Պաշտպանության նախարարը ներկայացրեց աշխարհազորի ստեղծման նպատակները |armenpress.am|
17:30 - 28 օգոստոսի, 2020

Պաշտպանության նախարարը ներկայացրեց աշխարհազորի ստեղծման նպատակները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխարհազորի ստեղծման նպատակը համարում է հասարակությանը ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելուն պատրաստելը: Այս մասին Տոնոյանն ասաց օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանի շուրջ առկա և ձևավորվող սպառնալիքների ու ռիսկերի, նաև հարևանության նոր ռազմատենչ հայտարարությունների պարագայում, միայն գործող զինված ուժերի ռեսուրսներն, իհարկե, կարող են բավարար չլինել»,- ասաց Տոնոյանը:

Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել