Մենք չենք բացառում, որ հենց վաղն արտահերթ նիստով կարող է Ազգային ժողով բերվել և պարոն Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը դիտարկվել։ Այս մասին քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմաց ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
«Մենք ամեն ինչ հավանական համարում ենք, քանի որ մեր հայտարարությունից հետո հայտնի նիստի և՛ այսօր առավոտյան, և՛ երեկ երեկվանից մեր բոլոր տարածքային կառույցների, հատկապես Գեղարքունիքի մարզում, բոլորի տները մտել են լուսադեմին՝ ժամը յոթին՝ խուզարկության։ Արդեն թիվը հստակ չեմ հիշում, թե քանի հոգու են բերման ենթարկել, առգրավել են անգամ երեխաների հեռախոսները»,- ասաց Իսայանը։
comment.count (0)