Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին են զինում համանախագահ երկրները |fip.am|

Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին են զինում համանախագահ երկրները |fip.am|

fip.am: Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտառոց հայտարարություն էր արել. նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին մեղադրել էր Հայաստան զենք մատակարարելու մեջ՝ հայտարարելով, որ այդ երեք երկրները Հայաստանին ամեն տեսակի զենք են տրամադրում։ «Փաստերի ստուգման հարթակը», սակայն, ուսումնասիրել է, թե ինչքանով է իրականում Էրդողանի պնդումը համապատասխանում իրականությանը։ Ռուսաստան Ռուսաստանը բազմապիսի զինատեսակներ է մատակարարում արցախյան հակամարտության երկու կողմերին էլ։ Հենց Ռուսաստանն է մատակարարել Հայաստանի և Ադրբեջանի զինանոցի մեծ մասը։ Հայաստանի դեպքում Ռուսաստանից ներկրված զենքերի կշիռը, իհարկե, ավելի մեծ է։ Այսպես, ըստ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI)՝ 2007-11 թթ. Հայաստան ներմուծված զենքերի 96 տոկոսը եկել է Ռուսաստանից, իսկ 2015-19 թթ.՝ 94 տոկոսը։ Դեռ 1993-94 թթ. Ռուսաստանը Հայաստան է մատակարարել զգալի չափով զենք, այդ թվում՝ մի քանի տասնյակ տանկ, հարյուրավոր հակատանկային և զենիթահրթիռային համալիրներ։ Ադրբեջանի զինանոցում ևս ռուսական զենքի կշիռը բավական մեծ է։ Դեռ 2013 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանից գնել են 4 մլդ դոլարի զենք։ Ըստ SIPRI-ի՝ 2009-13 թթ. Ադրբեջանի ներկրած զենքի 80 տոկոսը եկել է Ռուսաստանից։ Հենց այս տարիներին էր Ադրբեջանը սկսել իր զինանոցը հարստացնել։ Հաջորդող տարիներին Ռուսաստանի կշիռը զգալիորեն ընկավ, քանի որ Ադրբեջանը զենքի նոր մատակարարներ էր գտել (Թուրքիա և Իսրայել)։   2015-19 թվականներին, ամեն դեպքում, Ռուսաստանից զգալի քանակի զենք է ներկրվել։ Ըստ SIPRI-ի՝ այդ տարիներին Ադրբեջանի գնած զենքի 30 տոկոսն է եկել Ռուսաստանից։ Ֆրանսիա Ֆրանսիան, ինչպես Fip.am-ն արդեն գրել է՝ հիմնվելով պաշտոնական աղբյուրների վրա, մոտ 150 մլն եվրոյի զենք է վաճառել Ադրբեջանին, որի ճնշող մասը՝ 2015 թվականին։ Հայաստանին Ֆրանսիան, ըստ ԵՄ կողմից հրապարակված պաշտոնական տվյալների, 2013-2019 թթ. ընթացքում վաճառել է միայն 4 հազար եվրո արժողությամբ զենք կամ՝ Ադրբեջանին վաճառված զենքից մի քանի տասնյակ անգամ քիչ։ ԱՄՆ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն ուղղակիորեն զենք չի մատակարարել ո՛չ Հայաստան, ո՛չ էլ Ադրբեջան։ Ըստ SIPRI-ի տվյալների բազայի՝ ԱՄՆ-ն զենք չի վաճառել Հայաստանին, իսկ Ադրբեջան մատակարարել է միայն զրահամեքենաների 140 դիզելային շարժիչներ։ Միացյալ Նահանգները, սակայն, և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին երկար տարիներ տրամադրում է ուղիղ ֆինանսական աջակցություն՝ անվտանգության, այդ թվում՝ ռազմական ոլորտում (security assistance)։ ԱՄՆ-ն վերջին 20 տարում այս ոլորտի աջակցման համար Ադրբեջանին տրամադրել է երկու անգամ ավելի շատ գումար, քան Հայաստանին։ Այսպիսով, ըստ Միջազգային քաղաքականության կենտրոնի (Center for International Policy) կողմից գործարկվող Security Assistance Monitor կայքի, 2000—2020 թվականներին, ԱՄՆ-ն Հայաստանին է տրամադրել գրեթե 210 մլն դոլարի օգնություն անվտանգության ոլորտում, իսկ Ադրբեջանին՝ ավելի քան 418 մլն դոլարի։   Ավելին, Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում՝ 2017-2020 թթ., Հայաստանը ստացել է ընդամենը 16 մլն դոլար, իսկ Ադրբեջանը՝ գրեթե 106 մլն դոլար։ Մինչդեռ  նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը (2009-2016 թթ.) հավասարաչափ գումար է տրամադրել երկու երկրներին։ Հայաստանը նրա նախագահության շրջանում ստացել է 117 մլն դոլարի աջակցություն, իսկ Ադրբեջանը՝ 114 մլն դոլարի։ Իսկ Ջորջ Բուշի նախագահության շրջանում (2001-2008 թթ.) Ադրբեջանին տրամադրվել է երկուսուկես անգամ ավելի (196 մլն դոլար), քան Հայաստանին (76.5 մլն դոլար)։ Հայաստանը և Ադրբեջանը նաև անվտանգության ոլորտի օգնություն են ստացել Բիլլ Քլինթոնի նախագահության վերջին տարում՝ 2000 թվականին, երբ Հայաստանին բաժին էր հասել 542 հազար դոլար, իսկ Ադրբեջանին՝ 1․9 մլն դոլար։  2000-2020 թթ. ԱՄՆ կողմից Հայաստանին տրված մոտ 210 մլն դոլարի աջակցության մոտ 85 տոկոսը (177 մլն) հատկացվել է հինգ ծրագրի շրջանակում՝ 70.8 մլն դոլար (34%)՝ նախկին Խորհրդային Միության զանգվածային ոչնչացման զենքերի և կապակցված ենթակառուցվաքների ոչնչացման համար 51.3 մլն դոլար (24%)՝ ուղղակի ֆինանսավորում՝ ԱՄՆ-ից ռազմական ոլորտի ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման համար  19.2 մլն դոլար (9%)՝ սարքավորումներ և վարժանքներ թմրամիջոցների տարածման և այլ հանցագործությունների դեմ պայքարի համար 19.1 մլն դոլար (9%) ՝ Ազատության աջակցման ակտի (FREEDOM Support Act) շրջանակում 16.1 մլն դոլար (8%)՝ հակաահաբեկչական, ականազերծման և կապակցված ծրագրերի համար Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2000-2020 թթ. Ադրբեջանին ցույց տրված 418 մլն դոլարի աջակցության ավելի քան 80 տոկոսը (338.5 մլն դոլար) տրվել է չորս ծրագրերի շրջանակում՝  146 մլն դոլար (35%) նախկին Խորհրդային Միության զանգվածային ոչնչացման զենքերի և կապակցված ենթակառուցվաքների ոչնչացման համար 101.5 մլն դոլար (24%) գործընկերների կարողությունները զարգացնելու նպատակով, հատկապես հակաահաբեկչական գործողությունների, թմրանույթների կանխարգելման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ջրային և ցամաքային սահմանների անվտանգության, ռազմական հետախուզության գործողությունների նպատակով 51.3 մլն դոլար (12%) ուղղակի ֆինանսավորում՝ ԱՄՆ-ից ռազմական ոլորտի ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման համար  39.7 մլն դոլար (10%) հակաահաբեկչական, ականազերծման և կապակցված ծրագրերի համար։  Կարդալ ավելին՝ fip.am-ում։   
21:41 - 03 նոյեմբերի, 2020
Բայրամովը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության գոտում զինադադարը դեռևս չի նշանակում հիմնախնդրի կարգավորում
 |factor.am|

Բայրամովը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության գոտում զինադադարը դեռևս չի նշանակում հիմնախնդրի կարգավորում |factor.am|

factor.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարը դեռևս չի նշանակում հիմնախնդրի կարգավորում։«Զինադադարը դեռևս չի նշանակում հակամարտության կարգավորում, և վերիֆիկացման որևէ մեխանիզմ չի փոխարինի հակամարտության հաստատուն կարգավորմանը»,- ասել է Բայրամովը՝ կրկին խոսելով Ադրբեջանի «օկուպացված տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման մասին։Անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ԼՂ հակամարտության գոտում ռուս ռազմական դիտորդների տեղակայելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, Բայրամովն ասել է, որ այս հարցն անհրաժեշտ է համաձայնեցնել հենց Ադրբեջանի հետ։ «Ցանկացած ուժերի տեղակայումը, այդ թվում՝ դիտորդների, պետք է համաձայնեցվի Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը պետք է համընթաց լինի կարգավորման գործընթացին։ Հակառակ դեպքում՝ դիտորդների տեղակայումը պարզապես կծառայի իրավիճակի ամրապնդմանը, որը հիմնված է օկուպացիայի վրա։ Կրակի դադարեցման համար այժմ պետք է սկսել ադրբեջանական տարածքներից Հայաստանի զորքերի դուրսբերմանը»,- հայտարարել է Բայրամովը։ Պատասխանելով գործակալության հարցին՝ ինչպե՞ս է Ադրբեջանը վերաբերվում հակամարտությանը ՀԱՊԿ-ին ներգրավելու հնարավորությանը՝ Բայրամովը հայտարարել է, թե «Ադրբեջանը կողմ չէ հակամարտության գոտու ընդլայնմանը»: Շարունակությունը՝ factor.am-ում։
21:58 - 29 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և  Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Politico կայքը: Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նշվում է նաև, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը: Կայքը հավելում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ նույն օրը Վաշինգտոն այցը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է ԼՂ հակամարտության գոտում  լարվածությունը թուլացնելու  ջանքերը:
21:30 - 19 հոկտեմբերի, 2020
Հենց այդ էլ ուզում էինք լսել. ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը  |armenpress.am|

Հենց այդ էլ ուզում էինք լսել. ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե հոկտեմբերի 17-ին ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը չի նշանակում պատերազմի ավարտ: Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը տվեց հետևյալ պատասխանը.  «Հենց այդ էլ ուզում էինք լսել»:  ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում: «Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը: Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։ 
01:34 - 18 հոկտեմբերի, 2020
Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |civilnet.am|

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |civilnet.am|

civilnet.am: Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Լավրովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ս. թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության պահպանվող արդիականությունը: Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ս.թ. հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում: Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը:
21:48 - 17 հոկտեմբերի, 2020
Լավրովը Բայրամովի հետ զրույցում շեշտել է՝ հրադադարի վերահսկման մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չկա |azatutyun.am|

Լավրովը Բայրամովի հետ զրույցում շեշտել է՝ հրադադարի վերահսկման մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չկա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված «բարդ իրավիճակը»: Այս մասին հայտնում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը: «Ռուսական կողմը շեշտել է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չունենալու հանգամանքը, ինչը հիմք կստեղծի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հարցով հետագա քայլերի համար», - ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում: Այսօր ավելի վաղ Լավրովը հայտարարել է, որ հրադադարի ապահովումը հնարավոր կարող է լինել, եթե շփման գծում լինեն ռազմական դիտորդներ։ Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառել, որ այդ դիտորդները լինեն ռուսաստանցի զինվորականներ, սակայն ընդգծել է, որ դրան պետք է համաձայն լինեն հակամարտող կողմերը։
15:20 - 14 հոկտեմբերի, 2020
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի՝ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված քայլերը․ ՀՀ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի՝ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված քայլերը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտութան գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սույն հայտարարությամբ կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցմանը` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Սակայն դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակավայրերին: Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը: Իր այս գործելաոճը քողարկելու կամ գուցե արդարացնելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ապատեղեկատվության տարածման՝ շինծու մեղադրանքներ հնչեցնելով առ այն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակի տակ են պահում բնակավայրեր և ճակատային գիծը։ Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը և նախազգուշացնում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը»։
22:53 - 10 հոկտեմբերի, 2020
ՄԽ համանախագահներն աշխատում են կողմերի հետ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու շուրջ  |armenpress.am|

ՄԽ համանախագահներն աշխատում են կողմերի հետ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու շուրջ |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որով ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման վերաբերյալ և կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ ակտիվ քննարկում են զոհվածների մարմինների և պահվող անձանց փոխանակման պայմանները և լոգիստիկան: Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ տրամադրել անվտանգության և նյութա-տեխնիկական ապահովման անհրաժեշտ երաշխիքներ: Համանախագահները շարունակում են ակտիվ փոխգործակցությունը կողմերի հետ՝ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու և համաձայնեցված սկզբունքների և ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու շուրջ ինտենսիվ բանակցություններն ավարտին հասցնելու նրանց ջանքերին նպաստելու համար:
22:15 - 10 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի ԱԳ նախարարը Ֆրանսիային մեղադրում է կողմնակալության մեջ |azatutyun.am|

Ադրբեջանի ԱԳ նախարարը Ֆրանսիային մեղադրում է կողմնակալության մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիային մեղադրել է ղարաբաղյան հակամարտության հարցում կողմնակալ դիրքորոշում ունենալու մեջ։ Այսօր Բաքվում ասուլիսի ընթացքում ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Ֆրանսիան խախտել է չեզոքության սկզբունքը։ Բայրամովը հատուկ ընդգծել է, թե ադրբեջանական կողմը Ռուսաստանի կողմից նման խախտումներ չի նկատել: Այսօր նույն ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանն ակնկալում է Թուրքիայի կողմից ավելի ակտիվ մասնակցություն: «Ստեղծված պայմաններում Ադրբեջանն ակնկալում է Թուրքիայի ավելի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դա կարող է լինել և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և՛ այլ ձևաչափերում», - ասել է Հաջիևը:
17:57 - 10 հոկտեմբերի, 2020
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատվում է հումանիտար հրադադար

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատվում է հումանիտար հրադադար

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատվում է հումանիտար հրադադար: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում: Հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունը ստորև.  «Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ. 1.  2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ 2.  Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ 3.  Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ 4.  Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։
04:24 - 10 հոկտեմբերի, 2020