Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի շրջանակում: Հանձնաժողովն ըստ էության անցել է առաջին նախապատրաստական փուլը: Ամռան շրջանում և արդեն աշնան առաջին ամիսը կլինի գերհագեցած: Քննիչ հանձնաժողովը մեզնից բավականին մեծ ուժեր է տանելու, որովհետև այս հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն անհերքելի, պետք է կառուցվածք լինեն միայն ճիշտ փաստերի վրա»,- ասաց Քոչարյանը: Հանձնաժողովի նիստը շատ դեպքերում բաց չի լինի լրագրողների ահմար: Սակայն Քոչարյանը վստահեցրեց, որ պարբերաբար տեղյակ կպահեն, թե ինչ քայլեր են հաջորդում մեկը մյուսին:
09:31 - 12 հուլիսի, 2019
Վահե Գրիգորյանի տեսակը պետք է տնօրինի մեր դատաիրավական համակարգը․ Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

Վահե Գրիգորյանի տեսակը պետք է տնօրինի մեր դատաիրավական համակարգը․ Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com։ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները, անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությանը, ասացին, որ վերջինս մեկ տարի առաջ նշում էր, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, եւ ստացվում է՝ ինքը ոչ լեգիտիմ նախագահի կողմից է առաջադրվել։ Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ Վահե Գրիգորյանն ասել է իր տեսակետը, բայց Արմեն Սարգսյանը զբաղեցրել է նախագահի պաշտոնը, եւ այդ հարցը որեւէ դատարանում բողոքարկված չէ․«Նախագահը իր լիազորությունների շրջանակներում ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, եւ այստեղ իրավական տեսակետից ես որեւէ խնդիր չեմ տեսնում»։ Ինչ վերաբերում է քննարկումներին, թե Վահե Գրիոգրյանը իշխանության սիրելի թեկնածուն է, դրա համար էլ իրեն այս անգամ կընտրեն, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․«Վահե Գրիգորյանը բոլոր տուժողների սիրելի թեկնածուն է եղել իր ապրած կյանքով, իր գիտելիքներով, մարտի մեկի տուժողների սիրելին է եղել, Բուզանդի փողոցի տուժողների սիրելին է եղել, դրա համար էլ նախկին իշխանությունները փորձել են մեկուսացնել իրեն։ Այս պահին որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել տվյալ թեկնածուի պրոֆեսիոնալ ունակությունները, բարոյական նկարագիրը, եւ, ընդհանրապես, իմ պատկերացմամբ, Վահե Գրիգորյանի տեսակը պետք է տնօրինի մեր դատաիրավական համակարգը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
10:43 - 05 հունիսի, 2019
Մարդիկ կան, որոնք լուրջ անհանգստացել են ինչ-որ փաստաթղթերի գոյությամբ. Անդրանիկ Քոչարյան |lragir.am|

Մարդիկ կան, որոնք լուրջ անհանգստացել են ինչ-որ փաստաթղթերի գոյությամբ. Անդրանիկ Քոչարյան |lragir.am|

lragir.am: Փաստաթղթերի կորուստը հատուկ ծառայություններից շատ արտառոց դեպք է։ Այդպիսի դեպք եղել է նաև 1990-ական թվականներին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նյութերի ոչնչացման տեղեկությանը։ «Ով այդպիսի բան նախաձեռնել է, դա անհետևանք չի մնալու։ Կհայտնաբերվեն թե իրականացնողները, թե եթե հնարավորություն կա, նաև այդ փաստաղթղթերի վերականգնման գործընթաց կգնա։ Իսկ թե ինչի հետ առնչություն ունեն, կարող է Մարտի 1-ի հետ, կարող է այլ բաների։ Բայց եթե դրանք անհետացել են, նշանակում է՝ մարդիկ կան, որոնք լուրջ անհանգստացել են ինչ-որ փաստաթղթերի գոյությամբ։ Վերջիվերջո մենք գիտենք, որ շատ բաներ կեղծվել են, և նաև անվտանգության ծառայություններն են մասնակից եղել այդպիսի կեղծիքների կազմակերպմանը թեկուզ հենց Մարտի 1-ի գործով, որովհետև Ներքին գործերի նախարարությունը ազգային անվտանգության գործակալական հաղորդագրություններեի հիման վրա էր Մարտի մեկի առավոտյան պլանավորել գործողությունները։ Խոսքը ցուցարարների մոտ զենք-զինամթերք ունենալու մասին է, որը հետագայում փորձեցին նույն Փաստահավաք խմբից հեռու պահել, երբ որ մենք ուզեցինք այդ փաստաթղթերին ծանոթանալ։ Գուցե այդպիսի հաղորդագրություններ են ոչնչացվել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
08:45 - 13 մայիսի, 2019
Վիտալի Բալասանյանի հայտարարությունը վիրավորել է մեր հանրային ինքնասիրությունը. Անդրանիկ Քոչարյան |aysor.am|

Վիտալի Բալասանյանի հայտարարությունը վիրավորել է մեր հանրային ինքնասիրությունը. Անդրանիկ Քոչարյան |aysor.am|

aysor.am։ Վիտալի Բալասանյանը՝ որպես անվտանգության խորհրդի քարտուղար, պետք է չանի հայտարարություններ, որոնք կարող են թուլացնել մեր անվտանգությունը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բալասանյանի այն հայտարարությանը, թե լավ կլիներ, որ Արցախի հանրապետության նախագահների դիմումը՝ ազատ արձակել Քոչարյանին, հարգվեր: «Իրավունք չունի որևէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գալ, որը թուլացնում է մեր երկու պետությունների անվտանգության համակարգը», - ասաց Քոչարյանը: Անդրադառնալով վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի արձագանքին, ով Բալասանյանի հայտարարությունը որակել էր տարօրինակ՝ նշելով, որ նման կարգի բարձրաստիճան պաշտոնյան պետք է իր խոսքում պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, Քոչարյանն ասաց, որ պատշաճ է համարում տվյալ արաձագանքը. «Այդ պահվածքը, եթե նկատում եք, մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն է թողել, և դա ոչ միայն վտանգել է մեր անվտանգության համակարգն, այլև մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորել, չի կարելի է այդպիսի բան անել»:
08:12 - 13 մայիսի, 2019
Փորձ է արվում ստի միջոցով լարել հայ-ռուսական հարաբերությունները. Անդրանիկ Քոչարյան

Փորձ է արվում ստի միջոցով լարել հայ-ռուսական հարաբերությունները. Անդրանիկ Քոչարյան

24news.am: Վերջին օրերին հայկական լրատվական դաշտում տեղ են գտնում հրապարակումներ, որոնք հետապնդում են մեկ խնդիր՝ արհեստական լարվածություն  առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով այն հոդվածները, որում իրեն է վերագրվում   «հոկտեմբերի 27-ի դեպքերը ռուսական կողմի հետ կապելու մասին հայտարարությունները»: «Սրանք իրականության հետ կապ չունեցող, ստահոդ տեղեկություններ են: Ես երբեք չեմ ասել, որ հոկտեմբերի 27-ի դեպքերը կապում եմ Ռուսատանի կամ ՌԴ նախագահի հետ: Անգամ չէի էլ արձագանքի, եթե չհասկանայի, որ խնդիր է դրված արհեստական լարվածություն առաջացնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում նմանատիպ ստերով»,- նշեց Քոչարյանը:  
05:27 - 11 ապրիլի, 2019