ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Արայիկ Հարությունյանը դեմ է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելու մասին նախագծին  |shantnews.am|

Արայիկ Հարությունյանը դեմ է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելու մասին նախագծին |shantnews.am|

shantnews.am: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դեմ է այն նախագծին, որ խորհրդարան են ներկայացրել ԱԺ 3 խմբակցությունների ներկայացուցիչները։ Նա ասաց, որ դժվար կլինի համոզել, որ դեմ քվեարկեն, բայց կփորձի։ Խոսքը վերաբերում է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ ուսումնարաններում, գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելուն։ Նախագծի հեղինակները պնդում են, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ դիմողները շատ են։ Բայց Հարությունյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև այդ մասնագետների անհրաժեշտությունը չկա։ Նախարարը բացատրեց, որ, օրինակ, առողջապահության նախարարությունը պնդում է, որ բուժքույրերի համար ընդհանրապես տեղեր չլինեն, որովհետև շուկան գերհագեցած է։ Փոխարենը, ըստ Հարությունյանի, հիմա հազարավոր տեղեր են ավելացվում ՏՏ մասնագետների պատրաստման համար։ Նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, ինչին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց, թե նա դժվար դրության մեջ է դնում պատգամավորներին։
17:28 - 12 փետրվարի, 2020
Պաշտոնատար անձինք նոր ձևանմուշով հայտարարագրերը ներկայացնելու են մինչև մարտի 31-ը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Պաշտոնատար անձինք նոր ձևանմուշով հայտարարագրերը ներկայացնելու են մինչև մարտի 31-ը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հաշվի առնելով պաշտոնատար անձանց հարցումները եւ հանրության մի հատվածի  մտահոգությունները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ Կառավարության կողմից 2020 թվականի հունվարի 30-ի 102-Ն որոշմամբ հաստատվել են հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու եւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձեւերը։ Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Հիշեցնենք, որ  2020 թվականի հունվարի 1-ից օրենքի ուժով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն հայտարարատու համարվող անձինք նոր ձեւանմուշով հայտարարագրերը ներկայացնելու են մինչեւ 2020 թվականի մարտի 31-ը։ Հայտարարագրերը ներկայացվելու են էլեկտրոնային կարգով։ Այս պահին էլեկտրոնային բազան մշակման  փուլում է եւ շուտով հասանելի կդառնա հայտարարտուներին։ Տեղեկացնենք, որ Հանձնաժողովը բոլոր հայտարարտու անձանց անհատապես կծանուցի՝ տրամադրելով անհատական օգտատիրոջ անվանումն ու գաղտնաբառը, ինչպես նաեւ հայտարարագրի լրացման կարգը։ Հընթացս Հանձնաժողովը տեղեկատվություն կտրամադրի հայտարարագրերին առնչվող նորությունների վերաբերյալ»:
16:12 - 12 փետրվարի, 2020
ԱԺ-ն քննարկեց կապիտալ ծրագրերում համայնքներին համաֆինանսավորում անելու հնարավորություն տվող նախագիծ |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց կապիտալ ծրագրերում համայնքներին համաֆինանսավորում անելու հնարավորություն տվող նախագիծ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն առաջարկում է համայնքներին հնարավորություն տալ իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորում անել կապիտալ ծրագրերում: Տեղական ինքնակառավարման մասին օրենքում  լրացում կատարելու մասին և ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 12-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Համայնքներին հնարավորություն ենք տալիս իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրեր կամ կապիտալ ակտիվի ձեռքբերում՝ պայմանով, որ դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով հաշվառվեն համայնքի հաշվեկշռում»,-ասաց Տերտերյանը: Նա նշեց՝ համայնքները գործող կարգավորմամբ ներկայում էլ կապիտալ ծախսեր անում են, սակայն առանց համաֆինանսավորման: Ֆոնդային բյուջեից ներկայում կարելի է անել կապիտալ ծախսեր, կապիտալ ակտիվներ ձեռք բերել՝ միայն եթե դա մեկ ծրագրի շրջանակում է: Նախագծով հնարավորություն է տրվում, որ ծրագրերը համաֆինանսավորվեն, օրինակ՝ պետական որևէ ծրագրի կամ ներդրումային ծրագիր կարող է համաֆինանսավորվել համայնքի ֆոնդային բյուջեից: Փոխնախարարը նկատեց՝ կան շատ դեպքեր, երբ համայնքներում կատարվում են ներդրումներ հատկապես համայնքային սեփականության ենթակառուցվածքներում:
14:34 - 12 փետրվարի, 2020
Դանդաղ աշխատելու դեպքում պատասխանատվության կենթարկվեն․քննարկվել է ՀՀ գործարար միջավայրի բարելավման ծրագիրը

Դանդաղ աշխատելու դեպքում պատասխանատվության կենթարկվեն․քննարկվել է ՀՀ գործարար միջավայրի բարելավման ծրագիրը

Փետրվարի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվության ծառայությունից։ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու, ինչպես նաեւ ներդրումների ներգրավման առումով գրավիչ երկիր դառնալու տեսանկյունից կարեւոր են միջազգային հեղինակություն վայելող զեկույցների գնահատականները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս գնահատելու երկրում մեկնարկած ու շարունակվող բարեփոխումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» զեկույցին, որտեղ Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդն է։ 2018-2019թթ. իրականացվել են մի շարք բարեփոխումներ՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը: Մասնավորապես, ըստ «Գործարարություն» զեկույցի եզրահանգումների, Հայաստանը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումներ է իրականացրել սեփականության գրանցման, հարկերի վճարման, արտաքին առեւտրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման ոլորտներում։ Չնայած այս ամենին՝ «Գործարարություն 2020» զեկույցում Հայաստանի դիրքը հետընթաց է գրանցել «Գործարարություն 2019» զեկույցի համեմատ: Սրա հիմնական պատճառներից է «Փոքր ներդրողների պաշտպանություն» ցուցչի դիրքի անկումը (դիրքը 51-ից դարձել է 120), ինչը պայմանավորված է Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությամբ։ Բացի այդ, Հայաստանի դիրքը բավական ցածր է «Շինարարական թույլտվություններ» եւ «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչներով: Փոխվարչապետն ընդգծել է, որ անկախ Համաշխարհային բանկի մեթոդաբանական նորամուծություններից՝ գործարար միջավայրի բարեփոխումները պետք է իրականացվեն այնպիսի առաջանցիկ տեմպերով, որ ամեն տարի դիրքի բարելավում տեղի ունենա: Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագիրը բաղկացած էր 51 միջոցառումներից, որոնցից 26-ը կատարված են, 6-ի աշխատանքները դեռեւս չեն մեկնարկել, իսկ 19-ը գտնվում են իրականացման փուլում։ Տիգրան Ավինյանը նշել է, որ միջոցառումների իրականացման գործում գերատեսչությունները պետք է առավել ուշադիր ու հետեւողական լինեն, իսկ ովքեր ոչ օբյեկտիվ պատճառներից ելնելով կդանդաղեն ու աշխատանքները չեն կատարի, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել 2020-2023թթ. գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին, որը ներառում է եւ՛ կարճաժամկետ, եւ՛ երկարաժամկետ աշխատանք պահանջող գործողություններ, ինչի իրականացման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի զգալի բարելավում տեղի կունենա: Փոխվարչապետն այստեղ կարեւորել է միասնական ու համակարգված աշխատանքը եւ կրկին անգամ շեշտել, որ ծրագրի միջոցառումները պետք է իրականցվեն ժամանակին եւ որակով:
21:14 - 11 փետրվարի, 2020
Արարատի մարզից կառավարության հաստատմանն է ներկայացվել 112 սուբվենցիոն հայտ

Արարատի մարզից կառավարության հաստատմանն է ներկայացվել 112 սուբվենցիոն հայտ

2020 թվականին Արարատի մարզի թվով 70 համայնքներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն է ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն հայտ՝ 4. 399. 577,0 ՀՀ դրամ արժեքով: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը: Անցած տարի մարզի 56 համայնքներից ներկայացվել էր 84 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնցից իրականացվել է 58-ը՝ 1,5 միլիարդ ընդհանուր արժեքով: Այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ընդգրկում են հետևյալ ոլորտները՝  -    Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում, -    Փողոցների էներգաարդյունավետ լուսավորության, կառուցապատում/վերակառուցում, -    Փողոցների գազաֆիկացում, -    Արևային վերականգնվող համակարգերի տեղադրում, -    Ոռոգման ցանցի կառուցում, -    Խմելու ջրագծերի կառուցում, -    Մանկապարտեզների հիմնանորոգում, -    Շենքերի տանիքների կապիտալ վերանորոգում, -    Հասարակական վայրերի  (մշակույթի տուն, արվեստի դպրոց, հանդիսությունների սրահ, մարզադպրոց, մարզահրապարակ, հուշարձանների հարակից տարածք) կառուցում/բարեկարգում:
13:25 - 10 փետրվարի, 2020
Գեղարքունիքից կառավարության քննարկմանն է ներկայացվել 135 սուբվենցիոն ծրագրային հայտ

Գեղարքունիքից կառավարության քննարկմանն է ներկայացվել 135 սուբվենցիոն ծրագրային հայտ

ՀՀ Գեղարքունիքի մարզի  համայնքներից 2020 թվականի համար ՀՀ կառավարություն է ներկայացվել 135  նպատակային  եւ հիմնավորված սուբվենցիոն ծրագրային հայտ:  Դրանցից 35-ը վերաբերում են ներհամայնքային փողոցների ասֆալտապատմանը,11-ը՝ հրապարակների, պուրակների,  մայթերի կառուցմանը եւ եզրաքարերի տեղադրմանը, 32-ը՝ խմելու եւ ոռոգման  ջրագծերի վերանորոգմանը, ջրամատակարարման ցանցերի անցկացմանը, խորքային հորերի մաքրմանը,  ջրահեռացման համակարգերի կառուցմանը եւ վերանորոգմանը, գաբիոնե հենապատի կառուցմանը, 31-ը՝ բազմաբնակարան շենքերի տանիքների եւ մուտքերի,  մանկապարտեզների, հանդիսությունների սրահների վերանորոգմանը,  մշակույթի տների եւ մանկապարտեզների գույքի ձեռքբերմանը, խաղահրապարակների կառուցմանն ու  կահավորմանը,  երաժշտական, արվեստի, մարզադպրոցների և  համայնքային կենտրոնների հիմնանորոգմանը, 23-ը՝ փողոցային  լուսավորության ցանցերի կառուցմանը և ընդլայնմանը,  ֆոտովոլտային կայանների, լուսատուների և արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,  2-ը՝ գազիֆիկացմանը և ջերմամեկուսացման համակարգի տեղադրմանը, 1-ը՝  բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի ձեռքբերմանը: Նշված ծրագրային հայտերի գումարի չափը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 6 միլիարդ 390 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ այս տարի Գեղարքունիքի մարզում ծրագրային հայտերի թիվն ավել է 31-ով: Ավելացել է նաեւ հայտ ներկայացրած համայնքների թիվը: Ընդհանուր հաշվարկներով՝ Գեղարքունիքի մարզի 57 համայնքից այս տարի ծրագրային հայտ չի ներկայացրել 8 համայնք: Հաստատված ժամանակացույցին համապատասխան՝ Գեղարքունիքի  մարզպետարանի կողմից ծրագրային հայտերը ներկայացվել են ՀՀ կառավարության հաստատմանը:
12:00 - 10 փետրվարի, 2020
«Ներման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն արժանացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը |armenpress.am|

«Ներման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն արժանացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն հավանություն էր ստացել կառավարության նոյեմբերի 21-ի նիստում, որի ընթացքում նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է ներում շնորհելու ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ապահովելու, ներման ինստիտուտի հետ կապված գործնականում առկա որոշ խնդիրներ կարգավորելու, օրենսդրական դրույթները կատարելագործելու անհրաժեշտությամբ: Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, մասնավորապես այդ դեպքերը կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով նախատեսված այլ հիմքով պատժից ազատման դեպքերում, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել»,- այն ժամանակ նշել էր Բադասյանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառումը, վերացնել օրենսդրական բացերը, ապահովել որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների պաշտպանությունը: «Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի՝ օրենքով սահմանված մասի կեսը»,- նշված է օրենքի նախագծում:
11:02 - 10 փետրվարի, 2020
Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը |shantnews.am|

Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը |shantnews.am|

shantnews.am: Հայաստանի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր ընդգրկուն օրակարգով նիստ է գումարել: Օրակարգում ներառված 7 հարցերից մեկի քննարկումը հետաձգվել է, քանի որ նախագծի հեղինակ Արման Բաբաջանյանը հայտնել է նախագծի վրա հետագա աշխատանքի անհրաժեշտության մասին: Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որի վրա համատեղ աշխատել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Այն ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: «Ներկայիս «Ներման մասին» օրենքում ամրագրված չեն մի շարք կարևոր դրույթներ, նախագծով շտկվել է բացը, սահմանվել են ներման խնդրագիրը չբավարարելու և վերադարձնելու դեպքերը, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր, սակայն պատժից ազատվել է այլ հիմքով. այս մասը բաց է մնում, օրենքի նախագծում սահմանվել է հստակ ժամկետ, որը վերաբերում է ներման խնդրագրի հիման վրա պահանջվող տեղեկատվությունը նախարարությանը ներկայացնելուն, անձնական գործը ներման հանձնաժողով ներկայացնելու 10-օրյա ժամկետի փոխարեն սահմանվել է 45-օրյա ժամկետ»,-ներկայացրել է Սրբուհի Գալյանը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ այս նախագիծը կարևոր նախադեպ է կառավարության հետ ընդդիմության համատեղ աշխատանքի, որը պետք է օրինաչափ դառնա:
10:52 - 10 փետրվարի, 2020
Տավուշի մարզի 19 և Լոռու մարզի 2 համայնքների միավորման արդյունքում կհիմնվի Իջևան միավորված համայնքը |tert.am|

Տավուշի մարզի 19 և Լոռու մարզի 2 համայնքների միավորման արդյունքում կհիմնվի Իջևան միավորված համայնքը |tert.am|

tert.am։ ՀՀ Տավուշի մարզի 19 և ՀՀ Լոռու մարզի 2 համայնքների միավորմամբ կհիմնվի Իջևան միավորված համայնքը: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Խոսքն ընդհանուր 21 համայնքի մասին է: Նախատեսվում է ունենալ Իջևան միավորված համայնք, բաղկացած ՀՀ Տավուշի մարզի՝ Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն և ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Անտառաշեն համայնքներից»,-նշեց Պապիկյանը: Նրա խոսքով՝ այս մոդելի ընտրությունը մեծապես կախված է նրանից, որ շրջանային ավելի խոշոր մոդելը փաստում է դրա առավել արդյունավետությունը՝ հաշվի առնելով նաև, որ 2008-2011թթ. տեղի են ունեցել մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ հողային: «Տարբեր համայնքների մեջ առկա են հողային, սահմանային վեճեր, և այս պարագայում խնդիրն ամբողջությամբ լուծվում է»,-նշեց նա: Նախարարն ընդգծեց նաև, որ խոշորացված համայնքները մի քանի անգամ ավելի սուբվենցիոն ծրագրեր են ներկայացրել ու համաֆինանսավորման ավելի մեծ մասնաբաժին են վերցրել, ինչն էլ այդպիսի համայնքների՝ ավելի արդյունավետ լինելու ցուցիչներից է:
08:51 - 06 փետրվարի, 2020
Ներկայում կառուցվում են ևս 24 նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց |lragir.am|

Ներկայում կառուցվում են ևս 24 նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց |lragir.am|

lragir.am: Կառավարության այսօրվա նիստում սպանդանոցների վերաբերյալ որոշում հաստատվեց: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ճշգրտումներ են կատարվում գործող աջակցության ծրագրերում: «Մենք առաջարկել ենք փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչև 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն: Առաջինը՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, երկրորդ՝ միս տեղափոխող մեքնենաների համար ֆինանսավորում, երրորդ՝ մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում: Այսինքն՝ մենք այս երեք փոփոխությունները կատարելով, հիշում ենք նաև, որ ունենք ևս երկու աջակցության գործիք, որոնք կարող են օգտագործել այս գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները: Դրանցից առաջինը՝ եթե շենք է կառուցվում, առանձին վարկավորման գործիք ունենք, կարող են օգտվել դրանից: Եթե կենդանիներ տեղափոխելու համար տրանսպորտային միջոց է անհրաժեշտ, ապա ունենք մեկ այլ ֆինանսավորան գործիք նույնպես»,- ասաց նախարարը: Ըստ Խաչատրյանի՝ այս աջակցության գործիքների միջոցով մեծամասամբ ծածկվում է այն անհրաժեշտությունը, որը կազմակերպությունները կարող են ունենալ՝ իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար: «Նաև կողմնորոշիչ քարտեզ ենք փորձել ձևավորել, թե Հայաստանում որտեղ կարող են հաջորդ վեց ամիսների ընթացքում առաջանալ սպանդանոցներ ունենալու պահանջ: Հանրապետությունում ներկայում կառուցված են 38 սպանդանոցներ, որոնցից 20-ը կարելի է ասել՝ ներտնտեսային նպատակով գործողներ են: Խոշոր ֆերմերային տնտեսությունները գերադասում են ունենալ իրենց սպանդանոցները, մնացած 18-ը հանրապետության տարբեր մարզերում ծառայություններ են մատուցում երրորդ անձանց: Ներկայում կառուցվում են ևս 24 նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց: Եվ երբ մենք մոտավոր քարտեզ էինք փորձում ձևավորել, ապա 36 նոր կառուցվող սպանդանոցներ կարող են լինել հաջորդ ամիսների ընթացքում, 24-ը կառուցման ընթացքում են արդեն, և այդ 24-ից 12-ն արդեն համընկնում են այդ 36-ի տեղակայմանը: Այսինքն՝ կան ևս 24 կետեր, եթե մեկը ցանկանում է հիմնել սպանդանոց, ապա հաջորդ ամիսները հենց դրա համար են»,- հավելեց նախարարը: Կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ երբ ունենալու ենք շարժական սպանդանոցներ, ապա դրանք ֆիզիկական տեղաբաշխվածության խնդիրը մեղմացնում են, ասաց նա: Ըստ նախարարի՝ դա չի նշանակում, որ ֆինանսավորումը սահմանափակվելու է հենց այդքան նախաձեռնությունների համար: «Ֆինանսավորելու ենք այնքան, որքան դրա կարիքը կլինի և որքան մասնավոր հատվածում գործող կազմակերպությունները կգտնեն, որ իրենք ցանկանում են զբաղվել այդ գործունեությամբ»,- նշեց Տիգրան Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ սպանդանոց կառուցելու պայմանն այն է, որ այդ կառույցը լինի Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից և կառավարության կոսղմից հաստատված կանոններին համապատասխան: Անձը այս ծրագրերից օգտվելու համար նախ պետք է դիմի Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ ներակյացնելով հողի սեփականության վկայականը, հետո պետք է դիմի Էկոնոմիկայի նախարարություն՝ հայտ ներկայացնելով, որ ուզում է օգտվել ծրագրերից: Նախարարությունը տալու է վարկային բաղադրիչից օգտվելու թույլտվություն, ինչը նշանակում է, որ երբ սկսվի ֆինանսավորումը, կառավարությունը 11 տոկոս տոկոսադրույքով վարկի 7 տոկոսը սուբսիդավորելու է: Եթե անձն ունի բոլոր փաստաթղթերը և իր վարկունակությունը բավարար է, ոչ մի խնդիր չի լինի վարկավորման համար: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ այդ նպատակով 2 մլրդ դրամ գումար կան նախատեսված, խնդիր չի լինի:
08:30 - 06 փետրվարի, 2020
Ադրբեջանից բռնագաղթած 11 ընտանիքների բնակելի տարածքները կհանձնվի նրանց որպես սեփականություն |news.am|

Ադրբեջանից բռնագաղթած 11 ընտանիքների բնակելի տարածքները կհանձնվի նրանց որպես սեփականություն |news.am|

news.am։ ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշում կայացրեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Խոսքը 11 բնակելի տարածքի մասին է: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երեւանի Մոլդովական փողոցում գտնվող ուսանողական հանրակացարաններ, Աբովյան քաղաքի էներգետիկական քոլեջի հանրակացարան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, Ավանի Աճառյան 20/3 եւ Շիրակի 2ա հասցեների հանրակացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել Կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհել իրենց:
07:31 - 06 փետրվարի, 2020
Կառավարությունում քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագիծը

Կառավարությունում քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագիծը: Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ հանրային կառավարման բարեփոխումները շատ կարևոր նշանակություն ունեն: «Մեր նպատակադրումն այն է, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետական կառավարման համակարգի հետ հարաբերություններում հնարավորինս քիչ դիսկոմֆորտներ ունենա: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք հանրային կառավարման համակարգն առավել գրավիչ դարձնել բարձրորակ կադրերի համար, ովքեր բոլոր առումներով կարող են ի կատար ածել այս խնդիրը: Մյուս կողմից՝ մենք այս բարեփոխումների արդյունքում խնդիր ենք դնում այնպես անել, որ հանրային կառավարման վրա հանրության կողմից ծախսվող գումարը լինի առավելագույնս արդյունավետ, որպեսզի այդ գումարները ծառայեն իրենց նպատակին: Իսկ նպատակը Հայաստանի Հանրապետությունում մարդկանց, բիզնեսի կյանքն ավելի որակյալ, մառուցվող ծառայություններն ավելի որակյալ և պետական կառավարման համակարգն ավելի քաղաքացիակենտրոն դարձնելն է», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Քննարկումը ծավալվել է Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակի և հիմնական ուղղությունների շուրջ: Քննարկվել են, մասնավորապես, հանրային կառավարման համակարգում քաղաքականությունների մշակմանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը, պետական ծառայությունների մատուցմանը, հաշվետվողականությանը, ինստիտուցիոնալ զարգացմանը վերաբերող հարցեր: Հանրային կառավարման բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում վարչապետը կարևորել է գնահատման հստակ չափորոշիչների սահմանումը և հանձնարարել շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները:
13:34 - 01 փետրվարի, 2020
Կառավարությունը 2020-ին նախատեսել է ռեկորդային կապիտալ ծախսեր |armenpress.am|

Կառավարությունը 2020-ին նախատեսել է ռեկորդային կապիտալ ծախսեր |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսել է ռեկորդային կապիտալ ծախսեր: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց մենք ունենք կապիտալ ծախսերի խրոնիկ չկատարման պրակտիկա: Հիմա դրել ենք մեխանիզմ և գիտենք, որ այդ կապիտալ ծախսերը հարյուր տոկոսով չենք կատարելու: Մենք հույս ունենք, որ կատարման ցուցանիշն այս տարի ավելի բարձր կլինի։ Բայց վերջին 10-15 տարիների փորձը ցույց է տալիս, որ դեռ հեռու ենք հարյուր տոկոս կատարողականից: Դրա համար եռամսյակը մեկ մենք վերլուծելու ենք, թե կապիտալ ծախսերն ինչպես են արված: Ենթադրենք նախատեսում ենք, որ 12 ամսվա ընթացում տվյալ կապիտալ շինարարության համար պետք է 12 մլրդ դրամ ծախսվի, երբ առաջին եռամսյակի կտրվածքով տեսնում ենք, որ 500 մլն դրամ է ծախսվել, կարողանում ենք տեմպը հաշվարկել: Այսինքն՝ առաջին եռամսյակում մոտ 2,5 մլրդ դրամի ծախս չի արվել: Մենք այդ ծախսերը վերաբաշխում ենք բյուջեի հավելվածում մեր նշած առաջնահերթ ծրագրերի վրա: Նպատակն այն է, որ մեր գումարը ծախսենք առավել արդյունավետ»,- ասաց վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքն այդ խնդիրը դնում է, որ մայիսի 1-ի դրությամբ իմանան, թե ինչ են ծախսել առաջին եռամսյակում, ինչը չեն ծախսել: «Եվ եթե պարզվի, որ հարյուր տոկոսով ծախսել ենք, շատ ավելի լավ: Ոչ մի ծրագիր կիսատ չի մնալու, ոչ մի պարտավորություն անկատար չի լինելու, ուրախ եմ, որ բյուջետային կարգավորման նոր որակի ենք հասել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:  
11:23 - 30 հունվարի, 2020
Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը 30%-ով կբարձրանա |armtimes.com|

Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը 30%-ով կբարձրանա |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց Քրեակատարողական ծառայության աշխատողների աշխատավարձը բարձրացնել 30 տոկոսով: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, որ այս պահի դրությամբ Քրեակատարողական ծառայությունում առկա է 170 թափուր հաստիք, հիմնականում կրտսեր խմբի աշխատողների մասին է խոսքը, որն ամենառիսկային աշխատանքն է եւ խոցելի՝ կոռուպցիոն առումով։ «Այժմ կրտսեր աշխատողը ստանում է 150 հազար դրամ աշխատավարձ եւ կատարում է ամենառիսկային աշխատանքը, իսկ ՔԿՀ պետը՝ 20 տարվա ստաժով՝ 317 հազար դրամ աշխատավարձ, եւ պարգեւատրման գումարն էլ 400 հազար է: Սա առաջին հայացքից վկայում է բարձր ռիսկերի մասին»,- նշեց Բադասյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւոր համարեց այս որոշումը, հատկապես քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առումով։ Նա անդրադարձավ նաեւ Քրեակատարողական հիմնարկներում սննդի նոր կարգին. «Սա այդ մարդկանց ընտանիքների համար սոցիալական բեռի էական թեթեւացում է։ Այսօր մենք ունենք բազմաթիվ թափոււր աշխատատեղեր, եւ պատճառն էլ այն է, որ աշխատավարձերը ցածր են, ռիսկը՝ բարձր, եւ այս որոշումը նշանակում է, որ դե ֆակտո մենք նոր աշխատատեղեր ենք ստեղծում։ Սա իսկապես կարեւոր որոշում է»:  
09:52 - 30 հունվարի, 2020