ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում   |armenpress.am|

Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում ամփոփվել են «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում կայացած «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները: Ինչպես  տեղեկացրին ՌԴ հարավային օկրուգի մամուլի ծառայությունից, «Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր չորս զինծառայող, այդ թվում` մեկ կին զինծառայող: Մրցույթն անցկացվում էր օգոստոսի 24­-31-ը: Մասնակիցներն ուժերը չափել են գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական, ռազմամասնագիտական,  կրակային պատրաստության «Դիպուկահար»  մրցաձևերում և այլն:  Մրցույթի բոլոր փուլերի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի, երկրորդը` Հայաստանի , երրորդը՝ Բելառուսի, իսկ չորրորդը` Հունաստանի հավաքականը:
15:16 - 01 սեպտեմբերի, 2020
Աշխարհազորային գումարտակը ղեկավարելու համար համայնքներում և մարզպետարաններում տեղակալի հաստիք կստեղծվի, որոնք կհամալրեն պաշտոնաթող սպաները. Գաբրիել Բալայան |tert.am|

Աշխարհազորային գումարտակը ղեկավարելու համար համայնքներում և մարզպետարաններում տեղակալի հաստիք կստեղծվի, որոնք կհամալրեն պաշտոնաթող սպաները. Գաբրիել Բալայան |tert.am|

tert.am: Մենք նախատեսում ենք, որ մեր պաշտոնաթող փորձառու սպաները կհամալրեն աշխարհազորային գումարտակը ղեկավարելու գործընթացը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ աշխարհազորային բրիգադը, ըստ օրենքի նախագծի, ղեկավարելու է համայնքի ղեկավարի կամ մարզպետի տեղակալը, իսկ գումարտակ ղեկավարելու համար ռազմական գիտելիքներ են պետք: «Մենք ունենք գեներալական կազմ, մենք ունենք գնդապետներ, փոխգնդապետներ, որոնք զորամասի և ավելի բարձր օղակների հրամանատարներ են եղել: Կարծում ենք, որ օրենքի ընդունումից հետո այդ հաստիքների համալրումը տեղի կունենա հենց այդ անձնակազմից, որոնք նաև տեղացի են, ինչը կարևոր է: Հրամանատարների մեծ մասը հեղինակություն է վայելում այդ համայնքներում, այդ լիդերության հատկանիշները մենք փորձելու ենք  օգտագործել և մեր պաշտոնաթող փորձառու և հասարակության վստահությունը վայելող սպաներին առաջարկելու ենք նշանակվել այդ պաշտոններում»,- ասաց փոխնախարարը: Ճշտող հարցին՝ նոր տեղակալի պաշտո՞ն է  բացվելու, Գաբրիել բալայանը պատասխանեց. «Կան համայնքներ, որոնք թափուր հաստիք ունեն և համալրված չեն և կնշանակվեն: Մարզպետարանները, եթե չեմ սխալվում, հիմա մեկ տեղակալի հաստիք ունեն: Եթե օրենքն այս ձևակերպմամբ ընդունվեց, նոր հաստիքների անհրաժեշտություն կառաջանա: Համայնքներում էլ, որտեղ անհրաժեշտություն կա, նոր հաստիք կբացվի, որտեղ թափուր հաստիք կա, կլրացվի»,- պարզաբանեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
14:51 - 01 սեպտեմբերի, 2020
Ազատ շրջանառության զենք չի տրվելու քաղաքացիներին. փոխնախարարը մանրամասնեց աշխարհազորի նպատակները |armenpress.am|

Ազատ շրջանառության զենք չի տրվելու քաղաքացիներին. փոխնախարարը մանրամասնեց աշխարհազորի նպատակները |armenpress.am|

armenpress.am: Աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվելու: Այս մասին սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Ազատ շրջանառության զենք չի տրվելու քաղաքացիներին: Մենք ենթադրում ենք, որ համապատասխան ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական սպառնալիքի առկայության դեպքում: Զենքը բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիներին միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ վայրում կամ դրա սպառնալիք է առաջանում: Դա չի նշանակում, որ քաղաքում շրջելու են զինված մարդիկ»,- ասաց Բալայանը: Փոխնախարարը նշեց, որ աշխարհազորում նախատեսում են կցագրել մինչև 70 տարեկան անձանց, որոնց հետ պարբերաբար որոշակի վարժանքներ են իրականացվելու, իսկ զորակոչվելուց և զինծառայողի կարգավիճակ ստանալուց հետո քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամներն օգտվելու են համապատասխան սոցիալական երաշխիքներից: Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
11:45 - 01 սեպտեմբերի, 2020
Արցախի ՊԲ-ում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն` ՀՀ-ի և Արցախի ղեկավարների մասնակցությամբ

Արցախի ՊԲ-ում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն` ՀՀ-ի և Արցախի ղեկավարների մասնակցությամբ

Օգոստոսի 30-ին ՊԲ-ի շտաբում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են գտնվել Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային թեմաներ, անդրադարձ է կատարվել այն համալիր գործընթացներին, որոնք իրականացվում են հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման, անվտանգային միջավայրի հետագա ամրապնդման, զինծառայողների ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղություններով: Հայկական երկու պետությունների ղեկավարները ընդգծել են համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը և համապատասխան պաշտոնատար անձանց ու զինվորականներին տվել ցուցումներ ու հանաձնարարականներ: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը ներկա են գտնվել նաև ՊԲ-ի զորամասերից մեկի նորակառույց և անձնակազմի սննդի կազմակերպման նոր՝ արտապատվիրման տարբերակով գործող ճաշարանի բացման արարողությանը, ապա այցելել առաջնագիծ: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ծանոթացել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը զինվորականներին վստահեցրել են, որ ինժեներաամրաշինական աշխատանքները առաջնագծում, զինծառայողների համար նոր որակի սննդակարգի ապահովումը, սպառազինության արդի միջոցների ձեռքբերումը և ընդհանուր առմամբ, բանակաշինության բոլոր ուղղությունները ընդգրկող համալիր գործընթացները, այսուհետ ևս կմնան Հայաստանի և Արցախի հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթությունները:
10:39 - 31 օգոստոսի, 2020
Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից դեռ չեն այցելել հայ սպային․ սա մեծ կասկածներ է առաջացնում․ Դավիթ Տոնոյան
 |tert.am|

Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից դեռ չեն այցելել հայ սպային․ սա մեծ կասկածներ է առաջացնում․ Դավիթ Տոնոյան |tert.am|

tert.am: Պաշտպանության  նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները: Այս մասին այսօր`օգոստոսի 30-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առեւանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որեւիցե մի հանգամանք, որը որ թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ եղել է դիվերսիա: Ես կարծում եմ, որ հիմա ամենակարեւորը, որ մեր զինծառայողը լինի առողջ եւ անվտանգ եւ շուտափույթ կազմակերպվի այցելություն Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից, որը որ մինչեւ այժմ չի կատարվել, արդեն 72 ժամից ավելի է՝ այդ այցելությունը չի թույլատրվել, որը մեծ կասկածներ է առաջացնում: Փորձ է կատարվում շահարկումներ կատարել նրա գերեվարման աշխարհագրության հետ: Այդ բոլոր հանգամանքները պարզվում են եւ իհարկե, Պաշտպանության նախարարությունը այդ մասին կտեղեկացնի հանրությանը: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կարվի Պաշտպանության նախարարության կողմից, Արտաքին գործերի նախարարության կողմից, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որ առաջինը նա իրեն զգա անվտանգ եւ առողջ եւ երկրորդ` տեսնենք, թե ինչ պայմաններով կարող ենք նրան վերադարձնել»,-ասաց նախարարը:
21:36 - 30 օգոստոսի, 2020
«Մայր Հայաստան» թանգարանում անցկացվել է «Էրուդիտ» մրցաձևը

«Մայր Հայաստան» թանգարանում անցկացվել է «Էրուդիտ» մրցաձևը

Հայաստանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում օգոստոսի 28-ին կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով։ Հարցերն առավելապես եղել են Հայրենական մեծ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ: Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Հունաստանն է: Հայկական թիմն այս մրցաձևում երրորդն է: Մրցաձևի ավարտին թիմերի անդամները շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական Մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին:
18:54 - 29 օգոստոսի, 2020
Պաշտպանության նախարարը ներկայացրեց աշխարհազորի ստեղծման նպատակները |armenpress.am|

Պաշտպանության նախարարը ներկայացրեց աշխարհազորի ստեղծման նպատակները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխարհազորի ստեղծման նպատակը համարում է հասարակությանը ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելուն պատրաստելը: Այս մասին Տոնոյանն ասաց օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Հայաստանի շուրջ առկա և ձևավորվող սպառնալիքների ու ռիսկերի, նաև հարևանության նոր ռազմատենչ հայտարարությունների պարագայում, միայն գործող զինված ուժերի ռեսուրսներն, իհարկե, կարող են բավարար չլինել»,- ասաց Տոնոյանը: Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
17:30 - 28 օգոստոսի, 2020
Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում հայ սպային հայրենիք վերադարձնելու համար |armenpress.am|

Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում հայ սպային հայրենիք վերադարձնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին հայրենիք վերադարձնելու համար: Այս մասին Տոնոյանն ասաց օգոստոսի 28-ին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում: «Վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ-ն, և՛ Միջազգային Կարմիր խաչը, ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք չեն խնայում, որպեսզի զինծառայողը վերադարձվի»,- ասաց Տոնոյանը: Նախարարը նշեց, որ այժմ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կպարզվի, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: «Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնել է հակառակորդի կողմում: Արդյոք մեր զինծառայողն առևանգվել է կամ այլ պայմաններում է հայտնվել այնտեղ, պետք է պարզենք: Դրանից կախված մենք տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք, չնայած, որ հիմա մեր պահանջն այն է, որ առնվազն Ադրբեջանում Միջազգային կարմիր խաչի ներկայացուցչությունն այցելի մեր զինծառայողին: Այս պահին այդ պահանջը չի կատարվել»,- նշեց Պաշտպանության նախարարը:
17:14 - 28 օգոստոսի, 2020
ՀՀ ԶՈւ-ում կորոնավիրուսի կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈՒ զինծառայողները խրախուսվել են մեդալներով

ՀՀ ԶՈւ-ում կորոնավիրուսի կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈՒ զինծառայողները խրախուսվել են մեդալներով

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակվածության կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈՒ զինծառայողներ Ալեքսեյ Սուսլոպարովը, Վասիլի Չուխրալյայը խրախուսվել են «Մարշալ Բաղրամյան», իսկ Ալեքսեյ Ստուպնիկովը, Սերգեյ Կալգանովը, Սերգեյ Պարֆենովը, Ալեքսեյ Բիսերովը՝ «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալներով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Դավիթ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ նաև ՌԴ ԶՈՒ զինծառայողների եռանդի, քրտնաջան աշխատանքի և մասնագիտական բարձր որակների շնորհիվ է հաջողվել պատվով հաղթահարել համավարակի ծանր պահը։ Դավիթ Տոնոյանը ռուս մասնագետներին մաղթել է անձնական և մասնագիտական հաջողություններ։Պարգևների արժանացած մասնագետները շնորհակալություն են հայտնել իրենց ծառայությունը բարձր գնահատելու և արժևորելու համար:
14:38 - 28 օգոստոսի, 2020
Իրավապաշտպանը գերի ընկած հայ սպայի մասնակցությամբ տեսանյութը համարում է Ժնևյան կոնվենցիայի խախտում |armenpress.am|

Իրավապաշտպանը գերի ընկած հայ սպայի մասնակցությամբ տեսանյութը համարում է Ժնևյան կոնվենցիայի խախտում |armenpress.am|

armenpress.am: Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանում գերի ընկած ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձը համարում է Ժնևյան կոնվենցիայի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։ «Այս անգամ, ի տարբերություն վերջին ժամանակներում տեղի ունեցած նախորդ դեպքերի, Ադրբեջանի տարածքում հայտնվել է սպա։ Տարիներ շարունակ հակառակորդ կողմն, առևանգելով կամ մոլորված անձանց գերի վերցնելով, փորձում է փոխանակել Արցախում անազատության մեջ գտնվող Շահբազ Գուլիևի ու Դիլհամ Ասկերովի հետ (վերջիններս ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցագործություններում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության հոդվածներով – խմբ․)։ Այդ պատճառով ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ տեղի է ունեցել առևանգում։ Անգամ զինվորականի մոլորված լինելու դեպքում, Ժնևյան 3-րդ կոնվենցիայի համաձայն, իրենք պետք է վերաբերվեն նրան որպես ռազմագերու»,- ասաց Ալավերդյանը։ Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութին՝ իրավապաշտպանն ընդգծեց, որ դա Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է։ Նրա խոսքով՝ ըստ կոնվենցիայի, գերեվարված անձը պետք է պաշտպանված լինի ամբոխի ավելորդ հետաքրքրությունից։ «Անազատության մեջ գտնվող անձին պարտադրել են ասել այն ամենը, ինչ մենք տեսնում ենք տեսանյութում՝ սա հենց Ժնևյան կոնվենցիաների խախտում է։ Լավ երևում է, որ սպան ընթերցում է այդ տեքստը և նա պարտադրված է այդ ամենն անում։ Առանց դատ ու դատաստանի նրանից կորզում են ինչ-որ ցուցմունքներ։ Սա նաև միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։ Այս ամենում կա ևս մեկ կողմ՝ նրանք ամեն ինչ անում են ցուցադրաբար, ինչը նշանակում է, որ կա նաև քաղաքական միտում։ Սա հայկական կողմին հնարավորություն է տալիս, որպեսզի հասցնենք այդ գործը ոչ միայն միջազգային ատյաններ, այդ թվում և Եվրոպական դատարան, այլև քաղաքական այս կամ այն հարթակ»,- ընդգծեց Ալավերդյանը։ Նա հույս հայտնեց, որ հայկական կողմը կկարողանա ողջ և առողջ հայրենիք վերադարձել Գուրգեն Ալավերդյանին։
09:23 - 27 օգոստոսի, 2020
ԿԽՄԿ-ի հետ քննարկվել են Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր

ԿԽՄԿ-ի հետ քննարկվել են Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն օգոստոսի 26-ին ընդունել է  ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են  ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լևոն Այվազյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին  հայտնել է  ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը օգոստոսի 23-ից հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ  ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերի և դրանց բովանդակության առնչությամբ, ինչը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է: Հաշվի առնելով տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների որդեգրած նմանատիպ գործելաոճը պաշտպանության նախարարությունը դիմել է  ԿԽՄԿ-ին առավել հետևողական լինելու Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության հարցում: ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գուրգեն Ալավերդյանի կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ: 
09:19 - 27 օգոստոսի, 2020
Տոնոյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական գործակցությանն առնչվող հարցեր

Տոնոյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական գործակցությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գագա Խաչիձեին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Խաչիձեին կողմերի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար և  հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հաշվի առնելով երկու երկրների անվտանգության ապահովման փոխկապակցվածությունը՝  մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:
15:36 - 26 օգոստոսի, 2020
Հայ սպա Ալավերդյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում, նրան մեղադրանքներ են առաջադրվել |civilnet.am|

Հայ սպա Ալավերդյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում, նրան մեղադրանքներ են առաջադրվել |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, որոնցով նրան ցմահ ազատազրկում է սպառնում։  Ադրբեջանական Turan գործակալությունը, հղում անելով Պետական անվտանգության ծառայությանն ու գլխավոր դատախազությանը, հայտնում է, որ Ալավերդյանը մեղադրվում է «մարդկանց սպանության, նրանց առողջությանը վնաս հասցնելու, նյութական մեծ վնաս հացնելու, զենքի անօրինական շրջանառության» մեջ։ Ադրբեջանական կողմը Ալավերդյանին մեղադրում է պետական սահմանը «ապօրինի հատելու մեջ՝ հետախուզական տվյալների հավաքագրման նպատակով»։  Հայկական կողմը, ի դեմս պաշտպանության նախարարության, պնդում է՝ Ալավերդյանը դուրս է եկել մարտական հենակետը ստուգելու նպատակով և եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է։  ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականացվելու է ծառայողական քննություն՝ կոչ անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն «ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար»:
13:51 - 26 օգոստոսի, 2020