armenpress.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել Է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Մերկելը Մոսկվա կժամանի օգոստոսի 20-ին, ճշտել Է նա:
Ծրագրի մանրամասների մասին կհաղորդվեն հաջորդ շաբաթ, բայց ակներեւ Է, որ նա հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ»,-հավելել Է Զայբերտը: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի ղեկավարը մտադիր Է Մերկելի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցեր: Այցը Կիեւ պլանավորված Է օգոստոսի 22-ին:
Ինչպես հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը կքննարկվեն Գերմանիայի երաշխիքները «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման դեպքում, ինչպես նաեւ իրադրությունը Դոնդասում:
Մերկելը վերջին արտասահմանյան այցերն Է կատարում կանցլերի պաշտոնում: Սեպտեմբերին Գերմանիայում կանցկացվեն ընտրություններ, կառավարության նոր ղեկավար կդառնա այն կուսակցությունից թեկնածուն, որը կհավաքի ամենամեծ թվով ձայները եւ ամենախոշոր խմբակցությունը կձեւավորի Բունդեսթագում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
comment.count (0)