«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու քննարկումներին. ապօրինի են համարում
 |aysor.am|
12:09 - 11 հուլիսի, 2023

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու քննարկումներին. ապօրինի են համարում |aysor.am|

aysor.am: Խորհրդարանն այսօր քննարկում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Նախագիծը ներկայացրեց Հովիկ Աղազարյանը։ Նա նշեց, որ եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, ՔՊ-ն թեկնածու չի առաջադրի։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, թե իրենք չեն մասնակցելու «ապօրինի քննարկումներին»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշել, թե քննարկումը չի կարող լինել ապօրինի։

«Օրենքի տառին համապատասխան ընդգրկվել է», - նշել էր Ռուբինյանը։ 

Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր նախաձեռնել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման «հայտնի նիստից» հետո է սկսել։

Նշենք, որ Աղազարյանի այս հայտարարությանը նախորդել էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ելույթը, որի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռացնեն Թովմասյանին ամբիոնից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել