Արցախի նախագահն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին. երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը
12:43 - 29 օգոստոսի, 2020

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին. երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական  ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել