Ռուսաստանը որպես կոնֆլիկտի կողմ ներկայացնելու Ուկրաինայի փորձերն անընդունելի են․ Դմիտրի Պեսկով |azatutyun.am|
19:05 - 04 հուլիսի, 2021

Ռուսաստանը որպես կոնֆլիկտի կողմ ներկայացնելու Ուկրաինայի փորձերն անընդունելի են․ Դմիտրի Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Ուկրաինան փորձում է խարխլել Մինսկի համաձայնությունները և Ռուսաստանը ներկայացնել իբրև հակամարտության կողմ: Դա, ըստ Պեսկովի, անընդունելի գործելակերպ է:

Պատասխանելով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հեռուստահաղորդաշարը վարող լրագրող Վլադիմիր Սոլովյովի հարցերին, Պեսկովն ասել է, թե Ուկրաինան չի ցանկանում կատարել Մինսկի համաձայնությունները:

Ուկրաինան փորձում է դրանք ներկայացնել որպես մեռյալ և այլևս չգործող համաձայնություններ, որոնք անհրաժեշտ է փոխարինել և Ռուսաստանը ներկայացնում է որպես Դոնբասում ընթացող հակամարտության կողմ, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը և անընդունելի է թե՛ Ռուսաստանի և թե՛ նորմանդյան քառյակի համար»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով, Կիևի կողմից մինսկյան համաձայնությունների չկատարումն է հիմնական հանգամանքը, որը խոչընդոտում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել