Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Եթե Բելառուսը թույլ տա իր տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակման համար, ապա կբախվի ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների արագ և վճռական պատասխանին. Պետդեպ

Եթե Բելառուսը թույլ տա իր տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակման համար, ապա կբախվի ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների արագ և վճռական պատասխանին. Պետդեպ

Վաշինգտոնը տեղեկացրել է Մինսկին, որ վերջինս կբախվի Արևմուտքի արագ և վճռական պատասխանին, եթե թույլ տա իր տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի Դաշնությանն ենք պարզ հայտնել ծանր գնի մասին, որը կարող են իրենց վրա կրել առաջ շարժվելու դեպքում, վերջին օրերին մենք նաև հասկացրել ենք Բելառուսին, որ եթե նա թույլ տա իր տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակման համար, ապա կբախվի Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների ու գործընկերների արագ և վճռական պատասխանին»,-ասել է Փրայսը: Փրայսի խոսքով՝ նման իրավիճակում ՆԱՏՕ-ն կարող է դաշինքի ուժերը համալրել Բելառուսին սահմանակից երկրներում։
12:40 - 26 հունվարի, 2022
Զելենսկու գրասենյակի ղեկավարը հերքել է Դոնբասի հանրապետությունների հետ ուղիղ բանակցությունների մասին տեղեկությունը |tert.am|

Զելենսկու գրասենյակի ղեկավարը հերքել է Դոնբասի հանրապետությունների հետ ուղիղ բանակցությունների մասին տեղեկությունը |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հերքել է գերմանական Deutsche Welle (DW) մեդիաընկերության տեղեկությունն այն մասին, որ չորեքշաբթի Փարիզում Նորմանդական քառյակի երկրների ղեկավարների խորհրդականների բանակցությունների ժամանակ իբր, կհամաձայնեցվի Ուկրաինայի իշխանությունների և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչների միջև բանակցությունների ուղիղ ամսաթիվը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ուկրաինայի դիրքորոշումը, որը բազմիցս արտահայտվել է տարբեր մակարդակներում, մնում է անփոփոխ, այն համապատասխանում է ուկրաինական շահերին։ Անջատողականների հետ ուղղակի բանակցություններ չեն եղել և չեն լինելու...», - ասել է նա: Նրա խոսքով, ներկայում նորմանդական ձևաչափով խորհրդականների մակարդակով հանդիպման կոնկրետ օրակարգ չկա։ Ուկրաինական կողմը նախատեսում է քննարկել հրադադարի վերականգնման, հումանիտար հարցերի, անցակետերի բացման, ինչպես նաև նորմանդական ձևաչափով հետագա աշխատանքը։ Նա նաև հիշեցրել է, որ միայն Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարներն իրավունք ունեն հաստատել ցանկացած փաստաթուղթ, իսկ խորհրդականների և նախարարների հանդիպումները բացառապես խորհրդատվական են։
11:04 - 26 հունվարի, 2022
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք տեղակայել Ուկրաինայում

 |armenpress.am|

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք տեղակայել Ուկրաինայում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը զորք չի տեղակայելու Ուկրաինայում։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Ստոլտենբերգի՝ CNN-ին տված հարցազրույցին, որի հաղորդավար Քրիստիանե Ամանպուրին իր հերթին գրառում է կատարել Թվիթերում՝ մեջբերելով Ստոլտենբերգին։  «ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորամասեր տեղակայել Ուկրաինայում»,- ասել է Ստոլտենբերգը: ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ նշել էր, որ «ռուսական ագրեսիայի» և Կիևին դրանից պաշտպանվելու հնարավորության մասին արևմուտքի հայտարարությունները և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։ Միևնույն ժամանակ, Կիևը և արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական զորքերի տեղաշարժը տեղի է ունենում ՌԴ տարածքում: Նրա խոսքով, դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի որևէ մեկին։  
21:48 - 25 հունվարի, 2022
Սպիտակ տունը Ռուսաստանին խոստացել է ավելի ծանր պատժամիջոցներ, քան 2014-ին էր

 |armenpress.am|

Սպիտակ տունը Ռուսաստանին խոստացել է ավելի ծանր պատժամիջոցներ, քան 2014-ին էր |armenpress.am|

armenpress.am: Ֆինանսական պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները մտադիր է կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում, ավելի ծանր են լինելու, քան 2014-ի պատժամիջոցներն էին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը: «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե ռուբլու արժեքի ներկայիս փոփոխությունը արտացոլում է տնտեսական այն պատժամիջոցների նշանակությունը, որոնք Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել։ Վաշինգտոնը նաև հիշեցրել է, որ Ղրիմի միացումից հետո 2014 թվականին Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլին արժեզրկվել էր 50 տոկոսով, և Ռուսաստանի Կենտրոնական բանկը ծախսեց իր պահուստային ֆոնդի 25 տոկոսը՝ արժույթի կայունությունը պահպանելու համար: Այսօր էլ՝ Ուկրաինայի շուրջ միջազգային լարվածության խորացմանը զուգահեռ, ռուսական ռուբլին շարունակում է անկում ապրել աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացման պատճառով: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ 1 դոլարը արժե 79 ռուբլի, իսկ 1 եվրոն՝ 89 ռուբլի: 
19:57 - 25 հունվարի, 2022
Հինգ երկրներ կստեղծեն Ուկրաինայի օգնության հիմնադրամ |armenpress.am|

Հինգ երկրներ կստեղծեն Ուկրաինայի օգնության հիմնադրամ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան, Կանադան, Շվեդիան, Շվեյցարիան եւ ԱՄՆ-ը պլանավորում են հունվարի վերջին ստեղծել Ուկրաինայի օգնության հիմնադրամ՝ 35 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 47 միլիոն դոլար) ֆինանսավորմամբ երեք տարվա ընթացքում: Հունվարի 25-ին այդ մասին հաղորդել Է Ուկրաինայի ոչ վերահսկելի տարածքների հարցերով նախարարության մամուլի ծառայությունը: «Խոսքը վերաբերում Է «Գործընկերություն հանուն ուժեղ Ուկրաինայի» միջազգային հիմնադրամի ստեղծմանը: Դա Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի եւ Շվեդիայի ընդհանուր նախաձեռնությունն Է: Այս ամսին պլանավորվում Է հիմնադրամի աշխատանքի պաշտոնական մեկնարկը: Հունվարի 31-ին պետք Է կայանա համաձայնագրի ստորագրումը»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հիմնադրամի գործունեության նպատակն Է համայնքների երկարաժամկետ կայուն զարգացման եւ կայունության բարձրացման օժանդակումը, որոնք տուժել են «ռուսական ագրեսիայից», հետագա Էսկալացիայի կանխումը եւ Կիեւի կարծիքով՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների սահուն եւ անարգել սոցիալական, տնտեսական եւ քաղաքական վերաինտեգրացման նախապատրաստումը: Հինմադրամ ստեղծելու մտադրության մասին հիմնադիր երկրները հայտարարել են 2021 թվականի օ՛գոստոսին: Նրանք հույս ունեն, որ հիմնադրամը կմեղմացնի Ռուսաստանի «ապակայունացնող ներգործությունը» Դոնբասում: Ավելի վաղ ենթադրվում Էր, որ հիմնադրամն աշխատանքը կսկսի մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։
16:51 - 25 հունվարի, 2022
Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորականօ |armtimes.com|

Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորականօ |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորական, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Զինվորական անձնակազմի թիվը, որոնց Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը որոշել է բարձր պատրաստականության վիճակի բերել, կազմում է մոտ 8,5 հազար մարդ»,- ասել է նա։ Քիրբին նշել է, որ եթե իրավիճակը պահանջի, ապա, ՆԱՏՕ-ի արձանագրությունների համաձայն, նրանք անհապաղ կուղարկվեն Եվրոպա։ Նա ընդգծել է, որ «զորախումբ ուղարկելու որոշումը դեռ ընդունված չէ», քանի որ մնում է իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորությունը։ «Մենք չենք ասում, որ դիվանագիտությունը մեռած է»,- նշել է պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը։ Խոսելով այն մասին, թե որ զորքերը կարող են ուղարկվել Եվրոպա՝ Քիրբին նշել է, որ դրանք մարտական ստորաբաժանումներ են, հետախուզական, ավիացիոն, բուժաշխատողներ և տրանսպորտային ստորաբաժանումներ։ Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ առայժմ խոսքը միայն այս զորախումբը բարձր պատրաստականության վիճակի բերելու մասին է։ Քիրբին մանրամասնել է, որ ԱՄՆ-ն բարձրացնում է զորքերի մարտունակությունը երկրի ներսում և արտերկրում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ «Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ չնայած մենք շարունակում ենք առաջնահերթություն տալ դիվանագիտությանը և երկխոսությանը, այլ ոչ ռազմական լուծմանը», - ասել է նա։ Ըստ Քիրբիի, «ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում իր զորքերի մարտունակությունը երկրի ներսում եւ արտերկրում բարձրացնելու համար»: Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ դա արվում է, որպեսզի ՆԱՏՕ-ի մասնակցությամբ ակտիվ գործողությունների մեկնարկի դեպքում ԱՄՆ-ն անհապաղ օգնություն ցուցաբերի իր դաշնակիցներին։  Քիրբին նաև ասել է, որ այս պահին ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակի դեէսկալացիայի նշաններ չի տեսնում Ռուսաստանի Դաշնության կողմից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում միայն աճում է։ Քիրբին նշել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռ կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայից իր ռազմական հրահանգիչներին դուրս բերելու որոշում չի կայացրել, նրանք դեռ այնտեղ են։ «Մեր հրահանգիչներին Ուկրաինայից տեղափոխելու որոշումներ չկան, սակայն, ինչպես ես բազմիցս ասել եմ, մենք մշտապես վերահսկում ենք իրավիճակը և պատրաստ ենք անել ամեն ինչ, որն անհրաժեշտ է նրանց անվտանգության համար»,- ասել է նա։ Քիրբիի խոսքով՝ ամերիկացի հրահանգիչները ներկայումս գտնվում են Ուկրաինայում և շարունակում են կատարել իրենց առաջադրանքները։
09:52 - 25 հունվարի, 2022
Բայդենը եվրոպական երկրների ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ճգնաժամը
 |armenpress.am|

Բայդենը եվրոպական երկրների ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ճգնաժամը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի տեսազանգ կանցկացնի Եվրոպայի երկրների ղեկավարների հետ և կքննարկի Ուկրաինայի շուրջ շարունակվող ճգնաժամը, հետևում է պետության ղեկավարի աշխատանքային ժամանակացույցից, որը հրապարակել է Սպիտակ տունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այդ տվյալների համաձայն՝ Վաշինգտոնի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով ժամը 24:00-ին) Սպիտակ տան ղեկավարը կունենա «եվրոպական երկրների առաջնորդների հետ պաշտպանված տեսազանգ խորհրդակցությունների շրջանակներում... ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ ռազմական հզորության ավելացմանը»։ Տեսազանգին, ինչպես սպասվում է, կմասնակցեն նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները:
21:52 - 24 հունվարի, 2022
Զելենսկին արտաքին հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակողական գործողությունների |hetq.am|

Զելենսկին արտաքին հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակողական գործողությունների |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի արտաքին հետախուզությունը միշտ արդյունավետորեն հակազդել է արտաքին ագրեսիային, և արդեն եկել է ժամանակը, ի նպաստ երկրի ազգային շահերի, անցնել հարձակողական գործողությունների։ Այդ մասին Ուկրաինայի արտաքին հետախուզության օրվա կապակցությամբ հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այսօր մեր պետությունը դիմակայում է ծայրահեղ վտանգավոր սպառնալիքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միասնականության սպառնալիքներին։ Այս որոշիչ ժամանակաշրջանում խիստ կարևոր դեր է խաղում արդյունավետ հետախուզությունը <...> Մենք սովորել ենք բավական արդյունավետ զսպել և հակազդել արտաքին ագրեսիային։ Վստահ եմ, որ ժամանակն է անցնել մեր ազգային շահերը պաշտպանող հարձակողական գործողությունների»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։  Զելենսկին հատուկ նշել է անվտանգության առանցքային ասպեկտներում ԱՀԾ-ի դերը՝ «նորմանդական ձևաչափով» բանակցությունների, ինչպես նաև գազային խնդրի ու «Հյուսիսային հոսք-2» գազատարի հետ կապված հարցերի շրջանակներում։ «Մեր քաղաքացիները միասնական են նրանում, որ վերադարձնեն մեր տարածքներն ու խաղաղություն մաղթեն մեր անկախ պետությանը։ Այդ իսկ պատճառով ձեզնից շատ բան է կախված»,- եզրափակել է Զելենսկին։   
20:37 - 24 հունվարի, 2022
Արևելյան թևում զորակազմի ավելացման մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունները մեծացնում են լարվածությունն անվտանգության ոլորտում. Պեսկով
 |tert.am|

Արևելյան թևում զորակազմի ավելացման մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունները մեծացնում են լարվածությունն անվտանգության ոլորտում. Պեսկով |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի հայտարարություններն արևելյան թևում զորակազմի ավելացման, ինչպես նաև ուժերի և միջոցների մոտեցման մասին մեծացնում են լարվածությունն անվտանգության ասպարեզում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է որոշակի գործողությունների, մենք ձեզ հետ միասին տեսնում ենք արևելյան թևում զորակազմի ավելացման մասին հայտարարություններ, որոնք հրապարակում է Հյուսիսատլանտյան դաշինքը: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ լարվածությունն աճում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում: «Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի չի ունենում այն ​​պատճառով, ինչ անում է Ռուսաստանը: Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, ինչ անում են ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն և այն տեղեկության հաշվին, որը նրանք տարածում են»,- ընդգծել է Պեսկովը։ Ընդհանուր առմամբ մենք հայտարարում ենք և ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ լարվածության աճն իրականացվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկվող կոնկրետ տեղեկատվական գործողությունների միջոցով»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։  Պեսկովը, մասնավորապես, նշել է, որ մի քանի օր առաջ տեղեկատվական լցոնում է արվել, թե իբր Մոսկվան տարհանում է Կիևում իր դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատակիցներին։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի գործունեությունը Ռուսաստանի սահմանների մոտ չի կարող անտեսվել ռուս զինվորականների կողմից։
18:36 - 24 հունվարի, 2022
Բրիտանիան ևս տարհանում է Կիևում իր դեսպանատան աշխատակիցներին |azatutyun.am|

Բրիտանիան ևս տարհանում է Կիևում իր դեսպանատան աշխատակիցներին |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի իշխանությունները Միացյալ Նահանգների օրինակով սկսել են տարհանել Կիևում գտնվող բրիտանական դեսպանատան աշխատակիցներին։ Այս մասին երկուշաբթի օրը տեղեկացրել է Բրիտանիայի արտգործնախարարությունը՝ նշելով, որ նման որոշումն ընդունվել է «Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի» ֆոնին։ Բրիտանական դիվանագիտական գերատեսչության համաձայն՝ Ուկրաինայում Միացյալ Թագավորության դեսպանատունը այդուհանդերձ շարունակում է մնալ բաց և իրականացնել իր կարևոր աշխատանքը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, մինչդեռ, հայտարարել է, որ պատճառ չկա Ուկրաինայից տարհանելու դիվանագետներին ու նրանց ընտանիքներին, քանի դեռ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ «Ես չեմ կարծում, որ պետք է դրամատիզացնել», - ասել է Բորելը։ ԱՄՆ Պետքարտուղարությունը Կիևի դեսպանատանն աշխատող ամերիկացի դիվանագետներին և նրանց ընտանիքներին կարգադրել է լքել Ուկրաինան։ Որոշման պատճառը «Ռուսաստանի ռազմական գործողությունների պահպանվող սպառնալիքն է»։ Գերմանական Bild պարբերականն ավելի վաղ հայտնել է, որ Գերմանիայի արտգործնախարարությունը մշակում է Ուկրաինայում գերմանական դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների տարհանման պլան՝ երկրում իրավիճակի սրացման դեպքում։
17:10 - 24 հունվարի, 2022