ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացան Աֆղանստանի Բագրամի ավիաբազայից |armenpress.am|
15:12 - 02 հուլիսի, 2021

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացան Աֆղանստանի Բագրամի ավիաբազայից |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացել են Աֆղանստանի Բագրամ քաղաքի (Փարվանի նահանգ) ավիացիոն բազայից: Հուլիսի 2-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: «Բոլոր կոալիցիոն ուժերը հեռացել են Բագրմաից»,- մեջբերում Է նրա խոսքը AFP գործակալությունը:

Նա չի ճշտել, թե հատկապես երբ Է տեղի ունեցել զորքերի դուրսբերումն այդ ռազմակայանից: Նա նաեւ չի հայտնել, թե այն երբ կվերադարձվի Աֆղանստանի զինված ուժերին: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Աֆղանստանում ավարտել գործողությունը, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ պատերազմն ԱՄՆ-ն սկսել Է 2001 թվականի հոկտեմբերին:

Ամերիկյան զորքերի դուրսբեումն սկսվել Է մայիսին: Ավելի վաղ պլանավորվել Էր, որ նրանք երկրից կհեռանան մինչեւ սեպտեմբերի 11-ը: 2010 – 2013 թվականներին գործողության ամենաթեժ պահին արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցել Է 150 հազարը: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական զորամասերն այնտեղից դուրս են բերվել 2014 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել