«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Հրավառությունների ներմուծումն ու վաճառքը Հայաստանում կարգելվի․ օրենքն ամբողջությամբ ընդունվեց
 |armenpress.am|

Հրավառությունների ներմուծումն ու վաճառքը Հայաստանում կարգելվի․ օրենքն ամբողջությամբ ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հրագործական արտադրանքների  ներմուծումը, վաճառքն ու կիրառումն արգելող օրենքը։ Լիցենզավորման մասին օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60, ձեռնպահ՝ 22 պատգամավոր։ Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենսդրությամբ հրավառությունները դասարակգում են 5 դասերի։ 1-ին և 2-րդ դասերը օրենքով կոչվելու են կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ։  «Բառն էլ հուշում է, որ դրանք կենցաղային օգտագործման համար են, այսինքն, դրանք առավել փոքր ծավալի ազդեցություն ունեցող հրագործական արտադրատեսակներն են, որոնք ծննդյան տորթերի վրա դրվող փոքրիկ հրավառություններն են։ Իսկ 3-րդ, 4-րդ և 5-րդ դասի հրավառությունները դրսում կիրառվող հրավառություններն են։ Սրանք էլ օրենքով սհամանվում են որպես տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակներ»,- մանրամասնեց Գաբրիելյանը։ Նա նշեց, որ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների դեպքում լիցենզավորում է տրվում միայն ներմուծման և պահեստավորման մասով, որոշակի պայմաններ են սահմանվում դրանց պահման պայմանների, հակահրդեհային իրավիճակի հետ կապված։ Իսկ տեխնիկական հրավառությունների դեպքում ընդհանրապես ներմուծումն արգելվելու է՝ բացառությամբ պետական կամ համայնքային նշանակության տոների կամ պետական կամ համայնքային մասնակցությամբ միջոցառումների ընթացքում։ «Այս մի բացառությունը թողնվել է նրա համար, որ երկրում գոնե հրավառություն լինի, բայց, եթե լինում է, գոնե իմանանք, որ պետական կամ համայնքային նշանակության միջոցառում է»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։ Նա հստակեցրեց, որ պետական կամ համայնքային մարմինը, որը ցանկանում է որևէ միջոցառման համար հրավառություն կազմակերպել, կարող է դիմել լիազոր մարմնին, որը տվյալ դեպքում Ներքին գործերի նախարարությունն է, որից հետո ստանում է համապատասխան թույլտվություն, որի հիման վրա էլ կիրականացվի գնման մրցույթ։ Գաբրիելյանի խոսքով՝ օրենքով սահմանվող պայմանների խախտման դեպքում մեծ տուգանքներ են սահմանվել։ Առաջին խախտման դեպքում տուգանքը կկազմի 1-2 միլիոն դրամ, մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 3 միլիոն դրամ։ Օրենքով նաև սահմանվում է, որ թեթև հրավառ նյութերի վաճառքը 16 տարին չլրացած անձանց արգելվում է ։ Գաբրիելյանը նշեց, որ մինչ այս պահը այդ նյութերը 16 տարին չլրացած անձանց վաճառելու արգելք չկար։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 6 ամսից։
14:30 - 13 հուլիսի, 2023
Երբ թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից․ Հակոբ Ասլանյան

Երբ թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից․ Հակոբ Ասլանյան

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քննարկման ընթացքում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը մտքերի փոխանակության ժամանակ ասաց, որ ինքը կողմ է զենքի ազատ վաճառքին եւ դրա հնարավորությունների ավելի մեծացմանը․ «Կյանքը ցույց է տվել, որ զենքի ազատ վաճառքը շատ ավելի դեմոկրատիկ հնարավորություններ է տալիս հասարակությանը։ Դրա հիմնավորումը՝ օրինակ, ամբողջ հասարակությունը իրենից ներկայացնում է ժողովրդին, իշխանությունը եւ հանցագործ աշխարհը։ Իշխանությունները, ուզեն թե չուզեն, զինված են, հանցագործ աշխարհը զինված է, ժողովուրդը՝ ոչ, դրա համար էլ ամեն ինչ թափվում է ժողովրդի գլխին»,- ասաց Ասլանյանը՝ նշելով, որ պետք է այս հավասարակշռությունը վերականգնել։ «Երբ մենք թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից։ Մարդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու, եւ պետությունը չէ, որ միշտ կանգնած է մարդու կողքին, երբ մարդը մենակ գնում է, եւ, ենթադրենք, սոված շներ կարող են հարձակվել ու նրան ուտել, եւ նա զրկված է ինքնապաշտպանությունից։ Իսկ հետագա գործերը, էնտեղ ուրիշ գործեր էլ կան։ Ընդհանրապես, եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում այն ժողովրդին, որը նրան իշխանություն է տվել»,- ասաց Հակոբ Ասլանյանը։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը արձագանքեց Ասլանյանի ելույթին, որում վերջինս ասել էր, որ ինքը կողմ է զենքի ազատ վաճառքին։ Գաբրիելյանը հստակեցրեց, որ քննարկվող օրենքում խոսք չկա զենքի ազատ վաճառքի մասին․ «Խոսքը զենքի շրջանառության ոլորտում կարգավորումների մասին է, որոնք մեր քաղաքացիներին որոշակի առումով կարգավորված, պարզեցված, բայց կարեւորը՝ քննական կարգի միջոցով հնարավորություն կտան ունենալ ինքնապաշտպանական միջոցներ։ Մեր քաղաքացիներն իրավունք ունեն ունենալ ինքնապաշտպանական միջոցներ, բայց շատ կարեւոր է, որ ունեցողը կարողանա այդ միջոցից օգտվել, օգտագործել, տիրապետել, այդ թվում՝ իր անվտանգության կանոնների մասով»։
12:52 - 13 հուլիսի, 2023
Ձեր մարզպետ եղած տարիներին հազարավոր կիլոմետրեր խողովակ հանեցին, ծախեցին, խոսեի՛ք․ ՔՊ-ականը՝ Արթուր Խաչատրյանին
 |tert.am|

Ձեր մարզպետ եղած տարիներին հազարավոր կիլոմետրեր խողովակ հանեցին, ծախեցին, խոսեի՛ք․ ՔՊ-ականը՝ Արթուր Խաչատրյանին |tert.am|

tert.am:  ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարությունը սխալ ուղղությամբ է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում: «Ես երեկ հարց տվեցի՝ ինչքան ջուր է բաց թողնվել մինչեւ ոռոգման սեզոնը եւ պատասխան չստացա: Որովհետեւ ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա: Ակնհայտ է, որ մինչեւ ոռոգման սեզոնի սկսվելը ջրամբարներում այնքան ջուր պետք է լինի, որ չգան եւ այստեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար խղճմտանքի առաջ չկանգնեցնեն, ասելով՝ բա որ ջուր չտանք, այդ մարդիկ ինչով են ջրելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց․ «Ես էլ կարող եմ ձեր պես էմոցիոնալ ասել՝ ջրամբարներում պետք է ջուր լիներ, դե թող լիներ»։ Հարցի քննարկումից հետո Արթուր Խաչատրյանը դարձյալ ելույթի համար ձայնի իրավունք խնդրեց, մոտենալով ամբիոնին  ասաց․  «Ափսոս, Տերտերյանը դուրս եկավ, կանչեք, ասելու բան ունեմ»։ Խաչատրյանը հայտնեց, երբ Շիրակի մարզպետ է եղել,  Կապսի ջրամբարի կառուցման համար սկսել էին աշխատանքները, բայց միայն հինգ տարի անց է պայմանագիր կնքում իշխանությունը։ Ըստ նրա՝  ջրամբարներից ոռոգման ջուր է  բաց թողնվում մինչև ոռոգման սեզոնի մեկնակը, և ջրամբարների ջուրը չի օգտագործվում միայն ոռոգման նպատակով։ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հակադարձեց ընդդիմադիր պատգամավորի պնդումներին։ «Բա Դուք եղել եք նախկին մարզպետ, ձեր ժամանակ հազարավոր կիլոմետրերի խողովակ գետնի տակից հանեցին ծախեցին, տո՛ Դուք  եք եղել, բա այդ ժամանակ հելնեիք խոսայիք, 30 տարի մի հատ ջրամբար չեք կառուցել։ Այսօր եկել ենք ջրամբար ենք կառուցում, ոռոգման ջրի ցանցեր  ենք փոխում։ Այո ձեր թողած ժառանգության համար մենք դեռ շատ ենք ձախողելու, դեռ շատ խնդիրներ ենք ունենալու։ Ամեն անգամ գալիս եք, մեկի ասածի վրա կեղտ եք բռնում։ Միայն  Ապարանի տարածաշրջանից  հազարավոր կիլոմետրերի  խողովակ հանեցին, տարան, էն գյուղապատերը, որոնք ընդդիմանում էին, բռնում, տանում, փակում էին, որ ձեն չհանեն»,- հայտարարեց պատգամավորը։ Մաթևոս Ասատրյանի խոսքով՝ Դատախազությունը պետք է սկսի ուսումնասիրություն, թե ով է խողովակները վաճառել։ «Էդ խողովակները տարել են որպես ուտիլ են հանձնել»,- եզրափակեց իշխանական պատգամավորը։
12:22 - 12 հուլիսի, 2023
Թագուհի Թովմասյանը հեռացվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Թագուհի Թովմասյանը հեռացվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Դադարեցվեցին Թագուհու Թովմասյանի՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները։ ԱԺ-ն 62 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ փակ, գաղտնի քվեարկությամբ ընդունեց նախագիծը։ 1 քվեաթերթիկ անվավեր էր։ Քվեարկությանը մասնակցել է միայն ՔՊ խմբակցությունը։ Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։  Նշենք, որ Խորհրդարանն այսօր քննարկում էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր նախաձեռնել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման «հայտնի նիստից» հետո է սկսել։ Նշենք, որ Աղազարյանի այս հայտարարությանը նախորդել էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ելույթը, որի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռացնեն Թովմասյանին ամբիոնից։
13:33 - 11 հուլիսի, 2023
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու քննարկումներին. ապօրինի են համարում
 |aysor.am|

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու քննարկումներին. ապօրինի են համարում |aysor.am|

aysor.am: Խորհրդարանն այսօր քննարկում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Նախագիծը ներկայացրեց Հովիկ Աղազարյանը։ Նա նշեց, որ եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, ՔՊ-ն թեկնածու չի առաջադրի։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, թե իրենք չեն մասնակցելու «ապօրինի քննարկումներին»։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշել, թե քննարկումը չի կարող լինել ապօրինի։ «Օրենքի տառին համապատասխան ընդգրկվել է», - նշել էր Ռուբինյանը։  Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր նախաձեռնել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման «հայտնի նիստից» հետո է սկսել։ Նշենք, որ Աղազարյանի այս հայտարարությանը նախորդել էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ելույթը, որի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռացնեն Թովմասյանին ամբիոնից։
12:09 - 11 հուլիսի, 2023
Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ, Մեղրիի շրջանը սակարկության առարկա չէր դարձնի. Վահագն Ալեքսանյան
 |tert.am|

Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ, Մեղրիի շրջանը սակարկության առարկա չէր դարձնի. Վահագն Ալեքսանյան |tert.am|

tert.am: «Քաղաքացիական պայմագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է  նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի երեկվա ուղերձին. «Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ՝ 1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ Մեղրիի շրջանը, սակարկության առարկա չէր դարձնի: 2. 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովում չէր հասնի նրան, որ միջազգային հանրությունն արձանագրի, որ ինքնորոշման իրավունքը ԼՂ համար նշանակում է ինքնավարություն Ադրբեջանի կազմում: 3. 1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ չէր քվեարկի, որով բացառվեց ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս: 4. Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չէր թողնի: 5. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում Ադրբեջանին վետոյի իրավունք չէր շնորհի (Մադրիդյան սկզբունքներով): 6. Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն քաղաքականապես չէր զրոյացնի փաստացի այն հիմնավորմամբ, որ ԼՂ ադրբեջանցիները դրան չեն մասնակցել (Մադրիդյան սկզբունքներով): 7. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին քաղաքականապես չէր զրոյացնի (Մադրիդյան սկզբունքներով): 8. Առանց բանակցություններում արդյունք ստանալու 7 շրջանները օկուպացված տարածք չէր անվանի եւ այսպիսով Հայաստանին օկուպանտի պիտակ չէր կպցնի (2001 թվականի մայիսի 8-ին «Ա1+»-ի եթերում)»:
11:31 - 11 հուլիսի, 2023
ՔՊ-ն շրջանառության մեջ է դրել Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծ

ՔՊ-ն շրջանառության մեջ է դրել Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։ Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր նախաձեռնել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման «հայտնի նիստից» հետո է սկսել։ Նշենք, որ Աղազարյանի այս հայտարարությանը նախորդել էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ելույթը, որի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռացնեն Թովմասյանին ամբիոնից։
15:33 - 10 հուլիսի, 2023
Առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ |shantnews.am|

Առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Մինասյանի` քրեական վարույթի պատշաճ ամրագրման նպատակով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ` միաժամանակ հնարավորություն ընձեռելով դրանք պահպանել շարժական էլեկտրոնային կրիչներում: Նշվել է նաեւ, որ օրենսգրքի անցումային դրույթների համաձայն` 8-րդ հոդվածով սահմանված վարութային գործողությունների? էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի սեպտեմբերի 1-ից: Օրենսգրքի 8-րդ եւ մի շարք այլ հոդվածներում առկա են կարգավորումներ, որոնց համաձայն` վարութային գործողությունների տեսաձայնագրության կրիչները կցվում են համապատասխան արձանագրությանը: Լիլիթ Մինասյանի հավաստմամբ` վերոնշյալ իրավակարգավորումների գործնական կիրարկումն ապահովելու համար իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ օրենքով սահմանված պահանջներն ապահովելու համար քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրման գործընթացի շրջանակներում տեղեկատվության հավաքագրման, մշակման ու պահպանության համար առավել նպատակահարմար է սերվերային ենթակառուցվածքների օգտագործումը: Նա նշել է, որ ենթակառուցվածքների զգայունության աստիճանով պայմանավորված` առավել նպատակային է դիտարկվել ամրագրման ենթակա տվյալները սերվերային ենթակառուցվածքներում պահպանելու մոդելը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթի ամրագրումն ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային կրիչներում: Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ Կառավարությունը նախագծի վերաբերյալ որեւէ առարկություն չունի եւ կոչ է արել կողմ քվեարկել: Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ:    
15:58 - 26 հունիսի, 2023
«ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռը տնից է բերել ու այդ աթոռի վրա ինքը կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենա». Գեղամ Մանուկյան
 |aravot.am|

«ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռը տնից է բերել ու այդ աթոռի վրա ինքը կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենա». Գեղամ Մանուկյան |aravot.am|

aravot.am: «Սրիկա՛»… «պապանձվի՛ր». Այսօր ԱԺ-ում այս բղավոցներից ու վիճաբանությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Որեւէ քաղաքական, քաղաքակիրթ ձեւակերպում անհնար է տալ: Դա ԱԺ նախագահի ու ՔՊ խմբակցության ղեկավարի խուլիգանական դրսեւորումն էր, փորձեցին խանգարել ԱԺ բնականոն ընթացքը: Երկրի առջեւ ծառացած օրակարգերը փորձում են շեղել նման քայլերով եւ կեղծիքներով: Բարոյական, մարդկային որեւէ սահման չկա, շատ վաղուց բոլոր կարմիր գծերն անցել են»: Թե ինչն էր պատճառը վեճի՝ Գեղամ Մանուկյանն այսպես ներկայացրեց. «Որովհետեւ ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռը տնից է բերել ու այդ աթոռի վրա ինքը կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենա, այդ թվում՝ նրա արտահայտությունը Սեյրան Օհանյանին: Ամոթ էր ուղղակի, որ Սուրեն Պապիկյանն էր այնտեղ նստած: Գետինը պիտի մտներ, որ գեներալներ են Ալեն Սիմոնյանի մակարդակով քննադատվում: Ուղղակի խայտառակ ստեր են հայտարարում, թե այսքան միլիոնների զենքեր են գնել եւ Սեյրան Օհանյանը, պաշտպանելով զինվորականների, հակադարձեց, որից հետո Ալեն Սիմոնյանը թողեց հեռացավ դահլիճից՝ չցանկանալով որեւէ բացատրություն տալ իր խայտառակ հայտարարության համար»: Սեյրան Օհանյանը «սրիկա» էր անվանել Ալեն Սիմոնյանին: Գեղամ Մանուկյանը բացատրեց. «Որովհետեւ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ Սեյրան Օհանյանի եւ մյուս գեներալների պատճառով է, որ պարտություն ենք կրել»:
14:31 - 26 հունիսի, 2023
«Ի՞նչն է խանգարում, որ այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ»․ ՔՊ-ականները՝ Արծվիկ Մինասյանին
 |aravot.am|

«Ի՞նչն է խանգարում, որ այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ»․ ՔՊ-ականները՝ Արծվիկ Մինասյանին |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հնչեցրել էր հարցը, որ համայնքապետերն ու վարչական շրջանների ղեկավարները «Հայաքվե»-ի ստորագրահավաքի համար տարածքներ չեն հատկացնում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմեց Արծվիկ Մինասյանին․ «Ես չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչն է խանգարում, այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ, էլ ինչո՞ւ եք ըտենց պտտում, 50 հազար, հետո 300 հազար ստորագրություն։ «Հայաքվեն» ձեզ չի վստահում, թե՞ դուք «Հայաքվեին» չեք վստահում։ Այսօր դուք՝ որպես Արծվիկ Մինասյան, կարող եք այդ նախագիծը 5 րոպեում դնել շրջանառության մեջ։ Եթե դա լավ բան է, բերեք դրեք շրջանառության մեջ։ Այստեղ խնդիր եմ տեսնում՝ կամ դուք իրենց չեք վստահում, կամ իրենք ձեզ։ Դուք առնվազն 4 անգամ ավելի ձայն եք ստացել, քան այդ 50 հազար ստորագրությունը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելեց․ «Բայց իրոք, պարոն Մինասյան, էդ մարդիկ ինչու են չարչարվում։ Դրեք շրջանառության մեջ, այդքան մարդիկ կազատվեն չարչարանքից»։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ ասաց․ «Ես տեղյակ չէի ու փորձեցի գուգլի որոնողական կայքի միջոցով հասկանալ՝ ինչի՞ մասին է խոսքը։ Այնքան չնչին էր դրա լուսաբանումը, որ կարեւորությունը, որ միգուցե ձեզ համար ինչ-որ կարեւոր պրոցես էր, բայց ոնց հասկացա՝ 66 քաղաքացի է ստորագրել այդ թուղթը։ Եվ ինձ համար տարօրինակ է, թե ինչու ձեր միջոցով, այսինքն՝ քաղաքական կուսակցության միջոցով առաջ չի տարվում որեւէ օրենսդրական նախաձեռնություն, որը կկարողանանք քննարկել եւ առարկայական հասկանալ, թե ինչի մասին է խնդիրը»։  Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ինձ հակադարձում եք, ասում եք՝ ի՞նչն է խանգարում, որ դուք ներկայացնեք։ Այդ նույն տրամաբանությամբ ցանկացած նախաձեռնություն, որը կառավարությունն է ներկայացնում, այդ նույն հակադարձումը պետք է ձեզ անե՞նք։ Ի՞նչ է նշանակում՝ ինչո՞ւ դուք չեք ներկայացնում։ Միգուցե քաղաքացիները նախաձեռնել են, որպեսզի կարողանան ավելի համընդհանուր, ավելի հանրային քննարկմա՞ն հրավիրել։ Ավելի ճիշտ չէ՞ մտածել ինչպես հաղթահարել այս խոչընդոտները, այլ ոչ թե փորձել մութ սենյակում սեւ գույնի կատու փնտրել, մանավանդ որ սեւ կատու չկա այնտեղ»։ Սիսակ Գաբրիելյանը նաեւ հարցրեց Արծվիկ Մինասյանին․ «Ո՞ւր են ձեր Սյունիքի համայնքապետերը, տեղ տվե՞լ են ստորագրահավաքի համար, թող իրենք տեղ տան»։
14:21 - 26 հունիսի, 2023
«Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»․ Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

«Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»․ Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդմիջում հայտարարվեց դարձյալ լարված իրավիճակի պատճառով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթի ժամանակ անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավորների ելույթներին, մասնավորապես՝ 30 տարում քիչ քանակությամբ զենք գնելու, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության չմասնակցելու, պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին ընդդիմադիրների չմասնակցելու մասով։ Նրա ելույթին արձագանքեց Ալեն Սիմոնյանը, ինչից հետո լեզվակռիվ սկսվեց։ «Չհամարձակվես ՀՀ ԱԺ նախագահի հետ դու-ով խոսես․․․ Դու ինչ ես անում ստեղ, գնա, տուն սարքի քեզ տարբեր տեղերում»,- դիմելով հավանաբար Սեյրան Օհանյանին՝ ասաց Ալեն Սիմոնյանը և դուրս եկավ դահլիճից։ Իրադրությունը փորձեց հանդարտեցնել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, սակայն լեզվակռիվ սկսվեց այդ պահին ելույթը սկսող Հայկ Կոնջորյանի և Սեյրան Օհանյանի միջև։ Վերջինս տեղից արձագանքում էր, իսկ Կոնջորյանն ասում․ «Պարոն Օհանյան, Դուք դաստիարակություն ստացե՞լ եք, չգիտե՞ք, որ չի կարելի դու-ով խոսել․․․ Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»։  Այս հայտարարությունից հետո դահլիճից աղմուկ էր լսվում, իսկ Կոնջորյանը կոչ էր անում լուռ մնալու։
13:00 - 26 հունիսի, 2023
Մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը |1lurer.am|

Մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը |1lurer.am|

1lurer.am: 72 տարեկանում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նա ծնվել է 1951 թ. հուլիսի 7-ին Իջևանում: 1973 թ. ավարտել է ԵրՊԻ-ի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Ճարտարագետ-էլեկտրիկ:1974-1976 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Երևանի Լենինյան շրջկոմի կազմբաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Երևանի Լենինյան շրջկոմի երկրորդ քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար: 1976-1984 թթ.՝ ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար: 1984-1986 թթ.՝ «Հայէլեկտրամեքենա» ԳԱՄ կուսկոմիտեի քարտուղար: 1986-1988թթ.՝ ՀԿԿ կենտկոմի կազմաբաժնի տեսուչ: 1988-1990թթ.՝ ՀԿԿ Գուգարքի շրջկոմի առաջին քարտուղար: 1996-1997 թթ. եղել է Երևանի փոխքաղաքապետ: 1997 թ. ապրիլ-նոյեմբեր՝ ՀՀ Լոռու մարզպետ: 2007-2008 թթ.՝ «Միկա քորփորեշն» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ: 2008-2010 թթ.՝ «Միկա» ՖԱ հասարակական կազմակերպության նախագահ: 2010-2017 թթ.՝ «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ տնօրեն:1990-1995 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի  պատգամավոր: ԳԽ մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար: 1994-1995 թթ.` Սահմանադրական հանձնաժողովի անդամ: «Լիբերալ-դեմոկրատներ» պատգամավորական խմբի անդամ:1995-1999 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր: 1995 թ. հուլիս-1997 թ. նոյեմբեր` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 1997 թ. նոյեմբեր-1998 թ. փետրվար՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1998 թ. փետրվար-1999 թ. մայիս՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության անդամ:2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:Ամուսնացած է, ունի երկու զավակ:
21:03 - 21 հունիսի, 2023
Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ՌԴ խաղաղապահ զորախումբը. Հովհաննիսյան
 |armenpress.am|

Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ՌԴ խաղաղապահ զորախումբը. Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը խոսել է և ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության  գործընկերների հետ՝ նաև Հակարիի կամրջին տեղի ունեցած ադրբեջանական վերջին սադրանքի առիթով:  Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցում։ Նա տեղեկացրեց, որ Հակարիի կամրջին ադրբեջանական կողմի առաջխաղացման փորձի կանխումից հետո նոր իրավիճակ, ըստ էության, չկա: «Մեր արտաքին գերատեսչության գործընկերները մշտական կապի մեջ են Ռուսաստանի մեր գործընկերների հետ, մենք ոչ մեկ անգամ ենք արձանագրել, որ Լաչինի միջանցքում կա խնդիր, այնտեղ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Այն, ինչ տեղի է ունեցել, խնդիր է, որի շուրջ մենք խոսել ենք և ուղիղ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ»,-ասաց Հովհաննիսյանը:  Նա հավելեց, որ Լաչինի միջանցքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում առաջացած խնդիրների վերաբերյալ գնահատականները ոչ մեկ անգամ են հնչեցրել: «Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորախումբը։ Տեղի ունեցածը շատ մեծ ծավալի խնդիր է: Եվ, բնականաբար, մեր ռուս գործընկերների հետ խոսակցություն տեղի ունենում է: Թե ինչ կոնտեքստում և ինչ արդյունքներով, կխոսի ԱԳՆ-ն»,- նշեց պատգամավորը: Հակարիի կամրջին տեղի ունեցածը Հայաստանը գնահատում է որպես հերթական սադրանք Ադրբեջանի կողմից՝ խաթարելու գործընթացները, բայց հայկական կողմը շարժվելու է իր քաղաքականությամբ և ամեն բան անելու է՝ զսպելու էսկալացիոն բոլոր ռիսկերը նաև միջազգային բոլոր գործընկերների ճնշման միջոցով: Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել էր:  
12:46 - 16 հունիսի, 2023
Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է արձանագրել. Անդրանիկ Քոչարյան
 |armenpress.am|

Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է արձանագրել. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 2022 թվականին ռազմական արդյունաբերության հետ կապված ունի արձանագրված հաջողություններ, ինչը նկատել է նաև հակառակորդը: Այս մասին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը: «Ռազմական արդյունաբերության հետ կապված 2022-ին ունենք արձանագրած հաջողություններ, որն, ի զարմանս մեզ, նկատել է նաև հակառակորդը՝ իհարկե չգիտակցելով, որ դա մեր արդյունաբերության հետ արձանագրված իրողություններ են: Ամեն դեպքում, դա հաճելի իրողություն է: Եվ դա շարունակությունն է այն նպատակների, որ կառավարությունը դրել է 2022-ի և ընդհանրապես կառավարության ծրագրերի մեջ՝ ռազմական արդյունաբերության զարգացման տեսանկյունից»,-ասաց Քոչարյանը: Պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ վարչապետի մոտ առնվազն մի քանի խորհրդակցություններ են եղել՝ ՊՆ-ի, ԱԺ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ արդյունաբերության հետ կապված խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Նրա խոսքով՝ բյուրոկրատական խնդիրները շատ են, բայց դրանց հաղթահարումն  այն նպատակին է մոտեցնում, որ արդյունաբերությունը առանց խոչընդոտների բանակի կարիքների հետ կապված կարողանա լավ արձանագրումներ իրականացնել:
13:13 - 15 հունիսի, 2023