Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար ԱԺ-ին դիմելը քաղաքական գործընթաց չէ․  Գլխավոր դատախազի խորհրդական |news.am|

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար ԱԺ-ին դիմելը քաղաքական գործընթաց չէ․ Գլխավոր դատախազի խորհրդական |news.am|

news.am: ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որեւէ քաղաքական որոշում չկա եւ չի կարող լինել: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է եւ պայմանավորված է բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ: Այս պահին կոնկրետ քրեական գործերով ընթանում է քննություն, դրանց ընթացքից եւ ձեռք բերվող ապացույցների բավարարության հանգամանքով պայմանավորված են որոշվելու դատավարական գործողությունները»,- ասաց Աբրահամյանը։
16:26 - 14 հունիսի, 2020
Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է. ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել

Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է. ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդը հայտարարություն է տարածել. «Այսօր վաղ առավոտից իշխանությունն անցել է «իրավական տեռորի»։ Մենք սա գնահատում ենք որպես պատասխան՝ ԲՀԿ նախագահի վերջին ելույթին, որում նա, առանց երկիմաստությունների, նշեց երկրի առջև ծառացած սուր խնդիրները, մոտալուտ լրջագույն ռիսկերը և դրանց լուծման միակ հնարավորությունը՝ նոր, արդյունավետ կառավարում, լրջագույն փոփոխություններ երկրի կառավարման համակարգում։Տապալելով համաճարակի դեմ պայքարը, դառնալով մեծաթիվ վարակակիրների և մահերի պատասխանատուն, հասկանալով, որ սարերի հետևում չեն սոցիալական ծանր խնդիրները՝ ՀՀ իշխանությունները որդեգրել են ընդդիմախոսներին ամեն գնով լռեցնելու քաղաքականություն։ Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է։ Իշխանությունը խուսափում է ճիշտ ընկալել իրականությունը, ընդունել իր ձախողումները և հանրային համերաշխության մթնոլորտում գտնել լուծումներ։ Վաղ առավոտից իշխանության սանձազերծած բռնություններն այլևս վերածվել են ամենաթողության: Այս ընթացքում բոլորիս աչքի առաջ բռնի ուժով բերման են ենթարկվել ԲՀԿ մի քանի տասնյակից ավելի ակտիվիստներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնց հանդեպ ևս ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ: Այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում ընթանում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է իր վճռականությունը՝ բոլոր քաղաքակիրթ և օրինական միջոցներով պայքարել մեր պետության և ժողովրդի շահերի համար, որևէ կերպ չընկրկել անօրինական ճնշումների առաջ։ Հայաստանում այլևս երբեք իշխանությանը չի հաջողվելու շանտաժով ու բռնությամբ լռեցնելու ընդդիմությանը: Մենք վճռական ենք, օրենքի տառին և ոգուն հավատարիմ, շարունակելու մեր արդարացի պայքարը՝ հոգուտ Հայաստանի և հայ ժողովրդի փրկության», - ասված է ԲՀԿ հայտարարության մեջ: 
15:50 - 14 հունիսի, 2020
Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին. ԲՀԿ-ականները հայտնում են Ծառուկյանին ձերբակալելու որոշման մասին
 |armtimes.com|

Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին. ԲՀԿ-ականները հայտնում են Ծառուկյանին ձերբակալելու որոշման մասին |armtimes.com|

armtimes.com: Այս պահին լարված իրավիճակ է ԱԱԾ շենքի դիմաց. ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում։ Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ԱԱԾ շենքի մոտ հավաքված ցուցարարներին, ԲՀԿ կողմնակիցներին: Հիշեցնենք, ոստիկանությունը հետ քաշվելու եւ ցրվելու համար 5 րոպե ժամանակ էր տվել ցուցարարներին: Բերման ենթարկվեցին նաեւ Օլիմպիական կոմիտեի ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը, հիմնադրամների ղեկավարներ: ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարում են, որ սա բռնություն է ոչ միայն կուսակցության, այլեւ ՀՀ քաղաքացու դեմ: Նրանք հայտարարեցին, որ ներքին տեղեկություն ունեն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ են հրավիրել վկայի կարգավիճակով, սակայն նրան ձերբակալելու մասին որոշում են կայացնում եւ անձեռնմխելիությունից զրկելու հարց է բարձրացվում այս պահին: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սա իշխող քաղաքական ուժի վերջի սկիզբն է, ինքը չի բացառում, որ կարող են խուզարկել նաեւ իր տունը, այնուհետ՝ իրեն եւս բերման ենթարկել:  
14:40 - 14 հունիսի, 2020
ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ-ական պատգամավորները։ «Որքանով մեզ տեղեկություն հասավ, խնդիրը վերաբերում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում ԲՀԿ մեծամասնական ցուցակով առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի վերաբերյալ իբր ինչ-որ ֆինանասական խնդիրների։ Գումար է տվել, չգիտեմ ինչ է արել, խուզարկողները չկարողացան հստակ բացատրել։ Խուզարկություններ են իրականացվում նաև Գեղարքունքի մարզի ԲՀԿ կառույցների պատասխանատուների, նաև մեր համակիրների տներում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքերով՝ ԱԱԾ գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն։ «Այս ամենը դեժավյուի տպավորություն է թողնում։ Այս իշխանությունը չի հանդուրժում այլակարծություն, գործում է նույն ձեռնարգով, կրկնվում է նույն պատմությունը, ինչ 2015 թվականին էր, որևէ տարբերություն չկա»,- ասաց նա։
09:38 - 14 հունիսի, 2020
Ով առնչվում է այս կամ այն քրեական գործին, հանկարծ արթնանում է և սկսում փրկել ժողովրդին ու Արցախը․ Ռուբինյան
 |lragir.am|

Ով առնչվում է այս կամ այն քրեական գործին, հանկարծ արթնանում է և սկսում փրկել ժողովրդին ու Արցախը․ Ռուբինյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Պարոն Ռուբինյան, ԱԺ երկրորդ քաղաքական ուժի առաջնորդը պահանջում է կառավարության հրաժարականը 100 տոկոսով: Նրանց պատգամավորները նշում են նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրաժարականի մասին: Դուք ինչպես եք գնահատում այս հայտարարությունը: Հայստանում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ճգնաժամ է, և այդ պայմաններում, երբ կառավարությունը և հանրության գիտակից շատ ներկայացուցիչներ կենտրոնացած են համավարակի դեմ պայքարում, տարբեր ուժեր, և դրանց շարքը համալրեց նաև Ծառուկյանը, կարծել են, որ հարմար ժամանակ է փորձել քաղաքական ինչ-որ գործողություններ ծավալելու: Սա, կարծում եմ, ամոթալի իրողություն է։ Փառք Աստծո, որ վարչապետն առողջացավ, և որոշակի հույս է նշմարվում, որ համաճարակի տարածման տեմպերը փոքրանում են, բայց, միևնույն է, մենք համաճարակի դեմ պատերազմի մեջ ենք, և նրանց արածը այն ամենապետականամետ քայլը չէ, որ կարելի էր անել: Բացի այդ, արդեն ակնհայտ է դառնում, որ նրանց այդ քայլի մոտիվներից մեկն այն է, որ կան մի շարք քրեական գործեր, որոնցով պարոն Ծառուկյանը, ըստ էության, անհանգստացած է: Եթե նկատեցիք, պարոն Ծառուկյանը նաև Արցախի հարցի մասին էր խոսում և իր անհանգստությունը հայտնում, և սա շատ գեղեցիկ կերպով տեղավորվում է ՀՀ քաղաքական դաշտում արդեն ավանդույթ դարձած մի կոնտեքստի հետ, որ ով այս կամ այն կերպ առնչվում է այս կամ այն քրեական գործին, հանկարծ արթնանում է և սկսում է Արցախի հարցի վերաբերյալ գույժեր հայտնել և փորձում է փրկել ժողովրդին ու Արցախը: Սա շատ պարզ իրավիճակ է, բայց միաժամանակ ամոթալի իրավիճակ է: Այս պահի դրությամբ կառավարությունն ու իշխող մեծամասնությունը ունեն մեկ առաջնահերթություն, դա հակահամաճարակային պայքարն է և քարոզելը, համոզելը, խնդրելը, տեղ-տեղ ստիպելը, որ քաղաքացիները պահպանեն երեք պարզագույն կանոնները՝ դիմակ կրել, հաճախակի ախտահանել ձեռքերը, չդիպչել դեմքին և պահպանել սոցիալական հեռավորություն: ԲՀԿ-ականները հայտարարում են, թե ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն այսքան ծանր տանում Գագիկ Ծառուկյանի ասածը, երբ ինքը 1,5 տարի առաջ ասում էր 97 տոկոսով կառավարությունը պետք է փոխվի, այդ ժամանակ «Իմ քայլի» ներկայացուցիչները դա ծանր չէին տանում և չէին արձագանքում: Նախ, իշխանության ներկայացուցիչները ծանր չեն տանում, և չեմ կարծում, թե պարոն Ծառուկյանն այնպիսի գործիչ է, ում ասածները պետք է ծանր տանել: Բայց կրկնում եմ, կա մի համատեքստ: Հիշենք, թե այդ հայտարարությունը երբ է արվել, երբ Հայաստանում համաճարակի աճի տեմպերը շատ բարձր էին, երբ շատ կարևոր պահ էր, երբ վարչապետը վարակված էր և մեկուսացած: Եվ այդ պայմաններում, երբ գլխավոր խնդիրը հակահամաճարակային պատերազմն է, հանկարծ մի շարք ուժեր, շատ հայտնի ուժեր սկսում են բարձրացնել կառավարության և վարչապետի հրաժարականի հարց: Չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացիները այս պահվածքը կհամարեն պատասխանատու պահվածք, և ես  վստահ եմ, որ համաճարակի հաղթահարումից հետո քաղաքական գնահատականներ կհնչեն այս անձանց և շրջանակների գործունեության վերաբերյալ:Ավելին՝ lragir.am-ում։
22:15 - 11 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին |news.am|

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին |news.am|

news.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին հայտնեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործի վերաբերյալ մամուլում եղել էին հրապարակումներ։ Հարցին՝ այդ գործի հրապարակումը եթե անօրինական է եղել, ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի, Էմին Խաչատրյանն ասաց. «Որ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի, դա հաստատ է, քանի ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում է, որ դռնփակ դատական նիստերով կայացված որոշումները, վճիռները հրապարակման ենթակա չեն, դրանք իմպերատիվ պահանջներ են եւ պարունակում են ՀՀ ՔՕ 144-րդ հոդվածի (Մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներ։ Բացի դրանից, այդ փաստաթղթերն ամեն մեկին չէ որ հասանելի են լինում, ըստ էության, գտնում ենք, որ ինչ-որ պաշտոնատար անձի  բացթողման կամ անփութության կամ իր լիազորությունները չարաշահելու արդյունքում են, որ դրանք հայտնի են դարձել երրորդ անձանց. խնդրել ենք նաեւ, որ հարուցվի քրգործ 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում)»։ Հարցին՝ ըստ իրենց՝ ո՞վ կարող է լինել պաշտոնեական դիրքի չարաշահող անձը, փաստաբանն ասաց. «Այն ինչը նշում եմ, դրանք առայժմ ենթադրություններ են։ Եթե հետազոտեք այդ փաստաթղթերը, ապա կտեսնեք, որ վերեւի աջ անկյունում գրիչով կամ մատիտով համարակալված է։ Դրանից կարող ենք հետեւություն անել, որ այդ փաստաթղթերը դուրս է բերված արխիվային գործից։ Այդ գործը ժամանակին արխիվացվել է ու այդ գործից է դուրս եկել։ Եթե սովորական անձանց, իրավաբաններին դատարանը որոշում կամ դատավճիռ է ուղարկում, ապա այդ դատավճիռները համարակալում չունեն, այն էլ մատիտով կամ գրիչով։ Դրանք, ըստ պրակտիկայի, միայն քրգործերն են համարակալվում»։ Էմին Խաչատրյանը շեշտեց, որ եթե հրապարակվում էր այդ գործը, ապա թող հրապարակվեր նաեւ 2001 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, որով Գագիկ Ծառուկյանն արդարացվել է։
17:07 - 10 հունիսի, 2020
«Իմ քայլն» ու Ծառուկյանը՝ հեղափոխությունից մինչև մեր օրեր |fip.am|

«Իմ քայլն» ու Ծառուկյանը՝ հեղափոխությունից մինչև մեր օրեր |fip.am|

fip.am: Հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի հրատապ նիստի ընթացքում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատության ենթարկեց կառավարությանը։ «Կա խնդիր, կա պրոբլեմ, ժողովրդի սպասելիք, կա խոստումներ, որ ժողովուրդն անհամբեր սպասում է իրականացմանը։ […] Եթե ուզում են իրականացնել, պետք է 97 տոկոսին փոխել, բոլորդ էլ հիշում եք: Բայց այսօր տեսնելով, այս ասենք թե, ձախողումները, լիարժեք արդեն կարող եմ ասել` ոչ թե 97, 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլորն իրենց աշխատանքով, արդյունքով բոլոր ոլորտները ձախողված են»,- հայտարարեց Ծառուկյանը։  Ծառուկյանի ելույթը միանշանակ չընդունվեց։ Ծառուկյանին հակադարձել շտապեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները։ Գագիկ Ծառուկյանին արձագանքեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը հարցին, թե պատասխան հայտարարություն լինելո՞ւ է, թե ոչ, հայտարարեց․ «Ոչ, հայտարարություն չի լինելու։ Որ կուսակցությունն ինչ որ բան խոսի, մենք պետք է արագ դրան հայտարարությու՞ն անենք։ Հենա ես խոսում եմ, իմ գործընկերները խոսում են, համարեք, որ դա դրա արձագանքն ա։ Ինչի՞ պիտի մենք դրա համար հայտարարություն անենք»։ Ավելի վաղ, Ծառուկյանի հայտարարությանն ի պատասխան, Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և անուղղակի մեղադրանքներ հնչեցրել Ծառուկյանի հասցեին՝ թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու, բիզնեսներ հիմնելու ու խլելու, կեղեքման ու թալանի վերաբերյալ։ «Ափսոսում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»,- իր գրառումը եզրափակել էր Մակունցը։     Պատգամավոր Սիփան Փաշինյանը, իր հերթին, ֆեյսբուքյան իր գրառմամբ անուղղակի կերպով մեղադրել էր Ծառուկյանին քաղաքական հանցավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու, փողերի և գույքի յուրացման, օրենքներին չենթարկվելու, ընտրություններ կեղծելու, մարդկանց ունեզրկելու, դավաճանների հետ շփվելու մեջ, իսկ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հիշեցրել էր խմբակային բռնաբարության, կեղծված ընտրությունների ու Հյուսիս-հարավի փողերի յուրացումը։ Ծառուկյանի հայտարարություններին արձագանքել էր նաև պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ զարմանք հայտնելով ԲՀԿ առաջնորդի «երեսպաշտության այդ մասշտաբներից»։     «Փաստերի ստուգման հարթակը» վերհիշել է, թե ինչպես են հեղափոխությունից հետո զարգացել «Քաղաքացիական պայմանագրի» և «Բարգավաճ Հայաստանի» հարաբերությունները, ինչպես է վերաբերվել իշխող ուժը Գագիկ Ծառուկյանին և ի՞նչ կարծիքներ է հնչեցրել նախկինում Ծառուկյանի մասին։ «Բարգավաճ Հայաստանը»՝ հեղափոխության օրերին 2018 թ․ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հայտարարեցին, որ «միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը»։ Մայիսի 2-ին Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարվեց, որ «Ծառուկյան դաշինքը» մայիսի 9-ին կողմ է քվեարկելու «ժողովրդի թեկնածուի»՝ Նիկոլ Փաշինյանի օգտին (մայիսի 1-ին ևս «Ծառուկյան դաշինքը» կողմ էր քվեարկել Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելուն, սակայն Հանրապետական կուսակցությունը չէր ապահովել անհրաժեշտ ձայները)։ Հեղափոխությունից 5 ամիս անց՝ հոկտեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրվել է հուշագիր՝ դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Ըստ հուշագրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի։ Դրանից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 18-ին, Առինջ գյուղում Ծառուկյանին պատկանող Մայնինգ ֆերմայի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան․ «Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, մնացածը արդեն իմ մեկնաբանության խնդիր չէ»,— հայտարարեց Փաշինյանը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ ԱԺ փոխնախագահի ընտրությունները 7-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո՝ հունվարի 15-ին, տեղի ունեցավ ԱԺ փոխխոսնակների ընտրությունը։ Ընդդիմադիր խմբակցություններից փոխխոսնակի թեկնածուներ առաջադրվեցին Վահե Էնֆիաջյանը՝ ԲՀԿ-ից, և Մանե Թանդիլյանը՝ «Լուսավոր Հայաստանից»։ Գաղտնի քվեարկության արդյունքում 108 ձայնով ԱԺ փոխխոսնակ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը։ Այլ կերպ ասած՝ «Իմ քայլը» խմբակցությունը գրեթե միաձայն (գրեթե, որովհետև այս խմբակցությունից մեկ պատգամավոր քվեարկել էր Մանե Թանդիլյանի օգտին — խմբ․) ընտրեց Վահե Էնֆիաջյանին։ Քվեարկությունից հետո «Իմ քայլը» խմբակցությունն իր քվեարկությունը հիմնավորել էր նրանով, որ «Բարգավաճ Հայաստանը» ստացել է ընտրողների կողմից ավելի շատ ձայն, և հետևաբար՝ խմբակցությունը չի կարող այդ փաստը հաշվի չառնել։ Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր․ ««Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է, որ ինքը իրեն իրավունք չի վերապահում փոխել ժողովրդի քվեարկությամբ հաստատված համամասնությունը: Հարգում է այդ քվեարկության արդյունքը և հաշտվում է իրողությունների հետ՝ անկախ նրանից, թե այլ պայմաններում ինչպիսի նախընտրություն կունենար»: ՔՈ-ի հայցը և ՔՊ-ի անդրադարձը Նախորդ տարվա ապրիլին «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմում ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։  Անդրադառնալով այս թեմային՝ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր․ «Քանի որ այս պահին գործընթացը գտնվում է իրավական տիրույթում, պետք է սպասել իրավապահների արձագանքին»։ Մի քանի օր անց, Հատուկ քննչական կոմիտեի որոշմամբ, Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ ՔՈ-ի դիմումը մերժվեց հանցակազմի բացակայության հիմքով, ինչից ենթադրվում է, որ ՀՔԾ-ն ապացուցված չէր համարում Ծառուկյանի՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստը։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ նախկինում իշխող ուժը ձեռնպահ էր մնում «Բարգավաճ Հայաստանի» կամ Գագիկ Ծառուկյանի մասին որևէ բացասական կարծիք ասելուց, սակայն հունիսի 5-ին Ծառուկյանի կողմից հնչեցված քննադատությունից հետո իշխող ուժը սկսեց մեղադրանքներ հնչեցնել վերջինիս հասցեին։
14:40 - 10 հունիսի, 2020