Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Էրդողանը հայտնել է, որ Զելենսկին համաձայն է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում |armenpress.am|

Էրդողանը հայտնել է, որ Զելենսկին համաձայն է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 4-ին Ուկրաինա կատարած այցից վերադառնալիս խոսել է լրագրողների հետ և հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում։  Այս մասին հայտնում է թուրքական CNN TÜRK-ը։  «Այս անգամ պետք է շատ հստակ ասեմ։ Եթե ուշադրություն դարձնեք այս գործընթացին (Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությանը - խմբ.), ապա, ցավոք, Արևմուտքը դեռ ոչինչ չի արել այս հարցը լուծելու համար։  Ես շատ եմ կարևորում պարոն Պուտինի հետ հանդիպումը այս հարցի շուրջ, քանի որ Զելենսկու հետ հանդիպմանը տեսա, որ մենք արդեն ունենք պայմանավորվածություն այս հարցերի շուրջ։ Այս պահին Եվրոպայում լուրջ խնդիր կա այս հարցի լուծման առումով»,- ասել է Էրդողանը։  Էրդողանը հայտարարել է, որ համաձայնության է եկել Զելենսկու հետ Պուտինի և նրա հանդիպումը կազմակերպելու շուրջ։ 
16:20 - 04 փետրվարի, 2022
Ուկրաինայում կընդլայնվի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությունը

 |armenpress.am|

Ուկրաինայում կընդլայնվի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել, որով կընդլայնվի Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Այսօր համաձայնագիր է ստորագրվել, որն էապես կընդլայնի Ուկրաինայում «Բայրաքթար» ընկերության անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Դրանք նոր տեխնոլոգիաներ են, դրանք նոր աշխատատեղեր են, Ուկրաինայի պաշտպանունակության ավելացում», - ասել է Զելենսկին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո: Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր կստորագրեն երկրում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ:
20:03 - 03 փետրվարի, 2022
Ուկրաինան պատրաստվում է նոր անօդաչուներ գնել Թուրքիայից |hetq.am|

Ուկրաինան պատրաստվում է նոր անօդաչուներ գնել Թուրքիայից |hetq.am|

hetq.am: Ուկրաինան մտադիր է Թուրքիայից նոր անօդաչու թռչող սարքեր ձեռքբերել։ Այդ մասին, TACC-ի փոխանցմամբ, Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը։ «Նախորդ տարի Ուկրաինայի և Թուրքիայի միջև առևտրի ծավալն աճել է 59 %-ով՝ հասնելով 7,1 միլիարդ դոլարի։ Պաշտպանական արդյունաբերությունն այն ոլորտներից է, որտեղ փոխհարաբերություններում առաջընթաց է գրանցվել։ Այսօրվա դրությամբ, Ուկրաինան ձեռք է բերել 12 թուրքական անօդաչու և Գլխավոր շտաբի պետի մակարդակով հայտնել նոր ապարատների ձեռքբերման մտադրության մասին»,- նշել է թուրք պաշտոնյան։  Թուրքիան հունվարին կնքել է Baykar Makina ընկերության Bayraktar Akinci անօդաչու թռչող սարքավորումների արտահանման առաջին պայմանագիրը, որի շարժիչները, ինչպես ավելի վաղ հայտարարել էին Կիևում, կմատակարարի Ուկրաինան։ Սակայն մինչ այս պահը չի նշվում, թե որ երկրի հետ է կնքվել այդ պայմանագիրը։  2021 թվականի նոյեմբերի 12-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել էր, որ երկրի պետական երկու ընկերություններ՝ «Ивченко-прогресс»-ը և «Мотор сич»-ը պայմանագրեր էին ստորագրելու թուրքական անօդաչուների շարժիչներ մատակարարելու համար։
15:52 - 03 փետրվարի, 2022
Մինսկի համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին Փրայսի հայտարարությունը դրական ազդակ է. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանություն |1lurer.am|

Մինսկի համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին Փրայսի հայտարարությունը դրական ազդակ է. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանություն |1lurer.am|

1lurer.am: Դրական ազդակ ենք համարում պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունը Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացման անհրաժեշտության մասին: Այդ մասին նշված է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում: Միևնույն ժամանակ, դեսպանությունն ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները խափանելու համար փորձում են մեղադրել Մոսկվային: «Հերթական անգամ հիշեցնում ենք, որ Ռուսաստանը հակամարտության կողմ չէ։ Ուստի գլխավոր խնդիրն է՝ ստիպել Ուկրաինայի իշխանություններին՝ կատարել իրենց պարտավորությունները։ Կիևի հետ աշխատանքում Վաշինգտոնից ակնկալում ենք հստակ գործողություններ»,- ասված է դեսպանատան էջում։ Նշվում է նաև, որ ամերիկյան զենքի մատակարարումները Կիևին դրդում են խնդրի ռազմական լուծման։ Ավելի վաղ հերթական ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը կոչ էր արել կատարել Մինսկի պայմանավորվածությունները։
14:09 - 03 փետրվարի, 2022
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու չի ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան. Թուրքիայի ԱԳՆ |tert.am|

Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու չի ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան. Թուրքիայի ԱԳՆ |tert.am|

tert.am: Թուրքիան հաստատում է հավատարմությունն Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս երկրի ԱԳՆ-ն հայտարարել է հինգշաբթի՝ Անկարայի և Կիևի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: «Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, չի ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան և կողմ է հանդես գալիս Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի համաձայն: Փոխադարձ քայլերը, որոնք ձեռնարկվելու են Ռազմավարական խորհրդի 10-րդ նիստի ընթացքում, նպաստելու են մեր երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
11:56 - 03 փետրվարի, 2022
Բայդենը և Մակրոնը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները |azatutyun.am|

Բայդենը և Մակրոնը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ երեկոյան Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները, որը «շարունակում է ռազմական ուժ կուտակել Ուկրաինայի հետ սահմանի մոտ», ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Ջո Բայդենն ու Էմանյուել Մակրոնը վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և քննարկել են համակարգումը ինչպես դիվանագիտության մեջ, այնպես էլ «Ուկրաինա հետագա ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ արագ և խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու» համար, նշված է հաղորդագրությունում։ Բայդենը և Մակրոնը նաև պայմանավորվել են, որ իրենց թիմերը սերտ շփումներ կպահպանեն՝ ներառյալ ՆԱՏՕ-ի և Եվրամիության շրջանակում, որպեսզի մշակեն «համակարգված և ինտեգրված մոտեցում այս խնդիրների լուծման համար»:
10:08 - 03 փետրվարի, 2022
Ջո Բայդենը հավանություն է տվել ամերիկացի 3000 զինծառայողների Եվրոպա ուղարկելուն |hetq.am|

Ջո Բայդենը հավանություն է տվել ամերիկացի 3000 զինծառայողների Եվրոպա ուղարկելուն |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ամերիկացի 3000 զինծառայողների Եվրոպա ուղարկելուն, որն իրականացվում է ռուս-ուկրաինական սահմանին առկա լարվածության ֆոնին։ Այդ մասին հայտնում են CNN-ը և The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիին։ Միացյալ Նահանգները շուրջ 2000 զինծառայողների կուղարկեն Լեհաստան և Գերմանիա, իսկ մոտ 1000 զինծառայողների էլ՝ Ռումինիա։  Ամերիկացի զինծառայողների տեղափոխումը Եվրոպա բացատրվում է «ՆԱՏՕ-ի գործընկերներին աջակցությամբ, որն իրականացվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական սպառնալիքի ֆոնին»։  Նախորդ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը հայտարարել էր, որ Պենտագոնը ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս մարտական պատրաստության վիճակի է բերել շուրջ 8,5 հազար զինծառայողների։ Ավելի վաղ, The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Բայդենը դիտարկում է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում ամերիկյան զորքերի, ավիացիայի և նավատորմի տեղակայման հարցը։ Այդ պահին դիտարկվող տարբերակներից և ոչ մեկը չէր ենթադրում լրացուցիչ ուժերի տեղակայում հենց Ուկրաինայում։   
22:05 - 02 փետրվարի, 2022
Պուտինը մեկնաբանել է Վաշինգտոնի պատասխանը Մոսկվային

 |armenpress.am|

Պուտինը մեկնաբանել է Վաշինգտոնի պատասխանը Մոսկվային |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հարաբերություններին: Պուտինն ասել է, որ Վաշինգտոնի տված պատասխանից պարզ է դառնում, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի հիմնական անհանգստությունները արհամարհվել են: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Մոսկվան Արևմուտքի պատասխանում չի տեսել այն, որ Արևմուտքը համարժեքորեն հաշվի է առնում Ռուսաստանի երեք սկզբունքային պահանջները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի չընդլայնումը:   2021 թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել Վաշինգտոնին: ՌԴ ԱԳՆ-ը նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակել: Բանակցությունների արդյունքում ամերիկյան կողմը համաձայնել էր գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանի առաջարկներին: Այդ պատասխանը Մոսկվան ստացել էր հունվարի 26-ին: Դրա բովանդակությունն առայժմ չի հրապարակվել, սակայն ինչպես երկու օր անց առցանց ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր մեկնաբանել՝ Վաշինգտոնի պատասխանը հստակություն չի մտցնում հիմնական հարցերի վերաբերյալ, սակայն այնտեղ կան «ռացիոնալ հատիկներ» երկրորդական հարցերի առնչությամբ: Մոսկվայում նախապատրաստում են Ռուսաստանի պաշտոնական արձագանքը Վաշինգտոնի գրավոր պատասխանին: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ գործընթացը միջգերատեսչական համաձայնեցումների փուլում է:  
21:50 - 01 փետրվարի, 2022
Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի. Լավրով

 |armenpress.am|

Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց նաև թույլ չի տա ոտնահարել իր անվտանգության շահերը: Այդ մասին ռուսական ռադիոկայաններին տված օնլայն հարցազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով անվտանգության հարցերի շուրջ Արևմուտքի հետ ընթացող բանակցությունների ընթացքին: «Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի: Մենք պատերազմ չենք ուզում, բայց նաև թույլ չենք տա կոպտորեն ոտնահարել և արհամարհել մեր շահերը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Լավրովի խոսքով՝ բանակցություններն Արևմուտքի հետ դեռ չեն ավարտվել: Ըստ նրա՝ ամերիկացիները և ՆԱՏՕ-ն ավելի քան մեկ ամիս ուսումնասիրում էին Ռուսաստանի՝ ծայրաստիճան պարզ առաջարկները, որոնք ամփոփված են Ռուսաստան-ԱՄՆ պայմանագրի նախագծում և Ռուսաստան-ՆԱՏՕ համաձայնագրերում, և երկու օր առաջ՝ հունվարի 26-ին, Մոսկվան ստացել է պատասխան, որը հստակություն չի մտցնում հիմնական հարցերում, սակայն այնտեղ կան «ռացիոնալ հատիկներ» երկրորդական հարցերի առնչությամբ:  Մասնավորապես, ՆԱՏՕ-ն առաջարկում է քննարկել փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայման, զորավարժությունները միմյանց սահմաններից հեռու անցկացնելու, մարտական օդանավերի, ռազմանավերի միջև հեռավորությունը համաձայնեցնելու և մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցերը: Լավրովի գնահատմամբ՝ դա ավելի լավ է, քան ոչինչը: «Այն կառուցողականությունը, որը պարունակում են այդ առաջարկները, ըստ էության փոխառված են վերջին տարիների ռուսական նախաձեռնություններից: Կարծում եմ՝ դա գոնե ինչ-որ բան է: Բայց կրկնում եմ, որ գլխավորը մեզ համար պարզելն է հայեցակարգային այն հիմունքները, որոնց վրա կառուցվում է եվրոպական անվտանգությունը», - նշել է Լավրովը՝ հիշեցնելով 1999 թ. Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի հռչակագրով Ռուսաստանի և արևմտյան պետությունների ստանձնած պարտավորությունները «անվտանգության անբաժանելիության» սկզբունքների մասին: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտում է՝ եթե Արևմուտքը ընդառաջ չգնա Մոսկվայի առաջարկներին, և եթե արդյունք չտան Մոսկվայի առաջարկները՝ համաձայնության հասնելու Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի սկզբունքների շուրջ, ապա այդ դեպքում Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի: Լավրովը փոխանցել է, որ ռուսական գերատեսչություններն այժմ ուսումնասիրում են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի տված պատասխանները: Անդրադառնալով դրանց բովանդակությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Միացյալ Նահանգների պատասխանը ՆԱՏՕ-ի ուղարկած թղթերի լույսի ներքո «դիվանագիտական քաղաքավարությունների իսկական նմուշ է»: «ՆԱՏՕ-ի պատասխանը այնքան գաղափարականացված է, այնքան հագեցած է Հյուսիսատլանտյան դաշինքի բացառիկության, նրա հատուկ դերի և առաքելության գաղափարով, որ ես ամոթ զգացի այն մարդկանց փոխարեն, ովքեր գրել են այդ տեքստը», - ասել է Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ պատասխան միջոցառումները կարող են լինել ամենատարբեր, բայց ինքը որոշում է ընդունելու ռուս զինվորականների ներկայացրած առաջարկների հիման վրա: Սերգեյ Լավրովն էլ դրան հավելում է, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում նախագահ Պուտինը կստանա Մոսկվայի պատասխանի վերաբերյալ առաջարկները և դրանց հիման վրա կընդունի իր որոշումը: Արևելյան Եվրոպայում և հատկապես Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում նախագահների, արտգործնախարարների և ավելի ցածր մակարդակներով՝ հետագա սրացումներից խուսափելու համար: Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հիմնական մտահոգությունը Ռուսաստանի հնարավոր ռազմական հարձակումն է Ուկրաինայի վրա, Մոսկվայի մտահոգությունը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք, այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին: 2021 թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ արտգործնախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել Վաշինգտոնին: ՌԴ ԱԳՆ-ը նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակել: Դրանց առանցքային դրույթը իրավական ամրագրումն է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու և դաշինքին Ուկրաինայի անդամակցումը բացառելու: Վաշինգտոնը, սակայն, շեշտում է, որ Ռուսաստանի հիմնական պահանջը՝ հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից, չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժարվել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից:
19:35 - 01 փետրվարի, 2022
Ուկրաինան 100 հազարով կավելացնի զինված ուժերի թվակազմը

 |factor.am|

Ուկրաինան 100 հազարով կավելացնի զինված ուժերի թվակազմը |factor.am|

factor.am: Ուկրաինայի զինված ուժերի թվակազմն առաջիկա երեք տարում կավելանա 100 հազարով։ Բացի այդ, երկիրը կավելացնի պայմանագրայինների ծառայության ժամկետը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ունեցած ելույթի ժամանակ՝ հավելելով, որ արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կոչ է արել օրենսդիրներին՝ մնալ միասնական և խուճապ չսերմանել ռուսական ռազմական հարձակման սպառնալիքի պատճառով։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետը կհամաձայնեցվի մոտ ապագայում։ «Մենք ակտիվորեն աշխատում ենք առաջիկա օրերին Բեռլինում խորհրդականների հաջորդ հանդիպման ժամկետների համաձայնեցման շուրջ, որտեղ, հուսով եմ, համաձայնություն ձեռք կբերվի «Նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպման վերաբերյալ։ Այս հրամանագիրն Ուկրաինայի՝ պրոֆեսիոնալ բանակին անցնելու սկիզբն է։ Այս հրամանագիրը այն պատճառով չէ, որ շուտով պատերազմ է սպասվում, այս հրամանագիրը նրա համար է, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն հաստատվի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
18:47 - 01 փետրվարի, 2022