481,5 մլն դոլար. ԱՄՆ-ն ավելացրել է Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը |tert.am|
13:35 - 03 հուլիսի, 2021

481,5 մլն դոլար. ԱՄՆ-ն ավելացրել է Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը |tert.am|

tert.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, համաձայն որի 2022 ֆինանսական տարում Ուկրաինային տրվող ռազմական աջակցությունը կկազմի 481,5 մլն դոլար, ինչը 28,5 միլիոնով ավելի է ընթացիկ տարվա օգնությունից: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը:

Նշվում է, որ այդ գումարից 125 միլիոնը (10 միլիոնով ավելի, քան 2021 թվականին) կհատկացվի Ուկրաինայի անվտանգությանն աջակցության նպատակով՝ Միջազգային ռազմական ֆինանսավորում հոդվածի համաձայն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել