Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Թուրքական Bayraktar-ները կանգնած են հերթապահության և մշտապես պատրաստ են մարտական կիրառման. Ուկրաինայի ԶՈւ հրամանատար   |tert.am|

Թուրքական Bayraktar-ները կանգնած են հերթապահության և մշտապես պատրաստ են մարտական կիրառման. Ուկրաինայի ԶՈւ հրամանատար |tert.am|

tert.am: Թուրքական արտադրության Bayraktar հարվածային անօդաչուները գտնվում են Ուկրաինայի Զինված ուժերի սպառազինման կազմում և մշտապես պատրաստ են մարտական կիրառման: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը:«Դրանք (Bayraktar-ները) մարտական հերթապահության են կանգնած այս տարվա գարնանից: Հետախուզություն և փորձարկում է անցկացվել: Երբ Ուկրիանան գնեց այդ համալիրները, տեղի է ունեցել նաև անձնակազմի համապատասխան վերապատրաստում դրանք օգտագործելու համար: Այսօր «Բայրաքթարների» բոլոր անձնկազմերը պատրաստ են հետախուզության ցերեկվա և գիշերային ժամերին, ինչպես նաև մարտական կիրառման»,- ասել է վերջինս:Նաևի խոսքով՝ ուկրաինական Bayraktar անօդաչուները կես տարուց ավելի է, ինչ հերթապահության են գտնվում և այդ ընթացքում ցույց են տվել իրենց արդյունավետությունը և գործնական տվյալներ են փոխանցել հակառակորդի մասին:
14:21 - 29 հոկտեմբերի, 2021
Ուկրաինայի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Ուկրաինայի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը երեկ հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբայի հետ՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ուկրաինական համագործակցության հիմնական ուղղություններին, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցության ծավալների ավելացման, ինչպես նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները։   Քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ընդգծվել  մշակութային և հումանիտար բնագավառներում նախագծերի խթանման կարևորությունը։   Նախարարի տեղակալը դեսպանին շնորհակալություն է հայտնել երկու երկրների ժողովուրդների բարեկամությանը համահունչ երկկողմ համագործակցության աշխուժացմանը միտված ջանքերի համար՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ հետագա գործունեությունում։
18:28 - 28 հոկտեմբերի, 2021
Ուկրաինան «Բայրաքթար» է կիրառել Դոնբասում |1lurer.am|

Ուկրաինան «Բայրաքթար» է կիրառել Դոնբասում |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի զինված ուժերը երեքշաբթի Դոնբասի տարածքում առաջին անգամ կիրառել են «Բայրաքթար» մարտական ​​հետախուզական և հարվածային անօդաչու համակարգը՝ հայտնել է Դոնբասում միացյալ ուժերի շտաբի մամուլի կենտրոնը։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: «Հակառակորդին զինադադար պարտադրելու նպատակով Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով կիրառվել է «Բայրաքթար»։ Անօդաչու թռչող սարքը չի հատել բախման գիծը և կառավարվող ռումբով ոչնչացրել է մեկ հրետանի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվել է նաև, որ «Բայրաքթարի» կիրառմամբ հաջողվել է դադարեցնել ուկրաինական դիրքերի ռմբակոծումը, ինչի հետևանքով զոհվել է մեկ ուկրաինացի զինվոր, մեկը վիրավորվել է: Դոնեցկի ղեկավարությունը հայտնել է, որ երեքշաբթի ուկրաինական բանակը առաջ է շարժվել Դոնբասի Ստարոմարևկա գյուղի տարածքում գործող անվտանգության գոտում։ Լուգանսկն էլ ուկրաինացի զինվորականներին մեղադրել է Մինսկյան պայմանավորվածությունները խախտելու համար՝ կապված Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի կողմից թուրքական արտադրության «Բայրաքթար» մարտական ԱԹՍ-ի կիրառման հետ։
12:44 - 27 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանն է սկսել պատերազմը Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղ կարգավորմանը. Պենտագոնի ղեկավար |azatutyun.am|

Ռուսաստանն է սկսել պատերազմը Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղ կարգավորմանը. Պենտագոնի ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լոյդ Օսթինն այսօր Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է, թե Ռուսաստանն է սկսել պատերազմը Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղ կարգավորմանը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի հնարավորինս աջակցել Ուկրաինային իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու կարողությունները զարգացնելու համար։ 2014 թվականից ի վեր ԱՄՆ-ն 2,5 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել ուկրաինական ուժերին։ Լոյդ Օսթինն ասել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ԱՄՆ-ի աջակցությունը անսասան է և հայտարարել․ «Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին վերջ տալ Ղրիմի օկուպացիային, դադարեցնել պատերազմը Ուկրաինայի արևելքում, դադարեցնել իր անկայունացնող ակտիվությունը Սև ծովում և Ուկրաինայի սահմանների երկայնքով, ինչպես նաև հաքերային մշտական հարձակումները և չարամիտ այլ գործողությունները ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների դեմ»։ Խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին, նա ասել է, որ որևէ երրորդ երկիր չի կարող վետո դնել ՆԱՏՕ-ի անդամակցության որոշումներին։ «Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր սեփական արտաքին քաղաքականության ապագան, և մենք ակնկալում ենք, որ նրանք դա կարող են անել առանց կողմնակի միջամտության»,- նշել է նա։
09:16 - 20 հոկտեմբերի, 2021
Հայաստանի և Ուկրաինայի ՄԻՊ-երը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի և Ուկրաինայի ՄԻՊ-երը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով 1915թ. անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում: Նշենք, որ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձի փոխանակման նպատակով Հայաստանում է գտնվում Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը:
12:57 - 19 հոկտեմբերի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հանրապետության նախագահը ողջունել է ուկրաինական պատվիրակության այցը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության ամրապնդումը:  «Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցների գործունեությունը և դերը շատ կարևոր են: Դուք աշխատում եք անմիջապես անհատների հետ, և մարդկանց ակնկալիքները ձեզնից շատ մեծ են»,- ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշպատակազմից, նշել է Արմեն Սարգսյանը: Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարը,  նախագահ Սարգսյանին տեղեկացնելով, որ Հայաստանում է խոշտանգումների կանխարգելման ոլորտում փորձի ուսումնասիրման նպատակով, նշել է, որ Հայաստանը և Ուկրաինան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ ունեն, և իր այցի շրջանակում ստորագրված հուշագիրը դրա համար լավ հիմքեր է ստեղծում:
18:00 - 18 հոկտեմբերի, 2021
Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին Զելենսկին գրառում է կատարել «Թվիթեր»-ում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասում առկա իրավիճակի կարգավորմանն ուղղված հարցեր, ինչպես նաև «Նորմանդական քառյակ»-ի (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Ուկրաինա) գագաթնաժողովի նախապատրաստական ընթացքը: Զելենսկին հայտնել է, որ Գերմանիան ու Ֆրանսիան կողմ են հաջորդական քայլերի շուրջ համաձայնության հասնելուն, որը կարող է ապահովել խաղաղություն երկրի արևելքում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Նորմանդական քառյակի» առաջնորդների գագաթնաժողովի անցկացման հնարավորության քննարկումը կշարունակվի: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը ՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի արդյունքները։ «Քառյակի երկրների արտգործնախարարները գործը կվարեն դեպի այդ ձևաչափով իրենց մակարդակով հանդիպման անցկացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նպատակահարմարության դեպքում շարունակել համապատասխան խողովակներով «նորմանդական գագաթաժողովի» հնարավոր կազմակերպման նախադրյալների ուսումնասիրությունը», - ասված է հաղորդագրության մեջ:  
22:06 - 11 հոկտեմբերի, 2021
Կիևում հայտնաբերել են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորի դին |azatutyun.am|

Կիևում հայտնաբերել են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորի դին |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր առավոտյան Կիևում հայտնաբերվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովի դին, հայտնում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ Պոլյակովի ինքնազգացողությունը վատացել է ճանապարհին, տաքսու մեջ։ Շտապ օգնության ծառայության բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, հայտնել է Կիևի ոստիկանությունը։ Մահվան փաստով հարուցվել է քրեական գործ «կանխամտածված սպանության» հոդվածով՝ «բնական մահ» նշագրմամբ։ 33-ամյա Պոլյակովը Գերագույն ռադայում ներկայացնում էր «Ժողովրդի ծառա» խմբակցությունը, սակայն 2019 թվականին իշխող ուժը որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը նրա հետ՝ «խմբակցության ներսում ոչ էթիկական պահվածքի» պատճառաբանությամբ։ Ինքը Պոլյակովը «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում հայտարարել էր, որ իրեն խմբակցությունից վտարել են այն ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Ռուսլան Ռյաբոշապկային անվստահություն հայտնելու համար ստորագրահավաք նախաձեռնելու պատճառով։ Արդյունքում՝ պատգամավորը միացել էր «Հանուն ապագայի» խորհրդարանական խմբակցությանը։
12:50 - 08 հոկտեմբերի, 2021