Լիբանան

Ջրի սղության պատճառով Բեյրութում բազմաթիվ ընտանիքներ հուսահատ վիճակում են |hetq.am|

Ջրի սղության պատճառով Բեյրութում բազմաթիվ ընտանիքներ հուսահատ վիճակում են |hetq.am|

hetq.am: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաղորդագրություն է տարածել Լիբանանում դեռեւս չլուծված ջրի խնդրի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ «ԲԵՅՐՈՒԹ, 1-ը սեպտեմբերի, 2020 թ. – Լիբանանում դեռևս լուծված չէ պայթյունի հետևանքով առաջացած ջրի խնդիրը: Ծանր իրավիճակում են հատկապես այն 300 000 մարդիկ, այդ թվում՝ մոտ 100 000 երեխա, որոնց տները պայթյունի հետևանքով վնասվել կամ ավերվել են: Նրանք զրկված են մաքուր ջրից և սանիտարահիգիենիկ ծառայություններից, ահազանգում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Վիճակը վատթարացել է հատկապես Բեյրութի մերձակա շրջաններում, որտեղ վնասվել են պայթյունին մոտ գնտվող բազմաթիվ շենքերի ջրամբարներն և ջրահեռացման համակարգերը։ Տուժած գոտիներում ջրամատակարարման ցանցից ամբողջությամբ անջատվել է շուրջ 130 շենք, վնասվել են ավելի քան 500 բնակելի շենքերի ջրամատակարարման համակարգերը։ «Քանի որ կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են աճել, ավելի քան երբևէ, կարևոր է պայթյունից տուժած, կյանքերը տակնուվրա եղած ընտանիքներին և երեխաներն ապահովել մաքուր ջրով և սանիտարահիգիենիկ պայմաններով», - նշել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուկի Մոկուոն: «Երբ համայնքներին հասանելի չեն այս կենսական ծառայությունները, ջրի սղությամբ պայմանավորված հիվանդությունների, այդ թվում կորոնավիրուսի տարածման հավանականությունը կարող է ձայնի արագությամբ աճել», - ավելացրել է նա: Այն տներում, որտեղ ջրատարը չի հասնում, մտահոգիչ է ոչ միայն խմելու ջրի, այլև ջրահեռացման խնդիրը: Դժվարություններ են առաջանում նաև շշալցված կամ ցիստերներով ջուր գնելու հարցում, քանի որ բարձր ջերմաստիճանին զուգահեռ հնարավոր է ջրի արժեքի բարձրացում: Պայթյունից անմիջապես հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ գործընկերների և ջրամատակարարման ծառայությունների հետ գնահատել է ենթակառուցվածքին հասցված վնասը: Beirut Mount Lebanon BML Water Establishment ջրմուղ ընկերությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ վերականգնել է ավելի քան 100 շենքերի ջրամատակարարման համակարգերը, տեղադրվել է անհրաժեշտ 3 300 ջրի բաքերից 570-ը: Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջրով է ապահովել առաջինը օգնության հասած ջոկատներին և տուժած ընտանիքներին, տրամադրել է ավելի քան 4 340 հիգիենայի հավաքածու և 620 մանկական հանդերձանք: ՅՈՒՆԻՍԵՖ-ի օգնութմաբ ցիստերներով ջուր է մատակարարվել 20 տնային տնտեսությունների և Լիբանանի Կարմիր խաչի երեք կենտրոնների: Սա հատկապես կարևոր է, քանի որ օճառով հաճախ լվացվելը կորոնավիրուսի կանխարգելման անհարժեշտ պայմաններից է: «Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը տուժած երեխաներին ու ընտանիքներին, ինչպես նաև առաջնագծում աշխատողներին մաքուր ջրով ապահովելն էր», - նշել է Յուկի Մոկուոն: «Համագործակցելով համապատասխան մարմինների և մեր գործընկերների հետ` մենք կարողացել ենք աջակցել ավելի քան 6 650 երեխաների և նրանց ընտանիքների։ Բայց ավելին անելու կարիք կա, իսկ ժամանակը չի սպասում»: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում է տեղի հազարավոր երիտասարդների անհրաժեշտ հմտություններով զինելու ուղղությամբ, որպեսզի նրանք ևս երկրի վերակառուցման գործում իրենց դերն ունենան՝ այդ թվում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի պահմանման և նորոգման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:07 - 01 սեպտեմբերի, 2020
Մուստաֆա Ադիբը նշանակվեց Լիբանանի վարչապետ |azatutyun.am|

Մուստաֆա Ադիբը նշանակվեց Լիբանանի վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայում Լիբանանի նախկին դեսպան Մուստաֆա Ադիբը նշանակվեց երկրի վարչապետ: 48-ամյա Ադիբը 2013 թվականից ղեկավարել է Բեռլինում լիբանանյան դիվանագիտական ներկայացուցչությունը, մասնագիտությամբ իրավաբան և քաղաքագետ է: Լրագրողների հետ զրույցում այսօր Ադիբը հայտարարել է, որ նպատակ ունի սեղմ ժամկետներում ձևավորել կաբինետ և անցնել երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործին՝ մասնավորապես անհապաղ բարեփոխումներ սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնության հասնելու շրջանակում: «Լիբանանցիները մտահոգ են իրենց ներկայով և ապագայում, այդ իսկ պատճառով դատարկ ելույթների և խոստումների ժամանակ չկա», - հայտարարել է Լիբանանի նորանշանակ վարչապետը: Կառավարական ճգնաժամը Լիբանանում ծագեց ավելի քան 150 մարդու կյանք խլածաղետի ֆոնին: Հազարավոր ցուցարարներ դուրս եկան փողոց՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Մինչև օգոստոսի 4-ի աղետալի պայթյունը Լիբանանն արդեն գտնվում էր ծանր տնտեսական կացության մեջ, ազգային տարադրամի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ վերջին ամիսներին նվազել էր շուրջ 80 տոկոսով։
17:06 - 31 օգոստոսի, 2020
Գերմանիայում Լիբանանի դեսպանը՝ Լիբանանի վարչապետի թեկնածու |azatutyun.am|

Գերմանիայում Լիբանանի դեսպանը՝ Լիբանանի վարչապետի թեկնածու |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբի թեկնածությունն առաջադրվեց երկրի վարչապետի պաշտոնում: Նման որոշում է ընդունվել Լիբանանի խորհրդարանի խմբակցությունների և նախագահի միջև տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքներով: 48-ամյա Ադիբը 2013 թվականից ղեկավարում է Բեռլինում լիբանանյան դիվանագիտական ներկայացուցչությունը, մասնագիտությամբ իրավաբան և քաղաքագետ է: Ադիբի թեկնածության շուրջ համաձայնության մասին հայտարարությունը հնչում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի Բեյրութ կատարելիք այցից ժամեր առաջ: Ելիսեյան պալատի ղեկավարն ուրբաթ օրը հայտարարել էր, թե միայնակ չի թողնի Լիբանանին, որտեղ քաղաքացիական պատերազմի վտանգը մեծ է: Կառավարական ճգնաժամը Լիբանանում ծագեց ավելի քան 150 մարդու կյանք խլած աղետի ֆոնին: Հազարավոր ցուցարարներ դուրս եկան փողոց՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Մինչև օգոստոսի 4-ի աղետալի պայթյունը Լիբանանն արդեն գտնվում էր ծանր տնտեսական կացության մեջ, ազգային տարադրամի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ վերջին ամիսներին նվազել էր շուրջ 80 տոկոսով։ Երկրի էլեկտրական ցանցերը դադարել էին երկրի ամբողջ տարածքում 24-ժամյա անխափան էլեկտրամատակարարում ապահովել։
14:21 - 31 օգոստոսի, 2020
Լիբանանի բնակչության կեսը կանգնած է պարենային ճգնաժամի վտանգի առաջ. ՄԱԿ
 |tert.am|

Լիբանանի բնակչության կեսը կանգնած է պարենային ճգնաժամի վտանգի առաջ. ՄԱԿ |tert.am|

tert.am:  Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Լիբանանի բնակչության կեսը կարող է կանգնել պարենային ճգնաժամի առաջ: Ինչպես փոխանցում է «Ալ-Արաբիան», այս մասին կիրակի նախազգուշացրել է ՄԱԿ-ի Արևմտյան Ասիայի գծով տնտեսական և սոցիալական հանձնաժողովը: «Բնակչության կեսից ավելին կանգնած է հիմնական անհրաժեշտ սննդամթերքների հասանելիությունից զրկվելու վտանգի առաջ: Անհապաղ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն կանխելու սննդային ճգնաժամը»,- ասվում է ՄԱԿ-ի գործակալության հայտարարության մեջ: Հանձնաժողովի գործադիր քարտուղարի խոսքով՝ Լիբանանի կառավարությունը պետք է առաջնահերթություն տա Բեյրութի նավահանգստի պահեստների վերականգնմանը, որը երկրի հացահատիկի խոշորագույն պահեստն է: Լիբանանը տնտեսական խոր ճգնաժամում էր գտնվում անգամ մինչ օգոստոսի 4-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով հարյուրավոր զոհեր գրանցվեցին և ավերվեց մայրաքաղաքի մեծ մասը:
20:53 - 30 օգոստոսի, 2020
Լիբանանի հայկական համայնքին է փոխանցվել Արցախից ուղարկված հերթական դրամական օգնությունը

Լիբանանի հայկական համայնքին է փոխանցվել Արցախից ուղարկված հերթական դրամական օգնությունը

Օգոստոսի 27-ին Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը Բեյրութում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտաքիին գործերի նախարարությունը։ Հանդիպման գլխավոր նպատակն էր Արամ Առաջին Վեհափառի հովանու ներքո գործող՝ Լիբանանի հայկական համայնքային բոլոր կառույցներն ընդգրկող հանձնախմբին փոխանցելու Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով Արցախի կառավարության կողմից լիբանանահայությանը հատկացված 25 միլիոն ՀՀ դրամի չափով դրամական օգնությունը։  Նույն օրը Կարապետ Քաբաբջյանը Լիբանանի ազգային առաջնորդարանում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ։ Հանդիպմանը Կարապետ Քաբաբջյանը նշել է, որ Արցախի համար դժվարին ժամանակներում Լիբանանի հայ համայնքը մշտապես սատար է կանգնել արցախահայությանը, և այժմ Արցախն է օգնության ձեռք մեկնում լիբանանահայությանը՝ Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքների վերացմանն օժանդակելու համար։ Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդների անունից շնորհակալական խոսք է ասել Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահէ արքեպիսկոպոս Փանոսեանը՝ նշելով, որ Արցախի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունն ավելին է, քան պարզապես դրամական օգնություն. այն ուժ և կորով է ներշնչում լիբանանահայությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։
18:41 - 29 օգոստոսի, 2020
800-ից ավելի լիբանանահայ հուլիսի 1-ից մինչ օրս ժամանել է Հայաստան |armenpress.am|

800-ից ավելի լիբանանահայ հուլիսի 1-ից մինչ օրս ժամանել է Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Հուլիսի 1-ից մինչ այսօր և Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո 800-ից ավելի լիբանանահայ է ժամանել Հայաստան: Այս մասին օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայ է ժամանել Հայաստան, նրանց մի մասը ժամանել էր Բեյրութի պայթյունից առաջ, բայց հուլիսի 1-ից հետո, երբ առաջին ինքնաթիռը ժամանեց Երևան, մյուս մասն էլ՝ պայթյունից հետո: Այս հոսքը շարունակական է, շաբաթը երկու անգամ Բեյրութից Հայաստան եկող թռիչք ունենք, գրեթե բոլոր թռիչքները լի են գալիս»,- ասաց Սինանյանը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ ժամանողներն ունեն տարբեր խնդիրներ, սակայն իրենց գրասենյակն ամեն կերպ ընդառաջում է Լիբանանից Հայաստան ժամանածներին:
10:23 - 29 օգոստոսի, 2020
Լիբանանահայ բժիշկները իրենց մասնագիտությամբ աշխատանքի կանցնեն Արցախում. Զարեհ Սինանյան |armtimes.com|

Լիբանանահայ բժիշկները իրենց մասնագիտությամբ աշխատանքի կանցնեն Արցախում. Զարեհ Սինանյան |armtimes.com|

armtimes.com: Լիբանանից Արցախ ժամանած 2 բժիշկների ընտանիքների կեցության հարցը շուտով լուծվելու է. նրանք այժմ հյուրանոցում են, սակայն կարճ ժամանակահատվածում վերանորոգվելու են նրանց կացարանները: Արցախի Հանրապետության կառավարությունը հայրենադարձ բժիշկներին նաև աշխատանքով է ապահովելու: Այս մասին տեղեկացրեց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը երեկ տեղեկացրել էր, որ երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակություն են հաստատել Արցախի Շուշի քաղաքում: Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել 100-150 լիբանանահայ ընտանիքի ընդունել: ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Լիբանանում ստեղծված իրավիճակին երեկ ընդգծել է, որ տեղի  հայ համայնքի խնդիրների լուծման գործում շատ կարևոր է համահայկական ջանքերի ներդրումը: -Պարո՛ն Սինանյան, լիբանանահայ ընտանիքների որոշո՞ւմն է եղել Արցախում բնակվելը: Միանշանակ իրենց որոշումն է եղել: Արցախի Հանրապետությունը, տեղյակ լինելով, որ լիբանանահայ մեր որոշ հայրենակիցներ որոշել են տեղափոխվել հայրենիք, նրանց առաջարկ է արել, որ պատրաստ է իրենց ընդունել և լավ պայմաններ ստեղծել իրենց կեցության համար, և ոմանք սկսել են արձագանքել: -Արդեն լուծվե ՞լ է Արցախ ժամանած բժիշկների կեցության հարցը: - Կեցության հարցը անցումային փուլում է: Գիտենք, որ նրանք արդեն գտնվում են Շուշիում: Որքանով  մենք տեղյակ ենք՝  այս պահին հյուրանոցում են մնում, մինչև  կացարանները վերանորոգվեն և պատրաստ լինեն իրենց ընդունելու: Խոսքը կարճ ժամկետի մասին է: -Ինչպե ՞ս է լուծվելու հայրենադարձ ընտանիքների աշխատանքի, կրթության հարցը: - Որքան հասկացա Արցախի կառավարությունը արդեն լուծել է աշխատանքի  հարցը: Նրանք բժիշկ են և իրենց մասնագիտությամբ են աշխատելու Արցախում: -Պարոն Սինանյան, մե՞ծ է այն  լիբանանահայերի թիվը, ովքեր Հայաստան գալու ցանկություն են հայտնել: - Այս պահին մենք կապի մեջ ենք բազում դիմորդների հետ: Մարդիկ, ընդհանուր առմամբ, ուզում են գալ Հայաստան: Մենք, իհարկե, տեղեկացնում ենք, որ Արցախ գնալը ևս տարբերակ է: Այս պահին մենք արձագանք ունենք 9 ընտանիքներից: Դեսպանատունը որոշ ժամանակով ընդհատել էր դիմումների ընդունումը, բայց երկուշաբթի օրվանից նորից հավաքագրում է դրանք: Մեզ դիմում են գրասենյակի միջոցով, սոցիալական մեդիայով՝ ֆեյսբուքով, ինստագրամով, այսնիքն՝ մտքներովդ ինչ ֆորմատ որ անցնի, մարդիկ դիմում են Հայաստան գալու համար: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:15 - 28 օգոստոսի, 2020
Լիբանանը մտադիր Է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով |armenpress.am|

Լիբանանը մտադիր Է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի Պաշտպանության բարձրագույն խորհուրդը որոշում Է ընդունել բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հանրապետության սահմանի շրջանում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների պատճառով: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտնել Է Al-Jazeera հեռուստաալիքը: «Արտաքին գործերի նախարարին հանձնարարվել Է բողոք ներկայացնել Անվտանգության խորհուրդ՝ օգոստսի 25-ին (Լիբանանի) հարավային սահմանների վրա Իսրայելի հարձակումների վերաբերյալ»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը զինվորական գերատեսչության հայտարարությունից: Օգոստոսի 26-ին ավելի վաղ զինվորականները հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) օգոստոսի 25-ի երեկոյան ավիահարվածներ Է հասցրել շիաների «Հըզբոլլահ» կազմակերպության դիտակետերին Լիբանանի հետ սահմանի մոտ՝ ի պատասխան հրաձգության: Միջադեպի առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին նաթանյահուն հայտարարել Է, որ «Հըզբոլլահը» հերթական անգամ Լիբանանին վտանգի Է ենթարկում իր ագրեսիայի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:32 - 26 օգոստոսի, 2020
Լիբանանահայ գաղթօջախի պահպանմանը նպաստում է նաև Արցախը. նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Լիբանանահայ գաղթօջախի պահպանմանը նպաստում է նաև Արցախը. նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին։ Զեկուցմամբ հանդես է եկել Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։ Նրա խոսքով՝ բացի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից օրերս հատկացված 25 մլն ՀՀ դրամ օժանդակությունից, ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին հավաքագրվել է ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, և այն ավելացնելու համար տարբեր նախաձեռնություններ են իրականացվում: Հյուսնունցը տեղեկացրել է նաև, որ Լիբանանից Արցախ են ժամանել առաջին երկու հայրենադարձ ընտանիքները, որոնց կացության համար ստեղծված են բոլոր պայմանները: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ, թեպետ չափազանց կարևոր է պահպանել Լիբանանի հայկական համայնքի՝ որպես կայացած գաղթօջախի ամբողջականությունը, ինչին իր ուժերի ներածին չափով նպաստում է նաև Արցախի կառավարությունը, այնուամենայնիվ, բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր ցանկություն կունենան տեղափոխվելու, պատրաստ են ընդունելու և ապահովելու կացարանով, աշխատանքով, ինչպես նաև սոցիալական այլ երաշխիքներով։
09:17 - 26 օգոստոսի, 2020
Մինչեւ սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինի լիբանանահայերին հատկացվելիք օգնության փաթեթը |hetq.am|

Մինչեւ սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինի լիբանանահայերին հատկացվելիք օգնության փաթեթը |hetq.am|

hetq.am: Մինչեւ սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով տուժած հայերին աջակցելու փաթեթը։ Այս մասին հեռախոսազրույցում հայտնել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ավելացնելով, որ քանի դեռ վերջնական փաթեթը պատրաստ չէ, մանրամասներ չի կարող փոխանցել։ Այդուհանդերձ, հայտնի է, որ փաթեթն ունենալու կրթական ու առողջապահական բաղադրիչներ։ Դրա մշակմանը մասնակցում են առողջապահության, արտաքին գործերի, ինչպես նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը։ Հարցին, թե Հայաստանը քանի լիբանանահայի է պատրաստ ընդունել, Զարեհ Սինանյանը պատասխանեց, թե իրենց ցանկությունն է, որ բոլոր այն հայերը, ովքեր որոշել են հեռանալ Լիբանանից, գան Հայաստան։ «Եթե այդ թիվը մեծ լինի, մենք կհարմարվենք, եթե փոքր լինի, կսահմանափակվենք այդ թվով»,- ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Իսկ հարցին, թե ինչ պետք է անի ՀՀ-ն մեր երկրի քաղաքացիություն եւ այստեղ կեցավայր չունեցող լիբանանահայերի համար, «Հետքի» զրուցակիցն արձագանքեց, թե այնպես պետք է անեն, որ այդ մարդիկ անտուն չմնան։ Օգոստոսի 4-ի պայթյունի հետեւանքով անտուն մնացած հայ ընտանիքիների քանակական տվյալները, ինչպես նաեւ մնացած այլ տվյալներ, ըստ Զարեհ Սինանյանի, հավաքագրում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Հանձնակատարի Զարեհ Սինանյանի խոսքով՝ այդ հարցում իրենք համագործակցելու են ՀԲԸՄ-ի հետ։
15:40 - 20 օգոստոսի, 2020
Օգոստոսի 19-31-ը դեպի Երևան և հակառակ ուղղություններով 37 չվերթ կիրականացվի

Օգոստոսի 19-31-ը դեպի Երևան և հակառակ ուղղություններով 37 չվերթ կիրականացվի

Օգոստոսի 19-31-ը դեպի Երևան և հակառակ ուղղություններով 37 չվերթ կիրականացվի, տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից: «Տեղեկացնում ենք, որ ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Ս. թ. օգոստոսի 19-ին կիրականացվի Երևան-Կոստանայ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 08:00, ժամանում 15:30): Ս. թ. օգոստոսի 19-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում 23:55): Ս. թ. օգոստոսի 19-ին, 24-ին, 25-ին, 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Ս. թ. օգոստոսի 19-ին, 21-ին, 23-ին, 24-ին և 26-ին կիրականացվի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 12:10): Ս. թ. օգոստոսի 20-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 10:00, ժամանում 14:00): Ս. թ. օգոստոսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Նիժնի Նովգորոդ չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Ս. թ. օգոստոսի 21-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում 15:15): Ս. թ. օգոստոսի 21-ին կիրականացվի Երևան-Չելյաբինսկ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 17:00, ժամանում ս.թ. օգոստոսի 22 00:45): Ս. թ. օգոստոսի 21-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում ս.թ. օգոստոսի 22 ժամը 05:50): Ս.թ. օգոստոսի 21-ին և 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 22:30, մեկնում 23:25): Ս. թ. օգոստոսի 22-ին և 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Red Wings ընկերության կողմից (ժամանում 20:30) Ս. թ. օգոստոսի 22-ին, 25-ին և 29-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45): Ս. թ. օգոստոսի 23-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Siberia Airlines ընկերության կողմից (ժամանում 16:25, մեկնում 17։25): Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 12:50, մեկնում 14:10): Ս. թ. օգոստոսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 17:45, մեկնում 19:05): Ս. թ. օգոստոսի 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 17:10): Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում ս.թ. օգոստոսի 29 ժամը 05:50): Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով: ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով: Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
09:18 - 19 օգոստոսի, 2020