ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարության որոշմամբ 260 երեխաների ընտանիքներին օժանդակություն կցուցաբերվի

Կառավարության որոշմամբ 260 երեխաների ընտանիքներին օժանդակություն կցուցաբերվի

Կառավարության որոշմամբ 260 երեխաների ընտանիքներին օժանդակություն ցուցաբերելու համար`  «Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառման տնտեսված գումարներից 280.000 դրամը ուղղվեց «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառմանը՝ նշված փաթեթները երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ փոխադրելու նպատակով: 10 մլն 632 հազար 700 դրամը` «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» միջոցառմանը, որը կնպաստի երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններից երեխաներին ընտանիքներ վերադարձնելուն, նրանց մուտքը հաստատություններ կանխարգելելուն, ինչպես նաև երեխաներին ուղղված այլընտրանքային նոր ծառայությունների ընդլայնմանը: 260 երեխայի ընտանիքներին կտրամադրվի նաև բնաիրային օգնության փաթեթները և կկազմակերպվի տեղափոխությունը համապատասխան գիշերօթիկ հաստատություն:
07:32 - 19 դեկտեմբերի, 2019
ՀՀ կառավարությունը Սիլիկոնյան հովտում ուսանելու համար պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդների |armenpress.am|

ՀՀ կառավարությունը Սիլիկոնյան հովտում ուսանելու համար պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդների |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սիլիկոնյան հովտի Դրեփերի ձեռներեցության դպրոցում ուսանելու համար պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Մենք վարչապետի գլխավորությամբ վերջերս Սիլիկոնյան հովտում էինք: Մի շատ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերեցինք` ՀՀ կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին` ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը հոգալու է ընտրված այն ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը, ովքեր կցանկանան և կդիմեն այդ ծրագրին, և հնարավորություն կստանան 7 շաբաթ տևողությամբ ձեռներեցության և բիզնես դասընթացներ անցնելու Դրեփերի համալսարանում»,- ասաց Արշակյանը: Նախարարը նշեց, որ Դրեփերի համալսարանում դասավանդում են հայտնի և հաջողակ ձեռներեցներ:  
12:54 - 17 դեկտեմբերի, 2019
Կառավարությունում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը

Կառավարությունում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը մանրամասն ներկայացրել են ռազմավարության նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք ըստ նրանց, սահմանվել են՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները: Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով ռազմավարության բովանդակությանը՝ զեկուցել է, որ այն հիմնված է կայուն զարգացող, նորարարական լուծումներ ընդունող, բարձր ավելացված արժեք ստեղծող, առավելապես արտահանող, բնական պաշարները խնայողաբար օգտագործող, բարեկեցություն երաշխավորող գյուղատնտեսություն ունենալու վրա: Նախարարն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին, որոնց շրջանակում նշել է գյուղատնտեսության ցածր արդյունավետությունը, սննդամթերքի անվտանգության անբավարարությունը, ներքին շուկայում կենտրոնացվածությունը, ինստիտուցիոնալ ցածր կարողությունների առկայությունը, ինովացիաների կիրառության սահմանափակությունը: Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ռազմավարության նախագիծը մշակվել է հաշվի առնելով նշված խնդիրները: Այդ առումով, նշվել է, որ ոլորտի զարգացման համար ընտրվել են հետևյալ սկզբունքները՝ ագրեգացում, առևտրայնացում, երիտասարդության ներառում, դիվերսիֆիկացում և ռիսկերի կառավարում, կլիմայական հարմարվողականություն, տեխնոլոգիական արդիականացում: Էկոնոմիկայի նախարարը ռազմավարության առաջնահերթությունների թվում նշել է օգտագործվող հողատարածքների ավելացումը, ոռոգման համակարգի բարելավումը, ֆինանսների հասանելիության բարձրացումը, սերմերի և տնկանյութերի որակի բարելավումը, ժամանակակից անասնաբուծության խթանումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, արտահանմանը միտված տեղական շուկայի ձևավորումը, գյուղատնտեսական ներդրումների ներգրավման գործիքների մշակումը, կոոպերացիաների և համախմբման խթանումը, գյուղատնտեսական մանրածախ և մեծածախ շուկաների զարգացումը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել առաջնահերթություններով նախատեսվող միջոցառումներին, դրանց հնարավորություններին, հնարավոր խնդիրներին, ոլորտի զարգացման մասին օրենքի մշակման ընթացքին, հողային ռեֆորմի իրականացմանը և այլ հարցերի: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման կարևորությունը՝ վերջնարդյունքում ընդունվելիք ռազմավարությանը համապատասխան: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է փաստաթղթում առկա խնդիրների լուծման նպատակով շարունակել ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ և դրանց արդյունքներով նախագիծը դնել շրջանառության մեջ:
12:38 - 16 դեկտեմբերի, 2019
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ տարածքում ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման առաջարկին |tert.am|

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ տարածքում ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման առաջարկին |tert.am|

tert.am: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում հավանության է արժանացրել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված՝ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը: 2015 թ. փետրվարի 5-ին կնքված վերոնշյալ համաձայնագրով ՌԴ կառավարության կողմից տրամադրվող 300 մլն ԱՄՆ դոլար վարկի (որից՝ 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ) մարման ամսաթիվ էր սահմանվել 2019թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակներում կատարված համալիր հետազոտության և սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների (մատակարարումների) ցանկը զգալիորեն ընդլայնվել էր, և Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետների երկարացման անհրաժեշտություն էր առաջացել: Նախատեսվող փոփոխություններով երկարաձգվում են վարկի օգտագործման ժամկետները՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ից տեղափոխվելով 2021 թ. դեկտեմբերի 31-ը: Նշվում է, որ ծրագրի շրջանակներում առկա մնացորդային գումարները կուղղվեն Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման աշխատանքներն ավարտին հասցնելուն:  
11:44 - 12 դեկտեմբերի, 2019
Կառավարությունը որոշեց լուծարել Գյումրու տուն-ինտերնատը |tert.am|

Կառավարությունը որոշեց լուծարել Գյումրու տուն-ինտերնատը |tert.am|

tert.am։ Այսօր կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Ըստ հիմնավորման՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի լուծարման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրի 4.2. գլխի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» դրույթներից, որտեղ ամրագրված է ծառայությունների ապաինստիտուցիոնալացման, համայնքային այլընտրանքային ծառայությունների ներդրման և ծառայությունները ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացի կարևորությունը: Նախագծի մշակումը պայմանավորված է նաև Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ: Սույն ռազմավարության նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ խնամքի կարիք ունեցող տարեց անձանց ծառայությունների մատուցումն է՝ նրանց շուրջօրյա խնամքը հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով, ինչն ավելի արդյունավետ է: Նախագծում նշվում է, որ ներկա դրությամբ Կառավարությունը որդեգրել է խնամքի ծառայությունները հիմնականում պատվիրակման միջոցով իրականացնելու քաղաքականություն, որն ուղղված է ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը, և այս գործընթացն ունի ընդլայնման և զարգացման միտում: Կազմակերպության լուծարումից գոյացած դրամական միջոցները կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե, որն ամբողջությամբ կուղղվի տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների իրականացմանը: Ավելին՝ tert.am-ում
09:08 - 12 դեկտեմբերի, 2019
Կառավարությունը հաստատեց ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

Կառավարությունը հաստատեց ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախանշվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա տարիների առաջնահերթությունները, որոնք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը: Ռազմավարական ծրագրով ներկայացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակներ և այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողություններ (միջոցառումներ), որոնք ընդգրկում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա 5 տարիների զարգացման ուղղությունները՝ հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործման, հարկային և մաքսային վարչարարության կազմակերպման, ստվերի դեմ պայքարի, ենթակառուցվածքների արդիականացման, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման բնագավառներում:
09:03 - 12 դեկտեմբերի, 2019
Կառավարությանը որոշմամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից կգործի մաքսային կցորդ՝ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով

Կառավարությանը որոշմամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից կգործի մաքսային կցորդ՝ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով

Կառավարությունը որոշմամբ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից կգործի Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով: Նախագծի ընդունման արդյունքում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի նշանակումը կնպաստի Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպմանը, Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում ծագող՝ մաքսային ոլորտին առնչվող խնդիրների արագ բացահայտմանն ու օպերատիվ արձագանքմանը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների մասով ակտիվ և փոխշահավետ համագործակցության ապահովմանը:
07:22 - 12 դեկտեմբերի, 2019
Կառավարությունը երեք տարով երկարաձգեց «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը

Կառավարությունը երեք տարով երկարաձգեց «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը

Կառավարությունը երեք տարով երկարաձգեց «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը՝ ավելացնելով ներմուծվող հումքի ցանկը: «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությունը գործում է 2017 թվականից։ Ընկերությունը առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (սրբիչների արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է մոտ 8.2 մլրդ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 10.5 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1 մլրդ 823 մլն 702 հազար դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 175 նոր աշխատատեղ` 189 հազար դրամ միջին աշխատավարձով:
07:10 - 12 դեկտեմբերի, 2019
Կառավարությունը որոշեց հավանություն տալ մի շարք օրենքների նախագծերի

Կառավարությունը որոշեց հավանություն տալ մի շարք օրենքների նախագծերի

Կառավարությունը որոշեց հավանություն տալ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սոցիալական կարիքի գնահատման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծմանը նախընթաց մարզպետարաններից և համայնքներից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կփոխանցվի կարիքի գնահատման գործառույթը։ Կառուցվածքային փոփոխությանը զուգընթաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման և սոցիալական կարիքների գնահատման նոր համակարգի ներդրման բովանդակային, կազմակերպական և տեխնոլոգիական հագեցվածության ապահովման համար։ Զուգահեռաբար հանրային լայն քննարկումներով 2019 թվականի ընթացքում մշակվել է Սոցիալական աշխատանքի մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը կանոնակարգելու է սոցիալական աշխատողների կողմից մասնագիտական գործունեության ծավալման չափորոշիչները։ Միաժամանակ, ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում ամփոփվում է նպաստների համակարգի վերափոխման փաթեթային լուծումը, որն, ըստ էության, կարիքների գնահատման նոր համակարգի մեթոդաբանությունն է։ Այսպիսով, իրականացված քայլերը ամբողջության մեջ պետք է նպաստեն սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ամբողջական ներդրմանը՝ որպես հետևանք ունենալով նաև ավելի հասցեական և համայնքահենք ծառայությունների տրամադրումն ըստ գնահատված կարիքի։ Նախագծով ակնկալվում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատում, որի արդյունքում առավել մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական համայնքահենք ծառայությունների ամբողջական փաթեթով տրամադրման ապահովում՝ համայնքների և շահեկից կազմակերպությունների հետ համագործակցությամբ և դրա արդյունքում կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարող շահառու ընտանիքների տարեցտարի աճ:
08:20 - 05 դեկտեմբերի, 2019
Կառավարությունը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը և ֆինանսական գնահատականը

Կառավարությունը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը և ֆինանսական գնահատականը

Կառավարությունը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը և ֆինանսական գնահատականը։ Ռազմավարությունը միտված է մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության խթանման և ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով ապահովելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավում՝ աշխատանքի և մասնագիտական ինքնիրացման ճանապարհով: Ռազմավարությամբ նախատեսվում է գործատուների արդյունավետ ներգրավվածություն մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացներում, շրջանավարտների մրցունակության բարձրացում և իրացման հնարավորությունների ընդլայնում, զբաղվածության արդյունավետ և հասցեական ծրագրերի մշակում, զբաղվածության ծառայություն մատուցողների կարողությունների զարգացում, նպաստների համակարգի առաջացրած շահադրդման փոփոխություն, արհմիությունների ինստիտուտի դերի բարձրացում, զբաղվածության փաստահենք քաղաքականության մշակման համար պահանջվող տվյալների հավաքագրում և վերլուծություն և այլն:
08:06 - 05 դեկտեմբերի, 2019