Կիևում բողոքի ակցիայի դուրս եկած գործարարները փորձել են ներխուժել Գերագույն ռադայի շենք
 |1lurer.am|
19:56 - 25 հունվարի, 2022

Կիևում բողոքի ակցիայի դուրս եկած գործարարները փորձել են ներխուժել Գերագույն ռադայի շենք |1lurer.am|

1lurer.am: Կիևում հարկային բեռի թուլացում պահանջող գործարարները փորձել են ներխուժել Գերագույն ռադայի շենք, որից հետո նրանց և ոստիկանության միջև ծեծկռտուք է սկսվել, փոխանցում է РИА Новости-ն:

Ցուցարարները պահանջել են ընդունել ՀԴՄ-ների օգտագործման պարզեցված համակարգի և Հարկային օրենսգրքում այլ թուլացումների մասին օրինագիծ։

Նրանք երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով, ապա  վերադարձել Գերագույն ռադայի շենքի մոտ և շարունակել ակցիան՝ փորձելով մտնել խորհրդարանի շենք։ Արդյունքում՝ ուժայինները ձերբակալել են հանրահավաքի մի քանի մասնակցի, այդ թվում՝ բեմին ելույթ ունեցող կազմակերպիչներին, և արցունքաբեր գազ կիրառել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել