Ավստրալիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը |tert.am|
16:05 - 24 հունվարի, 2022

Ավստրալիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը |tert.am|

tert.am: Ավստրալիայի իշխանությունները երկրի քաղաքացիներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց, իսկ այնտեղ գտնվող ավստրալացիները պետք է հնարավորինս շուտ լքեն այն։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 23-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Կիևում ԱՄՆ պետական ծառայողների դեսպանատնից կամավոր հեռանալու մասին որոշմանը և հրամայել ԱՄՆ պետական ծառայողների ընտանիքներին լքել դեսպանատունը՝ ՌԴ-ի կիողմից ռազմական գործողության շարունակվող սպառնալիքի պատճառով։

«Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն մեկնելու մասին՝ օգտագործելով առևտրային կամ մասնավոր տրանսպորտի այլ տարբերակներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել