Ուկրաինան «Բայրաքթար» է կիրառել Դոնբասում |1lurer.am|
12:44 - 27 հոկտեմբերի, 2021

Ուկրաինան «Բայրաքթար» է կիրառել Դոնբասում |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի զինված ուժերը երեքշաբթի Դոնբասի տարածքում առաջին անգամ կիրառել են «Բայրաքթար» մարտական ​​հետախուզական և հարվածային անօդաչու համակարգը՝ հայտնել է Դոնբասում միացյալ ուժերի շտաբի մամուլի կենտրոնը։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

«Հակառակորդին զինադադար պարտադրելու նպատակով Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով կիրառվել է «Բայրաքթար»։ Անօդաչու թռչող սարքը չի հատել բախման գիծը և կառավարվող ռումբով ոչնչացրել է մեկ հրետանի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվել է նաև, որ «Բայրաքթարի» կիրառմամբ հաջողվել է դադարեցնել ուկրաինական դիրքերի ռմբակոծումը, ինչի հետևանքով զոհվել է մեկ ուկրաինացի զինվոր, մեկը վիրավորվել է:

Դոնեցկի ղեկավարությունը հայտնել է, որ երեքշաբթի ուկրաինական բանակը առաջ է շարժվել Դոնբասի Ստարոմարևկա գյուղի տարածքում գործող անվտանգության գոտում։

Լուգանսկն էլ ուկրաինացի զինվորականներին մեղադրել է Մինսկյան պայմանավորվածությունները խախտելու համար՝ կապված Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի կողմից թուրքական արտադրության «Բայրաքթար» մարտական ԱԹՍ-ի կիրառման հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել