Մինսկի համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին Փրայսի հայտարարությունը դրական ազդակ է. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանություն |1lurer.am|
14:09 - 03 փետրվարի, 2022

Մինսկի համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին Փրայսի հայտարարությունը դրական ազդակ է. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանություն |1lurer.am|

1lurer.am: Դրական ազդակ ենք համարում պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունը Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացման անհրաժեշտության մասին: Այդ մասին նշված է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում:

Միևնույն ժամանակ, դեսպանությունն ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները խափանելու համար փորձում են մեղադրել Մոսկվային:

«Հերթական անգամ հիշեցնում ենք, որ Ռուսաստանը հակամարտության կողմ չէ։ Ուստի գլխավոր խնդիրն է՝ ստիպել Ուկրաինայի իշխանություններին՝ կատարել իրենց պարտավորությունները։ Կիևի հետ աշխատանքում Վաշինգտոնից ակնկալում ենք հստակ գործողություններ»,- ասված է դեսպանատան էջում։

Նշվում է նաև, որ ամերիկյան զենքի մատակարարումները Կիևին դրդում են խնդրի ռազմական լուծման։

Ավելի վաղ հերթական ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը կոչ էր արել կատարել Մինսկի պայմանավորվածությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել