Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ, Մեղրիի շրջանը սակարկության առարկա չէր դարձնի. Վահագն Ալեքսանյան
 |tert.am|
11:31 - 11 հուլիսի, 2023

Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ, Մեղրիի շրջանը սակարկության առարկա չէր դարձնի. Վահագն Ալեքսանյան |tert.am|

tert.am: «Քաղաքացիական պայմագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է  նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի երեկվա ուղերձին.

«Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ՝

1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ Մեղրիի շրջանը, սակարկության առարկա չէր դարձնի:

2. 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովում չէր հասնի նրան, որ միջազգային հանրությունն արձանագրի, որ ինքնորոշման իրավունքը ԼՂ համար նշանակում է ինքնավարություն Ադրբեջանի կազմում:

3. 1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ չէր քվեարկի, որով բացառվեց ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս:

4. Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չէր թողնի:

5. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում Ադրբեջանին վետոյի իրավունք չէր շնորհի (Մադրիդյան սկզբունքներով):

6. Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն քաղաքականապես չէր զրոյացնի փաստացի այն հիմնավորմամբ, որ ԼՂ ադրբեջանցիները դրան չեն մասնակցել (Մադրիդյան սկզբունքներով):

7. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին քաղաքականապես չէր զրոյացնի (Մադրիդյան սկզբունքներով):

8. Առանց բանակցություններում արդյունք ստանալու 7 շրջանները օկուպացված տարածք չէր անվանի եւ այսպիսով Հայաստանին օկուպանտի պիտակ չէր կպցնի (2001 թվականի մայիսի 8-ին «Ա1+»-ի եթերում)»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել