Ուկրաինան պատրաստվում է նոր անօդաչուներ գնել Թուրքիայից |hetq.am|
15:52 - 03 փետրվարի, 2022

Ուկրաինան պատրաստվում է նոր անօդաչուներ գնել Թուրքիայից |hetq.am|

hetq.am: Ուկրաինան մտադիր է Թուրքիայից նոր անօդաչու թռչող սարքեր ձեռքբերել։ Այդ մասին, TACC-ի փոխանցմամբ, Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը։

«Նախորդ տարի Ուկրաինայի և Թուրքիայի միջև առևտրի ծավալն աճել է 59 %-ով՝ հասնելով 7,1 միլիարդ դոլարի։ Պաշտպանական արդյունաբերությունն այն ոլորտներից է, որտեղ փոխհարաբերություններում առաջընթաց է գրանցվել։ Այսօրվա դրությամբ, Ուկրաինան ձեռք է բերել 12 թուրքական անօդաչու և Գլխավոր շտաբի պետի մակարդակով հայտնել նոր ապարատների ձեռքբերման մտադրության մասին»,- նշել է թուրք պաշտոնյան։ 

Թուրքիան հունվարին կնքել է Baykar Makina ընկերության Bayraktar Akinci անօդաչու թռչող սարքավորումների արտահանման առաջին պայմանագիրը, որի շարժիչները, ինչպես ավելի վաղ հայտարարել էին Կիևում, կմատակարարի Ուկրաինան։ Սակայն մինչ այս պահը չի նշվում, թե որ երկրի հետ է կնքվել այդ պայմանագիրը։ 

2021 թվականի նոյեմբերի 12-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել էր, որ երկրի պետական երկու ընկերություններ՝ «Ивченко-прогресс»-ը և «Мотор сич»-ը պայմանագրեր էին ստորագրելու թուրքական անօդաչուների շարժիչներ մատակարարելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել