Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Պորտուգալական պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիային

 |armenpress.am|

Պորտուգալական պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիային |armenpress.am|

armenpress.am: Պորտուգալական Diário de Notícias (հրապարակվում է 1864թ․-ից) պարբերականն իր ընթերցողին է ներկայացրել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխհրաձգություն» խորագրով հոդված: Հոդվածում տեղ են գտել մի շարք պաշտոնական հայտարարություններ, ինչպես նաև տրվել են գնահատականներ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից արված ռազմատենչ հայտարարություններին: Նշվել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարը խախտելու, Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքի, բախումները հրահրելու, հայկական սահամանամերձ գյուղերի բնակելի տները ռմբակոծելու, Ալիևի կողմից բախումների միջոցով ներքին խնդիրներից հանրային ուշադրությունը շեղելու, ադրբեջանական վերնախավում առկա տարաձայնությունների արդյունքում ԱԳ նախարարի փոփոխման, ԼՂ իշխանություններին որպես բանակցային կողմ ներգրավվելու Բաքվի մերժման, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը Ադրբեջանի կողմից չստորագրելու մասին։  Հոդվածի «Լեռնային Ղարաբաղ» բաժնում նշվում է նաև Ստալինի որոշման, ԼՂ-ի կողմից անկախության հռչակման մասին, և «հայկական կողմի հաղթանակի հետևանքով էր, որ 1994թ․-ին լռեցին զենքերը» ձևակերպումները։ «Մինչև անցյալ շաբաթվա բռնությունների վերջին սրացումը, 2020 թվականը, որն առանձնացել է  COVID-19 համաճարակով, ավելի խաղաղ էր, քան նախորդ տարիները: Միջազգային ճգնաժամային խմբի տվյալներով, ողջ աշխարհում հունիսը նույնիսկ ամենախաղաղ ամիսն է եղել, առանց միջադեպերի գրանցման: Հուլիսի 12-ին ՝ Հայաստանի Տարվուշի մարզի հատվածում սահմանին է մոտեցել ադրբեջանական ռազմական տեխնիկան, ինչը համարվել է սադրիչ գործողություն: Տավուշի միջադեպը համարվում է ամենալուրջը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո»,- ասված է հոդվածում: Նշվում է նաև, որ ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով վնասվել է հայկական գյուղերի ավելի քան 50 տուն: 
19:12 - 22 հուլիսի, 2020
Մոսկվան եւ Անկարան քննարկել են Լիբիայի իրադրությունը |armenpress.am|

Մոսկվան եւ Անկարան քննարկել են Լիբիայի իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները թուրքական կողմի հետ քննարկել են մարտական գործողությունների շուտափույթ դադարեցումը Լիբիայում: Այդ մասին ասվում Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինի գլխավորությամբ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, հուլիսի 21-22-ին Անկարայում կոնսուլտացիաներ Է անցկացրել Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ թուրքական տարբեր գերատեսչությունների ղեկավարության հետ: «Մանրամասնորեն քննարկվել են մերձավորարեւելյան տարբեր ասպեկտներ՝ շեշտը դնելով Լիբիայում մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման եւ երկարաժամկետ կարգավորման ապահովման խնդիրների վրա»,-ասվում Է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Լիբիայում շարունակվում Է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը ղեկավարում Է Տրիպոլին եւ երկրի արեւմուտքի տարածքները, եւ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջեւ, որը համագործակցում Է արեւելքում նիստեր գումարող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում Է Թուրքիան, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:15 - 22 հուլիսի, 2020
Թուրքիան ապակայունացնող գործոն է տարածաշրջանում.Լեհաստանում ՀՀ դեսպանի հարցազրույցը լեհական ամսագրին |armenpress.am|

Թուրքիան ապակայունացնող գործոն է տարածաշրջանում.Լեհաստանում ՀՀ դեսպանի հարցազրույցը լեհական ամսագրին |armenpress.am|

armenpress.am: Առավել քան հստակ է, որ Թուրքիան ապակայունացնող գործոն է մեր տարածաշրջանում և լուրջ մարտահրավեր Հայաստանի անվտանգությանը։ Այս մասին նշել է Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը «Warsaw Institute Review» ամսագրին տված հարցազրույցում: Ավելին, դեսպանի խոսքով, Թուրքիայի փորձերը՝ միջամտելու հարևան այլ տարածաշրջաններում ընթացող հակամարտություններին, արդեն իսկ խարխլել են անվտանգությունն ու կայունությունն այնտեղ։ -Ինչու՞ հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կրկին բռնկվեց վերջին օրերին։ -Առկա է բավականին հստակ վկայություն, որ իրավիճակի ամենավերջին սրացումը հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի հյուսիսային մարզում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության տրամաբանական հետևանքն էր։ Եթե հետևենք Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին շաբաթների և ամիսների պատերազմ հրահրող հռետորաբանությանը, որով նրանք հանդես են գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման, ապա կտեսնենք, որ հուլիսի 12-ից սկսված իրադարձություններին մղող սադրանքը պատահական չէր։ Հայկական կողմը շարունակաբար զգուշացնում էր իր միջազգային գործընկերներին նման իրավիճակի բարձր հավանականության և Ադրբեջանի չարամիտ մտադրությունների եռանդի ու դրանք սանձահարելու քաղաքական ու դիվանագիտական քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։ Սակայն, ի հիասթափություն հայկական կողմի, մեր նախազգուշացումներն անտեսվեցին։ -Արդյո՞ք վերջին բախումների պատճառները նման են 1988թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի դրդապատճառներին։ - Կարող են լինել որոշակի նմանություններ։ 1988թ․ հակամարտությունը սկսվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հանուն խաղաղ ինքնորոշման իրավունքի շարժումը կոպիտ ռազմական ուժով ճնշելու փորձից։ Այն ժամանակ ադրբեջանցիները տպավորիչ կերպով տապալվեցին։ Դասեր քաղելու փոխարեն, ցավոք սրտի, ադրբեջանական ղեկավարությունն այժմ կեղծ պատմական տարածքային պահանջներ է առաջադրում նաև Հայաստանին։ Դա համապատասխանում է Ադրբեջանի երկար պատմություն ունեցող այն պնդմանը, որ հակամարտությունը միշտ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև և Լեռնային Ղարաբաղը՝ իր օրինական ընտրված իշխանություններով, առանձին դերակատարություն չունի։ Նման մոտեցումը և վարքը որևէ հիմնավորում չունեն և ավելի են հեռացնում ԼՂ հակամարտության խաղաղ և բանակցային լուծում գտնելու հնարավորությունները, ինչը հայկական կողմերի և միջազգային հանրության համար ընդունելի միակ կենսունակ տարբերակն է։ -Որո՞նք են Թուրքիայի և Ռուսաստանի դերակատարությունները Կովկասում և ինչպե՞ս են դրանք ազդում վերջին օրերի իրավիճակի վրա։-Երկու երկրները գործում են բացարձակապես տարբեր կերպով։ Թուրքիայի պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, նախագահը և այլ պաշտոնյաներ, անցած շաբաթվա ընթացքում արդեն իսկ արել են մի շարք հայտարարություններ և մեկնաբանություններ՝ արտահայտելով իրենց աներկբա աջակցությունը Ադրբեջանին, այդ թվում և հավանական ռազմական ներգրավմամբ։ Սա ծայրահեղ վնասակար է և ոչ միայն քաջալերում է Ադրբեջանին շարունակելու ընթանալ սրացման վտանգավոր ուղով, այլև առաջ է բերում հիմնարար հարցադրումներ, թե արդյոք այդ երկիրը կարող է որևէ վստահելի և դրական դեր խաղալ Հարավային Կովկասում։ Այս պահին առավել քան հստակ է, որ Թուրքիան ապակայունացնող գործոն է մեր տարածաշրջանում և լուրջ մարտահրավեր Հայաստանի անվտանգությանը։ Ավելին, Թուրքիայի փորձերը՝ միջամտելու հարևան այլ տարածաշրջաններում ընթացող հակամարտություններին արդեն իսկ խարխլել են անվտանգությունն ու կայունությունն այնտեղ։ Այս փաստերն ավելի անհնար են դարձնում Թուրքիայի որևէ դերակատարությունը՝ միջազգային և հատկապես ԵԱՀԿ շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված։ Հայաստանը կշարունակի հետևողականորեն աշխատել միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու և ամրապնդելու ուղղությամբ՝ այդ նպատակով սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ։ Ի տարբերություն Թուրքիայի, Ռուսաստանը՝ լինելով Հայաստանի դաշնակիցը և կրելով ռազմական անվտանգության համաձայնագրերի պարտավորությունները, ընտրեց առավել հավասարակշիռ մոտեցում և առաջարկեց իր միջնորդական ծառայությունները ոչ միայն որպես Մինսկի խմբի համանախագահ, այլև ազգային կարգավիճակով։ -Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն երկու երկրները  Բաքու-Երևան հարաբերությունները կարգավորելու նպատակով։ -Ներկայիս իրավիճակը պահանջում է հնարավորինս արագ ներգրավվում բանակցություններում՝ հիմնված բարի կամքի վրա։ Ադրբեջանը պետք է վերջապես ըմբռնի, որ մենք ապրում ենք նույն տարածաշրջանում և կարիք ունենք կառուցելու ընդհանուր անվտանգության տարածք։ Այդ նպատակին հասնելու համար, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է առանց նախապայմանների հարգվի, միջազգային իրավականորեն պարտադիր մեխանիզմները պետք է գործի դրվեն այդ իրավունքի իրականացման և ԼՂ կարգավիճակի որոշման համար։ Այդ պարագայում Հարավային Կովկասի ողջ ներուժը կիրացվի, որից հավասարապես կշահենք բոլորս։ -Կցանկանայի՞ք, որ միջազգային կազմակերպությունների ներգրավվեին խաղաղության գործընթացում։ -Մենք, ինչպես և միջազգային հանրության մեծամասնությունը, հայտարարել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է՝ միջնորդելու ԼՂ հակամարտության հարատև կարգավորման հասնելուն ուղղված խաղաղ բանակցությունները։ Ցանկացած այլ սատարող ներգրավում միջազգային կազմակերպությունների կողմից պետք է սերտորեն համադրվի և խորհրդակցվի համանախագահների հետ։ Ցավոք սրտի, մենք անցյալում ականատես ենք եղել այն իրողությանը, որ այլ մոտեցման պարագայում, հաճախ, եթե ոչ միտումնավոր, ապա նույնիսկ առանց դիտավորության, դա կարող է ավելի վնասել, քան օգտակար լինել խաղաղ գործընթացին։ -2016թ․ ի վեր, երկու կողմերը հայտարարել են միմյանց ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումների մասին։ Կարծու՞մ եք, որ դա դեռ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։ Ինչպե՞ս է հայկական կողմը պաշտպանվում կիբերհարձակումներից։ Արդյո՞ք կիբերանվտանգությունը կարևոր առաջնահերթություն է ներկա իշխանությունների համար։ - Հայաստանը միայնակ չէ։ Համարյա բոլոր երկրները դարձել են խոցելի կիբերսպառնալիքների և իրական կիբերհարձակումների համար։ Նոր որակումներ են դրվել շրջանառության մեջ, ինչպիսիք են կիբեր պատերազմ, խառնածին պատերազմ։ Խիստ մտահոգիչ է այն, որ կիբերսպառնալիքներն ապագայում ավելի աճելու են՝ դրա հետ միասին նաև նման հարձակումների քայքայիչ ուժը։ Հայաստանի վրա այդպիսի հարձակումների հիմնական աղբյուրը մեր հարևան Ադրբեջանն է։ Նրանք այդ նպատակով աշխատեցնում են ցանցահենների հատուկ խմբեր և բացահայտ կերպով ներկայացնում հայկական կայքերի թափանցումները։ Իհարկե, մենք շատ բան ենք անում մեզ կիբերտարածքում պաշտպանելու համար՝ կառուցելով պաշտպանական համակարգեր և բարդ համակարգչային ցանցեր։ Միաժամանակ, մենք կարծում ենք, որ, որպես միջազգային հանրություն, մենք պետք է մեկտեղի գանք և մշակենք կիբեր տարածքի համար վարքի կանոնակարգ։ Այլապես, մենք ապրելու ենք շատ վտանգավոր և անկանխատեսելի աշխարհում։  -Արդյո՞ք Հայաստանը եղել է ապատեղեկատվության արշավների թիրախ և ներսում և դրսում։ Ի՞նչ է հատկապես տեղի ունեցել։ Ինչպե՞ս կարելի է պայքարել այդ վտանգի դեմ։ - Ապատեղեկատվությունը, կեղծ լուրերը, առավել լայն որակմամբ ինֆոդեմիան, դարձել է մեր առօրյա կյանքի մասը՝ ցանկանանք դա, թե ոչ։ Դա միշտ եղել է, սակայն թվային դարաշրջանի, սոցիալական ցանցերի նոր իրողությունների պայմաններում այդ երևույթը և նրա կազմաքանդիչ ազդեցությունն աճել են երկրաչափորեն։ Բնականաբար, մենք բոլորս ազդվում ենք դրանից։ Ի՞նչ կարելի է անել հակազդելու և նվազեցնելու վնասը։ Ակնհայտորեն, առավել արդյունավետ գործելաոճը պետք է լինի եռանդորեն և անխոնջ կերպով առաջարկելու ճշմարիտ և օբյեկտիվ տեղեկատվություն, բացահայտելու ապատեղեկատվության ետևում կանգնածների իրական շարժառիթները, կրթելու հանրությանը՝ լինել ավելի «մեդիա գրագետ» և հմուտ՝ տարբերակելու ճշմարտությունը ստից։
16:39 - 22 հուլիսի, 2020
Ասել, թե «թող Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, իսկ Մինսկի խումբը կաջակցի», չի համապատասխանում համանախագահների առաքելությանը. Ալիևի օգնական |tert.am|

Ասել, թե «թող Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, իսկ Մինսկի խումբը կաջակցի», չի համապատասխանում համանախագահների առաքելությանը. Ալիևի օգնական |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «ադրբեջանական կողմը հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Մինսկյան գործընթացի շրջանակում»: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: Հաջիևը հայտարարել է, որ բանակցությունների ձևաչափի փոփոխություն օրակարգում չկա: Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, թե «ներկայիս տեսքով ստատուս քվոյի պահպանումը վտանգավոր է, և այն պետք է փոխել»: «Մենք կողմ ենք աշխատանքային մեթոդաբանությունը փոխելուն, այլ ոչ թե ձևաչափը: Մեզ պետք է հատուկ օրագիր, ժամանակացույց»,- ասել է նա: Ալիևի օգնականը նշել է նաև, որ «անհրաժեշտություն կա Մինսկի խմբի ընդլայնված նիստ հրավիրելու»: «Ասել, թե «թող Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, իսկ Մինսկի խումբը կաջակցի», չի համապատասխանում համանախագահների առաքելությանը»,-հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան
16:36 - 21 հուլիսի, 2020
Փայլանը Չավուշօղլուից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բախումների հարցում Անկարայի կողմնակալության պատճառներով |azatutyun.am|

Փայլանը Չավուշօղլուից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բախումների հարցում Անկարայի կողմնակալության պատճառներով |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայցադիմում է ուղղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ֆոնին թուրքական իշխանությունների դրսևորած միակողմանի վերաբերմունքի առնչությամբ: Հիշատակելով Թուրքիայի բարձրագույն ղեկավարության՝ Ադրբեջանին անվերապահորեն սատարող հայտարարությունները՝ Փայլանն ընդգծել է. - «Թուրքիան, որպես Ադրբեջանի ու Հայաստանի միջև ծագած խնդիրների լուծմանը նպաստող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է չեզոքություն ցուցաբերեր: Մինչդեռ իշխանությունները կողմնակալ դիրքորոշում են որդեգրել և լարվածությունը թեժացնող հայտարարություններ արել»: Փայլանը Չավուշօղլուին հետևյալ հարցերն է ուղղել. - «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղային պատճառներո՞վ է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։ Դեռ չե՞ք հասկացել, որ խտրական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն խորացնում է հակասությունները: Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ զինամթերք վաճառել Ադրբեջանին։ Արդյոք այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք լարվածությունը։ Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու մասին: Եթե Թուրքիան ցեղային պետություն չէ, ապա ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական մոտեցումներով։ Հիշո՞ւմ եք արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար հիմնադրված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելու մասին։ Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի անկայունությունից Ռուսաստանն է շահում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հայ-թուրքական սահմանին գտնվող ատոմակայանին հարվածելու սպառնալիքները»: Ավելի վաղ, հայազգի պատգամավորը թուրքական իշխանություններին կոչ էր արել զերծ մնալ կողմերի միջև լարվածությունը թեժացնող քայլերից:
15:30 - 21 հուլիսի, 2020
Եգիպտոսի խորհրդարանը թույլատրել է զորք մտցնել Լիբիա՝ ընդդեմ թուրքական միջամտության |ermenihaber.am|

Եգիպտոսի խորհրդարանը թույլատրել է զորք մտցնել Լիբիա՝ ընդդեմ թուրքական միջամտության |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Եգիպտոսի խորհրդարանը նախագահ Աբդել Ֆեթթահ ալ-Սիսիին մանդատ է տվել զինված ուժերին ներգրավել ահաբեկչական խմբավորումների ու զինյալների դեմ պայքարի նպատակով անդրսահմանային հնարավոր ռազմական գործողություններում։ Նշվում է, որ խորհրդարանի կողմից ընդունված օրինագծում կոնկրետ նշված չէ, որ թույլտվությունը տրվում է Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու համար, սակայն վերջին շրջանում երկրի բարձրագույն ղեկավարությունը քննարկում է Լիբիայում հնարավոր ռազմական միջամտության հարցը։ Նախագահ Սիսին էլ անցյալ շաբաթ, ակնարկելով Թուրքիայի միջամտությունը հարևան Լիբիայում շարունակվող հակամարտությանը, ասել էր, որ իրենք միջոցներ են ձեռնարկելու Եգիպտոսի ու Լիբիայի կայունությունը խաթարող գործողությունների դեմ։ Եգիպտոսը, որը, ըստ թուրքական կողմի, համակրանք ունի Լիբիայում իշխանության համար պայքարող կողմերից մեկի՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» նկատմամբ, բազմիցս դեմ է արտահայտվել Թուրքիայի գործուն աջակցությանը հակամարտության մյուս կողմին՝ Ֆայեզ Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությանը»։ Կահիրեն մասնավորապես դատապարտել է Լիբիայի ճգնաժամին Թուրքիայի բացահայտ միջամտությունը, ինչի շրջանակներում Անկարան զենք-զինամթեք, ռազմական հրահանգիչներ, ինչպես նաև Սիրիայում իր կողմից հովանավորվող իսլամիստ ծայրահեղականներ է ուղարկել Տրիպոլի։ Հաղորդվում է նաև, որ սահմաններից դուրս օպերացիայի օրինագծի քվեարկությունից առաջ նախագահ ալ-Սիսին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ հեռախոսազրույցի վերաբերյալ Սպիտակ տնից արած հայտարարության՝ նախագահները համակարծիք են եղել Լիբիայում ժամ առաջ զինադադար հաստատելու նպատակով ընթացող բանակցություններում առաջընթաց գրանցելու և տարածաշրջանի լարվածությունը թուլացնելու հարցում։
13:35 - 21 հուլիսի, 2020
ԵՄ գագաթնաժողովում չի քննարկվել Թուրքիայի հարցը, այն հնարավոր է քննարկվի սեպտեմբերին կայանալիք արտահերթ գագաթնաժողովում. Հունաստանի վարչապետ |tert.am|

ԵՄ գագաթնաժողովում չի քննարկվել Թուրքիայի հարցը, այն հնարավոր է քննարկվի սեպտեմբերին կայանալիք արտահերթ գագաթնաժողովում. Հունաստանի վարչապետ |tert.am|

tert.am: Եվրամիության գագաթնաժողովը չի քննարկել Թուրքիայի հարցը, այն հնարավոր է քննարկվի սեպտեմբերին` ԵՄ անդամ երկրների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովում: Այս մասին ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Հունաստանը «դաշնակիցներ» ունի Թուրքիայի դեմ «կոշտ պատժամիջոցների» հարցում: «Ես այսօր շատ չեմ խոսի արտաքին քաղաքականությունից: Թուրքիայի թեման քննարկվել է գագաթնաժողովի սկզբում: Եղել են իմ և Կիպրոսի նախագահի ելույթները: Կարծում եմ՝ կլինի Եվրախորհրդի նախագահի ելույթն այդ թեմայով, կա համաձայնություն, որ հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին, այսինքն՝ արտահերթ կլինի, մենք քննարկում կանցկացնենք այն  մասին, թե ինչպես պետք է Եվրոպան վերաբերվի Թուրքիայի խնդրին»,-ասել է Միցոտակիսը: «Թուրքիան խնդիր է հանդիսանում ամբողջ Եվրոպայի, ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի համար»,-հավելել է վարչապետը:
11:41 - 21 հուլիսի, 2020
Էրդողանի խոսնակը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին անարդյունավետ լինելու համար
 |azatutyun.am|

Էրդողանի խոսնակը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին անարդյունավետ լինելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, NTV հեռուստաալիքի եթերում պատասխանելով օրակարգային մի շարք հարցերի, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն ու թուրքական իշխանությունների դիրքորոշմանը: Քալընը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին անարդյունավետ լինելու համար: «1992 թվականից ի վեր հիմնադրված Մինսկի խումբը 28 տարի է, ի՞նչ լուծում է տվել Լեռնային Ղարաբաղի հարցին»,-ասել է նա: Քալընը նաև ակնարկել է, թե «վերջին բախումները հրահրած ուժերը, անհանգստանալով Ադրբեջանի տնտեսական և քաղաքական հզորացումից, փորձում են նրան ճնշման տակ պահել»: Խոսելով վերջին օրերին ամենատարբեր մակարդակներում ադրբեջանական իշխանություններին Թուրքիայի ցուցաբերած աջակցության, ադրբեջանցի պաշտոնակիցների հետ մշտական հաղորդակցության և փոխգործակցության մասին` Քալընը ընդգծել է. «Մեկ անգամ ևս շատ հստակ ուզում եմ նշել, որ այս հարցում մենք Ադրբեջանի կողքին ենք: Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության պայմանագիր ունենք: Այն կարող է ամրապնդվել և ընդլայնվել: Ադրբեջանին երբեք միայնակ չենք թողնի «սև» օրում»:
20:11 - 20 հուլիսի, 2020
Մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսին. Մխիթար Հայրապետյան

Մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսին. Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում նշել է, որ այսօր լրանում է Կիպրոս թուրքական ներխուժման 46-րդ տարին:«Հազարավոր կիպրացիներ սպանվեցին կամ վիրավորվեցին ներխուժման ժամանակ և ավելի քան 200 000 մարդ փախստական դարձավ: Կիպրոսի հյուսիսային մասն առ այսօր շարունակում է օկուպացված մնալ թուրքական իշխանությունների կողմից: Թուրքիայի շարունակական սադրիչ, ապակառուցողական և ապօրինի գործողությունները Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և նրա՝ գնալով է՛լ ավելի ռազմատենչ դարձող քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Մենք մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին այս ողբերգական տարելիցի կապակցությամբ և վերահաստատում ենք մեր աջակցությունը Կիպրոսին հակամարտությունը կարգավորելու համար»,- ասված է գրառման մեջ:
16:50 - 20 հուլիսի, 2020
Վրաստանը հաշիվներ պարզելու վայր չէ. Վրաստանի հայ համայնքը աջակցություն է հայտնում ՀՀ-ին |aliq.ge|

Վրաստանը հաշիվներ պարզելու վայր չէ. Վրաստանի հայ համայնքը աջակցություն է հայտնում ՀՀ-ին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ մի խումբ վիրահայեր Թբիլիսիում ՀՀ դեսպանության շենքի տարածքում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին: Հավաքվածների հիմնական ուղերձներից մեկն էլ Վրաստանի հայերին է վերաբերում՝ չտրվել սադրանքների, Վրաստանում «հաշիվներ չպարզել», ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։ ՀՀ դեսպանության աշխատակիցները շնորհակալություն են հայտնել կազմակերպությանը աջակցության համար։ Վրաստանի հայ համայնքի երիտասարդական թևի ղեկավար Արթուր Միրզոյաննն  Ալիք Մեդիայի հետ զրույցում նշեց, որ ակցիայի մասնակիցները կպահպանեն սոցիալական հեռավորությունն ու կհետևեն բոլոր սահմանափակումներին: «Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է անտեսանելի թշնամու դեմ, Ադրբեջանը օգտվում է համաշխարհային խառնաշփոթից և ագրեսիա է ցուցաբերում հայ-ադրբեջանական շփման գծում՝ հանդգնություն ունենալով այս ամենում մեղադրել Հայաստանին։ Նաև Թուրքիայի պաշտոնական աջակցությամբ սպառնում է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը, որը ահաբեկչական սպառնալիք է հանդիսանում ամբողջ տարածաշրջանի, նաև Վրաստանի համար։ Դատապարտում ենք նաև Ադրբեջանի կողմից կառավարվող խմբերի՝ ազգամիջյան ատելությունը Վրաստան տեղափոխելու ցանկությունն ու փորձը։ Վրաստանը մեր բոլորի տունն ու հայրենիքն է և հաշիվներ պարզելու դաշտ չէ»,- նշեց Արթուր Միրզոյանը: Կազմակերպությունը նախորդ շաբաթ կոչ էր տարածել ՎՀՀ-ի կայքում, որում տեղ էին գտել նույն հայտարարությունները՝ սադրանքի չտրվելու հորդորով: Կոչը տարածելուց հետո Մառնեուլիի ազգությամբ ադրբեջանցի բնակիչները ցույց էին կազմակեպել ի աջակցություն Ադրբեջանի:
16:13 - 20 հուլիսի, 2020