Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

2020-ի պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 243 անձի գտնվելու վայրը, գերության մեջ է 40 անձ․ Նարեկ Մկրտչյան |tert.am|

2020-ի պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 243 անձի գտնվելու վայրը, գերության մեջ է 40 անձ․ Նարեկ Մկրտչյան |tert.am|

tert.am: Ըստ քննչական կոմիտեի տվյալների՝ զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող, 76 քաղաքացիական անձ, անհայտ է 222 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 40 անձ, այդ թվում 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ։ Մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստան է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայող և քաղաքացիական անձ»,-ասաց նա և նշեց, որ այս տվյալները հոկտեմբեր ամսվա տվյալներ են։ Նա հայտնեց, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ վիրավորում և ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար, այդ թվում՝ 113-ը՝ առաջին խմբի հաշմանդամություն:
15:27 - 17 նոյեմբերի, 2021
2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50․000 դրամ աջակցություն

2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50․000 դրամ աջակցություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է  ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50․000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ։ Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ բնույթի է․ «Ըստ էության, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պարբերական բնույթի դրամական աջակցություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ։ Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև առկա ժողովրդագրական իրավիճակը առաջարկվում է ընդունել ներկայացված որոշումը»:
15:43 - 12 նոյեմբերի, 2021
Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն քննարկել են Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումները

Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն քննարկել են Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող ծրագրերին, 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումներին, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման անհրաժեշտությանն առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել դրանցում ամերիկյան փորձի ուսումնասիրման ու ներդրման կարևորությունը։ Էնթոնի Պորտանտինոն հետաքրքրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջնահերթությունների՝ մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող վերականգնողական ծառայությունների, խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներով։ Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավումը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2020 թ․ պատերազմից հետո առաջնահերթ է դարձել ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին տրամադրվող ծառայությունների, նրանց կարիքների բազմակողմանի գնահատման ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պրոթեզների տրամադրման ապահովումը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տրամադրվող ծառայությունների, խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացման, օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը։  
13:50 - 12 նոյեմբերի, 2021
2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու կենսաթոշակի վճարման կարգով տրամադրվող նպաստները կվճարվեն անկանխիկ

2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու կենսաթոշակի վճարման կարգով տրամադրվող նպաստները կվճարվեն անկանխիկ

Կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարման ամբողջական համակարգի ներդրման հաջորդ փուլի շահառուները, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն են։ Ըստ այդմ՝ 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Բացառություն կկազմեն հետևյալ կենսաթոշակառուները, որոնց կենսաթոշակը  կվճարվի իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով․ •  1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները, •   14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները: Այսպիսով, բոլոր այն քաղաքաբնակ կենսաթոշակառուներն, ովքեր կենսաթոշակն ստանում են կանխիկ եղանակով և բացառությունների խմբում չեն, արդեն իսկ կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ընտրելով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)․ դիմելու վերջնաժամկետը 2021թ․ դեկտեմբերի 30-նն է։ Եթե քաղաքացին ընտրում է Հայփոստն, ապա Հայփոստի հետ պետք է նախապես կնքի Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման ու համալրման պայմանագիր, և այդ պայմանագիրը կնքած լինելը հավաստող տեղեկանքը (տեղեկանքը տրամադրվում է Հայփոստի կողմից) ներկայացնի դիմումին կից։    Բանկ ընտրելու դեպքում՝ քաղաքացին լրացուցիչ փաստաթուղթ չի ներկայացնում։ Այնուհանդերձ, եթե կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող քաղաքացին մինչև 2021թ․ դեկտեմբերի 30-ը չի դիմում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ապա ՀՀ քաղաքներում 2022 թ․ հունվար ամսվա կենսաթոշակների վճարումը կկատարվի ծրագրային մոդուլի կիրառմամբ, որի արդյունքում ինքնաշխատ եղանակով կընտրվի որևէ վճարող կազմակերպություն։ Երեք աշխատանքային օրվա ընթացքում ընտրված կազմակերպության մասին կենսաթոշակառուն կտեղեկանա հետադարձ կապի միջոցով՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին (առկայության դեպքում) հաղորդագրություն ստանալու եղանակով։ Վճարման անկանխիկ եղանակի նշված կարգը տարածվում է նաև խնամքի նպաստի և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող՝ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, պարգևավճարների և պատվովճարների վրա։ Հիշեցնենք, որ  կենսաթոշակների, նպաստների վճարման հետ կապված համանման ընթացակարգն արդեն իսկ կիրառվել է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թ․ հուլիսի 1-ից։
10:51 - 09 նոյեմբերի, 2021
Նախատեսվում է Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ |1lurer.am|

Նախատեսվում է Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել՝ հասցնելով 85 հազար դրամի: ԱԺ աշխատանքի և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը Կառավարության հնգամյա ծրագրի կետերից մեկն է: «Նվազագույն աշխատավարձի բարձրացումը մեր Կառավարության հնգամյա ծրագրի մաս է կազմում: Մինչև 2026 թվականը այն ցուցանիշները, որ Կառավարության ծրագրում գրվել են, հասնելու ենք այդ ցուցանիշներին»,- ասաց Նարեկ Մկրտչյանը: Նվազագույն կենսաթոշակը 2021 թվականին 26 հազար 500 դրամ է: 2022 թվականին այն բարձրանալու է 2100 դրամով: «Արդյունքում կբարձրանա շուրջ 15 հազար 600 աշխատանքային կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը, ինչի համար պետական բյուջեից լրացուցիչ կպահանջվի 269 միլիոն դրամ: Իսկ շուրջ 5256 զինկենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացման համար պետական բյուջեից կհատկացվի 159.7 միլիոն դրամ»,- ասաց Մկրտչյանը:
13:20 - 05 նոյեմբերի, 2021
Անհասկանալի է, թե ինչու են կրճատվել ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն․ Թադևոս Ավետիսյանը՝ սոցապնախարարին |tert.am|

Անհասկանալի է, թե ինչու են կրճատվել ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն․ Թադևոս Ավետիսյանը՝ սոցապնախարարին |tert.am|

tert.am: Բոլորովին անհասկանալի է, թե ինչու եք 13.5 մլրդ դրամի չափով կրճատել այնպիսի կարևորագույն ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն, օրինակ` շուրջ 1000 շահառուի հատկացվող պատվովճարների ծրագիրը, որը նվազեցնում եք 272 մլն դրամով, անապահովության ծրագիրն աղքատության աճի ֆոնին նվազեցնում եք 6.3 մլրդ-ով  այն դեպքում, երբ ամսական ընտանիքին տրվող չափը կազմում է 31.350 դրամ։ Այս մասին ԱԺ-ում 2022 թ․ բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, ասաց տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Վերջինս նշեց, որ կրճատվել են սոցիալական փաթեթների, խնամքի ծառայությունների,  զբաղվածության աջակցության ծրագրերի, բնակարանային ապահովման, կենսաթոշակային ապահովման և մի շարք այլ կարևոր ծրագրերին հատկացվող գումարները։ Բարձրացված հարցերին ի պատասխան` Նարեկ Մկրտչյանը պատասխանեց. «Բոլորս մոռանում ենք, որ մեր երկիրն անցել է և անցնում է երկու ծայրագույն ճգնաժամերի` պատերազմի և կորոնավիրուսի միջով, որոնք իրենց հետ բերել են բազմաթիվ տնտեսական և ֆինանսական խնդիրներ։ Դրանք ազդեցություն պետք է թողնեին նաև մեր ոլորտի վրա։ Այդ ճգնաժամերը հաշվի առնելով՝ նախարարությունն իրականացնում է մի շարք խնդիրներ»։ Ավելին՝ tert.am-ում
13:06 - 05 նոյեմբերի, 2021
Քննարկվում է խնայբանկում ներդրած ավանդների դիմաց նաև արցախցիներին փոխհատուցում տրամադրելու hարցը |armenpress.am|

Քննարկվում է խնայբանկում ներդրած ավանդների դիմաց նաև արցախցիներին փոխհատուցում տրամադրելու hարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է նախկինում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած ավանդների դիմաց փոխհատուցում տալու ծրագրի շահառու դարձնել նաև Արցախի հայրենակիցներին: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ  աշխատանքի եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: Նախարարն անդրադառնալով «ՎՏԲ Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող և նախկինում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 93 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման ծրագրին՝ ասաց. «2020-ի փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ 211 մլն 864 հազար դրամ՝ 5 878 շահառուի համար: 2021-ի պետբյուջեով այս նպատակով հատկացվել է 1 մլրդ 212 մլն դրամ՝ 8 125 շահառուի համար: 2022-ի համար նախատեսվում է 1 մլրդ 515 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում կտրամադրվի շուրջ 7 900 շահառուի»: 2022-ից ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք կտրվի նաև մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ավանդատուներին: Մինչ այս այդ իրավունքը տրված էր մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածներին: «Նաև քննարկում ենք այս ծրագրի շահառու դարձնելու Արցախի մեր հայրենակիցներին, որոնք խնայբանկում ավանդներ ունեն: Դա գտնվում է քննարկման փուլում»,- ասաց նախարարը:
11:49 - 05 նոյեմբերի, 2021
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը հասցված վնասի հատուցմանը կուղղվի 34.7 մլրդ դրամ |armenpress.am|

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը հասցված վնասի հատուցմանը կուղղվի 34.7 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով 2022-ին կուղղվի 34.7 մլրդ դրամ: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով նախարարությանը հատկացվելիք բյուջեին: «Ներկայացվել է 579.9 մլրդ դրամի հայտ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 76.7 մլրդ դրամով: Սակայն սրանից 36.2 մլրդը՝ կուտակային հատկացումների մասնակցի կենսաթոշակային հաշվին, իսկ 34.7 մլրդը՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն է»,-ասաց Մկրտչյանը: Նա ներկայացրեց պարգևավճարների և պատվովճարների ծրագրի վերջնական արդյունքը՝ առանձին կատեգորիայի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Ծրագրի 2020-ի փաստացի ծախսը կազմել է 11 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 34 հազար 521 անձ: 2021-ի պետբյուջեով այս նպատակով հատկացված է եղել 11.3 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը կանխատեսված է եղել 36 հազար 437 անձ: 2022 թվականի համար այս մասով նախատեսվում է 11 մլրդ դրամ՝ 35 հազար 430 շահառուի համար: Մյուս ծրագիրը անապահով սոցիալական խմբերի վերաբերում է աջակցությանը: «2022-ի համար նախատեսվել է 30 մլրդ 921 մլն 306 հազար դրամ: 2020-ի ծախսը եղել է 30 մլրդ 797 մլն 536 հազար դրամ, իսկ 2021-ի պետբյուջեով այս նպատակի համար հատկացված  եղել է 37 մլրդ 188 մլն 32 հազար դրամ»,- ասաց նախարարը:
11:18 - 05 նոյեմբերի, 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի ավելի քան 15 տոկոսով |armenpress.am|

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի ավելի քան 15 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2022 թվականին կաճի ավելի քան 15 տոկոսով՝ կազմելով 580 մլրդ դրամ:  Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Պետբյուջեի նախագծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի հանրագումարով հատկացված ֆինանսավորումը, ըստ մեր բյուջեի համար պատասխանատու կառույցների, ամենամեծ ֆինանսավորման ծավալը պարունակող ուղղությունն է»,-ասաց նախարարը: Նա դա բնական համարեց, քանի որ այն սոցիալական կարևորագույն հարցերը, որոնք լուծվում են այդ գերատեսչության կողմից, իրենց թե ծավալով, թե նշանակությամբ ամենակարևորներից են: Նախարարությունն իրականացնելու է 16 ծրագիր, որոնք ներառում են 93 միջոցառումներ: «2022-ի բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 580 մլրդ դրամ ֆինանսավորում: 2021-ին հաստատված բյուջեովնախատեսված է եղել 503 մլրդ 670 մլն դրամ ֆինանսավորում, աճը կազմում է 15.1 տոկոս»,-ասաց Խաչատրյանը:
10:30 - 05 նոյեմբերի, 2021
Հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում բնակվում է Արցախից տեղահանված 20433 անձ կամ 5294 ընտանիք․ նրանց մեծ մասն ապրում է վարձու բնակարաններում

Հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում բնակվում է Արցախից տեղահանված 20433 անձ կամ 5294 ընտանիք․ նրանց մեծ մասն ապրում է վարձու բնակարաններում

Լուսանկարը՝ hetq.am-ի Հոկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր (փաստացի) բնակվում է Արցախից տեղահանված 20433 մարդ կամ 5294 ընտանիք (հոկտեմբերի 1-ի հաշվառմամբ)։ Այս մասին Infocom-ին հայտնել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։  2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով (պատերազմի ընթացքում եւ դրանից հետո` հիմնականում մինչեւ 2021թ. հոկտեմբերի վերջը) Հայաստանի Հանրապետությունում տեղահանված արցախցիների թիվը հասնում էր 96 հազարի․ նրանցից 64 հազարն արդեն վերադարձել է Արցախ։ Ինֆոգրաֆիկայում պատկերված է, թե ՀՀ-ում բնակվող 20433 տեղահանված արցախցիները ԱՀ որ շրջաններից են։ Տվյալները՝ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակվող 20433 արցախցիների գերակշռող մասն այսօր ապրում է վարձու բնակարաններում։ Մեր ստացած տվյալների համաձայն՝ շուրջ 300 ընտանիք ապրում է հանրակացարանային տիպի ժամանակավոր կացարաններում։ Մեր հարցին ի պատասխան՝ Օպերատիվ շտաբի պետը հայտնել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության շրջանակներում համապատասխան աշխատանքներ են կատարում՝ այդ 300 ընտանիքներին հետագայում վարձու բնակարաններ տեղափոխվելու համար:    Ինֆոգրաֆիկայում պատկերված է, թե ՀՀ որ մարզերում Արցախից տեղահանված քանի անձ է բնակվում։ Տվյալները՝ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից ՀՀ-ում գտնվող տեղահանված արցախցիների տեղաբաշխվածության շրջանակն ու աշխարհագրությունն առայժմ թույլ չեն տալիս հստակ պատասխան տրամադրել մեր այն հարցին, թե նրանցից քանիսն է մշտական բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն մոտավոր թիվ կա այն անձանց վերաբերյալ, որոնք լքել են Հայաստանի Հանրապետությունը՝ չվերադառնալով նաեւ Արցախ․ Օպերատիվ շտաբի ունեցած հաշվառմամբ՝ նրանց թիվը հասնում է 800-ի։ Թեեւ Շտաբից նշել են, որ այս պարագայում եւս օբյեկտիվորեն հնարավոր չէ ճշգրիտ տվյալներ ներկայացնել։ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը թե՛ ինքնուրույն աշխատանքով, թե՛ Հայաստանի Հանրապետության սոցիալական աշխատողների ասոցացիայի հետ համագործակցության շրջանակններում գնահատել է ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների կարիքները: Դրանք, ինչպես մեր հարցին ի պատասխան նշել է Շտաբի պետը, բազմաբնույթ են։ Վերջինս, սակայն, առանձնացնում է հատկապես սոցիալական նվազագույն ապահովվածությունը (այն է՝ սնունդ, կոմունալ ծախսեր եւ վարձավճար), եւ ժամանակավոր աշխատանքի ապահովումը՝ մինչեւ այդ մարդիկ Արցախի Հանրապետության տարածքում ստանան բնակարաններ․ «Հետեւաբար, ակնկալում ենք ՀՀ եւ ԱՀ կառավարությունների համատեղ ակտիվ համագործակցությունը՝ սոցիալական տարբեր ծրագրերի ընդունմամբ մեղմել արցախցիների առօրյա հոգսերը»,- նշել է Վիրաբյանը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունից էլ ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանվել է 91 հազար 716 անձ (Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալը՝ 96 հազար տեղահանված, վերաբերում է 2020-ի սեպտեմբերի 27-ից 2021-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը,- հեղ․)։ Արցախից տեղահանված եւ Հայաստան ժամանած անձինք «փախստականի» իրավական կարգավիճակ չունեն, քանի որ, ինչպես մեկնաբանում են Ծառայությունից, «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնեւի կոնվենցիայի 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ այս Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ ինքն ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող․  «Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի եւ չափանիշների ձեռնարկ»-ի 144-145 -րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, որոնք կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ եւ որոնք ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականներն իրենք»: Նշված կարգավորումները որեւէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ տեղահանված անձիք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)»,- մանրամասնել են Միգրացիոն ծառայությունից։  Այսինքն՝ Արցախից տեղահանվածները չունեն փախստականի իրավական կարգավիճակ, սակայն դիտարկվում են փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ։ Վերջերս էլ՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների միջեւ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ արցախցիների սոցիալական ապահովության խնդիրը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ որ իրենք մշտապես կապի մեջ են ինչպես Հայաստանում տեղակայված մեր հայրենակիցների, այնպես էլ Արցախի գործընկերների հետ։ Ի դեպ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած Արցախի Հարապետության քաղաքացիների հաշվառում չի իրականացնում։ Օպերատիվ շտաբից մեզ հայտնեցին, որ անհրաժեշտ տեղեկությունները իրենք են տրամադրում նախարարությանը։ ԱՍՀ նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ գերատեսչությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է արցախահայության աջակցության սոցիալական միջոցառումները, կոմունալ կացարաններում ժամանակավոր բնակեցված քաղաքացիների կարիքների գնահատման գործընթացը։  Ի հավելումն՝ նշենք, որ պատերազմից հետո ՀՀ կառավարությունն իրականացնում է արցախցիների աջակցության ծրագրեր։ Դրանցից շատերին դիմելու ժամկետներն արդեն ավարտվել են, սակայն արդեն արված եւ գործարկվելիք ծրագրերի մասին տեղեկությունները հասանելի են ՀՀ կառավարության կայքում եւ ՀՀ ԱՍՀ նախարարության կայքում։  Այս տարվա հոկտեմբերի 28-ից Սոցհարցերի նախարարությունը սկսել է դիմումներ ընդունել Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության աջակցության ծրագրի շրջանակում։ Դիմումը ներկայացնելու կարգը մանրամասն՝ այստեղ։ Հայարփի Բաղդասարյան
19:26 - 03 նոյեմբերի, 2021
Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակ սոցփաթեթի իրավունքն այսուհետ պահպանվելու է |armenpress.am|

Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակ սոցփաթեթի իրավունքն այսուհետ պահպանվելու է |armenpress.am|

armenpress.am: Լայնածավալ փոփոխությունների արդյունքում սոցփաթեթի ծառայություններից օգտվողների թիվը կարող է հասնել շուրջ 700 հազարի: Կառավարության վերջին նիստում ընդունված որոշման համաձայն վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը: Փոփոխության համաձայն՝  ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը։ Ստացվում է, որ սոցփաթեթի ոչ առողջապահական հատվածը՝ 72 հազար դրամը, շահառուն կարող է ծախսել նաև ընտանիքի անդամների համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ գումարը ծախսելու ուղղությունները ևս ընդլայնվել են: Մասնավորապես,  հնարավոր է դառնում այդ գումարով մարել մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարը։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը: «Այս դրույթն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից: Քննարկումներ են անցկացվել Բանկերի միության հետ, խնդրել էին ժամանակ ծրագրային ապահովում ունենալու համար, որ այդ ծառայությունը հնարավոր լինի մատուցել»,-ասաց Ժորա Սարգսյանը: Սոցփաթեթով նախատեսված գումարով հնարավոր կլինի մարել առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարը, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայությունները՝ թերապևտիկ և վիրաբուժական։ Այս անգամ ևս շահառուն ծառայությունից կկարողանա օգտվել դեկտեմբերի 12-ից: Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում նաև մարել պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկը, նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարները, գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարը: Կարևոր փոփոխություն է կատարվել նաև հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների համար: «Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, այն է` առնվազն 140 օր, սոցփաթեթի շահառուն չէր կուտակում գումար սոցփաթեթի գումար: Այս նոր որոշմամբ արդեն այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, սոցփաթեթի իրավունքը շարունակելու է պահպանվել»,-ասաց Ժորա Սարգսյանը:  Սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով առաջարկում է հետևյալ փոփոխությունը: Եթե սոցփաթեթի շահառուն մեկ կազմակերպությունից մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվի կամ տեղափոխվի մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի, սոցփաթեթի գումարները՝ հաջորդող ամսվանից սկսած փոխանցվեն նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին համապատասխան։ «Եթե աշխատանքից ազատվելու և ընդունվելու միջակայքը մեկ ամսից ավելի չէ, ապա սոցփաթեթի իրավունքը շարունակելու է պահպանվել: Եթե մեկ ամիս հետո է ընդունվում աշխատանքի, ապա 6 ամիս պետք է սպասի, նոր դառնա սոցփաթեթի շահառու»,-հավելեց Ժորա Սարգսյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
17:11 - 02 նոյեմբերի, 2021
Լայնածավալ փոփոխություններ՝ սոցփաթեթի հատկացման կարգում

Լայնածավալ փոփոխություններ՝ սոցփաթեթի հատկացման կարգում

Սոցփաթեթի հատկացման կարգում կիրականացվեն լայնածավալ փոփոխություններ․ Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծին, տեղեկացնում է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ըստ այդմ՝ սոցփաթեթի ծախսման ուղղությունները լրացվել են նոր ծառայություններով, մասնավորապես՝ • մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը (ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից), • առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայություններ (թերապևտիկ և վիրաբուժական)։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն (ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից), • պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի մարում (ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը), •նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների, նախակրթարանների) վճարների մարում, •գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարում։ Հանվել է սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը։ Շահառուների համար նաև սահմանվել է երաշխիք, որպեսզի սոցփաթեթի մեկ շահառու կազմակերպությունից մյուսն աշխատանքի անցնելիս, պահպանվի սոցփաթեթից օգտվելու իրենց իրավունքը։ Վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը, համաձայն որի՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, եղբայրը, քույրը։ Առավել հստակեցվել է սոցփաթեթի հատկացման կարգը՝ լուծելով իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։
14:26 - 28 հոկտեմբերի, 2021
Տաթևիկ Ստեփանյանն ԱՀԿ ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց համար փոքր տների մոդելի ներդրմանը

Տաթևիկ Ստեփանյանն ԱՀԿ ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց համար փոքր տների մոդելի ներդրմանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հաշմանդամության, վերականգնողական, պալիատիվ և երկարաժամկետ խնամքի գծով տարածաշրջանային պատասխանատու Սաթիշ Միշրայի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթությունները, քննարկվել ԱՀԿ կողմից վերականգնողական ծառայությունների և աջակցող միջոցների տրամադրման գործընթացում հնարավոր համագործակցության տարբերակները։ Տաթևիկ Ստեփանյանը շեշտել է ԱՀԿ Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) և մշակված ուղեցույցերի հիման վրա ներկայումս Հայաստանում իրականացվող դասընթացի կարևորությունը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակն ու բարելավել նրանց կենսապայմանները։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև Հայաստանում Ֆունկցիոնալության միջազգային դասակարգման ներդրման գործնական քայլերի, միջազգային պրակտիկայի վրա հիմնված գնահատման չափորոշիչների կիրառման կարևորությունը։ «Աջակցող միջոցների տրամադրման գործընթացում մեզ համար առաջնահերթ է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության աստիճանի ճշգրիտ գնահատման ապահովումը։ Մեզ համար կարևոր է իմանալ, որ քաղաքացուն տրամադրված աջակցող միջոցն իր կարիքներին համապատասխան է»,- նշել է նախարարի տեղակալը։ Վերջինս անդրադարձել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար փոքր տների մոդելի ներդրմանը, անկախ կենտրոնների ստեղծմանը, երեխաների պալիատիվ խնամքի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի։ Սաթիշ Միշրան շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ ամբողջական և համապարփակ տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս համագործակցել առավել արդյունավետ: «Մենք ևս համակարծիք ենք, որ վերականգնողական ծառայություններն ու աջակցող միջոցները պետք է հասանելի լինեն բոլորին և հատկապես նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Մենք հաջողությամբ համագործակցել ենք տարածաշրջանի մի շարք երկրների հետ՝ մեր ներդրումն ունենալով այս կարևոր գործընթացում։ Լիահույս եմ, որ ձեզ հետ հետագա համագործակցությունը ևս դրական արդյունք կունենա ոլորտի զարգացման գործում»,- նշել է նա։
22:36 - 27 հոկտեմբերի, 2021
Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ուղղված աջակցության նոր ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից։ Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջում: «Շահառուները կարող են դիմել առցանց եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի միջոցով. գումարը կվճարվի անկանխիկ՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելով։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում դրամական օգնություն կստանան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (արցախահայության աջակցության ծրագրերի շրջանակում 300,000 կամ 250,000 դրամ աջակցություն ստացած) այն քաղաքացիներն, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։ Աջակցությունը կտրամադրվի 4 ամիս ժամկետով՝ 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներից յուրաքանչյուրի համար՝ երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ 50,000 դրամ, մյուս շահառուներին (կանայք, տղամարդիկ, այդ թվում՝ կենսաթոշակառուներ) 25,000 դրամ։ Ծրագրի շահառուներն են նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված այն երեխաները, որոնց դրամական օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ծնողը վերոնշյալ միջոցառումներից (300,000 կամ 250,000 դրամ) որևէ մեկի շահառու է։ Մինչև 18 տարեկան երեխային նշանակված ամսական դրամական օգնությունը կտրամադրվի նրա օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին»,- նշված է գրառման մեջ:  
15:13 - 27 հոկտեմբերի, 2021
Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցություն կտրամադրվի

Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցություն կտրամադրվի

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցություն կտրամադրվի։   Ծրագրի շրջանակում դրամական օգնություն կստանան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (արցախահայության աջակցության ծրագրերի շրջանակում 300,000 կամ 250,000 դրամ աջակցություն ստացած) այն քաղաքացիներն, ովքեր կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում կամ  Արցախի Հանրապետությունում։ Աջակցությունը տրամադրվելու է 4 ամիս ժամկետով՝ 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներից յուրաքանչյուրի համար՝   երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ 50,000 դրամ, մյուս շահառուներին (կանայք, տղամարդիկ, այդ թվում՝ կենսաթոշակառուներ) 25,000 դրամ։ Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված այն երեխաներին, ում դրամական օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ծնողը վերոնշյալ միջոցառումներից (300,000 կամ 250,000 դրամ)  որևէ մեկի շահառու է։ Հարկ է նկատի ունենալ, որ մինչև 18 տարեկան երեխային նշանակված ամսական դրամական օգնությունը կտրամադրվի նրա օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին: Աջակցությունը կվճարվի անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ Դիմումները կընդունվեն առցանց եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի միջոցով․ ժամկետների մասին կտեղեկացվի լրացուցիչ։
17:19 - 19 հոկտեմբերի, 2021
Ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը կհաշվարկվի ըստ ծնված երեխաների թվի

Ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը կհաշվարկվի ըստ ծնված երեխաների թվի

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերի շրջանակում իրականացվող բարեփոխումները շարունակվում են։ Մասնավորապես, երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, այսուհետ աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների թվի։ Նախկին կարգավորմամբ՝ աջակցություն էր տրվում միայն մեկ երեխայի հաշվով։ Աջակցության հաշվարկման նոր մեխանիզմը հետադարձ ուժով տարածվում է ծրագրի մեկնարկի պահից մինչ օրս արձանագրված դեպքերի վրա։  Իրականացված փոփոխությունների շրջանակում սահմանվել է անցումային դրույթ, որով կարգավորվում են այն դեպքերը, երբ բանկերի կողմից շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տվյալներն ուղարկվել են սահմանված ժամկետներից ուշ, որի արդյունքում շահառուները չեն ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում՝ լիովին բավարարելով ծրագրի հիմնական պայմաններին։ Ըստ այդմ, 2020թ. հուլիս և օգոստոս ամիսներին անշարժ գույք ձեռքբերած (հիփոթեքային վարկի պայմանագիր կնքած) շահառուները ևս կարող են ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում՝ հաջորդ տարիների վճարումներն իրականացնելու համար։ Սահմանված մյուս անցումային դրույթով կարգավորվում են այն դեպքերը, երբ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում շահառուները չեն կարողացել դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը: Անցումային դրույթը վերաբերվում է միայն 2020 թ․ հուլիս ամսին ծնված երեխաներին, քանի որ 12 ամիս մարումներ ունենալու վերաբերյալ պայմանի փոփոխությունը հաստատվել է 2021 թվականի հուլիսի 15-ին։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 1,720 շահառու, ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1 մլրդ 181 մլն դրամ։ Ծրագրերի մասին մանրամասներն՝ այստեղ:
15:11 - 19 հոկտեմբերի, 2021