ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացան Աֆղանստանի Բագրամի ավիաբազայից |armenpress.am|

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացան Աֆղանստանի Բագրամի ավիաբազայից |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացել են Աֆղանստանի Բագրամ քաղաքի (Փարվանի նահանգ) ավիացիոն բազայից: Հուլիսի 2-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: «Բոլոր կոալիցիոն ուժերը հեռացել են Բագրմաից»,- մեջբերում Է նրա խոսքը AFP գործակալությունը: Նա չի ճշտել, թե հատկապես երբ Է տեղի ունեցել զորքերի դուրսբերումն այդ ռազմակայանից: Նա նաեւ չի հայտնել, թե այն երբ կվերադարձվի Աֆղանստանի զինված ուժերին: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Աֆղանստանում ավարտել գործողությունը, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ պատերազմն ԱՄՆ-ն սկսել Է 2001 թվականի հոկտեմբերին: Ամերիկյան զորքերի դուրսբեումն սկսվել Է մայիսին: Ավելի վաղ պլանավորվել Էր, որ նրանք երկրից կհեռանան մինչեւ սեպտեմբերի 11-ը: 2010 – 2013 թվականներին գործողության ամենաթեժ պահին արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցել Է 150 հազարը: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական զորամասերն այնտեղից դուրս են բերվել 2014 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:12 - 02 հուլիսի, 2021
Բոլոր ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի ԱՄՆ-ը դադարեցնի Ալիևի ռեժիմին աջակցությունը. Ադամ Շիֆ |1lurer.am|

Բոլոր ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի ԱՄՆ-ը դադարեցնի Ալիևի ռեժիմին աջակցությունը. Ադամ Շիֆ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կրկին մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների ճակատագրի և Ադրբեջանին ԱՄՆ աջակցության վերաբերյալ: Շիֆն այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է. «Ավերիչ հակամարտությունից և անհավանական տառապանքներից մեկ տարի անց մենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի մյուս համանախագահների հետ կարողացանք ավելի քան 52 մլն դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի ու Արցախի համար վերջերս ներկայացված՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին ծախսերի օրինագծում: Այս ներդրումը կնպաստի Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումներին և հրատապ մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախում: Մեր աշխատանքը, սակայն, ավարտված չէ: Մենք պետք է շարունակենք ջանքերը, որպեսզի ԱՄՆ իշխանություններն իրականացնեն դիվանագիտական բոլոր հնարավոր գործողությունները՝ Ադրբեջանի ագրեսիային վերջ տալու և հայ ռազմագերիների ու պահվող անձանց անհապաղ ազատ արձակումն ապահովելու համար, որոնց հանդեպ վերաբերմունքով կոպտորեն ոտնահարվել են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները: Բոլոր ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի Բայդենի վարչակազմը դադարեցնի ամերիկյան աջակցությունն Ալիևի ռեժիմին, որը շարունակում է կոպտորեն ոտնահարել մարդու իրավունքներն ու սպառնալ Հայաստանի անկախությանը»:
20:48 - 01 հուլիսի, 2021
Վահրամ Դումանյանը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են համագործակցության հեռանկարները

Վահրամ Դումանյանը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, USAID/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական պատասխանատու Օլեգ Սոկոլան: Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կարևորելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը, շեշտել է առկա համագործակցության ծրագրերի արդյունավետության բարձրացումն ու նոր նախագծերի իրականացումը: Վահրամ Դումանյանը կրթության և գիտության ոլորտներում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացվող նախագծերից առանձնահատուկ կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացում աջակցել ԿԳՄՍ նախարարությանը: Կարևորելով ծրագրի մինչև  2023 թվականը երկարաձգումը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ  ներառական կրթության բարեփոխումները ՀՀ կրթության քաղաքականության առանցքային ուղղություններից են: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) հետ համագործակցությանը, մասնավորապես հունիս ամսին GLOBE ծրագրի հուշագրի ստորագրմանը: Նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ GLOBE ծրագիրը, լինելով գիտական և կրթական բնապահպանական միջազգային ծրագիր, լավագույնս կներգրավի Հայաստանի սովորողներին և գիտնականներին միջազգային ցանցի մեջ՝ համաշխարհային շրջակա միջավայրն ուսումնասիրելու առումով, և կնպաստի համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը՝ դրանով իսկ նպաստելով տեխնոլոգիական կրթության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Դեսպան Լ. Թրեյսին, վերահաստատելով բազմակողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը, նույնպես շեշտել է Հայաստանի ներգրավումը ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ)  «Համաշխարհային ուսուցում և դիտարկումներ հօգուտ շրջակա միջավայրի» (GLOBE) ծրագրում: «Հաշվի առնելով աշխարհի առաջ ծառացած բազմակի կլիմայական մարտահրավերները՝ այսօր առավել քան երբևէ արդիական են շրջակա միջավայրը ճանաչելու ու այն պաշտպանելու նորարարական ու ինտերակտիվ մեթոդները, որ առաջարկվում են GLOBE ծրագրով»,- մասնավորապես նշել է դեսպանը: Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցությանը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին հայկական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված աջակցության համար` նշելով, որ այդ ոլորտում գլխավոր մտահոգությունը շարունակում է մնալ 2020 թվականին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված  տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը: «Վստահ ենք, որ Ձեր կողմից ձեռնարկվող հնարավոր միջոցառումները լավագույնս կնպաստեն այս զգայուն և չափազանց կարևոր խնդրի կարգավորմանը»,- նշել է Վ. Դումանյանը: ԱՄՆ դեսպանը փաստել է, որ խնդիրը մտահոգիչ է և գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև EducationUSA, FLEX կրթական ծրագրերը, անդրադարձ է եղել բարձրագույն կրթության բարեփոխումներին, Հայաստանում ամերիկյան համալսարանի գործունեությանը, ինչպես նաև ամերիկյան կողմի աջակցությամբ ընթացող պատմամշակութային հուշարձանների պահպանության ծրագրերին:
19:34 - 01 հուլիսի, 2021
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը քննարկելու է ֆինանսական օժանդակության մասին փաստաթուղթը. առաջարկվում է 50 միլիոն դոլարի աջակցություն ՀՀ-ին |armenpress.am|

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը քննարկելու է ֆինանսական օժանդակության մասին փաստաթուղթը. առաջարկվում է 50 միլիոն դոլարի աջակցություն ՀՀ-ին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ  Կոնգրեսի արտաքին հատկացումների կոմիտեն քննարկելու է գալիք տարվա ֆինանսական հատկացումների և օժանդակության մասին փաստաթուղթը։ Այն առաջարկում է առնվազն 50 միլիոն դոլարի օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը և 2 միլիոն Արցախին ականազերծման նպատակներով։ Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայկական Համագումարի մամուլի ծառայությունից: Փաստաթուղթն արդեն արժանացել է համապատասխան ենթահանձնաժողովի հավանությանը։ Քննարվելիք օրինագիծն իր առկա վիճակում նաև արգելում է զենքի վաճառքը Թուրքայի նախագահի անվտանգության ծառայությանն, ինչպես նաև վերահաստատում է 907 բանաձևի կարևորությունը, որը սահմանափակում է ամերիկյան կառավարական օգնությունն Ադբեջանին։ Դեռևս 1992-ին ուժի մեջ մտած Ազատության աջակցության 907 բանաձևը կասեցնում է ամերիկյան ուղղակի օժանդակությունը Բաքվին, քանի դեռ վերջինս շրջափակում է իրականացնում Հայաստանի հանդեպ։ Այս դրույթն ամերիկյան պետքարտուղարության կողմից ամենամյա սկզբունքով չեղարկվում է 2001թ-ից սկսած, սակայն վերջին տարիներին Միացյալ նահանգների հայկական լոբբիստական խմբերն աշխատանք են տանում այն վերահաստատելու ուղղությամբ։ «Արտաքին հատկացումների Կոմիտեն մտահոգ է Ադրբեջանին և Հայաստանին տրվող ֆինանսական հատկացումների միջև անհավասարությամբ, ինչը հնարավոր դարձավ ազատության աջակցության 907 բանաձևի ամենամյա կասեցմամբ, որ իրականացնում է Պետքարտուղարը»-, շեշտում է Կոնգրեսում շրջանառվող փաստաթուղթը։
10:40 - 01 հուլիսի, 2021
ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ. Փաշինյանը  ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ. Փաշինյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։  «Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանը մտնում է նոր շրջափուլ, որում շատ կարևոր են միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից հնչեցված բարձր գնահատականները ընտրությունների որակյալ անցկացման ու արձանագրված արդյունքների վերաբերյալ: Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, կարևորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը ընտրությունների ու հետագայում հայ-ամերիկյան համագործակցության ուղղությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ երկկողմ համագործակցության արդյունքներից մեկն արդեն տեսանելի կլինի մի քանի օրից, երբ Հայաստանում կսկսի իր գործունեությունը պարեկային նոր ծառայությունը: «Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակենք նոր ծավալներով»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարևորելով երկկողմ գործակցությունը տարբեր ուղղություններով Հայաստանում իրականացվող բարեփոխումների կյանքի կոչման գործում: Նիկոլ Փաշինյանն առանձնակի ընդգծել է ԱՄՆ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և կարևորել համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՄԽ համանախագահությունը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես միջնորդ ԼՂ բանակցային գործընթացում, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայում ունենք մի իրադրություն, երբ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործունեությունը և այդ իրադրությունը կառավարելու գործում կարևորվում է ոչ միայն համանախագահների, այլև ԱՄՆ դերակատարությունը: Դեսպան Լին Թրեսյին նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս բարեփոխումների օրակարգի առաջնահերթություններն առաջ մղելու նպատակով: Այդ առումով առանցքային է համարվել փոխգործակցությունը ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրական գործընթացների զարգացման ոլորտներում: Դեսպանը նշել է նաև ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեությանը՝ բանակցային ձևաչափի վերականգնման ու հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնային նշանակություն են շարունակում մնալ կոռուպցիայի դեմ պայքարը և այդ գործում գործադիրն առաջնորդվելու է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ: Վարչապետի պաշտոնակատարն առաջնահերթությունների թվում նշել է նաև դատական համակարգի բարեփոխումը և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին այն իրապես կլինի անկախ: «Վստահ եմ, այս ամենի արդյունքում ժողովրդավարությունը ոչ միայն անշրջելի է դառնալու, այլև արմատավորվելու է Հայաստանում»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նա նաև կարևորել է Զինված ուժերի, կրթության բնագավառի բարեփոխումները, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացումը, թվայնացման գործընթացը, որը կրելու է ինտենսիվ բնույթ: Նիկոլ Փաշինյանն ու դեսպան Թրեյսին անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով և հիշեցրել, որ հարցի լուծման նպատակով ավելի վաղ հանդես է եկել նաև համապատասխան առաջարկով: Պարոն Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ դերը Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցում և հավելել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով»։
19:43 - 30 հունիսի, 2021
Արևմուտքը հասկանում է, որ 3-րդ համաշխարհային պատերազմից հաղթող դուրս չի գա. Պուտին |tert.am|

Արևմուտքը հասկանում է, որ 3-րդ համաշխարհային պատերազմից հաղթող դուրս չի գա. Պուտին |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի սադրանքը Ռուսաստանի տարածքային ջրերում չէր կարող հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, քանի որ Արևմուտքը գիտակցում է, որ դրանից չէր կարողանա հաղթող դուրս գալ: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին քաղաքացիների հետ ուղիղ կապի ժամանակ հայտարարել է ՌԴ  նախագահ Վլաադիմիր Պուտինը:«Նույնիսկ եթե մենք խորտակեինք այդ նավը (Defender- Խմբ.), աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին չէր հայտնվի, քանի որ նրանք, ովքեր դա անում են, գիտեն, որ այս պատերազմում չեն կարող հաղթող դուրս գալ, սա շատ կարևոր բան է: Չեմ կարծում, որ մենք նույնպես ուրախ կլինեինք իրադարձությունների նման զարգացման համար, բայց գոնե մենք գիտենք, թե ինչի համար ենք պայքարում: Մենք մեր տարածքում ենք, պայքարում ենք հանուն մեզ, մեր ապագայի: Մենք չէինք, որ նրանց մոտ ենք գնացել հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, թռչել ենք կամ ջրով գնացել. նրանք են եկել մեր սահմանների մոտ և խախտել մեր տարածքային ծովը», - ասել է Պուտինը:Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի Defender կործանիչի շարժման կուրսով, որը Սև ծովում մտել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր: «Էսկադրային ականակիրը նախազգուշացվել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտման դեպքում զենքի օգտագործման մասին: Նա չի արձագանքել նախազգուշացմանը», - ասել էին ռազմական գերատեսչությունից:
17:08 - 30 հունիսի, 2021
Ուկրաինային վերաբերող հարցերը լուծվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում. եվ ուրեմն ինչի՞ մասին զրուցեմ Զելենսկիի հետ. Պուտին |tert.am|

Ուկրաինային վերաբերող հարցերը լուծվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում. եվ ուրեմն ինչի՞ մասին զրուցեմ Զելենսկիի հետ. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղիղ կապի ժամանակ պատասխանելով իրեն ուղղված հարցերին, նշել է, որ պատրաստվում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատմության վերաբերյալ վերլուծական հոդված գրել, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Ես արդեն մտածել եմ այդ մասին․ կգրեմ վերլուծական հոդված և հուսով եմ, որ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում այն կընթերցվի։ Ես կներկայացնեմ այս հարցին իմ վերաբերմունքը», - ասել է Պուտինը և հավելել, որ նա ռուս և ուկրաինացի ժողովուրդներին մեկ ամբողջություն է համարում։ ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու դեպքում նախ պետք է հասկանալ, թե ինչի մասին պետք է խոսել, քանի որ երկիրը (Ուկրաինան) հանձնված է արտաքին վերահսկողությանն ու խնդիրները լուծվում են Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում։
14:54 - 30 հունիսի, 2021
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը հայկական օրակարգի հարցերին |armenpress.am|

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը հայկական օրակարգի հարցերին |armenpress.am|

armenpress.am: Լոս Անջելեսում հունիսի 29-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարթինեզի հետ։ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը տեղեկացնում է, որ դեսպան Բայբուրդյանը Նուրի Մարթինեզին երախտագիտություն է հայտնել հայկական բանաձևերին իր ցուցաբերած դրական դիրքորոշման համար։ Գլխավոր հյուպատոսը գնահատանքի խոսք է ասել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի և Արցախի վերաբերյալ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում ընդունված բանաձևերին աջակցելու, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքապետարանի առջև խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ կազմակերպված մամլո ասուլիսի համար՝ Արցախի դեմ ագրեսիան դադարեցնելու կոչով։ Նուրի Մարթինեզն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը հայկական օրակարգի հարցերին։ Զրուցակիցները քննարկել են համատեղ նախագծեր իրականացնելու ծրագրեր։ Նուրի Մարթինեզը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի դեկտեմբերից` մինչ այդ լինելով նախագահի պաշտոնակատար։ Քաղաքային խորհրդի անդամ է 2013 թվականից և ներկայացնում է 6-րդ ընտրաշրջանը, որի մեջ մտնում են հայաշատ Նորթ Հոլիվուդը, Վան Նայզը, Սան Վալին, ինչպես նաև Պանորամա Սիթին, Լեյք Բալբոան և Նորթ Հիլզը։
12:30 - 30 հունիսի, 2021
ԱՄՆ սենատորներն առաջարկում են 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղի ականազերման ծրագրին |amerikayidzayn.com|

ԱՄՆ սենատորներն առաջարկում են 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղի ականազերման ծրագրին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  ԱՄՆ Սենատի մի խումբ սենատորներ նամակով դիմել են Սենատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ մի շարք ականազերծման ծրագրեր ֆինասավորելու առաջարկով։ ԱՄՆ Սենատի ավելի քան 30 անդամներ, սենատորներ Քրիս վան Հոլլենի և Թոդ Յանգի առաջնոդությամբ նամակ են հղել ԱՄՆ Սենատի հատկացումների գծով հանձնաժողովի նախագահ Քրիսթոֆեր Կունսին և բարձրաստիճան անդամ Լինդսի Գրահամին՝ խնդրելով միջոցներ տրամադրել մի շարք ականազերծման ծրագրեր իրականացնելու համար: Աֆղանիստանի, Լաոսի, Շրի Լանկայի, Անգոլայի ու Զիմբաբվեի հետ մեկտեղ սենատորները խնդրում են 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի համար: Նամակում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջերս բռնկված հակամարտությունը հանգեցրեց կլաստերային զինամթերքի, հրթիռների և այլ պայթուցիկ նյութերի կիրառմանը, որոնք առայսօր վտանգում են խաղաղ ազգաբնակչությանը՝ ներկայացնելով մարդասիրական լուրջ վտանգ: Բացի այդ, ըստ սենատորների, պայթուցիկ նյութերի հեռացումը կարևոր դեր ունի հակամարտության ընթացքում վնասված ենթակառուցվածքների վերականգման համար: Սենատորներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորումն ԱՄՆ-ի կողմից ավարտվել է 2020 թ-ի մարտին, և ներկայումս ֆինանսավորում նախատեսված չէ: Օրենսդիրները գտնում են, որ 2022 թվականի ֆինանսական տարում 2 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը թույլ կտա զգալիորեն մեծացնել ականազերծմանն ուղղված ջանքերը և ապահովել, որ խաղաղ բնակիչներն առանց վախի վերադառնան իրենց տները: Ականազերծման գործում ԱՄՆ-ի շարունակական առաջնորդությունը կնպաստի արդյունավետ և էֆեկտիվ ծրագրերի առաջխաղացմանը, որոնք փրկում են կյանքեր, խթանում տնտեսական զարգացումը, նպաստում կայունությանը և ընդլայնում ամերիկյան ազդեցությունը, եզրափակում են նամակը ամերիկացի սենատորները:
09:51 - 30 հունիսի, 2021
ԱՄՆ-ը և Իրանը Վիեննայում կայացած բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել. Բլինկեն |tert.am|

ԱՄՆ-ը և Իրանը Վիեննայում կայացած բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել. Բլինկեն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը և Իրանը Միջուկային համաձայնագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել, դրանց ամբողջական վերացումը կախված է Թեհրանից, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Մենք Իրանի հետ բանակցությունների վեց փուլ ենք ունեցել արդեն՝ ոչ ուղիղ՝ մեր եվրոպացի գործընկերների միջնորդավորված օգնությամբ: Շատ տարաձայնություններ ենք հարթել, որոնց վերաբերում էին այն հարցին, թե ինչպես վերադառնալ միջուկային գործարքին, բայց բոլոր խնդիրները չէ, որ կարգավորվել են: Բացի այդ, պահպանվում են մի շարք էական տարաձայնություններ: Չեմ կարող ասել՝ կհաջողվի՞ մեզ հաղթահարել դրանք, գերազանցապես դա կախված է Թեհրանում երկրի գերագույն առաջնորդի կայացրած որոշումներից»,- ասել է Բլինկենը:
09:14 - 30 հունիսի, 2021
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը կրկին հանդիպել է Ֆիլիպ Ռիքերին․ անդրադարձ է եղել Թբիլիսիի և Վաշինգտոնի միջնորդությամբ հայ գերիների վերադարձին |factor.am|

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը կրկին հանդիպել է Ֆիլիպ Ռիքերին․ անդրադարձ է եղել Թբիլիսիի և Վաշինգտոնի միջնորդությամբ հայ գերիների վերադարձին |factor.am|

factor.am: Հռոմ կատարած այցի ընթացքում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ԱԳՆ պաշտոնական կայքից։ «Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Վրաստանի ռազմավարական տարածաշրջանային նշանակությունը ԱՄՆ-ի համար՝ ընդգծելով Վրաստանի վարչապետի հաջող միջնորդությունը Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ որպես կայունության ու անվտանգության ապահովման կարևոր քայլ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Վրաստանի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ 15 հայ ռազմագերիների Բաքուն վերադարձրեց Հայաստանին, որին ի պատասխան՝ պաշտոնական Երևանը Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ տարածքների քարտեզները փոխանցեց ադրբեջանական կողմին։
15:09 - 29 հունիսի, 2021
Պետդեպարտամենտը ուժի մեջ է թողել ամերիկացիներին Ռուսաստան չճամփորդելու իր առաջարկը |factor.am|

Պետդեպարտամենտը ուժի մեջ է թողել ամերիկացիներին Ռուսաստան չճամփորդելու իր առաջարկը |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի օրը ուժի մեջ է թողել նախկինում արված առաջարկությունը ԱՄՆ քաղաքացիների ՝ Ռուսաստան չմեկնելու մասին: Այս մասին ասվում է շրջանառվող գրավոր հայտարարության մեջ. հաղորդում է ՏԱՍՍ-ը: Փաստաթղթում շեշտվում է, որ հունիսի 28-ին Արտաքին գործերի նախարարության կազմած երկրների ցանկում Ռուսաստանը մնում է չորրորդ մակարդակում ՝  չճանապարհորդել:Այսպիսով, Վաշինգտոնը կոչ է անում Ամերիկայի քաղաքացիներին «չայցելել Հյուսիսային Կովկաս, այդ թվում ՝ Չեչնիա և Էլբրուս սար, ահաբեկչության, առևանգման և քաղաքացիական անկարգությունների ռիսկի պատճառով», ինչպես նաև Ղրիմ ՝ այսպես կոչված, ռուսական օկուպացիայի պատճառով», – նշված է փաստաթղթում: Փաստաթուղթը պնդում է, որ ԱՄՆ քաղաքացիները «ներառյալ նախկին և ներկա պաշտոնյաները, զինվորականները և բիզնեսով զբաղվող մասնավոր անձինք», որոնք այցելում կամ բնակվում են Ռուսաստանում, ենթադրաբար «ենթարկվում են կամայական հարցաքննության և սպառնալիքների» և «կարող են դառնալ հետապնդումների, դաժան վերաբերմունքի և հարկադրանքի զոհ»: ««ԱՄՆ կառավարության բոլոր պաշտոնյաները պետք է մանրակրկիտ մտածեն Ռուսաստան ուղևորվելուց առաջ», – ասված է հայտարարության մեջ:
10:22 - 29 հունիսի, 2021