Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Դոնբասում տիրող հակամարտությունը չի խանգարում Ուկրաինայի՝ դաշինք մտնելուն. ՆԱՏՕ |tert.am|

Դոնբասում տիրող հակամարտությունը չի խանգարում Ուկրաինայի՝ դաշինք մտնելուն. ՆԱՏՕ |tert.am|

tert.am: Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտությունը չի խոչընդոտում երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալուն, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրում չկա կետ, որը դա թույլ չի տալիս:Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը: Վերջինս հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի «համերաշխության և աջակցության քայլերը»՝ որպես օրինակ բերելով Սև ծովում անցկացվող զորավարժությունները:«ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան պայմանագրում նման կետ չկա: Ի դեպ, վերջիվերջո, դաշնակիցները պետք է վստահ լինեն, որ նոր անդամի ներգրավումը կուժեղացնի դաշինքի անվտանգությունը: Այդ իսկ պատճառով էլ այդ որոշումը հավաքական կերպով է ընդունվում»,- ասել է Վիննիկովը:
12:48 - 31 օգոստոսի, 2021
Մերկելը Ռուսաստան եւ Ուկրաինա կայցելի երկու օրվա տարբերությամբ |armenpress.am|

Մերկելը Ռուսաստան եւ Ուկրաինա կայցելի երկու օրվա տարբերությամբ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել Է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Մերկելը Մոսկվա կժամանի օգոստոսի 20-ին, ճշտել Է նա: Ծրագրի մանրամասների մասին կհաղորդվեն հաջորդ շաբաթ, բայց ակներեւ Է, որ նա հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ»,-հավելել Է Զայբերտը: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի ղեկավարը մտադիր Է Մերկելի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցեր: Այցը Կիեւ պլանավորված Է օգոստոսի 22-ին: Ինչպես հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը կքննարկվեն Գերմանիայի երաշխիքները «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման դեպքում, ինչպես նաեւ իրադրությունը Դոնդասում: Մերկելը վերջին արտասահմանյան այցերն Է կատարում կանցլերի պաշտոնում: Սեպտեմբերին Գերմանիայում կանցկացվեն ընտրություններ, կառավարության նոր ղեկավար կդառնա այն կուսակցությունից թեկնածուն, որը կհավաքի ամենամեծ թվով ձայները եւ ամենախոշոր խմբակցությունը կձեւավորի Բունդեսթագում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:05 - 13 օգոստոսի, 2021
Սև ծովում զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ |tert.am|

Սև ծովում զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ |tert.am|

tert.am: Սև ծովում սկսվել են «Դայվ-2021» բազմազգ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բուլղարիայի, ԱՄՆ-ի և Ռումինիայի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է корреспондент-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:Ինչպես նշվում է, մարտավարական ստորաբաժանումների կազմում հնարքների մշակում է տեղի ունենում անդամ երկրների՝ սուզվելու համար նախատեսցված նորագույն սարքավորումների, ուկրաինական ռազմածովային ուժերի որոնողափրկարարական նավի հատուկ սարքավորումների և ռումինական նավի հիդրոգրաֆիկ համալիրի կիրառմամբ:Զինվորականները զույգերով սուզվում են ավելի քան 30 մետր խորությամբ: Հավելյալ ուշադրություն է դարձվում բուժօգնություն հատկացնելու գործողությունների մշակմանը:  
19:56 - 05 օգոստոսի, 2021
Ուկրաինան շարունակում է հզորացնել երկրի ռազմածովային ուժերը․ Զելենսկի |azatutyun.am|

Ուկրաինան շարունակում է հզորացնել երկրի ռազմածովային ուժերը․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: «Ուկրաինան շարունակում է ամրապնդել երկրի ռազմածովային ուժերի կարողությունները՝ այդ թվում սեփական արտադրության սպառազինությունը զորքերին մատակարարելով», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահն այդ մասին հայտարարել է Sea Breeze-2021 զորավարժություններին մասնակցելու նպատակով Օդեսայի նավահանգիստ ժամանած ամերիկյան Ross ռազմանավի անձնակազմի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում։ «Մենք շարունակում ենք հզորացնել ուկրաինական նավատորմի մարտական հզորությունները հայրենական արտադրության սպառազինության և տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Օրերս հաջողությամբ ավարտին են հասցվել ուկրաինական արտադրության «Նեպտուն» տեսակի հրթիռային համակարգերի պետական փորձարկումները։ Դա հնարավորության կտա մեզ Սև և Ազովի ծովերում հաջողությամբ դիմակայել ռուսական ագրեսիային», - ասել է Զելենսկին։
12:53 - 05 հուլիսի, 2021
Ռուսաստանը որպես կոնֆլիկտի կողմ ներկայացնելու Ուկրաինայի փորձերն անընդունելի են․ Դմիտրի Պեսկով |azatutyun.am|

Ռուսաստանը որպես կոնֆլիկտի կողմ ներկայացնելու Ուկրաինայի փորձերն անընդունելի են․ Դմիտրի Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Ուկրաինան փորձում է խարխլել Մինսկի համաձայնությունները և Ռուսաստանը ներկայացնել իբրև հակամարտության կողմ: Դա, ըստ Պեսկովի, անընդունելի գործելակերպ է: Պատասխանելով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հեռուստահաղորդաշարը վարող լրագրող Վլադիմիր Սոլովյովի հարցերին, Պեսկովն ասել է, թե Ուկրաինան չի ցանկանում կատարել Մինսկի համաձայնությունները: Ուկրաինան փորձում է դրանք ներկայացնել որպես մեռյալ և այլևս չգործող համաձայնություններ, որոնք անհրաժեշտ է փոխարինել և Ռուսաստանը ներկայացնում է որպես Դոնբասում ընթացող հակամարտության կողմ, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը և անընդունելի է թե՛ Ռուսաստանի և թե՛ նորմանդյան քառյակի համար»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքով, Կիևի կողմից մինսկյան համաձայնությունների չկատարումն է հիմնական հանգամանքը, որը խոչընդոտում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպումը:
19:05 - 04 հուլիսի, 2021
Կիևն արձագանքել է Զելենսկու հետ հանդիպման մասին Պուտինի հայտարարությանը |1lurer.am|

Կիևն արձագանքել է Զելենսկու հետ հանդիպման մասին Պուտինի հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման մասին հայտարարությանը: Ըստ Պոդոլյակի՝ Պուտինի հայտարարությունից հետո նրանց անմիջական շփումն էլ ավելի կարևոր է դարձել՝ հայտնում է ТАСС-ը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Զելենսկու հետ հանդիպումն անիմաստ է համարում, քանի որ Ուկրիանայի նախագահը հարց չի լուծում, նա երկիրը հանձնել է Արևմուտքի լիակատար վերահսկողությանը: Միաժամանակ, Պուտինը նշել է, որ դեմ չէ հանդիպմանը, բայց նախապես պետք է պարզել, թե ինչի մասին են խոսելու: Ըստ Պոդոլյակի՝ ՌԴ նախագահի այս հայտարարությունն ավելի է կարևորում երկու նախագահների ուղղակի բանակցությունները՝ կողմերի դիրքորոշումները հստակեցնելու և առանց տեղեկատվության խեղաթյուրման փորձելու գտնել Դոնբասում պատերազմը դադարեցնելու միջոցը:
20:55 - 30 հունիսի, 2021
Ուկրաինային վերաբերող հարցերը լուծվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում. եվ ուրեմն ինչի՞ մասին զրուցեմ Զելենսկիի հետ. Պուտին |tert.am|

Ուկրաինային վերաբերող հարցերը լուծվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում. եվ ուրեմն ինչի՞ մասին զրուցեմ Զելենսկիի հետ. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղիղ կապի ժամանակ պատասխանելով իրեն ուղղված հարցերին, նշել է, որ պատրաստվում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատմության վերաբերյալ վերլուծական հոդված գրել, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Ես արդեն մտածել եմ այդ մասին․ կգրեմ վերլուծական հոդված և հուսով եմ, որ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում այն կընթերցվի։ Ես կներկայացնեմ այս հարցին իմ վերաբերմունքը», - ասել է Պուտինը և հավելել, որ նա ռուս և ուկրաինացի ժողովուրդներին մեկ ամբողջություն է համարում։ ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու դեպքում նախ պետք է հասկանալ, թե ինչի մասին պետք է խոսել, քանի որ երկիրը (Ուկրաինան) հանձնված է արտաքին վերահսկողությանն ու խնդիրները լուծվում են Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում։
14:54 - 30 հունիսի, 2021
Սև ծովում այսօր մեկնարկում են Sea Breeze-2021 զորավարժությունները |azatutyun.am|

Սև ծովում այսօր մեկնարկում են Sea Breeze-2021 զորավարժությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկայից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից ավելի քան երեք տասնյակ երկրների մասնակցությամբ զորավարժությունների սցենարով ծովում, օդում և ցամաքում ուժերի համատեղումն է, իրականացվելու են փոխգործակցության տարբեր վարժություններ, այդ թվում՝ պայմանական հակառակորդի նավերի, հակաօդային պաշտպանության համակարգերի չեզոքացում, ռազմամթերքի պահեստների ոչնչացում։ Մշակվում են ճգնաժամային իրավիճակներում հումանիտար օգնություն ցուցաբերելու, բնական աղետների կամ տեխնածին պատահարների, վթարների հետևանքները վերացնելու համատեղ գործողություններ։ Զորավարժություններում ներգրավված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ross հածանավը, որը շաբաթ օրը խարիսխ է ձգել Օդեսայի նավահանգստում; Ամերիկյան ռազմանավի վրա Tomahawk թևավոր հրթիռներ արձակող 90 կայան կա, անձնակազմի քանակը գերազանցում է 300-ը։ Մինչ զորավարժությունների մեկնարկը Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտնել էր, որ դրանց 5 հազար զինծառայողներ են մասնակցելու, 32 նավ և չորս տասնյակ ինքնաթիռներ։ Ամերիկյան հածանավի Օդեսա հասնելու նույն օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ռուսական ուժերը հետևում են դրա գործողություններին:
10:25 - 28 հունիսի, 2021