tert.am: Կիևը, Դոնբասում կիրառելով թուրքական Bayraktar հարվածային անօդաչուները, ստուգել է՝ որքան հեռու իրենք կարող են գնալ Մինսկի պայմանավորվածությունները խախտելով:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը: « Ուկրաինայի բարձրագույն պաշտոնյաների հայտարարություններն օդաչու կիրառելու և Մինսկի պայմանավորվածությունների գիտակցված խախտման մասին մարտահրավեր է և փորձ՝ գործով պարզելու, թե էլ ինչ իրենց թույլ կտրվի անել, որքան հեռու կարող են իրենք գնալ, ինչի համար գլխին հարվածա չեն ստանա, և որքան կհանդուրժեն այդ ամենը»,- ասել է Միրոշնիկը:
comment.count (0)