Թուրքական Bayraktar-ները կանգնած են հերթապահության և մշտապես պատրաստ են մարտական կիրառման. Ուկրաինայի ԶՈւ հրամանատար   |tert.am|
14:21 - 29 հոկտեմբերի, 2021

Թուրքական Bayraktar-ները կանգնած են հերթապահության և մշտապես պատրաստ են մարտական կիրառման. Ուկրաինայի ԶՈւ հրամանատար |tert.am|

tert.am: Թուրքական արտադրության Bayraktar հարվածային անօդաչուները գտնվում են Ուկրաինայի Զինված ուժերի սպառազինման կազմում և մշտապես պատրաստ են մարտական կիրառման: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը:

«Դրանք (Bayraktar-ները) մարտական հերթապահության են կանգնած այս տարվա գարնանից: Հետախուզություն և փորձարկում է անցկացվել: Երբ Ուկրիանան գնեց այդ համալիրները, տեղի է ունեցել նաև անձնակազմի համապատասխան վերապատրաստում դրանք օգտագործելու համար: Այսօր «Բայրաքթարների» բոլոր անձնկազմերը պատրաստ են հետախուզության ցերեկվա և գիշերային ժամերին, ինչպես նաև մարտական կիրառման»,- ասել է վերջինս:

Նաևի խոսքով՝ ուկրաինական Bayraktar անօդաչուները կես տարուց ավելի է, ինչ հերթապահության են գտնվում և այդ ընթացքում ցույց են տվել իրենց արդյունավետությունը և գործնական տվյալներ են փոխանցել հակառակորդի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել