Մարդիկ կան, որոնք լուրջ անհանգստացել են ինչ-որ փաստաթղթերի գոյությամբ. Անդրանիկ Քոչարյան |lragir.am|
08:45 - 13 մայիսի, 2019

Մարդիկ կան, որոնք լուրջ անհանգստացել են ինչ-որ փաստաթղթերի գոյությամբ. Անդրանիկ Քոչարյան |lragir.am|

lragir.am: Փաստաթղթերի կորուստը հատուկ ծառայություններից շատ արտառոց դեպք է։ Այդպիսի դեպք եղել է նաև 1990-ական թվականներին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նյութերի ոչնչացման տեղեկությանը։

«Ով այդպիսի բան նախաձեռնել է, դա անհետևանք չի մնալու։ Կհայտնաբերվեն թե իրականացնողները, թե եթե հնարավորություն կա, նաև այդ փաստաղթղթերի վերականգնման գործընթաց կգնա։ Իսկ թե ինչի հետ առնչություն ունեն, կարող է Մարտի 1-ի հետ, կարող է այլ բաների։

Բայց եթե դրանք անհետացել են, նշանակում է՝ մարդիկ կան, որոնք լուրջ անհանգստացել են ինչ-որ փաստաթղթերի գոյությամբ։ Վերջիվերջո մենք գիտենք, որ շատ բաներ կեղծվել են, և նաև անվտանգության ծառայություններն են մասնակից եղել այդպիսի կեղծիքների կազմակերպմանը թեկուզ հենց Մարտի 1-ի գործով, որովհետև Ներքին գործերի նախարարությունը ազգային անվտանգության գործակալական հաղորդագրություններեի հիման վրա էր Մարտի մեկի առավոտյան պլանավորել գործողությունները։

Խոսքը ցուցարարների մոտ զենք-զինամթերք ունենալու մասին է, որը հետագայում փորձեցին նույն Փաստահավաք խմբից հեռու պահել, երբ որ մենք ուզեցինք այդ փաստաթղթերին ծանոթանալ։ Գուցե այդպիսի հաղորդագրություններ են ոչնչացվել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել